Changes
/* Ընտանիքի և ամուսնության մասին */
Ինչ վերաբերում է այն մարդկանց, որոնք չունեն այն ցուցանիշները, որոնք հարկավոր են ամուսնության համար, նրանք ժամանակ առ ժամանակ օգտվում են սեքսուալ ծառայության տարբեր ձևերից։ Նրանց կարիքները բավարարվում են Սիրո Տաճարի շարժական բրիգադներով աշխատանքի վայրում, ավելի հաճախ աշխատանքից հետո, կամ ընդմիջման ժամանակ։
==Կոմունյանների դաստիարակությունը==
Իմ պատմածը կոմունյանների բարքերի և սովորությունների մասին լրիվ չի լինի, եթե ես չպատմեմ կոմունյանների դաստիարակության մասին, որը հետևյալ կերպ է իրագործվում։
Ծնվելուց հետո նրանք կնքվում են աստղայնացման ծեսով։
Հետագա կյանքը բաժանված է երկու մասի․ նախնականի՝ որը անցնում է մանկապարտեզում։ Այնտեղ տրվում են սիրո առաջին դասերը պետության, կաուսակցության, եկեղեցու, ազգային անվտանգության և Գենիալիսիմուսի հանդեպ։ Նրանք սովորում են բանաստեղծություններ ու երգեր Գենիալիսիմուսի մասին, և ստանում են ԲԵԶՈ֊ի գաղտնի աշխատակցին անհրաժեշտ առաջին դասերը։ Անբռնազբոսիկ և ուրախ միջավայրում, նրանք սովորում են հետևել իրար և տեղեկություններ հաղորդել դաստիարակներին իրենց ընկերների ու ծնողների մասին , իսկ դաստիարակների մասին տեղեկություններ տալ տնորենին։ Մոտավորապես տարին երկու անգամ այդ կազմակերպություններում ստուգումներ է անցկացնում կոմունիստական դաստիարակության կոմիտեն, այդ կոմիտեին կարելի է հաղորդել տնորենի մասին։ Մանկապարտեզներում մատնությունները համարվում են խաղ, բացառությամբ այն դեպքերի, երբ երեխաները բացահայտում են որևիցե լուրջ դավադրություն։
Պրեդկոմբերում արդեն երեխաները սովորում են գրավոր մատնություններ կազմել, միաժամանակ ուսուցիչները հետևում են, որ այդ աշխատանքները կատարվեն անսխալ ռուս֊կոմունիստական լեզվով, հետաքրքիր ձև ու խորը բովանդակություն ունենան։
Ւհարկե, երեխաները անցնում են նաև ուրիշ առարկաներ, բայց հիմնական շեշտը դրվում է Գենիալիսիմուսի աշխատությունների, և նրա աշխատությունների մասին գրված գործերի վրա։
Տասնամյա ուսուցումը պրեդկոմբերում պարտադիր է։ Երեխաները ընդունվում են պրեդկոմբ ութ տարեկանից և ավարտում այն տասնութ տարեկան հասակում։
Պրեդկոմբը հաջողությամբ ավարտած շրջանավարտներին միաժամանակ հանձնվում են պրեդկոմբը ավարտելու վկայականը, անձնագիրը, պարտիական տոմսը, զինվորական գրքույկը և պետական անվտանգության գաղտնի աշխատակցի վկայականը։
― Իսկ ի՞նչ են ստանում նրանք, ովքեր անհաջող են ավարտել պրեդկոմբը։
― Նրանց աքսորում են Առաջին Օղակ, ― ասաց Իսկրինան։
==Բեզբումլիտ==
Իմ հոբելյանի նախապատրաստական աշխատանքների մասին ես իմանում եմ ոչ միայն հեռուստատեսային հաղորդումներից և «Պրավդա» թերթից», որի թարմ ռուլոնները միշտ գտնում եմ իմ հյուրանոցային համարի կաբեսոտում, այլև Կոմունիյ Իվանովիչ Սմերչևի և Ձերժին Գավրիլովիչ Սիրոմախինի հաշվետվություններից։
Երկու գեներալն էլ ամեն օր զանգում են ինձ հեռախոսով կամ գալիս ու պատմում են, թե ինչ է տեղի ունենում և ինչ հաջողություններ են արձանագրել Մոսկորեպի և Առաջին Օղակի աշխատավորները իմ հոբելյանի առթիվ։
Ձերժինը դա անում է ինչ֊որ անհասկանալի ժպիտով, իսկ Կոմունին միշտ շատ լուրջ և ոգեշնչված։ Նա ցույց է տալիս ինձ ինչ֊որ թվեր, որտեղ, որքան և ինչ է արտադրվել, քանի նոր բրիգադ է սկսել նախահոբելյանական հերթապահությունը և ինչպիսի մեծ եռանդով են ուսումնասիրում կոմունյանները Գենիալիսիմուսի ստեղծագործությունները։
