Changes
{{Վերնագիր

|վերնագիր = Ո՞ւմն է մոլորակը
|հեղինակ =[[Բորիս Շտերն]]
|թարգմանիչ = Ռուսերենից թարգմանեց [[Ռուբեն Թարումյանը]]
|աղբյուր =

Երկրային հետախուզական աստղաթիռը քարշ էր գալիս աստղային փոշու կուտակման մեջ։ Մռայլ, չուսումնասիրված տեղ էր։ երկրացիները այստեղ եւ ամենուրեք փնտրում էին թթվածնային աշխարհներ՝ էլ շնչելու բան չկար։ Ուստի երբ աստղաթիռը մոտեցավ թթվածնային մոլորակին, Ստաբիլիզատոր ռոբոտը բղավեց անմարդկային ձայնով. «Երկիր», եւ մայոր Բել Ամոռը արթնացավ։ Տեղն ու տեղը իրենց միջեւ կայացավ զուտ տեխնիկական բնույթի խոսակցություն, համեմված հումորով՝ առավել հետաքրքրության համար, խոսակցություն, որը պարտավոր են վարել երեւակայական պատմվածքի բազմաչարչար հերոսները ընթերցողներին տեղեկացնելու կարքով. մոլորակները բնակեցնելու, տիեզերքում հետախուզություն անցկացնելու, իրենց աշխատանքի դժվարությունների մասին։ Ավարտելով սույն տախտկալի խոսակցությունը, նրանք քիչ ավելի ազատ շունչ քաշեցին եւ գործի անցան. Անհրաժեշտ էր լողան դնել։:
Ինչ բան է լողա՞նը։ Դա հաղորդիչով տուփ է։ Այն նետվում է ուղեծրի վրա եւ ազդանշան տալիս. «Երկիր տիրո՜ւյթ, երկիր տիրո՜ւյթ, երկիր տիրո՜ւյթ...». Այս ազդանշանի վրա հզոր աստղաթիռներով սլանում են վերաբնակվողները։
:Ահա եւ եղած-չեղածը։

Մի քանի խոսք Բել Ամոռի ու Ստաբիլիզատորի մասին. Բել Ամռը-ամրակուռ տղամարդ է, աչքերը՝ երկնագույն, ծնոտը փոքրիկ ծալքով։ Տխմար չի, բայց չափավոր է խելոք։ Կենսագրությունը հետաքրքրություն չի ներկայացնում։ Ստաբիլզատորի մասին ավելի քիչ։ Երեք մետրանոց ռոբոտ է։ Տգեղ չի, բայց բացառիկ տխմարն է։ Երբ Բել Ամոռը անգործ թրեւ է գալիս, Ստաբիլիզատորը աշխատում է. բռնում է ղեկանիվը, հետեւում է սարքերին։

Իրենց ստիպված կլինենք որոշ ժամանակով թողնել, քանի-որ դեպքերն անսպասելի ընթացք են ստանում։ Փոշու կուտակման մյուս ծայրից մոլորակին զգուշորեն մոտենում է անցակալի անձնավորություն՝ արտերկրյա քաղաքակրթության աստղաթիռ։ Սա ռազմական հածանավ է։ Նա պարեկում է շրաջակայքը եւ տեղն եկած դեպքում չի հրաժարվի իրենով անել հարմար երկնային մարմինը։ Իր քաղաքակրթությանը օդի պես նավթ է պետք... իրենք ինչ-որ բան են անում դրանով։ Նավապետի խցիկում նստած է բարձրաստիճան պաշտոնյա՝ ուսապանակներով դոդոշ։ Անձնակազմը եռակի ցատկում է մինչեւ առաստաղ. հայտնաբերված է նավթով մոլորակ՝ եռամսյա արձակուրդն ապահովված է։ Հածանավը եւ երկրային հետաղուզիչը մոտենում են մոլորակին եւ նկատում միմիյանց։

Ահա հատվածներ բանակցությունների սղագրությունից։ Այն վարել էին հածանավում եւ սիրով տրամադրել երկրացիներին։

