Changes

Պահապանները

Ավելացվել է 4514 բայտ, 19:19, 12 Ապրիլի 2014
/* Գլուխ չորրորդ․ Ուղիղ դեպի սնկերը */
― Նրանք մեզ միրգ, խմիչք ու հաց են թողել, ― ասաց Փինը։ ― Արի նախաճաշիր, հացը դեռ շատ թարմ է։ Ես առանց քեզ բլորը հուպ կտայի, բայց Սամն ուղղակի բերանիցս խլում է։
 
Ֆրոդոն նստեց Սամի կողքին ու սկսեց ուտել։
 
― Դե, ի՞նչ ենք անելու այսօր, ― հետաքրքրվեց Փինը։
 
― Դեպի Բրենդիդուիմքը, այն էլ շատ արագ, ― պատասխանեց Ֆրոդոն լիքը բերանով։։
 
― Իսկ Հեծյալներն էլ մեր կողքից, հա՞, ― ուրախ հարցրեց Փինը՝ առաջացնելով Ֆրոդոյի դժգոհությունը։
 
Առավոտյան արեւի տակ Սեւ Հեծյալները Փինին թվում էին մի սարսափելի երազ, անհեթեթություն։
 
― Հազիվ թե հենց այդպես ստացվի, ― չոր ասաց Ֆրոդոն։ ― Լավ կլիներ մինչեւ գետը հասնեինք այնպես, որ դրանք մեզ չնկատեին։
 
― Իսկ Գարալդը նրանց մասին որեւէ բան բացատրե՞ց քեզ։
 
― Այնպես, որոշ բան, ակնարկներով ու հանելուկներով, ― խուսափեց Ֆրոդոն։
 
― Դու հարցրի՞ր ինչու են նրանց հոտոտում։
 
― Մենք մանրամասների մեջ չմտանք, ― ասաց Ֆրոդոն լիքը բերանով։
 
― Իսկ հարկավոր էր։ Իմ կարծիքով, դա ամենակարեւորն է։
 
― Եթե այդպես է, ապա Գարալդը քեզ մի ավելորդ բառ անգամ չէր ասի, ― կտրեց Ֆրոդոն։ ― Եվ առհասարակ, հանգիստ թող ին։ Գուցե ես հաց ուտելու ժամանակ բլբլալ չեմ սիրում, գուցե մտածել եմ ուզում։
 
― Ուտելու ժամանա՞կ ես մտածելու, ― զարմացավ Փինը։ ― Հանկարծ շատ կմտածես։։
 
Նա վեր կացավ ու գնաց մարզվելու։
 
Իսկ Ֆրոդոն իսկապես մտածում էր, որ պայծառ, նույնիսկ չափազանց պայծառ առավոտ է, հետապնելու համար շատ հարմար։ Եվ Գարալդի ասածները․․․ Բայց նրա տխուր խոհերը ցրեց Փինի բարձր գոռոցը։ Նա վազում էր բացատում եւ ուրախ գոռգոռում։
 
«Է՛հ, նրանց ինչին է պետք․․․ ― որոշեց Ֆրոդոն։ ― Մի բան է նրանց հետդ Հոբիթստանում ման տալը՝ քեզ համար կեր ու խմիր, ուրախ զբոսնիր։ Իսկ օտարության մեջ սովահար լինել ու տանջվել՝ ոչ, ես նրանց չեմ վերցնի, եթե նույնիսկ իրենք ցանկանան էլ։ Ինձ է վիճակված, ես էլ պետք է պատասխան տամ։ Սամին էլ չի կարելի․․․»։
 
Նա նայեց Սամ Համեստուկին, եւ նրանց հայացքները հանդիպեցին։
 
― Ի՞նչ է, Սամ, ― հարցրեց, ― ի՞նչ ես նայում։ Չէ՞ որ ես գնում եմ Հոբիթստանից, հեռու եմ գնում։ Ճագարի Գերանում, երեւի մեկ էլ մնամ․․․
 
― Հետո ի՞նչ, տեր իմ․․․
 
― Իսկ դու ի՞նչ է, ինձ հե՞տ ես գալու։
 
― Իհարկե։
 
― Վտանգավոր գործ է, Սամ, շատ վտանգավոր։ Կենդանի վերադառնալու հույս համարյա չկա։
 
― Էդ ժամանակ ես էլ ձեզ հետ հետ չեմ գա, տեր իմ, էդտեղ ինչ կա, ― ասաց Սամը։ ― Նրանց ինձ, թե՝ «Տես, հա, չլքես նրան»։ Իսկ ես էլ նրանց ասում եմ․ «Բա ոնց, հենց հիմա կլքեմ, սպասեք, որ տեսնեք, բա չէ։ Ախր ես նրա հետ լուսին էլ կգնամ, եւ թող մի հատ էդ, ոնց էր անունը, Սեւ Հեծյալները ճամփիս կանգնեն․ Սամ Համեստուկի հետ գործ կունենան, կզղջան»։ Իսկ նրանք ծիծաղում են։
 
― Իսկ ովքե՞ր են նրանք, ո՞ւմ մասին են խոսում։
 
― Նրա՞նք, էլֆերը, էլ ո՞վ ․․․ Գիշերն էլ խոսակցությունը, նրանք ձեր մասին ամեն ինչ գիտեն՝ ո՞ւր, ինչի՞ համար եւ ինչու։ Դե ես էլ չվիճեցի։ Ախ, տեր իմ, ի՜նչ ժողովուրդ ․․․ Ա՜յ քեզ բա՜ն․․․
 
[[Կատեգորիա:Արձակ]]
[[Կատեգորիա:Հեքիաթ]]