Changes
===Փառք===
Մոսկորեպի մասսայական ինֆորմացիայի բոլոր միջոցները խոսում են միայն իմ մասին։ Ավելի ճիշտ, իմ ու Գենիալիսիմուսի։ Սկսում են միշտ նրանից։
Առավոտից՝ բոլոր տասներկու մոսկորեպյան ծրագրերով հաղորդավարներ Սեմյոնովը և Մալյավինան հանդիսավորությամբ կարդում են տեղեկագիր նրա առողջության մասին, որը միշտ էլ ամենայն գովասանքից լավն է լինում։ Զարկերակը և ճնշումը միշտ մի քիչ ավելի լավն են լինում, քան պետք է։ Թոքերը, լյարդը, երիկամները աշխատում են հիանալի, արյան և մեզի հետազոտության արդյունքները գերազանց են։ Գենիալիսիմուսի տարիքի մասին թերթերը և հեռուստատեսությունը լռում են, իսկ նրանք, ում ես այդ մասին հարցրել եմ (ՒսկրաԻսկրա, Սմերչև, Սիրոմախին), միայն ուսերն են թոթվում և ասում, որ երբեք դրանով չեն հետաքրքրվել և ընդհանրապես, ապրած տարիների թիվը Գենիալիսիմուսի համար ոչ մի նշանակություն չունի, որովհետև նա հավերժ կենդանի է։
Ես ասացի Իսկրային, որ իմ ժամաանակ հավերժ կենդանի էին համարվում միայն հանգուցյալ մարդիկ, օրինակ Լենինը։ Նա ողջամտորեն պատասխանեց, որ այդպիսի պնդումը ոչ մի հիմք չունի և հավերժ կենդանի կարող են համարվել միայն նրանք, ովքեր հավերժ են ապրում։
Ես ասացի, որ պատմական անցյալում եղել են շատ իշխանավորներ, որոնք համարվում էին հավերժական կամ անմահ, բայց վերջի֊վերջո միևնույն վերջի վերջո միևնույնն է մահանում էին։ Այդ նկատառումս զայրացրեց Ւսկրային։Իսկրային։
― Ւնչպե՞ս Ինչպե՞ս կարող ես համեմատել, ― ասաց նա վրդովված։ ― Մի՞թե չես հասկանում և չես զգում, որ Գենիալիսիմուսի նման մարդիկ, ընդհանրապես երբեք չեն եղել։ Իզուր չէ, որ մեր լրագրերը անվանում են նրան բոլոր ժամանակների մարդ։
Ես ուզում էի առարկել, որ անձամբ եմ տեսել մի քանի հավերժների վախճանը։ Նրանք սովորականի նման մահանում էին ինֆարկտներիցինֆարկտից, ինսուլտներիցինսուլտից, երիկամային անբավարարությունից կամ ստամոքսի հիվանդություններից։ հիվանդությունից։ Բայց նախընտրեցի այդ մասին լռել, հիշելով, որ այդպիսի մտքերը բոլոր ժամանակներում համարվել են արգելված, իսկ անձամբ ես դրա համար պատժվել եմ և բավականին խիստ։
Այժմ էլ, կնախընտրեմ այդպիսի պնդումերից խուսափել և կհիմնվեմ միայն Գենիալիսիմուսի կյանքի մասին պատմող պաշտոնական հաղորդումների վրա։ Նա համարվում է ոչ միայն Մոսկորեպի և թշնամության Առաջին Օղակի ղեկավարը, մյուս երկու օղակների բնակիչները նույնպես համարում են նրան իրենց առաջնորդն ու ուսուցիչը։ Նրանք պաշտում են նրան և հավատում, որ ղեկավարվելով նրա գաղափարներով իրենք էլ երբևիցե կկառուցեն այդպիսի հրաշալի կյանք, ինչպիսին հաջողվեց կառուցել կոմունյաններին։ Նրանք գիտեն, որ նա միշտ մտածում է իրենց մասին, ուշադիր հետևում նրանց կյանքի բոլոր մանրամասներին և իր ողջ ժամանակը նվիրում համընդհանուր բարեկեցությանը նվիրված պայքարին։ Որքան ես հասկացա, այդ պայքարը ամբողջովին կայանում է շնորհավորական հեռագրերին պատասխաններ կազմելուց։ Այդ հեռագրերը աշխատավորները կանոնավոր կերպով հղում են իրենց առաջնորդին, նրա ծննդյան տարեդարձի, հերթական գրքի կամ որևիցե շքանաշանով պարգևատրվելու առթիվ (իսկ դա տեղի է ունենում համարյա ամեն օր)։ Բացի դրանից, նա աշխարհի բոլոր ծայրերն է ուղարկում տարբեր ուղերձներ, ողջյուններ ու կոչեր զանազան շարժումների, համագումարների և կոնֆերանսների մասնակիցներին։