Մի օր ես նրան ասացի, որ եթե կոմունյանները իսկպես ուզում են պատշաճ ձևով դիմավորել իմ հոբելյանը, նրանք պետք է որ ծանոթանան ոչ միայն Գենիալիսիմուսի, այլև իմ գործերի հետ։ Հնարավոր է, որ նրանք չեն կարող համեմատվել Գենիալիսիմուսի ստեղծագործությունների հետ, բայց միևնույն է, միգուցե կոմունյանները կգտնեն այնտեղ որոշ օգտակար տեղեկություններ։
― Այո՛, այո՛, այո՛, ― համաձայնվեց Սմերչևը։ ― Դրա անհրաժեշտությունը վաղուց է հասունացել և ուսումնասիրվում է մեր ղեկավարությամբ։ Իսկ առայժմ, միգուցե, դուք պետք է ծանոթանաք ձեր կոմունիստական հետնորդների հետ, իմանաք, ինչպես են նրանք ապրում, ստեղծագործում և զարգացնում ձեր ավանդույթները։
― Իհարկե, ― ասացի ես։ ― Վաղուց էր պետք։ Ես զարմացած եմ, որ մինչև այսօր այդ առաջարկությունը չէր արվել։
― Մենք մտածում էինք, որ ձեզ, միգուցե, պետք է հանգստանալ։ Եվ բացի այդ, ձեզ մոտ կարծես մեղրամսի նման մի բան է։
Ի դեպ, ինչպե՞ս է ձեզ մեր Ւսկրինան։ Որոշ Կոմսորներ նրան շատ են գովում սպասարկման բարձր կուլտուրյի համար։
Ես զարմանքով նայեցի նրան։ Ի՞նչ է նշանակում այս ամենը։ Հասցնել նրա մռութին մի տեսակ անհարմար է։ Նա համենայն դեպս, գեներալ է։
― Լսեք, ― ասացի ես Կոմունիին, ― մեկ ընդմիշտ հիշեք, որ ես թույլ չեմ տա իմ ներկայուցյամբ այդպիսի անվայել դիտողություններ անել Իսկրինա Ռոմանովնայի հասցեին։
― Ի՜նչ եք ասում։ Ի՜նչ եք ասում, ― վախեցավ Սմերչևը։ ― Ես ոչ մի վատ բան չէի ուզում ասել։ Ես ինքս նրա ծառայություններից չեմ օգտվել, բայց մյուսները․․․
Դե ի՞նչ կարող էի ես ասել, եթե նա ոչինչ չէր հասկանում։
― Լավ, ― ընդհատեցի ես նրան։ ― Փակենք այդ թեման։ Ուրեմն ե՞րբ է հնարավոր այցելել ձեր կոմպիսներին։
Սմերչևը ասաց․
― Թեկուզ հենց հիմա։
Մենք դուրս եկանք փողոց։ Այնտեղ մեզ արդեն սպասում էր Վասյան, բայց ոչ թե զրահապատ մեքենայով, այլ հասարակ սև գույնի մարդատար շոգեմեքենայով։
Մենք դուրս եկանք Մարքսի պողոտա, հետո անցանք Գենիալիսիմուսի Աֆորիզմների փողոցով, Լենինի գրադարանից (ի զարմանս ինձ այն դեռ կրում էր նախկին անունը), թեքվեցինք Չորրորդ հատորի անվան մայրուղին, նախկին Կալինինսկայան։ Ճանապարհին Սմերչևը պատմեց ինձ, որ գրողների Կոմունիստական Միության ամբողջ աշխատանքը վերափոխված է Գենիալիսիմուսի ցուցմունքով և համաձայն ՑԿԿՊԳԲ֊ի «Ստեղծագործական միությունների վերակառուցման և ստեղծագործական կարգապահության ուժեղացման մասին» որոշման հիման վրա։ Նախկինում գրողները աշխատում էին տանը։ Դա հակասում էր կոմունիստական հասարակության սկզբունքներին և նվաստացնում էր գրողներին, որոնք վերածվել էին ժողովրդից կտրված, տան պայմաններում աշխատողների։ Այդ հանգամանքը արդար դժգոհություն էր առաջացնում աշխատավորների մոտ, որոնք ստիպված էին աշխատել կոլխոզներում, գործարաններում, ֆաբրիկաներում և ձեռնարկություններում։ Աշխատավորների հետ համեմատ բացառիկ դիրքից օգտվելով գրողները սկսում էին իրենց աշխատանքը, երբ որ հարմար գտնեին։ Որոշ գիտակից գրողներ աշխատում էին ամբողջ աշխատանքային օրվա ընթացքում, իսկ մյուսները իրենց հայեցողությամբ էին որոշում աշխատանքային օրվա տևողությունը։