«Օգոստոսի 7, բանակցությունների առաջին օր.
Գեներալ Պտերիքս. Կոպտություններ պետք չեն։ Խաղաղ որոշենք։
Մայոր Ամոռ. Քննարկե՞նք մեր վեճը միջքաղաքակրթական միջնորդ դատարան հանձնելու մասին հարցը։
Պտերիքս. Օֆ, էդ միջքաղաքականները... դատարաններով քարշ կտան։
Բել Ամոռ. Դե՜... եթե դուք այդպե՛ս եք կարծում...
Պտերիքս. Առաջարկում ենք մոլորակի բաժանման հարցը չքննարկել։ Այն պիտի պատկանի կողմերից մեկին։
Բել Ամոռ. Անցավ։
Պտերիքս. Ա՛յլ առաջարկներ կա՞ն։
Բել Ամոռ. Գլուխս ոչինչ չի մտնում։
Պտերիքս. Առաջարկում եմ ընդմիջում անել մինչեւ առավոտ։ Անձնակազմի հանձնարարությամբ հրավիրում եմ ձեզ համեստ ընթրիքի։

Օգոստոսի 8, երկրորդ օր.
Բել Ամոռ. Մեր պատվիրակությունը շնորհակալություն է հայտնում ընդունելության համար։ Մեր կողմից հրավիրում ենք ձեզ ճաշի։
Պտերիքս. Հրավերն ընդունում ենք։ Սակայն գործի։ Առաջարկում ենք կնքել նավերի ժամանակաչափերը։ Դրանցում պիտի որ արձանագրված լինի մոլորակի հայտնաբերման ստույգ ժամանակը։ Այդպիսով կարելի է պարզել կողմերից մեկի առաջնությունը։
Բել Ամոռ. Իսկ ո՞ւր են երաշխիքները, որ ձեր ժամանակաչափի ցուցմունքները չեն կեղծված։
Պտերիքս. (նեղացած) Ձեզ համար էլ ոչ ոք չի երաշխավորի։
Բել Ամոռ. Ի դեպ, մենք վաղ ենք ճաշում եւ չէինք ցանկանա խախտել ժամակարգը։
Պտերիքս. Այդ դեպքում պետք է բոլորվել։
Բել Ամոռ. Եւս մի բան։ Վերցրեք ձեզ հետ ձեր օգնականին, ավագ լեյտենանտ Էնֆիքսին։ Ես ուզում եմ նրա հետ զրուցել։

Օգոստոսի 12, վեցերորդ օր.
Աածանոթ դեմք հածանավից. Հե՜յ, նավակի վրա, ո՞նց եք։
Ստաբիլիզատոր. Մայոր Ամոռի գլուխը խումհարից ցավում է։ Նա առաջարկում է բանակցությունները հետաձգել եւս մեկ օրով։
Անծանոթ դեմք. Գեներալ Պտերիքսը եւ ավագ լեյտենանտ Էնֆիքսը նույնպես վատառողջ են երեկվա ընթրիքից։ Գեներալը հրավիրում է ձեզ նախաճաշի։

Օգոստոսի 26, քսաներորդ օր.
Գեներալ Պտերիքս. Ու ի՞նչ...
Մայոր Բել Ամոռ. Իսկ նա էլ իրեն ասում է...
Պտերիքս. Ոչ այդքան արագ, մայոր։ Ես չեմ հասցնում գրառել։

Սեպտեմբերի 16, քառասունմեկերորդ օր.
Բել Ամոռ. Գեներալ, բանակցությունները փակուղու մեջ են, իսկ ինձ մնացել է ընդամենը երկու օրվա պաշար։
Պտերիքս. Ավագ լեյտենանտ Էնֆիքս։ Անհապաղ մայոր Բել Ամոռին եւ ռոբոտ Ստաբիլիզատորին դնել հածանավային լիակատար բավարարության։
Էնֆիքս. (ուրախ). Լսում եմ, ի՛մ գեներալ։

Հոկտեմբերի 3, հիսունութերորդ օր.
Նախաճաշի ժամանակ գեներալ Պտերիքսը մայոր Բել Ամոռին հանձնեց Կանաչ Ջրաշուշանի շքանշան եւ բաժակաճառ ազդարարեց ի պատիվ երկրացիների եւ անդրոմեդացիների բարեկամության։ Մայոր Բել Ամոռը հանդես եկավ պատասխան ճառով։ Նախաճաշն ընթացավ սրտալիր, անկեղծ պայմաններում։ Երեկոյան մայոր Բել Ամոռը պարգեւատրեց գեներալ Պտերիքսին գովասանագրով։

