Changes

Մոսկվա 2042

2 bytes removed, 11:41, 30 Մարտի 2014
/* Փեսացուն */
Երբ Սիմիչը հայտնի դարձավ, նրան բոլորը միահամուռ ճանաչեցին։ Նրա մասին կարելի էր խոսել միայն վսեմ տոնով, թույլ չտալով ոչ մի քննադատություն։ Իսկ երբ նա արդեն ամուսնացել էր Ժանետայի հետ, նրա ներկայությամբ ընդհանրապես չէր կարելի ասել, որ ասենք թե Սիմիչից ինչ֊որ մի առանձին արտահայտություն կամ տող դուր չի եկել։ Այն ամենը ինչ անում էր Սիմիչը այնքան անառարկելի հիանալի էր, որ նույնիսկ «հանճար» արտահայտությունը անբավարար էր թվում։
Բայց Ժանետան, իմիջիայլոց, գնահատեց նրան ոչ միանգամից։ Ես հիշում եմ այն ժամանակը, երբ Սիմիչը ինձ ոչ միայն զարմացրեց, այլև ցնցեց նրանով, թե ինչպես էր սիրահարվել առաջին հայացքից և միանգամից որոշել էր գայթակղել Ժանետային իր «ԿՊԶ»֊ով, որը անձամբ դրեց շագանակագույն ժապավեններով կապված գրասենյակային թղթապանակի մեջ և նրան կարդալ տալու տվեց կարդալու համար։
Ժանետան հիմա դրա մասին ընդհանրապես չի հիշում, բայց այն ժամանակ «ԿՊԶ»֊ին վերաբերվեց շատ խիստ։
Ես կարծում եմ, որ նա վաղուց մոռացել է այդ բառերը, իսկ ես երբեք քաջություն չեմ ունենա հիշեցնել նրան այդ մասին։
 
 
===Դուք ունե՞ք այդենտիֆիկեյշեն===
Ադմին, Վստահելի
1876
edits