Changes

Մոսկվա 2042

Ավելացվել է 4 բայտ, 21:26, 19 Մարտի 2014
/* Բումլիտ */
― Ինչ չեմ արել, այն չեմ արել, ― ասացի ես։ ― Ասենք, իհարկե, ես աշխատում էի հետևել, որպեսզի իմ հերոսները գաղափարապես կայուն լինեն, բայց քանի որ ինքս գաղափարական առումով կայուն չեմ, նրանք էլ երբեմն ստացվում էին արատավոր։
― Այդպես էլ մտածում էի, ― ասաց Սմերչևը գլուխը օրորելով։ ― Իհարկե, մի մարդու համար գրել այնպիսի ստեղծագործություն, որը ունենա և և՛ բարձր գեղարվեստական և և՛ գաղափարական արժանիքներ, ուղղակի անհնարին է։ Իսկ դուք մնացեք մեզ մոտ։ Մենք ձեզ գրողների մի ամբողջ բրիգադ կտանք։ Դուք նրանց միայն հրահանգ կտաք, նրանք կգրեն, իսկ դուք կստորագրեք։
Ես չհասցրի կատակով պատասխանել Սմերչևի առաջարկությանը, երբ դուռը բացվեց և աշխատասենյակ ներխուժեց շնչակտուր Սիրոմախինը։ Նա շշուկով ինչ֊որ բան ասաց Սմերչևին, իսկ հետո հայտարարեց, որ ես անհապաղ պետք է գնամ նրա հետ Կրեմլ։
Ադմին, Վստահելի
1876
edits