Դեկտեմբերի 11, հարյուրքսանյոթերորդ օր.
Բել Ամոռ. Չո՛րս ամիս էստեղ ցցված ենք։ Պետք է որոշե՛լ, վերջապես։
Պտերիքս. Անձնակազմը առաջարկում է կռվացնել մեր ռոբոտներին։ Ում ռոբոտը հաղթի, նրան էլ կհասնի մոլորակը։
Բել Ամոռ. Սկզբունքորեն ես համաձայն եմ։ Հարցնեմ Ստաբիլիզատորին։
Ստաբիլիզատոր. ... (Մնացածը սղագրության մեջ անընթեռնելի է)

Դեկտեմբերի 12, հարյուրքսանութերորդ օր.
Առավոտյան տիեզերական տարածություն դուրս եկան ռոբոտ Ստաբիլիզատորը (Արեգակնային համակարգ) եւ ռոբոտ Ժբանը (Անդրոմեդացիների Ընկերակցություն)։ Մենամարտի պայմաների համաձայն ռոբոտները պիտի կռվեն բռունցքներով առանց ժամանակի սահմանափակման, ըդմիջումներով՝ ճաշի համար։ Ժբանը եւ Ստաբիլիզատորը մոտենալով, իրար ձեռք մեկնեցին եւ հայտնեցին, որ իրենք խաղաղ ռոբոտներ են, եւ հրաժարվում են միմիյանց միջեւ սպանդ կազմակերպել։
Գեներալ Պտերիքսի հրամանով ռոբոտ Ժբանը ստացավ տասը օր կալանք անկարգապահության համար։ Մայոր Բել Ամոռն ասաց Ստաբիլիզատորին. «Ես ք-քեզ ցույց կտամ», սակայն կարգապահական տույժի չենթարկեց եւ ոչինչ այնպես ցույց չտվեց։

Փետրվարի 1, հարյուրյոթանասունիններորդ օր.
Պտերիքս. Ես արդեն ամեն ինչից զզվել եմ։ Ճահճում ինձ կինս է սպասում։ Ես վաղուց կգնայի, եթե դուք չլինեյիք։
Բել Ամոռ. Եկեք միասին հեռանանք։
Պտերիքս. Ես էլ ձեզ հավատացի։
Ստաբիլիզատոր. (Ինչ որ բան է փնթփնթում)։
Բել Ամոռ. Գեներալ, ինձ մոտ լավ միտք ծագե՛ց։ Եկեք հեռանանք մի կողմ եւ կազմակերպենք մրցավազք։ Ով առաջինը մոտենա մոլորակին՝ լողան կդնի։
Պտերիքս. Ես չգիտեմ ձեր նավակի արագությունը։
Բել Ամոռ. Իսկ ես՝ ձեր հածանավի արագությունը։ Երկողմ վտանգախնդրություն է։

(Հետո սղագրությունում ճշտվում են մանրամասերը, եւ այստեղ գրվածքն ընդհատվում է։)

Մոլորակից տասը լուսային տարվա հեռավորության վրա գտան աստաղկերպ եւ որոշեցին մեկնարկել այնտեղից։ Մրցավազքը ընթանում էր փոփոխական հաջողությամբ։ Սկզբից առաջ անցավ Բել Ամոռը, իսկ հածանավը ոչ մի կերպ չեր կարող պոկվել աստղակերպից։ Գեներալ Պտերիքսը մոլեգնում էր. մեկ խոստանում էր բոլորին պաշտոնազրկել, մեկ էլ բարձրացնել նրա՛ պաշտոնը, ով տիեզերք կհանի էս չախկա-լուխկան։ Ավագ լեյտենանտ Էնֆիքսը դառավ կապիտան։ Նա իջավ մեքենայական բաժանմունք եւ կիրառելով արտակարգ կատարելության հայհոյանք, օգնեց հնոցապաններին բացել առաջին տիեզերական արագություն։

[[Category: Արձակ]]