Բայց հասարակ մահկանացուներից, ես իհարկե ամենա հայտնին ամենահայտնին եմ։ Առավոտից մինչև գիշեր հեռուստատեսությամբ խոսում են իմ մասին։ «Պրավդա» թերթը ամեն օր ինձ է նվիրում մեկուկես մետր թուղթ ամեն ռուլոնում։ Լեզվաբանները, գրականագետները և քննադատները իրենց հոդվածներում և գրախոսականներում հանգամանորեն և լայնորեն պատմում են իմ կյանքի ուղու, ստեղծագործական ձեռքբերումների և պայքարի մասին կոռուպցիոնիստների հետ։ Ճիշտ է ոչ մի գրքի անուն չեն տալիս և մեջբերումներ չեն անում։ Երբեմն տարօրինակ պնդումներ են անում, իբր թե ես առաջինն եմ արտացոլել (չնայած ոչ այլնքան այննքան հաջող) Գենիալիսմուսի կերպարը գրականությունում, ինչը ես ինքս, ճիշտն ասաց ընդհանրապես չեմ հիշում։ Եվ չնայած անցյալ կյանքում ես փառքի հետևից առանձնապես չեմ ընկել, միևնույն է, ինչ ուզում եք աեք ասեք հաճելի է, միացնելով հեռուստացույցը միանգամից լսել անունդ։ Կամ գտնել քո դիմանկարը թերթի ռուլոնում։ Հաճելի է իմանալ, որ իմ հոբելյանին ընդառաջ, աշխատավորները իրենց վրա են վերցնում ածխի արդյունահանման, պողպատի ձուլման ավելի բարձր պարտավորություններ, խոստանում են ավելի քիչ առաջնային մթերք օգտագործել և ավելի շատ երկրորդական մթերք հանձնել։ Կարճ ժամանակում ես այնքան հայտնի դարձա, որ չնայած թղթի բացակայությանը ինձ հասցեագրված մեծ քանակությամբ նամակներ ու հեռագրեր ստացվեցին, հնարավոր չէր փողոց դուրս գալ՝ ձեռքս հոգնում էր ինքնագրեր բաժանելուց ու ձեռք սեղմելուց։
Միանգամից ասեմ, որ հագուստիս հետ կապված անախորժություններ այլևս չեղան։ Այն չարաբաստիկ զբոսանքի հաջորդ օրը, Իսկրինան բերեց ինձ համար զինվորական համազգեստ՝ կարճ շալվար և փոքր լեյտենանտի ուսադիրներով վերնաշապիկ։ Այդ կոչումը առանձնապես մի մեծ բան չէր, բայց ինձ համար շատ հաճելի էր, որովհետև անցյալ կյանքում ինձ չհաջոցվեց նույնիսկ եֆրեյտոր դառնալ։ Այժմ, փողոցներով զբոսնելիս, ես հաճախ թեքում եմ աչքս ուսիս վրա, որպեսզի համոզվեմ, որ աստղերս իրենց տեղում են։
Ընդհանրապես, կյանքի այս կամ այն ուրախությունները համեմատության մեջ են դրսևորվում։ Եթե Մոսկորեպում հայտնվելուս առաջին առավոտը ես չզբոսնեի փողոցներով, երբեք չէի հասկանա, թե որքան ավելի հաճելի է լինել բարձր կարիքներ ունեցող կոմունյանին, քան օգտվել ընդհանուր կարիքներից։
