Changes

Ճանճերի տերը

No change in size, 10:10, 2 Ապրիլի 2014
Աշխարհի մութ եզրից անդին, ինչ-որ տեղ մրցում էին արևի և լուսնի ձգողությունները։ Երկրագունդը ծածկող շոգը մի կողմից թեթևակի ուռչում էր, մինչ ցամաքը պտտվում էր տիեզերքի մեջ։ Մակընթացության վիթխարի ալիքը շարունակում էր ծառանալ կղզու շուրջը։ Պրպտուն, պայծառ էակներով երիզված, արծաթափայլ մի ուրվագիծ հարակայուն աստղաբույլերի ներքո, Սայմոնի անկենդան մարմինը լողաց դեպի արձակ ծովը։
# =Տասներորդ գլուխ։ Խեցին և ակնոցը=
Խոզուկն ուշադիր զննում էր մոտեցողին։ Վերջերս նրան հաճախ թվում էր, որ ակնոցի ապակին մյուս աչքին շրջելով, ինքն ավելի լավ կտեսնի։ Սակայն Խոզուկն առանց դրա էլ, այն ամենից հետո, ինչ տեղի էր ունեցել, Ռալֆին ուրիշ ոչ մեկի հետ չէր խառնի։ Նա կաղալով գալիս էր կոկոսի ծառերի կողմից, դեղին մազերի մեջ չորացած տերևներ էին խճճված։ Դեմքի մի կողմն այտուցվել էր, աչքը ճեղքի նմանեցնելով, աջ ծնկին երկար թաց սպի կար։ Սա մի պահ կանգնեց, հայացքը հառած հարթակի վրա կանգնածին։
# =Տասնմեկերորդ գլուխ։ Ամրոցը=
Լրլւաոեմ ի վաղանցիկ ղովութ յան մեջ տղաները չորսով խմբվել էին խարույկի մ ոխրակույտի վրա։ Ռալֆը ծնկաչոք ւիլում էր։ Գորշ, թեթևաթե մոխիրը ցրվում էր դես ու դեն, բայց ոչ մի կայծ չէր փայլատակում։ Երկվորյակներն անհամբեր դիտում էին, Խողոլկր, կա րճա ս։ ես ութ յան ճաճանչափայլ անջրպետ ով պատսպարված, անարտահայտիչ դեմքով նստած էր կողքին։ ԼՈ’ա լֆը շարունակում էր փլել, մինչև որ ււ կ անջն երը սկսեցին լարումից դրնդալ, ապա առավոտյան զեփյուռը գործը նրա ձեռքից խլեց և աչքերին մոխիր փլեցt Ռալֆը հայհոյեց, և հետ քաշվեց, ալքերը պսլղած տրորելով։
Վստահելի
1318
edits