Գրողների միության գործունեությունը ուսումնասիրող հանձնաժողովը, հայտնաբերեց աչք ծակող չարաշահումներ, որոնք կայանում էին նրանում, որ որոշ գրական գոծիչներ տարիներով ոչինչ չէին գրում։ Այդ անբանների մոտ համարյա հերոսություն էր համարվում նախնական գրողներից մեկի՝ «Ոչ մի օր առանց մի տող գրելու» նշանաբանը։
― Դուք պատկերացնո՞ւմ եք, թե դա ինչպիսի վիրավորանք էր հասցնում մեր աշխատավորներին, ― վրդովված ասաց Սմերչևը։
Ինչպես ճիշտ և ժամանակին արտահայտվեց մեր Գենիալիսիմուսը, դա նույն բանն է, թե մեր հերոս հացագործները պարտավորություն վերցնեին ամեն օր աճեցնել հացահատիկի միայն մի հատիկ։ Դա ուղղակի հիմարություն է, այդպես չէ՞։
Ես համաձայնեցի նրա հետ, բայց հարցրեցի, թե ինչպիսի՞ն է կոմունիստական գրողների համար որոշված արտադրանքի չափը։
― Տարբեր, ― պատասխանեց Սմերչևը։ ― Ամեն ինչ կախված է որակից։ Լավ որակ ապահովողների աշխատանքի չափը կրճատվում է, իսկ եթե որակը ցածր է, պետք է լրացվի ավելի մեծ ծավալով։ Գրողների մի մասը աշխատում է «ավելի լավ է քիչ, բայց որակով», իսկ մյուս մասը՝ «ավելի վատ, բայց շատ» սկզբունքով։ Բայց կարևորը նա է, որ հիմա գրողները հավասարեցվել են կոմունիստական աշխատավորենրի մյուս խմբերին։ Այժմ նրանք բոլորի նման աշխատանքի են գալիս ժամը իննին, կախում են իրենց համարները և նստում սեղանի առջև։ Մեկից երկուսը նրանց մոտ ճաշի համար նախատեսված ընդմիջում է, իսկ ժամը վեցին, աշխատանքային օրվա ավարտից հետո, կարող են հանգստանալ իրենց պարտքը կատարած մարդու հանգիստ խղճով։ Այդ ամենը հետաքրքրե՞ց ձեզ, ― համենայն դեպս հարցրեց նա։
― Չափազանց, ― ասացի ես անկեղծ։ ― Նախկինում երբեք նման բան չէի լսել։
― Այո՛, այո՛, իհարկե, ― ուրախ ասաց Սմերչևը։ ― Ւհարկե չեք լսել։ Ենթադրում եմ, որ մեզ մոտ դեռ շատ բաներ կան, որոնց մասին դուք լսած չեք լինի։
Նա որոշ բաներ պատմեց ինձ կոմունիստական գրողների միության կառուցվածքի մասին։ Միությունը կազմված է երկու մասից։ Ամեն մասը իր հերթին բաժանված է պոետների, արձակագիրների և դրամատուրգների խմբերի։
― Իսկ ո՞ր խմբում են ընդգրկված քննադատները, ― հարցրի ես։
― Ոչ մի, ― ասաց Սմերչևը։ ― Քննադատությամբ մեզ մոտ զբաղվում է միայն ԲԵԶՈ֊ն։
― Ուրախ եմ ձեզանից այդ լսել, ― ասացի ես զգացված։ ― Մեր ժամանակ ամեն ինչ շատ հիմար ձևով էր կազմակերպված։ Այն ժամանակ անվտանգության օրգանները նույնպես զբաղված էին քննադատությամբ, բայց իրականում, ուղղակի Գրողների միության օրգանների կրկնօրինակն էին։
― Մենք վերջ դրեցինք այդ արատավոր պրակտիկային, ― խոժոռվեց Սմերչևը, ― մենք ընդմիշտ դրա վերջը տվեցինք։
Ես նրան մի քանի երկրորդական հարցեր տվեցի, ― օրինակ, ի՞նչ ժանրեր են հիմա ավելի մոդայիկ․ արձա՞կ, բանաստեղծություննե՞ր, թե՞ պիեսներ։
― Առանց բացառության բոլոր ժանրերը, ― ասաց Սմերչևը։ ― Մոդայիկ կամ ոչ մոդայիկ ժանրեր մեզ մոտ չկան։ Որ ժանրում կարողանում ես, նրանում էլ գրի մեր փառավոր, մեր սիրելի, բոլորիս համար թանկագին Գենիալիսիմուսի մասին։
― Ներեցեք, ― ընդհատեցի ես նրան։ Կարծես ես ինչ֊որ բան չհասկացա։ Մի՞թե անխտիր բոլոր գրողները պարտավոր են գրել Գենիալիսիմուսի մասին։
