Changes
/* Երկրորդ գլուխ։ Կրակը լեռան վրա */
Երբ Ռալֆը դադարեց խեցին փչել, բոլորն արդեն հրմշտվում էին հարթակի վրա։ Այս ժողովը տարբերվում էր առավոտվանից։ Հարթակի մյուս ծայրից թափանցում էին մայր մտնող արևի թեք ճառագայթները, և երեխաներից շատերը, մաշկի վրա չափից ավելի ուշ զգալով արևի խայթող ուժը, այժմ հագնվել էին։ Երգչախումբը պակաս կազմակերպված տեսք ուներ և հրաժարվել էր թիկնոցներից։
Ռալֆը կոկորդը մաքրեց։
Այս անգամ ոչ ոք չծիծաղեց, բոլորը մռայլ դիտում էին, թե ինչպես է Ռալֆը ձեռքերը խրում մազերի մեջ և զարմանքով ու հիասթափությամբ նայում փոքրիկ տղային։
— Ճիշտ է ասում Ռալֆը՝ ոչ մի օձ էլ չկա։ Եթե նույնիսկ լիներ էլ, մենք նրան կբռնեինք ու կսպանեինք։ Մենք որսի ենք գնալու, որ խոզեր բռնենք ու բոլորի համար միս բերենք։ Էդ ձեր օձին էլ ման կգանք։
Նորից լսվեցին գոհ ու ցնծագին բացականչություններ։
— Շուտ թե ուշ էստեղ նավ կուղարկեն։ Մեկ էլ տեսար՝ նույնիսկ հորս նավը եղավ։ Էնպես որ, ոնց էլ լինի, մեղ մեզ էստեղից կտանեն։
Նա հապաղեց, որ իր ասածը տեղ հասնի։ Նրա խոսքերը տղաներին ապահովության զգացում ներարկեցին։ Նա վաղուց էր բոլորին դուր եկել, բայց այժմ շահեց նաև տղաների հարգանքը։ Հարթակով մեկ ինքնաբուխ ծափահարություն բռնկվեց։ Ռալֆր Ռալֆը կարմրեց, աչքի տակով նկատեց Խոզուկի բացահայտ երկրպագությունը և, մյուս կողմում, Ջաքի ծիծաղն ու կեղծ ծափերը։
Ռալֆը խեցին տարուբերեց։
— Մի մեծ խարույկ սարքելու, առա՛ջ։
Նրանք գտան ներթև ներքև տանող ամենահարմար ուղին և սկսեցին ծառերը քաշքշել։ Շուտով վրա հասան նաև փոքրիկներն ու իսկույն կպան գործի՝ բոլորն աշխատում էին, չկար միայն Խոզուկը։ Ծառաբների մեծ մասը փտած էր և դիպչելուն պես ցրիվ էր գալիս՝ մանր բեկորների, փայտոջիլների ու մգլած փոշու անձրև տեղալով, բայց որոշ բներ վերև էին հասնում անվնաս։ Այսպիսի մի գերան գտել էին երկվորյակները, Սամն ու Էրիքը, բայց չէին կարողանում հախից գալ, մինչև որ Ռալֆը, Ջաքը, Սայմոնը, Ռոջըրն ու Մորիսը չհասան օգնության։ Զավեշտական տեսք ունեցող անկենդան այդ գերանը նրանք միասին քարշ տվին վերև և գցեցին ընդհանուր կույտի վրա։ Տղաների ամեն մի խումբ ուժերի ներածին չափով իր բաժինն էր բերում, և վառելիքի կույտն արագ աճում էր։ Ռալֆը նորից հայտնվեց Ջաքի հետ մի գերան բռնած, և նրանք քմծիծաղ տվին միմյանց։ Բարձր գագաթին ընկնող թեք լույսի տակ, ծովից փչող թույլ քամու, աղմուկ-աղաղակի մեջ, նրանք կրկին միասին վայելում էին այդ անորսալի հմայքը, կիսում էին գոհունակության, արկածի և ընկերության զարմանալի շնորհը։
— Այ թե ծա՜նր գերան եմ ասել։
Նրանք միասին ուսերին առան այդ բեռը և, օրորվելով, հաղթահարեցին սարի վերջին զառիվերը։ Միասին գոռացին «Մեկ, երկու, երեք», նետեցին այդ գերանը բարձր կույտի գագաթին և հետ կանգնեցին, ցնծագին հաճույքից ծիծաղելով՝ այն աստիճան, որ Ռալֆը նորից գլխի վրա կանգնեց։ Ներքևում տղաները դեռ աշխատում էին, չնայած փոքրերից շատերն արդեն հետաքրքրությունը կորցրել և նոր անտառում միրգ էին փնտրում։ Երկվորյակները, զարմանալի ձեռներեցությամբ, չոր տերևների խուրձեր բերին և լցրեցին կույտի վրա։ Տղաները մեկ առ մեկ հայտնաբերում էին, որ խարույկը պատրաստ է, և մնում էին վերևում, վարդագույն ժայռերի միջև։ Քրտինքը չորանում էր, շնչառությունը՝ տեղն ընկնում։
Ռալֆն ու Ջաքը կենտրոնում կանգնած իրար էին նայում, մինչ ժողովուրդը սպասում էր։ Երկուսն էլ ամոթալի մի եզրկացության էին հանգել և չգիտեին, թե ինչպես խոստովանվեն։խոստովանեն։
Առաջինը շիկնած Ռալֆը խոսեց։
— Ասածդ ի՞նչ է։
Խոզուկը նստել էր երկու քարի միջև, խեցին ծնկներին գրած։դրած։
— Ձեր սարքած խարույկը բանի պետք չէր։— Ասաց նա, ― դրա պես խարույկը երկար պահել չի լինի, նույնիսկ եթե կաշվից դուրս գաս։
— Թե քո հաստ կաշվի նմանը լինի, իհարկե բան դուրս չի գա,— ծեփեց Ջաքը,— դու քեզ համար նստած էիր։
— Ինչի՞, նա էլ օգնեց,— ասաց Սայմոնը, դաստակով լղոզելով իր առանց այդ էլ սև այտը։— Մենք նրա ակնոցը վերցրինք, չէ՞։
— Թողեք ես խոսեմ,— վրդովվեց Խոզուկը,— փողը մոտըս մոտս է, չէ՞։
— Սարի գլխին փողը հաշիվ չի,— ասաց Ջաքը,— էնպես որ ձենդ կտրի։
— Էստեղ էլ էս ախմախ խարույկը սարքեցիք ու կղզին վառեցիք։ Հիմա որ ամբողջ կղզուց բան չմնա, ո՞վ է մեղավոր։ Խորոված միրգ ու տապակած խոզ եք ուտելու, հա՞։ Ոչ մի ծիծաղելու բան չկա։ Դուք Ռալֆին առաջնորդ ընտրեցիք ու իսկի չթողիք մի կարգին մտածի։ Իսկ երբ նա մի բան ասեց, բոլորդ գժի պես․․․
Նա կանգ առավ, որ շունչ քաշի։ ներքևում Ներքևում մռլտում էր հրդեհը։
— Էդ դեռ ի՜նչ, բա պուճուրները, նրա՞նց ով մարդու տեղ դրեց, ո՞վ գիտե, թե նրանք քանի հոգի են։
Ներքևում, սարի զառիթափ լանջին, շարունակվում էր սոսկալի հռնդյունը։
=Երրորդ գլուխ։ Ծովափի քոլիկները=