Changes

Մոսկվա 2042

Ավելացվել է 2 բայտ, 09:27, 7 Ապրիլի 2014
/* Անկոտրումը */
― Լսեք, պրոֆեսոր, ― ասացի ես հուզված, ― շատ եմ խնդրում, այդ մարդուն հանգիստ թողեք։ Նա իր կարճ կյանքում շատ սխալներ է գործել, բայց տեսնում եմ, որ նա իր մեղքերը արդեն քավել է։ Ինչո՞ւ եք նրան դատապարտում դաժան մահվան։
― Դե ի՜նչ եք ասում։ Ի՜նչ եք ասում, ― առարկեց Էդիսոն Քսենոֆոնտովիչը։ ― Մի՞թե կարծում եք, որ մենք ուզում ենք նրան սպանել։ Այս արժեքավոր նմուշը։ Մենք նրան աչքի լույսի պես պետք է պահենք։ Մենք նրան մի քիչ էլ կստուգենք, հետո կբուժենք, կկերակրենք, նրանից գենետիկ նյութ կվերցնենք։ Մեզ պետք է մարդկանց այդ տեսակը։ Թե չէ մարդիկ մանրացել են, հատկապես երիտասարդները, որոնց մոտ նկատվում է բարոյական անկայունություն և գաղափարական տատնումներ․․․ տատանումներ․․․ Իսկ երբ մենք նրանից բավականաչափ գենետիկ նյութ կորզենք, մենք նրան․․․
― Աննիգիլիյացիայի կենթարկեք, ― հուշեցի ես։
Ադմին, Վստահելի
1876
edits