«Կոմունիստական» հյուրանոցում, որտեղ մենք ապրում ենք Իսկրայի հետ, համարը հարմարավետ է, լուսավոր, գորգերով ծածկված հատակով և երկու նկարով, որոնք պատկերում են Գենիալիսիմուսին խաղաղ պայմաններում բնության գրկում և ինչ֊որ ծխի մեջ կորած ճակատամարտում, որտեղ նա դաշտային համազգեստով, ձեռքը առաջ է մեկնել և ցույց է տալիս իր զինվորներին հաղթանակի ճանապարհը։ Մենք ունենք շքեղ լոգարան։ Ճիշտ է, տաք ջուր չունենք, բայց փողոցում այնքան շոգ է, որ ես հաճույքով ընդունում եմ սառը ցնցուղ։ Կարիքների մասին ես իմացա, որ Մոսկորեպի ղեկավարությունը բաժանում է նրանք մի քանի աստիճանի։ Ընդհանուր կարիքներին են վերաբերվում վերաբերում շնչառական, սննդային, հեղուկային, ծածկվելու (զգեստ) և բնակարային կարիքները։ Դրանցով բավարարվում են առանց բացառության բոլոր կոմունյանները, այդ կարիքների իրավունքը ամրագրված է Մոսկորեպի Սահմանադրության առաջին բաժնում․
«Ամեն մարդ իրավունք ունի օդ շնչել, կերակուր ընդունել, բավարարել ծարավի զգացումը, ծածկել իր մարմինը եղանակին համապատասխան հագուստով և ապրել փակ տարածությունում»։
Այդ կարիքները հաստատված են գիտականորեն և ապահովվում են ամբողջությամբ։ Բայց այն կարիքները, որոնց ապահովումը պարտադիր չէ, որոշվում են ունեցած արժանիքներին համապատասխան։ Այդ խմբի մեջ մտնող մարդիկ բողոքում են, որ նրանց կարիքները ոչ միշտ են բավարարվում։ Երբեմն լինում են ընդհատումներ (ինչպես մեր հյուրանոցում) տաք ջրի, էլեկտրոէներգիայի էլեկտրաէներգիայի մատակարարման հետ, չաշխատող վերելակ և այլն։
Անձամբ ես չեմ բողոքում։ Սպասարկումը հյուրանոցում բավականին լավն է, համարյա ինչպես կապիտալիզմում։ Ամեն առավոտ կարմրամռութ մատուցողը, որի անունը Պրոլետարիյ Իլյիչ է (Իսկրինան անվանում է նրան Պրոշա) մեր սենյակն է գլորում նախաճաշով սայլակը, որի մեջ են մտնում խոզապուխտով ձվածեղը, կարագը, կարմիր խավիարը, թարմ բուլկիները, խնձորի ջեմը։ Միայն իսկական սուրճ նրանք չունեն, ինչպես և չունեն իսկական օճառ։ Պրոշան ամեն անգամ ինձ հարցնում է․ «Դուք ո՞ր սուրճն եք նախընտրում, եգիպտացորենի՞, թե գարու»։ Ես ասում եմ , որ ուզում եմ սրճային սուրճ։ Նա լայն բացում է բերանը և անբնական ծիծաղում։ Հավանաբար, նրան բացատրել են, որ ես հումորիստ եմ և խոսում եմ կատակներով, իսկ նա, ինչպես իսկական կամունյանին պարտավոր է հումորի զգացում ունենալ։ Երբ նրան ասում եմ, որ կատակ չեմ անում, որ իմ սոցիալիստական֊կապիտալիստական ժամանակներում, սուրճը պատրաստվում էր սրճի հատիկներից, նա կարծում է, որ դա էլ է կատակ և նորից ծիծաղում։
Սպասուհի Էվոլյուցիյա Պոլիկարպովնան քնքշորեն ժպտում է ինձ, ցույց տալով իր հարգանքը, ակնածանքը և նույնիսկ սերը։
Ճաշում և ընթրում ենք ներքևում գտնվող ռեստորանում։ Այնտեղ շատ հաճելի է, լսվում է մեղմ երաժշտություն։ Իմ կյանքում կա միայն մի էական թերություն․ Մոսկորեպում խստորեն արգելված են ալկոհոլային խմիչքները։ Ես լսել եմ, որ որոշ կոմունյաններ, օրենքը չխախտելու համար, ուտում են ատամի փոշի, բայց ինձ այդ դա դուր չեկավ։
===Առաջին օրերը===
― Իսկ ի՞նչ են այնտեղ անում դրանց հետ, ― հարցրեցի ես։ Ներքնակնե՞րն են լցնում։
― Ոչ, ― պարզամիտ ասաց նա։ ― Իմ կարծիքով, այնտեղ դրանց հետ ոչինչ էլ չեն անում։ Ուղղակի պահեստավորում են և վերջ։ Այ երկրորդական հումքը ― դա հումքը՝ ուրիշ բան է։ Դա մենք մատակարարում ենք Երրորդ Օղակի երկրներ։
