Ես զգացի, որ սովածացել եմ և սկսեցի փնտրել, թե որտեղ կարելի է նախաճաշել։ Փողոցի մյուս կողմում, տեսա մի հաստատություն, որի դուռը անընդհատ բացվում ու փակվում էր, որովհետև մարդիկ մտնում ու դուրս էին գալիս։ Իմիջիայլոց, ժամանակին այդ շենքում գարեջրատուն կար, հետո՝ կաթնային սրճարան, և այժմ, այնտեղ նույնպես կարծես թե նման մի բան կար։
Վերևում, տանիքի տակ ես տեսա արդեն ծանոթ բանվորին, որը մկանոտ ձեռքերից մեկում բռնել էր գդալը, իսկ մյուսում՝ պատառաքաղը։ Պատառաքաղի վրա ինչ֊որ բան կար, բայց ինչ, ես չկարողացա որոշել։ Բանվորը բարեհամբույր ժպտում էր, իսկ նկարի տակ այսպիսի բառեր էին գրված․
― Կուզյա, ― բղավեցի ես վախեցած։ ― Չե՞ս ճանաչում, ինչ է։
― Ահ, այդ դու ես հայրիկ։ ― Կուզյան իջեցրեց գործիքը, բայց կարծես հիասթափված էր, որ այդ նախապատրաստությունը իզուր անցավ։ ― Ինչո՞ւ ես ման գալիս ճանապարհին անբան բերանբաց։ Այստեղ, հայրիկ, զգույշ եղիր, թե չէ կամ մեքենայի տակ կգցեն, կամ գլուխդ կջարդեն։ Այդ այնտեղ, կապիտալիստների մոտ է ամեն ինչ ավելի հեշտ։ Այնտեղ երևի, փողոցներով միայն ավանակներ ու ուխտեր ուղտեր են ման գալիս, իսկ մեզ մոտ, ինքդ ես տեսում ինչպիսի տեխնիկա է։
Նա հարցրեց ինձ, ինչպես են գործերս, պետք չի արդյոք օգնություն, և մի անգամ էլ հիշեցրեց, որ եթե ինձ անհրաժեշտ լինեն շոգեկաթսա, ցիլինդրներ, կամ նման բաներ, ես միշտ կարող եմ համարձակ դիմել նրան։ իրան։ Դրանից հետո նա գնաց, իսկ ես բարեհաջող անցա պողոտան և մոտեցա Պրեկոմպիտին։
Հերթը մեծ չէր, մի վաթսուն մարդ, ոչ ավելի։
Ծակ զինվորական շապիկով և կարմիր թևակապով թևկապով տարեց սերժանտը կանգնած էր մուտքի մոտ և դակիչով ծակում էր նրան մեկնված մոխրագույն թղթերը։
Հերթում կանգնած, ես կարդացի պատին կախված հայտարարությունը, որում ասված էր, որ ընդհանուր սննդային կարիքները բավարարվում են միայն երկրորդական մթերքի հանձման վկայական ներկայանելուց հետո։
Այստեղ տեղադրված էին նաև «Վարքագծի կանոնները Կոմունիստական Սննդի ձեռնարկություններում»։ Կանոններում ասված էր, որ կոմունյաններին կանոնավոր և որակով սննունդ ապահովելուն ուղղված ԿՊԳԲ֊ի և անձամբ Գենիալիսիմուսի անխոնջ աշխատանքի շնորհիվ, առկա են զգալի հաջողություններ այդ գործում։ Սնուդը դառնում է ավելի լավը, որակովորակո, և դիետիկ։ Գիտական ուսումնասիրությունների արդյունքում ձեռք են բերված մեծ հաջողություններ գիրության դեմ պայքարում։
Այնուհետև ասվում էր, որ Պրեկոմպիտում արգելված է․
1 Ընդունել սնունդ վերնազգեստով
2 Նվագել երաժշտական գործիքների վրագործիքներ
3 Ոտքերով կանգնել սեղաններին և աթոռներին
Մուտքի դիմացի պատին կախված էր Գենիալիսիմուսի մեծ դիմանկարը և նրա խոսքերը․ «Մենք ապրում ենք ոչ թե ուտելու համար, այլ ուտում ենք, որ ապրենք»։