Ի՞նչ է նշանակում պարտավոր են, ― առարկեց Սմերչևը։ ― Նրանք ոչինչ էլ պարտավոր չեն։ Նրանք այդպես են որոշել և այժմ ստեղծում են պատմության մեջ օրինակներ չունեցող, իր ծավալով ահռելի կոլեկտիվ աշխատանք, բազմահատոր մի ստեղծագործություն, որի անվանումն է «Գենիալիսիմուսիանա»։ Այդ աշխատությունը պետք է արտացոլի Գենիալիսիմուսի կայնքի ամեն մի ակնթարթը, բացահայտի նրա բոլոր մտքերը, գաղափարները և գործողությունները։
― Մի՞թե ձեր մոտ չկան մանկական և պատանեկական գրողներ։
― Դե իհարկե կան։ Մանկական գրողները նկարագրում են Գենիալիսիմուսի մանկական, պատանեկանները՝ պատանեկան, իսկ մեծերի համար՝ նրա կյանքի հասուն շրջանը։ Մի՞թե դա անհասկանալի է։
Նա նայեց ինձ ինչ֊որ տարօրինակ արտահայտությամբ։ Ինձ թվաց, որ նա կասկածեց, որ ես հիմար եմ, կամ լրտես։ Որպեսզի ցրեմ նրա կասկածանքները, ես բացատրեցի, որ չնայած կայուն սոցիալիզմի ժամանակ էլ կային ինչ֊որ սահմանափակումներ, բայց այն ժամանակ օրենքները այդքան մտածված չէին։ Մեր գրողները նույնպես նկարագրում էին առաջնորդների կյանքը, կամ տարբեր արդյունաբերական ու գյուղատնտեսական մեխանիզմների զարգացումը, բայց ոմանց հաջողվում էր գրել վեպեր ու պոեմներ սիրո, բնության և նման այլ բաների մասին։
Սմերչևը պատասխանեց, որ այդ առումով հիմա էլ ոչինչ չի փոխվել։ Իհարկե ամեն մի կոմունիստական գրող ազատորեն կարող է գրել Գենիալիսիմուսին ուղղված իր անմար սիրո մասին։ Նա նաև կարող է գրել բնության մեջ տեղի ունեցած ահռելի փոփոխությունների մասին, որոնք տեղի են ունեցելԳենիալիսիմուսի ղեկավարությամբ ձնապահպանման համար կառուցված պատնեշների շնորհիվ, նոր տնկված անտառների, կանալների և հոսանքի ուղղությունը փոխած Ենիսեյ գետի մասին, որը այժմ լցվում է Առալյան ծովը։
Ես ուզում էի իմանալ նրանից սիբիրյան մյուս գետերի ճակատագրի մասին, բայց մեքենան կանգ առավ ինչ֊որ շենքի առաջ, որը իմ կարծիքով, վերակառուցված նախկին Գրողների տունն էր։
Այնտեղ նոր ցուցանակ էր փակցված․
ԼԵՆԻՆԻ ՇՔԱՆՇԱՆԱԿԻՐ ԳՎԱՐԴԻԱԿԱՆ ԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ ԳՐՈՂՆԵՐԻ ԱՆԹՈՒՂԹ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ (ԲԵԶԲՈՒՄԼԻՏ)
Իմ հարցին, թե ի՞նչ բան է անթուղթ գրականությունը, Սմերչևը ժպիտով պատասխանեց, որ դա գրականություն է, որը գրվում է առանց թղթի։
Մեծ հետաքրքրությամբ ես ներս մտա Կոմունիի բացած դռնով։
Այո՛, այո՛, այո՛, դա ինձ վաղուց ծանոթ գրողների Տան նախասրահն էր։ Մի ժամանակ այն ներսից հսկում էին երկու անբայրացակամ կին, որոնք ամեն մտնողից պահանջում էին ներկայացնել անդամակցութայն վկայականը։ Այժմ նրանք չկային։ Նրանց փոխարինել էին երկու ավտոմատավոր, որոնք տեսնելով Սմերչևին պատիվ տվեցին։
― Նա ինձ հետ է, ― ասաց Սմերչևը, և մենք առանց խոչընդոտի ներս մտանք։
Նախասրահի պատերը մաքուր էին ու մերկ, եթե հաշվի չառնենք Գենիալիսիմուսի դիմանկարը և «Մեր ձեռքբերումները» պատի թերթը, որը ես թեթևակի հասցրեցի նայել։
Այդ թերթից ես իմացա, որ կոմունիստական գրողները ոչ միայն գրում են, այլև մշտապես ուսումնասիրում են կյանքը, ամրապնդում կապը մասսաների հետ, մասնակցելով կարտոֆիլի բերքահավաքին, փողոցներն ավլելով և աշխատելով շինարարական հրապարակներում։
Մի շատ կծու ֆելիետոնում քննադատվում էր մի կոմպիս, որը մի ամսվա ընթացքում հասցրել էր երեք անգամ ուշանալ աշխատանքից։
Ավելին ես չկարողացա կարդալ, որովհետև Սմերչևը ինձ քաշում էր այն կողմ, որտեղ իմ ժամանակ գտնվում էր ռեստորանը։
