Changes

Մոսկվա 2042

No change in size, 06:16, 25 Փետրվարի 2014
/* Առաջին օրերը */
Մեր մեջ ասած ես չեմ ափսոսում, որ մոտիկ հարաբերություններ հաստատեցի Իսկրինայի հետ։ Նա մի քիչ պարզունակ դուրս եկավ, բայց այդ թերությունը հատկանշական է բոլոր ժամանակների և բոլոր ազգերի կանանց համար։ Բացի, իհարկե, հոմոզված համոզված ֆեմինիստուհիներից, որոնք իրենց արժանիքներով մոտենում են տղամարդկանց, որոշ դեպքերում նույնիսկ գերազանցելով նրանց։
Իսկրինայի արտաքինը ինձ շատ է դուր գալիս։ Սկզբում ինձ մի քիչ շփոթեցնում էր նրա խուզված գլուխը, և ես նրան հարցրի, թե այդ ի՞նչ հիմարություն է և ավելի լավ չէ՞ր լինի կանանց համար ունենալ գեղեցիկ սանրվածք։ Նա ասաց, որ կոմունյանները մազեր են կրում միայն ձմռանը, իսկ ամռանը, պայքարելով ամեն ինչից օգուտ ստանալու համար, պարտադիր հանձնում են մազերը երկրորդական հումքի կետերը։
Ադմին, Վստահելի
1876
edits