Changes
Առհասարակ, Շուշու ջերմային պայմանները չափազանց նպաստավոր են, որպեսզի նա դառնա Անդրկովկասի խոշոր առողջարան։ Քաղաքի սքանչելի թեթեւ եւ մաքուր լեռնային օդը, չափավոր տաք ամառը, ձմեռային սառնամանիքների բացակայությունը, ջերմաստիճանի չափավոր տատանումները ըստ ամիսների, հրաշալի աշնան առաջին ամիսները, որոնք զգալի չափով ավելի տաք են, քան գարնան ամիսները, դարձնում են Շուշին մեր երկրի բնական առողջարանը։ Խոսելով Փոքր Կովկասի լեռնային շրջանի բնական զոնայի մասին, որտեղ տեղադրված է Շուշին, պրոֆեսոր Ի․ Ֆիգուրովսկին գրում է․ «Չափավոր տաք, նույնիսկ հով ամառը, որը միաժամանակ համեմատաբար պարզ է եւ չոր, դարձնում է այդ զոնան առհասարակ Անդրկովկասի ամենալավ կլիմայական կայաններից մեկը եւ ամենալավը ամբողջ Արեւելյան Անդրկովկասում։ Շուշին եւ Թթու ջուրը այս տեսակետից վաղուց ի վեր հայտնի են, ինչպես եւ Դիլիջանը, ամառը այստեղ իր ջերմաստիճանով նմանվում է Ցյուրիխին, Բերնին, Ժնեւին եւ այլ Շվեյցարական եւ Տիրոլյան վայրերին»<ref>И. Ц. Фигуровский, Материалы по районированию Азерб. ССР, т 1, вып. 1, часть 2, стр. 135, Баку, 1926.</ref>։
Շուշու առողջարանի առավելությունները, այլ նշանավոր առողջարանների համեմատությամբ, աշխարհագրական դիրքի բարձրությունը (հաշված ծովի մակերեսից), աշխարհագրական լայնության աստիճանի եւ ջերմաստիճանի բարձրությունը ձմռան ամիսներին (նոյեմբեր֊մարտ)<ref>Эйвазов Б. А., Курорт Шуша, Баку, 1956. Фигуровский И., “Зимние климатиьеские климатические курорты Азерб."я , Азерб. мед. журнал № 1, 1930 г., Сагиян Г. М., Дилиджан, 1934.</ref>։
:::::<i>Աղյուսակ 1</i>