Changes

Մոսկվա 2042

2 bytes removed, 21:43, 27 Մարտի 2014
Բաց կանաչ թիկնոցով և մոխրագույն գլխարկով իմ առջև կանգնած էր քմծիծաղ տվող Լյոշկա Բուկաշևը, իմ նախկին ընկերը, համակուրսեցին և բաժակակիցը։
Ժամանակին մենք միասին սովորել էինք ժուռնալիստիկայի ֆակուլտետում, հետո աշխատել ռադիոյում ես գրական, նա՝ նորությունների բաժնում։ Երեկոները մենք անց էինք կացնում ժուռնալիսիտի Տանը, երբեմն երկուսով, երբեմն էլ երեքով։ Նա բերում էր հետը իր բարեկամ Էդիկին, գանգուր մազերով երիտասարդին, որը ինքն֊իրեն անվանում էր գենետիկ և իմմորտոլոգ։ Ես այդ Էդիկին առաջին ծանոթության ժամանակ հարցրեցի, զբաղվո՞ւմ է նա արդյոք կյանքի երկարացման հարցերով։ Նա ասաց, որ կյանքի երկարացման խնդիրը նրա համար ոչ մի հետաքրքություն չի ներկայացնում, որ այդ հիմարությամբ զբաղվում են գերոնտոլոգները։ Նրան հետաքրքրում է ոչ թե կայնքի կյանքի տևողությունը, այլ հավիտենական կյանքը։
― Այսինքն՝ դուք ուզում եք կյանքի էլեկսի՞րը գտնել, ― հարցրեցի ես։
― Դե չէ, դա Թոմն է սարքել։ Դու հետո ամեն ինչ կհասակնաս։
Ինչ֊որ կանացի ցեղին պատկանող էակ, վերևի և ներքևի մասում շատ բաց շրջազգեստով, մեզ մեջքով կանգնած ջրում էր քրիզանթեմները փողրակից։ Ավելի տգեղ կազմվածք ես իմ կայնքում կյանքում երբեք չէի տեսել։ Նա հիմնականում կազմված էր մեծ հետույքից, իսկ մնացածը կարծես թե պատահաբար աճում էր նրանից։
Թողնելով ինձ, Զիլբերովիչը աննկատ մոտեցավ և երկու ձեռքով բռնեց այդ հետույքը։
Նա կանգնեց ծնկների վրա և խցկվեց մահճակալի տակ, նշան բռնելով իմ վրա իր աննկարագրելի հետույքով։ Նրա կարճ փեշը բարձրացավ, բացելով նրա կիսաթափանցիկ բարակ ժանյակներով կիսավարտիքը։
Օ՜, աստված։ Ես միշտ էլ անտարբեր չեմ եղել կանանց այդ մասի կառուցվածքի հանդեպ, բայց այդպիսի գայթակղություն կայնքում կյանքում չեմ ունեցել։ Այդ երկու հանելուկային էներգիայով լցված կիսագնդերը ձգում էին ինձ, ինչպես մագնիս։
Պայքարելով այդ գայթակղության հետ, ես փորձեցի աչքերս մի կողմ շրջել և գրգռված հարցրեցի, թե ինչ է նա այդքան երկար անում։
― Շնորհակալություն, ― ասացի ես սառը։ ― Բայց եթե ուզում եք իմանալ, ես դեմ եմ անհավասարությանը։ Եթե ես հայտնվել եմ այստեղ, ապա չեմ ուզում արտոնություններ, ուզում եմ լինել ինչպես բոլորը։
― Բայց ինչ հետամնացն եք դուք, ― բացականչեց նա սրտանց։ ― Ի՞նչ է նշանակում, ինչպես «բոլորը»։ Ի՞նչ անհավասարության մասին եք դուք խոսում։ Մեզ մոտ բոլորը հավասար են։ Ամեն մի կոմունյանին ծնվում է ընդհանուր կարիքներով։ Բայց հետո, եթե ինքնազարգացումով է զբաղվում, կատարում է արտադրական հանձնարարությունները, պահպանում է կարգապահությունը, լայնացնում է իր շրջահայացքը, այն ժամանակ, բնականաբար, նրա կարիքները շատանում են և հաշվի առնվում։ Ընդհանրապես, ես տեսնում եմ, որ մեր կայնքը կյանքը բացարձակապես անհասկանալի է ձեր համար և ավելի լավ է, առայժմ մենակ ման չգաք։ Առավել ևս, որ դուք պետք է նախապատրաստվեք ձեր հոբելյանին։
― Դե ինչ եք կպել ինձ այդ հոբելյանով, ― բարկացա ես։ ― Ես չեմ ուզում ոչ մի հոբելյան։ Դուք լավ գիտեք, որ իրականում, ես հարյուր տարեկան չեմ, որ տարիքս շատ ավելի քիչ է։
Մասնագետներ հրավիրվեցին նաև արտասահմանից․ գերմանական երշիկագործներ, շվեյցարական պանրագործներ և ֆրանսիական մոդելյորներ։
Կոմունիզմ հայտարարելուց դեռ շատ առաջ, մոսկովյան պահեստներ էին բերվել և պահեստավորվել պեպսի֊կոլա, իտալական պիցցայի տարբեր տեսակներ, ամերիկայն ամերիկյան համբուրգերներ, ծամոններ, արտասաահմանում հատուկ պատվիրված ջինսեր, վերնաշապիկներ, որոնց վրա գրված էր «Iove communism» և Գերմանիայում արտադրված տարբեր տեսակի երկտակ, պուտպուտիկ զուգարանի թղթեր։