Պրեկոմպիտը նման էր ինքնասպասարկվող սոցիալիստական ճաշարանի․ բարձր, առանց աթոռների սեղաններ, պոլին հատակին՝ թեփ։ Ձախ պատի երկայնքով պլաստմասայից սարքված խողովակներից թեթև միջնորմի ետևը՝ երկար վաճառասեղան վաճառասեղան՝ վրան շարված ուտելիքներով, որոնց վրա նայելիս միանգամից ուզում էիր մաքուր օդ դուրս գալ։ Բայց առաջինը՝ ես շատ սոված էի, երկրորդն էլ՝ ես եկել եմ այստեղ ուսումնասիրելու կյանքի բոլոր մանրամասնություններըմանրամասները, այդ թվում նաև սննդի համակարգը։
Ես կանգնեցի դեպի վաճառսեղան գնացող մարդկանց հերթում և բոլորի հետ շարժվելով, հասա պատից կախված մենյուին, որը կարդացի մեծ հետաքրքրությամբ։ Այն բաղկացած էր այս հերթականությամբ թված չորս ճաշտեսակից․
1․ Սննդարար ապուր «Լեբյոդուշկա» բրնձի արգանակով։
2. Վիտամինազացված Վիտամինեզացված բուսական խոզի միս «Պրոգրեսս», շոգեխաշած կաղամբի հետ։
3․ Կիսել վարսակից՝ «Գվարդիական»։
Ես ներողություն եմ խնդրում ընթերցողից, որ այսքան մանրամասն եմ նկարագրում այս կանոնները, ցուցակները, մենյուն, բայց ինձ թվում է, որ դա անհրաժեշտ է շատ թե քիչ ամբողջական պատկերացում տալու համար այն հասարակության մասին, որում ես գտնվում էի։
Երկու երիտասարդ կոմսորկա, ոչ այնքան մաքուր խալաթներով արագ սպասարկում էին հաճախորդներին։ Բոլորի նման, ինձ էլ տվեցին նշված ճաշատեսակներով պլսստմասայից պլստմասայից սկուտեղ։ Երկու ափսե, երկու բաժակ և գդալ (բոլորը պլաստմասայից) կապված էին սկուտեղին պողպատե շղթաներով։ Եվս երկու շղթա (երևի դանակի և պատառաքաղի համար) կտրված էին։ Հոտ քաշելով ուտելիքից, ես, անկեղծ ասած, տհաճությամբ կնչռոտեցի կնճռոտեցի դեմքս, և մտածեցի, որ որոշ դեպքերում կարելի է կշտանալ միայն հոտից։
Բայց, կրկնում եմ, ես ղեկավարվում էի ոչ միայն քաղցով, այլև հետազոտողի հետաքրքրասիրությամբ։
Ես գտա սեղան, որի մոտ միայն մի տիկին դանդաղ խմում էր իր վարսակի կիսելը։ Թույլտվություն խնդրեցի կանգնել նրա կողքին, և երբ նա մի ինչ֊որ անհասկանալի բան մրթմրթաց, ես ճանաչեցի այն նույն կնոջը, որը օտար լեզուներ էր հասկանում։ Ելնելով նրա անբարյացակամ հայացքից, կարծում եմ, նա էլ ինձ ճանաչեց։
Փորձելով ապուրը, ես միանգամից գլխի ընկա, որ այդ վսեմ անունն առաջացել էր ոչ թե երկարավիզ թռչունից, այլ նույնանուն խոտից, որից ես առիթ եմ ունեցել ուտել նախկինում, կոլխոզների ծաղկման ժամանակաշրջանում։ Քանի որ շատ սոված էի, մի երկու գդալ դժվարությամբ կերա, իսկ ինչ վերաբերվում վերաբերում է «Պրոգրեսս» բուսական խոզի մսին, որը պատրաստված էր երևի թե պրեսսի տակ դրված շաղգամից, ճիշտն ասած ուտել չկարողացա։ Այսինքն՝ սկզից սկզբից մի քիչ կերա, բայց կերածս միանգամից սկսեց դեպի դուրս մղվել, այնպես որ ես հազիվ հասցրի այն կաբեսոտ, որտեղ և իմ քմահաճ օրգանիզմը դուրս մղեց այն։
===Սիրո պալատ===