Changes
/* Սպիտակ ձիու վրա */
― Ռուսաստանը երդվո՞ւմ է, ― ասացի ես։ ― Հա֊ հա֊հա։ Նրան արդեն վաղուց այնտեղ մոռացել են։
Լեոն ուշադիր նայեց ինձ և ճոճեց օրորեց գլուխը։
― Ոչ, ծերուկ, սխալվում ես։ Նրան ոչ միայն չեն մոռացել, այլ ընդհակառակը, նրա ազդեցությունը ուղեղների վրա գնալով աճում է։ Նրա գրքերը հենց այնպես չեն կարդում։ Կան գաղտնի խմբեր, որտեղ ուսումնասիրում են նրա գործերը։ Նա ունի կողմնակիցներ ոչ միայն ինտելիգենցիայի, այլև բանվորների, պարտիայի, ԿԳԲ֊ի և գլխավոր շտաբի շրջանակներում։ Եթե ուզում ես իմանալ, ― Լեոն հետ նայեց դռանը և ասաց ականջիս, ― անցայլ շաբաթ եկել էր․․․