Սակայն այժմ այնտեղ ոչ մի ռեստորան էլ չկար, այնտեղ երկար միջանց էր երկու կողմում գտնվող դռներով, ինչպես Սիրո Պալատում։
Նա հրեց դռներից մեկը և մենք հայտնվեցինք բաղնիքում։ Այսինքն՝ ուղղակի սկզբից ինձ այդպես թվաց։ Որովհետև այնտեղ գտնվող մարդիկ (մի քառասուն հոգի) բոլորը մինչև գոտկատեղը մերկ էին։ Նրանք զույգ֊զույգ նստած էին աշակերտական սեղանների առաջ և մատներով հարվածում էին ինչ֊որ ստեղների։
Իսկ նրանց առջև, առանձին սեղանի մոտ նստած էր համազգեստավոր, փոխգնդապետի ուսադիրներով մի զինվորական։
Մեր հայտնվելուն պես փոխգնդապետը մի քիչ շփոթվեց, իսկ հետո բարձր ձայնով բղավեց․
― Կանգե՜լ։ Զգա՜ստ։
Լսվեց ետ հրվող աթոռների աղմուկ, մերկ մարդիկ անմիջապես ձգվեցին, միայն ետևի սեղանի առաջ նսատած մի ակնոցավոր ոչ մի ուշադրություն չդարձրեց հրամանին, և խելագարի պես շարունակում էր թրղկացնել ստեղներին։ Նա միաժամանկ պտտում էր գլուխը, ինչ֊որ տարորինակ ծամածռություններ անում դեմքով, հանում էր լեզուն, ինչ֊որ ձայներ արրձակում և արցունքները կուլ տալիս։ Փոխգնդապետը վախեցած նայում էր մեկ մեզ, մեկ ակնոցավորին և հանկարծ բղավեց․
― Օխլամոնով, կանգ առեք։ Լսո՞ւմ եք, Օխլամոնով։
Բայց Օխլամոնովը չէր լսում։ Նրա հարևանը արմունկով հրեց նրան, ձեռքը քաշեց, հետո նրան օգնության եկավ էլի ինչ֊որ մեկը, բայց Օխլամոնովը դուրս էր պրծում և շարունակում հարվածել ստեղներին։
Վերջ ի վերջո, մի կերպ հաջողվեց պոկել նրան, և միայն այդ ժամանակ նա նկատեց, որ բոլորը կանգնած են ու ինքն էլ ձգվեց, բայց շարունակում էր նայել սեղանին, իսկ ձեռքերը անընդհատ ցնցվում էին ու ձգվում դեպի ստեղնաշարը։
― Կոմսորը նախնական գրականության դասականներից է, ― կտրվող ձայնով հայտնեց ինձ փոխգնդապետը։ Անթուղթ գրականության ստորաբաժանումի Գրող֊մշակողները աշխատում են կոմունիստական աշխատանքի թեմայի զարգացման վրա։ Աշխատանքը կատարվում է ըստ ժամանակացույցի։ Ուշացողներ, բացակայողներ և հիվանդներ չկան։ Փոխգնդապետ Սուչկին։
― Ազա՜տ։ Ազա՜տ, ― հրամայեցի ես և ձեռքով ցույց տվեցի նրանց, որ նստեն։
Ստեղների աղմուկի տակ փոխգնդապետը պատմեց ինձ, որ նրա ջոկատը կազմված է սկսնակ գրողներից, կամ ինչպես նրանց անվանում են՝ ներքևում գտնվող գրողներ կամ պոդկոմպիսներ։ Նա նրանց ղեկավարն է, նրա պաշտոնը կոչվում գրող֊դաստիարակ։ Շոգ օրերին պոդկոմպիսները աշխատում են մինչև գոտկատեղը մերկ, որպեսզի նրանց հագուստը ժամանակից շուտ չմաշվի։ Բոլոր պոդկոմպիսները սերժանտներ են։ Նրանք դեռ չունեն համապատասխան գրական փորձառություն, դրա համար էլ նրանց առայժմ թույլ չեն տալիս իրենց մտքերը գրի առնել թղթի վրա։ Բայց նրանք մշակում են թեմաները տարբեր տեսանկյուններից համակարգչի վրա, հետո մշակումները փոխանցվում են կոմպիսներին, որոնք էլ արդեն ստեղծում են ստեղծագործություններ թղթի վրա։
― Դուք, երևի, երբեք չե՞ք տեսել համակարգիչ, ― հարցրեց փոխգնդապետը։
― Ինչու չի տեսել, ― միջամտեց Սմերչևը։ Կլասսիկ Նիկիտիչը ոչ միայն տեսել է, այլև որոշ ստեղծագործություններ գրել է համակարգչի վրա։
― Այո, ― ասացի ես, զարմանալով, որ նա այդքան տեղեկացված է։ ― Որոշ բաներ ես իսկապես գրել եմ համակարգչով, բայց իմը այսպիսին չէր, իմը էկրանով էր, ես տեսնում էի գրածս, և բացի դրանից, ես ունեի տպելու սարք, որի օգնությամբ գրածս միանգամից տպում էի։
