Changes
/* Վեցերորդ գլուխ։ Երկնքի գազանը */
=Վեցերորդ գլուխ։ Երկնքի գազանը=
Մնաց միայն աստղերի լույսը։ Երբ սարսռազդու այդ ձայնի աղբյուրը պարզվեց և Փըրսիվալը նորից հանգստացավ, Ռալֆն ու Սայմոնը նրան անշնորհք գրկեցին և տեղափոխեցին քոլիկը։ Չնայած իր մեծ-մեծ խոսքերին, Խոզուկը մի քայլ հետ չէր մնում և, մանուկին տեղավորելով, նրանք միասին մտան մյուս քոլիկը։ Չոր տերևներն անհանգիստ խշխշացնելով, նրանք երկար նայում էին ծովախորշի կողմը բացվող աստղազարդ ելքին։ Մյուս քոլիկներում մերթ ընդ մերթ ճչում էին փոքրիկները, և մի անգամ քնի մեջ խոսեց մեծերից մեկը, քիլ քիչ անց նրանք նույնպես քնեցին։
Հորիզոնից նոր ծագած արծաթե լուսինն այնքան փոքր էր, որ հազիվ էր ջրին փռում լուսավոր կածանը, սակայն երկնքում ուրիշ լույսեր կային, որոնք խոյանում էին, թարթում կամ հանգում, թեև տասը մղոնանոց բարձունքում ընթացող այդ ճակատամարտից անգամ թույլ դմփոց ներքև չէր հասնում։ Բայց և այնպես մեծերի աշխարհից մի նշան այնուամենայնիվ տեղ հասավ, չնայած երեխաներից ոչ մեկն արթուն չէր այն տեսնելու համար։ Հանկարծակի պայծառ մի պայթյուն երկնքում գալարվող հետք գծեց, և նորից տիրեցին խավարն ու աստղերը։ Կղզու վրա երկնքում ուրվագծվեց չնչին մի կետ՝ արագ իջնող անկարգելից կախ ընկած մի անկամ կերպարանք։ Տարբեր բարձրություններում փոխվող քամիները կամովի դես ու դեն էին շպրտում նրան։ Ապա, երեք մղոն բարձրության վրա, քամին կայունացավ և, երկնքով մեկ, խութերի ու ծովախորշի վրայով, այն կորագծով նետեց սարի վրա։ Մարմինն ընկավ և կուչ եկավ սարալանջի կապույտ ծաղիկների մեջ, բայց այստեղ էլ էր քամի բարձրացել՝ անկարգելն ուռեց, սկսեց թպրտալ ու ձգել։ Մարմինը շարժվեց սարն ի վեր, ոտքերը հետևից թավալ տալով։ Մետր առ մետր, քամու ամեն փչոցից, այն քարշ էր գալիս կապույտ ծաղիկների մեջ, ապառաժների ու կարմիր քարերի վրայով, մինչև որ հանգրվանեց գագաթի ժայռաբեկորների միջև։ Այստեղի ընդհատ քամին փաթաթեց և իրար խառնեց անկարգելի ճոպանները, և մարմինը, սաղավարտով գլուխը ծնկներին հենած, նստեց, կախվելով այդ խճճված ցանցից։ Քամու ամեն պոռթկումից ճոպանները ձգվում էին ու կրծքավանդակը գլխի հետ վեր քաշում, ասես այն սարի ծերպից դուրս նայեր։ Քամին նստելուն պես իրանը թուլանում էր ու նորից առաջ ընկնում, գլուխը թեքելով ծնկներին։ Այդպես, աստղերի պտույտի ներքո, սարի գագաթին նստած այդ կերպարանքը շարունակ խոնարհվում էր, ապա շտկվում ու նորից խոնարհվում։
— Առանց փողի մի խոսի, առ։
— Մե՞նք ինչ անենք։ Բա որ էդ գազանն առանց մեզ ձեզ հանկարծ գա։ Ես լավ չեմ տեսնում, իսկ որ վախեցա․․․
Ջաքը արհամարհանքով ընդհատեց։
— Էս գործը որսորդի գործ է։
Մնացած տղաները ալքերը աչքերը չորս արած սպասում էին։ Խոզուկը շառից հեռու խեցին սահեցրեց Ռալֆի ծնկներին և նստեց տեղը։ Լռությունը սկսեց ճնշող դառնալ։ Խոզուկը շունչը պահեց։
— Էս մենակ որսորդի գործ չի,— վերջապես ասաց Ռալֆը,— որտև գազանը հետքեր չի թողնում։ Հետո ի՞նչ է, չե՞ս ուզում, որ քեզ փրկեն։
Նա իր ոտքերին ստիպեց շարժվել, մինչև որ հայտնվեց նեղլիկ պարանոցի վրա։
Չորս կողմից դատարկ օդի անդունդներ էին։ Թաքնվելու տեղ չկար, նույնիսկ եթե ստիպված չէինեիր չլինեիր առաջ գնալ։ Նա հապաղեց ու ներքև նայեց։ Շուտով, մի քանի դար անց, ծովն այս բերդը կղզու կվերածեր։ Աջից ծովախորշն էր, որն առնչվում էր արձակ ջրի ալիքներին։ Ձախից․․․
Ռալֆը սրթսրթաց։ Ծովախորշը մինչ այդ պաշտպանել էր նրանց Խաղաղականից՝ չգիտես ինչու միայն Ջաքն էր իջել կղզու մյուս ափը։ Այժմ նա ինքը ցամաքից տեսավ օվկիանոսը՝ այն շնչում էր զարմանահրաշ կենդանի մի էակի պես։ Ջուրը դանդաղ իջնում էր ժայռերի միջև, մերկացնելով գրանիտե վարդագույն սալերը, մարջանի, պոլիպների ու ջրիմուռների արտառոց գոյացությունները։ Ջուրն անվերջ իջնում էր ու իջնում, անտառի սաղարթը շարժող հովի պես շրշալով։ Ներքևում մի սեղանաձև հարթ սալ կար, ջուրը չորս կողմից ծծվեց նրա տակը, մամռոտ եզրերը թացելով։ Ապա քնած լևիաթանն արտաշնչեց՝ օվկիանը բարձրացավ, ջրիմուռները փռվեցին մակերեսին, ջուրը շռնդալով եռաց սեղանաձև սալին։ Ալիքների շարժում չկար, պարզապես ջուրն անշտապ բարձրանում էր ու իջնում, բարձրանում ու իջնում։
— Մորթեցիր էլի, դու էլ խփնվել ես էդ ծխի վրա։
Նրանց երիզում էր կա պույտկապույտ, ձիգ հորիզոնը, միայն մի տեղ ընդմիջվելով սարի գագաթով։
— Ախր մեր ունեցած-չունեցածը մենակ էդ է։
— Ուղիղ կամրջի գլխին։
— ես Ես չասացի՞, գնո՛ւմ ենք,— կատաղած գոռաց Ռալֆը։— Պետք է հաստատ ստուգենք։ Շուտ արեք։
— Ավելի լավ է էստեղ մնանք․․․
Ջաքը նրանց առաջնորդեց ներքև և անցկացրեց պարանոցով։
=Յոթերորդ գլուխ։ Բարձր ծառեր ու ստվերներ=