Միաժամանակ միջոցառումներ էին ձեռք առնվել, պաշտպանելու համար Մոսկվան Առաջին Օղակում ապրող մարդկանց այցելությունից, առանձնապես Կալինինգրադի, Յարոսլավլի, Կոստրոմայի, Րյազանի, Տուլայի և Կալուգայի մարզերի բնակիկիչներից, որոնք տեսարժան վայրերը տեսնելու պատրվակով, ամեն շաբաթ իրականացնում էին գիշատիչ հարձակումներ խանութների վրա, դատարկելով մոսկվացիներին ապահովելու համար նախատեսված ապրանքատեսակները։ Որպեսզի նրանց զրկեն այդ պատրվակից, Ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդեսը, Տրետյակովյան պատկերասրահը, Կրեմլի Օրուժեյնայա պալատան, Պուշկինի անվան գեղարվեստի ստեղծագործությունների և Լև Տոլստոյի (այժմ նախնական գրականության) թանգարանները, դուրս բերվեցին Մոսկվայի սահմանից։ Նույն բանն արվեց կայարանների հետ, որտեղ երկրի տարբեր շրջանների բնակիչները նախկինում ստիպված էին Մոսկվայում փոխել գնացքը։ Երկաթաբետոնի Լյուբերեցի գործարանի բանվորները պատրաստեցին վեց մետրանոց կոնստրուկցիաներ, Մոսկվայի շուրջը պարիսպ կառուցելու համար։ Լենինգրադի Կիրովի անվան գործարանի կոլեկտիվն էլ նույն նպատակով այնքան փշալար արտադրեց, որ դրանով հնարավոր էր չորս անգամ փաթաթել ամբողջ երկրագունդը։ Գերմանական Դեմոկրատական Ռեսպուբլիկայի (թշնամական Երկրորդ Օղակ) աշխատավորները կիսվեցին ականներ դնելու իրենց փորձով և ավտոմատ կրակող սարքերով, որոնք այնքան էին կատարելագործված, որ սպանում էին նույնիսկ պատահաբար պարսպի կողքով թռչող ճնճղուկներին։
― Ներեցեք, ― ընդհատեցի ես նրան։ ― Կարծես ես ինչ֊որ բան չհասկացա։ Մի՞թե անխտիր բոլոր գրողները պարտավոր են գրել Գենիալիսիմուսի մասին։
― Ի՞նչ է նշանակում պարտավոր են, ― առարկեց Սմերչևը։ ― Նրանք ոչինչ էլ պարտավոր չեն։ Նրանք այդպես են որոշել և այժմ ստեղծում են պատմության մեջ օրինակներ չունեցող, իր ծավալով ահռելի կոլեկտիվ աշխատանք, բազմահատոր մի ստեղծագործություն, որի անվանումն է «Գենիալիսիմուսիանա»։ Այդ աշխատությունը պետք է արտացոլի Գենիալիսիմուսի կայնքի կյանքի ամեն մի ակնթարթը, բացահայտի նրա բոլոր մտքերը, գաղափարները և գործողությունները։
― Մի՞թե ձեզ մոտ չկան մանկական և պատանեկական գրողներ։
― Միայն երկու փուլում, ― ասաց Ձերժինը։ Պետք է ասել, որ մարշալի ներկայությամբ նա իրեն բացարձակապես անկաշկանդ էր զգում։
― Այո, երկու, ― ասաց մարշալը։ ― Համաշխարհային պատմության ընթացքի մեջ դա այնքան էլ էական չէ, բայց մեզ համար բավականաչափ զգալի է։ Մարքսի սխալը կայն սխալն այն է, որ նա խոստացել էր աշխատավորների կատարյալ չքավորությունը կապիտալիզմի պատճառով, իսկ դա իրողություն դարձավ․․․
― Դառնում է, ― ուղղեց նրան Ձերժինը։
Մայրը պատմեց Սիմ Սիմիչին, որ հեղափոխությունից առաջ, երբ հայրը «Ավրորայում» կոմիսարություն էր անում, նա լվացարարուհի էր Ձմեռային պալատում և այնտեղ թաքուն հանդիպում է ունեցել միապետի հետ։ Եվ դա եղել է ոչ թե այն պատճառով, որ ցարը սանձարձակ էր, այլ միայն Ռուսական թագի պահպանման համար։ Նա զգում էր, որ այսպես թե այնպես հեղափոխություն է տեղի ունենալու, նրա ժառանգը հիվանդ էր, իսկ ապագան մշուշոտ։ Դրա համար էլ ունենալով կնոջ՝ Ալիկեի համաձայնությունը դիմեց այդպիսի անսովոր քայլի։ Իրենց գաղտնի հանդիպման գիշերը, նա աստծո անունով խնդրեց Եկատերինա Պետրովնային, որ եթե Աստված տղա պարգևի, պահի նրան աչքի լույսի նման և պետք եղած ժամանակ, երբ վերևից նշան լինի, պատմի նրան, թե ով է նա իրականում։
Երբ կարդում էի, ԲԵԶՈ֊ի գործիչները նայում էին ուսիս վերևից, հետևում իմ վերաբերմունքին և մեծ անհամբերություն ցուցաբերում։ Եվ երբ մի վայրկայնով վայրկյանով բարձրացրի գլուխս, որպեսզի մտածեմ կարդացածիս մասին, Բերին, չթողնելով ինձ ուշքի գալ միանգամից հարցրեց, թե ինչ եմ ես այդ ամենի մասին մտածում։
― Իմ կարծիքով սա ուղղակի զառանցանք է, ― ասացի ես։