Changes

Մոսկվա 2042

Ավելացվել է 8 բայտ, 13:07, 3 Ապրիլի 2014
/* Զանգ Տորոնտոյից */
Ինչպե՞ս ես պետք է արձագանքեմ Զիլբերովիչի զանգին։ Շատ հասարակ՝ ոչ մի կերպ։ Ինչ֊որ մեկի խելքին փչել է, որ ես պետք է ամեն ինչ թողնեմ և ինչ֊որ տեղ նետվեմ։ Իսկ ինձ թվում է, որ ես ոչ մեկին ոչինչ պարտք չեմ, և պարտավոր չեմ արձագանքել։ Ես մինչև կոկորդս խրված եմ իմ գործերում։
Բայց ինչ֊որ բան ինձ նյարդայնացնում էր և բերում այն մտքին, որ ընդհանրապես չպատասխանել անհարմար կլիներ։ Վերջին խոսքերով վիրավորելով Զիլբերովիչին և նրա այսպես ասած պատրոնին, ու մասամբ էլ ինքս ինձ, ես արդեն մտքումս հորինում մտածում էի մերժման պատճառի տարբերակները, որոնցից թե ինչպես մերժեմ նրան։ Տարբերակներից ամենաամբարտավանը (հեռագրով). հնչում էր այսպես․ Ում պետք նա էլ գալիս է։
Պարզ, հստակ ու հասկանալի։ Բայց անիրական։ Որովհետև պատկերացնել, որ Նա գալիս է ինձ մոտ, անհնարին էր, իսկ որ ես եմ Նրա մոտ գնում, այստեղ պատկերացնելու բան էլ չկար։
Ադմին, Վստահելի
1876
edits