Changes

Մոսկվա 2042

Ավելացվել է 2 բայտ, 20:48, 9 Փետրվարի 2014
/* Երրորդ մաս */
Ծխի և գոլորշու քուլաներով պարուրված, պրոսպեկտով շարժվում էին տարբեր չափի մեքենաներ, իսկ մայթերով ծորում էր կարճեցված զինվորական հագուստով մարդկանց ամբոխը։ Քչերն էին ման գալիս դատարկ ձեռքերով։ Համարյա բոլորը իրենց ձեռքերին, ուսերին, կամ քարշ տալով գետնի վրայով, տանում էին ինչ֊որ առարկաներ։
Ես արագ հագնվեցի և մտա լոգարան։ Տաք ջրի ծորակից կախված էր ցուցանակ․ «Տաք ջրի կարիքները ժամանակավորապես չեն բավրարվում»։ բավարարվում»։ Ես ողողվեցի սառը ջրով և դուրս նայեցի միջանցք։ Տարեց հերթապահը քնած էր, գլուխը դրած սեղանին։ Գետնին ընկած էր նրա գիրքը։ Ես բարձրացրի այն և նայեցի վերնագրին։ Գիրքը կոչվում էր «Հարցեր սիրո և սեռի մասին»։ Գրքի հեղինակը, ինքը Գենիալիսիմուսն էր։ Ես զգուշությամբ դրեցի գիրքը սեղանին, և աշխատելով հնարավորինս անաղմուկ քայլել գնացի դեպի վերելակը։
Սակայն վերելակը փակ էր մեծ կախովի կողպեքով։ Կողպեքի մոտ, վերելակի ցանցին թելով կապված էր կարտոնից ցուցանակ․«Վերելակային կարիքները ժամանակավորապես չեն բավարարվում»։
Ադմին, Վստահելի
1876
edits