― Տեսնում եք, ― ուրախ ասաց փոխգնդապետը։ ― Ձեր հին սարքը շատ մեծ էր։ Իսկ մեզ մոտ, ինչպես տեսնում եք, էկրաններ չկան, տպելու հարմարանքներ չկան, ոչ մի ավելորդ բան չկա։
― Այդ բոլորը իսկապես հետաքրքրիր է, ― ասացի ես, ― բայց չեմ հասկանում, ինչպե՞ս են ձեր սերժանտները գրում, ինչպե՞ս են նրանք տեսնում իրենց գրածը։
― Նրանք ոչինչ էլ չեն տեսնում, ― ասաց փոխգնդապետը։ Դրա անհրաժեշտությունը չկա։
― Ինչպե՞ս թե չկա, ― զարմացա ես։ ― Ինչպե՞ս կարելի է գրել և չտեսնել գրածդ։
― Ւսկ ինչո՞ւ այդ ամենը տեսնել, ― իր հերթին զարմացավ փոխգնդապետը։ ― Դրա համար գոյություն ունի ընդհանուր համակարգիչ, որը հավաքում է բոլոր նյութերը, համեմատում, վերլուծում և ընտրում ամենագեղարվեստական, ամենավոգեշնչված և գաղափարական առումով ամենաանթերի բառերն ու արտահայտությունները և փոխակերպում մի միասնական բարձր գեղարվեսական, գաղափարապես հավասարակշռված տեքստի։
Պետք է խոստովանեմ, որ այդպիսի կոլեկտիվ ստեղծագործության մասին ես երբեք չէի լսել։ Բնականաբար, ես ցանկություն ունեի մի քանի հարցեր ևս տալ, բայց Սմերչևը, նայելով ձեռքի ժամացույցին ասաց, որ մեր գնալու ժամանակն է, իսկ այն, ինչը անհասկանալի է, նա ինքը հաճույքով կբացատրի ինձ։
Իմ կարծիքով, փոխգնդապետը շատ գոհ էր, որ մենք գնում ենք։ Նա նորից հրամայեց․
«Կանգե՜լ, զգա՜ստ (Օխլամոնովը, իհարկե, նորից նստած մնաց), ես ու Սմերչևը սերժանտներին «ցտեսություն» ասացինք և դուրս եկանք։
― Դե, ինչ֊որ բան հասկացա՞ք, ― ինչպես ինձ թվաց ծաղրալից հարցրեց Սմերչևը։
― Ոչ այնքան, ― խոստովանեցի ես։ Չհասկացա, թե ուր է փոխանցվում սերժանտների գրված տեքստը։
― Այ այստեղ, ― ասաց Սմերչևը և ցույց տվեց այն դուռը, որի վրա գրված էր․
ՆԱԽՆԱԿԱՆ ՏԵՔՍՏԵՐԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՄՇԱԿՄԱՆ ԲԱԺՒՆ
ՄՈՒՏՔԸ ՄԻՅԱՆ «Դ» ՍԵՐԻԱՅԻ ԱՆՑԱԹՂԹԵՐՈՎ
Երկու մռայլ ավտոմատավոր կանգնած էին դռան մոտ և ուշադիր նայում էին մոտեցողներին։
Ես հարցրի Սմերչևին, թե ինչի՞ համար են այդ խստությունները և նա պատրաստակամորեն բացատրեց, որ այստեղ է գտնվում ամենագաղտնի համակարգիչը, որը հիշում և վերլուծում է այն տեքստերը, որոնք գրում են սկսնակ գրողները, ընտրում է անենահաջողված գեղարվեստական և գաղափարական տեքստերը և կազմում մի ընդհանուր ստեղծագործություն։
― Ինչպես ինքներդ էլ հասկանում եք, ― ասաց Սմերչևը, ― մեր թշնամինեը շատ են ցանկանում թափանցել այստեղ և էլեկտրոնային ուղեղի մեջ մտնցնել իրենց գաղափարական դրույթները։
― Իսկ դուք շա՞տ թշնամիներ ունեք, ― հարցրի ես։
― Պատահում են, ― ասաց Սմերչևը և այնպես ժպտաց, կարծես նույնիսկ գոհ էր այն հանգամանքից, որ թշնամիներ գոյություն ունեն։ ― Սակայն, ― նա ուղղեց ինքն իրեն, ― լինում են թշնամիներ, և լինում են ուղղակի անհաս մարդիկ, որոնք, դեռևս չունենալով որևէ առաջավոր աշխարահայացք, արտահայտում են արատավոր մտքեր։ Ոմանք էլ՝ նա շրջեց իմ կողմ իր գլուխը, ժպտաց և ռևերանսի նման մի բան արեց, ― չեն հասկանում իրադարձությունների կապը, չեն հասկանում, թե ինչն է բնությունում առաջնային, իսկ ինչը երկրոդական։
― Դուք կարծում եք, Մոսկորեպում կա՞ն այդպիսի մարդիկ, ― հարցրի ես։
