Changes

Մոսկվա 2042

Ավելացվել է 1 բայտ, 05:03, 28 Մարտի 2014
/* Կրեմլում */
Նա նստեցրեց ինձ կաշվե բազկաթոռներից մեկին, ինքը նստեց մյուսին, իսկ Ձերժինը տեղավորվեց բազմոցի վրա։
Սկզբում նա հետաքրքրվեց իմ առողջությամբ, հետո հարցրեց, թե արդյոք ինձ այստեղ դուր դո՞ւր է գալիս։
Ես մի անգամ էլ նայեցի շուրջս և ասացի, որ ընդհանուր առմամբ դուր է գալիս, գեղեցիկ և ընդարձակ սենյակ է։
― Գորիզոնտ Տիմոֆեեվիչ Ռազինը, ― բացատրեց մարշալը հուզված, ― Խմբագրական Կոմիտեի նախագահն է և փաստորեն, կարելի է ասել, Գենիալիսիմուսի նշանակյալն է Երկրում։ Լսեք, խնդրում եմ, մի վիճեք նրա հետ։ Ինչ էլ առաջարկի, համաձայնվեք։ Ծայրահեղ դեպքում մենք հետո որոշ բաներ կուղղենք։ Թողեք ձեզ զննեմ։ Ձեր տեսքը իհարկե, մի բան չէ։ Լավ։ Ուղղեք ձեր օձիքը և գնանք։ Իսկ դու սպասիր մեզ այստեղ, ― ասաց նա Ձերժինին։
 
===Գենիալիսիմուսի նշանակյալը===
Ադմին, Վստահելի
1876
edits