― Ինչո՞ւ, ― հարցրի ես։
― Պայմանագրով։ Մի ժամանակ կոռուպցիոնիստները նրանց հետ պայմանագիր էին կնքել գազ մատակարարելու մասին, իսկ գազը վաղուց վերջացել է։ Բայց մեր գիտնականները վերափոխեցին գազի խողովակաշարի սարքավորումները՝ այստեղ սարքավորումները, ―այստեղ նա չդիմացավ և ծիծաղեց։ Ես հարցրի նրան, թե ի՞նչ պատահեց։ Նա շփոթվեց և ոչ մի կերպ չէր ուզում պատասխանել։ Բայց հետո ես կարողացա նրանից կորզել, որ կոմունյանները այդ գազամուղը կատակով անվանում են կեղտամուղ։
Իմիջիայլոց, նա ինձ համառորեն իր սիրած անունով է կոչում ― կոչում՝ Կլաշա։ Ես ասում եմ, որ դա հիմար անուն է, որտե՞ղ ես դու այն լսել։ Նա ասում է, որ դա սովորական ընտանեկան անուն է։ Մի՞թե նա մնացածների նման ինձ պետք է անվանի Կլասսիկ։ Ես համաձայնվեցի նրա հետ, որ Կլասսիկ անունը ավելի լավը չէ, բայց չեմ ուզում, որ ինձ անվանեն Կլաշա կամ Գլաշա։
― Եթե դու անպայման ուզում ես ինչ֊որ մականուն կպցնել ինձ, ապա անվանիր ինձ գոնե Տալիկ, ինչպես ինձ կինս է անվանում։
― Ինձ չի հետաքրքրում, ― ասաց նա, ― թե ինչպես է քեզ անվանում քո պառավը։ Եվ ընդհանրապես, այն ամենը ինչ եղել է քո կյանքում մինչև հիմա, ինձ չի վերաբերվում։վերաբերում։
Իմ բաղնիքի կապույտ խալաթին նա սկզբից հավանություն չտվեց, որպես անխնա, խելագար վատնումի օրինակ։ Մի՞թե ձեր ձեզ մոտ, Երրորդ Օղակում, բոլորը ման են գալիս այդպիսի խալաթներով։ Ես ասացի, որ չգիտեմ ինչպես հիմա, իսկ իմ ժամանակ՝ շատերը։
― Դրա համար էլ այդ վիճակին հասաք, ― ասաց նա։
Ինչպես բոլոր կոմունյանները, նա համարում է, որ կյանքի մակարդակը թշնամական Առաջին օղակում ավելի ցածր է, քան Մոսկորեպում, Երկրորդ Օղակում՝ ավելի ցածր, քան առաջինում, դե իսկ Երրորդում՝ տիրում է համատարած աղքատություն։
― Նայիր․․․ ― նա հագավ խալաթը և սկսեց իրար վրա քաշել փեշերը։ ― Այստեղ այնքան ավելորդ կտոր կա կողքից և ներքևից, որ կարելի էր նույնիսկ երեք մարդ փաթաթել։
Չնայած այդպիսի կոմունիստական խելամտությանը, նա այդ խալաթը ավելի ու ավելի հազվադեպ էր հանում։ Միաժամանակ նա գրավեց նաև իմ հողաթափերը, չնայած դրանք էլ նրա համար շատ մեծ էին։ Խալաթը ունի գործած գոտի, բայց նա դրանով չի սիրում օգտվել։ Երբ ես սկսում եմ նյարդայնանալ, խալաթը թեթևակի բացվում է, ցույց տալով նրա տակ եղածը։ Նա արդեն հասկացել է, որ այդպիսի պարզ միջոցը անսխալ ազդում է ինձ վրա, և ես խենթի նման միանգամից նետվում եմ նրա վրա։
― Հիմա ես քեզ ցույց կտամ պապիկ, ― մռնչում եմ ես, իսկ հետո, կարծես մշուշի մեջ, տեսնում նրա փակ աչքերը և կծված ներքևի շրթունքը։
― Տեսնո՞ւմ ես, ― ասաց նա ինձ մի օր։ ― Ես իզուր էի մտածում, որ դու վայրենի ես։
― Իսկ ինձ թվում է, ― պատասխանեցի ես, ― որ դու քո պարտականությունները կատարում ես ավելի մեծ ջանասիրությամբ, քան սահմանված է քո ծառայությամբ։
― Երբ թվում է, պետք է աստղակնքել, ― կատակեց նա շփոթված։