― Այո, ― ասաց նա և իր դեմքին տխուր արտահայտություն տվեց։ ― Այդպիսի մարդիկ ցավոք կան։ Բայց նորից շտապեց ուղղել ինքն իրեն, մենք ամեն մի այդպիսի մարդու վերաբերվում ենք ընդգծված ուշադրությամբ և տարբերում այն անհատներից, որոնք մեր հանդեպ գիտակցաբար թե անգիտակցաբար թշնամական հայացքներ են արտահայտում։
Ես լռեցի։ Սմերչևի հաղորդածը իմ համար չափազանց տհաճ էր, որովհետև նրանում ակնարկ կար իմ արտահայտություններից մեկին։ Բայց այդ արտահայտության մասին բացի Իսկրինայից, ոչ ոք չէր կարող իմանալ։
==Առաջնայինը երկրորդական է==
Մի անգամ երեկոյան, ընթրիքից հետո, մենք նստած էինք մեր համարում։ Ես հեռուստացույց էի նայում: Դա այնքան էլ հաճելի չէր Իսկրինայի համար։ Նա ընդհանրապես կարծում է, որ ես չափից ավելի շատ ժամանակ եմ անցկացնում էկրանի առաջ, որ այդ ժամանակը կարելի էր վատնել մի որևեիցե այլ բանի համար։
Թե ինչ է այդ այլ բանը ես արդեն շատ լավ գիտեմ։ Այդ բանով նա այնքան հաճախ է ստիպում ինձ զբաղվել, որ ես արդեն ուժ չունեմ։ Ես, միգուցե, հեռուստացույց էլ նայում եմ միայն այն պատճառով, որպեսզի խուսափեմ դրանից։ Սակայն ես մի քիչ ստում եմ, որովհետև հեռուստահախորդումները ինձ համար չափազանց հետաքրքիր են։ Նույնիսկ այս ռեպորտաժը դոնորների կոնգրեսից։ Կարծեմ նա տեղի է ունենում արհմիությունների սյունավոր դահլիճում։ Բեմի վրա և դահլիճում նստած են բոլոր տարիքները ներկայացնող տղամարդիկ և կանայք, շատերը շքանշաններով։ Որքան ես հասկացա, նրանք բոլորն էլ կանոնավոր կերպով և մեծ քանակով պետությանն են հանձնում արյուն, երկրորդական մթերք, մազեր և սերմնահեղուկ, որը գիտականորեն անվանում են գենետիկական նյութ։
Կոնգրեսը անցնում է շատ աշխույժ։ Դոնորները փորձ են փոխանակում, պատմում, ինչպես են կատարել իրենց պարտավորությունները անհատականորեն, ընտանիքի հետ և բրիգադներով։ Խոսում էին, թե քանի տոկոսով են կատարել իրենց անցայլ առաջադրանքները, և խոստանում, հետագայում հասնել ավելի մեծ հաջողությունների։
Մինչ ես նայում էի, Իսկրինան նյարդայնանում էր և մի քանի անգամ փակելով էկրանը, անցավ իմ առջևով կիսաբաց խալաթով։ Նրա այդ հիմար պլաստմասե մեդալիոնը ժարժվում էր նրա կրծքի վրա, ինչպես ժամացույցի ճոճանակ։
― Ախր ինչո՞ւ ես դու նայում այդ դատարկ բաները, ― չհամբերեց նա։ ― Մի՞թե չես ձանձրացել։
― Հանգիստ թող ինձ, մի խանգարիր, ― ասացի ես։
― Լավ, լավ, էլ չեմ խանգարի, ― հնազանդորեն համաձայնվեց նա, բայց մի րոպե անց, նորից հայտվեց իմ ու հեռուստացույցի առջև։ ― Միթե այդ հետաքրքրում է քեզ։
― Իհարկե, իհարկե, ― ասացի ես։ ― Ես այսպիսի բան երբեք չեմ տեսել և չեմ լսել։
― Ի՞նչը չես լսել։ Քո ժամանակ դոնորներ չկայի՞ն։
― Դոնորներ կային, ― ասացի ես, ― բայց այսպիսի համատարած երկրորդական մթերքի հանձնմանն իմ ժամանակներում ոչ ոք գլխի չէր ընկել։
Նա սկսեց ինձ հարցեր տալ, բայց իմ կարծիքով ոչ թե հետաքրքրասիրությունից, այլ միայն այն պատճառով, որ ինձ շեղի հեռուստացույցից և քարշ տա անկողին։ Բայց ես հենց հակադիր նպատակով սկսեցի բարեխղճորեն պատմել։
― Հասկանո՞ւմ ես, ― ասացի ես, ― ինչպես գիտես ես ապրել եմ երկու պատմական կառուցվածքներում։ Ահա ուրեմն, կապիտալիզմի ժամանակ, երկրորդական մթերքի հանձնումը շատ վատ էր դրված, իսկ ավելի ճիշտ, ընդհանրապես գույություն չուներ։ Ասենք արյան, կամ գենետիկական նյութի հանձնման գործը ավելի լավ էր կազմակերպված, իսկ մնացյալը, կարելի է ասել քամուն էր տրվում։ Ճիշտ է, սոցիալիզմի ժամանակ այդ գործը ավելի հաջող էր։ Մենք հավաքում էինք փշրունքները, կերակրի մնացորդները, գրում էինք այդ մասին կենտրոնական թերթերում, ելույթ ունենում հեռուստատեսությամբ և ինչ֊որ արդյունքի հասնում։
Ես պատմեցի Իսկրինային, որ նույնիսկ մեր գրողների տանը, որը գտնվում էր «Աէրոպորտ» մետրոյի մոտ, ամեն հարկում դրված էին դույլեր ուտելիքի մնացորդների համար։ Հոտը իհարկե տհաճ էր, բայց հասկանում էինք, որ դա անհրաժեշտ է և օգտակար։ Իսկ հիմա այդ ամենը ավելի լայնորեն է տարածված։
― Այո, ― ասաց նա, ― իհարկե։ Ես կարծում եմ, որ շատ բաներում, մենք ավելի առաջ ենք անցել։
― Դուք ավելի հեռու եք գնացել, ― համաձայնվեցի ես։ ― Բայց իմ կարծիքով, որոշ բաներ լավ մտածված չեն։
― Ի՞նչը նկատի ունես։
― Ես մտածում եմ, որ կոմունյաններից պահանջում են մեծ քանակությամբ երկրորդական մթերք հանձնել, իսկ առաջնայինով անբավարար են ապահովում։
― Մի՞թե դու ինչ֊որ բանի պակաս ես զգում։
― Ինձ ոչինչ պետք չէ, ― ասացի ես, չնայած ճիշտն ասած որոշ բաների կարիք ունեի։ ― Ես իմ մասին չեմ մտածում, կամ ոչ միայն իմ մասին, այլ մարդկանց մասին։ Չի կարելի նրանցից անհնարինը պահանջել։ Պետք է հասկանալ, որ երկրորդական մթերք առանց առաջնայինի չի լինում։
Իմ բառերը նրա վրա շատ տարօրինակ ազդեցություն թողեցին։ Նրա դեմքի արտահայտությունը հանկարծ փոխվեց և նա ասաց, որ ես երբեք այլևս այդպիսի բաներ չասեմ։
Ես զարմացա և հարցրի, թե ինչո՞ւ։ Մի՞թե ես ինչ֊որ արգելված բան եմ ասել։ Դա բոլորին հայտնի է և դեռ Մարկսն է նկատել, որ առաջնայինը առաջնային է, իսկ երկրորդականը՝ երկրորդական։
― Ինչպիսի՜ հիմարություն, ― բղավեց նա, սարսափելի հուզված։ ― Այն ինչ դու ասում ես, ― դա մետաֆիզիկա է, հեգելյանություն և կանտիանություն։ Ես չգիտեմ, ինչ է ասել Մարկսը, բայց Գենիալիսիմուսի գաղափարների անկյունաքարը, ինչպես ինքն է ասում այն է, որ առաջնայինը երկրորդական է, իսկ երկրոդականը առաջնային։
Այդ ասելիս նա այնպես նայեց ինձ, որ ես լռեցի։ Անցյալի փորձից ես գիտեի, որ որոշ գենիալիսիմուսներ այնքան են սիրում իրենց խոսքերը, որ պատրաստ են անհամաձայնների գլուխը պոկել։
― Լավ, ― ասացի ես, ― լավ։ Եթե ինչ֊որ բան այնպես չասացի, ներիր։
Եվ որպեսզի փոխեմ խոսակցության նյութը հարցրի, թե ինչո՞ւ է նա կրում այդ մեդալիոնը։
Նա ասաց, որ դա մեդալիոն չէ, այլ Պատկանելիության նշան, որը ստանում են մանկությունում, աստղակնքումից հետո։
― Իսկ մեջը ին՞չ կա, ― հարցրի ես։
― Մե՞ջը, ― հարցրեց նա, չգիտես ինչու նորից հուզվելով։ ― Իսկ ինչո՞ւ ես դու կարծում, որ այնտեղ ինչ֊որ բան կա։
― Ուղղակի մտածեցի, ― ասացի ես։ ― Որովհետև դա նման է թալիսմանի, որում միշտ մի ինչ֊որ բան կա։ Մազերի փունջ, կամ սիրած մարդու լուսանկարը։
― Ինչպիսի՜ հիմարություն, ― հերքեց նա նյարդային։ Ինչո՞ւ ես պետք է կրեմ ինչ֊որ մեկի դիմանկարը։ Այստեղ ոչինչ էլ չկա։ Պարզապես, ինչպես և բոլոր կոմունյանների մոտ Պատկանելիության նշան է և ուրիշ ոչինչ։
Նրա արձագանքը ինձ զարմացրեց։ Ես չհասկացա, թե ինչու է իմ ամեն մի խոսքը, նրան այդքան հուզում։ Այն ժամանակ մտածեցի, որ դա կապված է կանացի անհավասարակշռության հետ։ Իսկ հիմա, Սմերչևի բառերից հետո, այլ կերպ գնահատեցի։ Մի՞թե նա ինձ վրա թղկացնում է, ― մտածեցի ես։