Changes

Առաջին հայացքից թվում է, թե ապրանքը մի շատ հասարակ ու սովորական իր է։ Նրա վերլուծությունը ցույց է տալիս, որ դա տարօրինակություններով, մետաֆիզիկական նրբություններով ու աստվածաբանական խորամանկաբանություններով լի մի իր է։ Որպես սպառողական արժեք՝ նա իր մեջ առեղծվածային ոչինչ չի պարունակում, այն տեսակետից քննելիս լինենք ապրանքը, որ նա իր հատկություններով մարդկային պահանջմունքներ է բավարարում, թե՛ այն տեսակետից, որ այդ հատկությունները նա ստանում է որպես մարդկային աշխատանքի պրոդուկտ։ Ինքնին հասկանալի է, որ մարդն իր գործունեությամբ փոփոխում է բնության նյութերի ձևերը իր համար օգտակար որոշ ուղղությամբ։ Օրինակ, փայտի ձևերը փոխվում են, երբ նրանից սեղան են շինում։ Եվ, այնուամենայնիվ, սեղանը մնում է փայտ — մի սովորական, զգայաբար ընկալվող իր։ Բայց հենց որ նա դառնում է ապրանք, նա փոխարկվում է մի զգայական-գերզգայական իրի։ Նա ո՛չ միայն կանգնած է գետնին իր բոլոր չորս ոտներով, այլև բոլոր մյուս ապրանքների հանդեպ գլխի վրա է կանգնում, և նրա այդ փայտե գլուխն այնպիսի տարօրինակություններ է ծնում, որոնց մեջ ավելի շատ զարմանալի բան կա, քան եթե սեղանը իր սեփական նախաձեռնությամբ սկսեր պար գալ<ref>Հիշեցնենք, որ Չինաստանն ու սեղանները պար գալ սկսեցին հենց մի այնպիսի ժամանակ, երբ ամբողջ մնացած աշխարհը, ըստ երևույթին, բոլորովին հանգիստ վիճակի մեջ էր գտնվում — pour encourager les autres [մնացածներին խրախուսելու համար]։</ref>։
Այսպիսով, ապրանքի միստիկական բնույթը նրա սպառողական արժեքից չի ծնվում։ Նույնքան քիչ է ծնվում այն նաև արժեքի սահմանումների բովանդակությունից։ Որովհետև, նախ, որքան էլ տարբեր լինեն օգտակար աշխատանքի, կամ արտադրողական գործունեության առանձին տեսակները, ֆիզիոլոգիական տեսակետից այգ համենայն դեպս մարդկային օրգանիզմի ֆունկցիաներ են, և յուրաքանչյուր այդպիսի ֆունկցիա, ինչպես էլ որ լինեն նրա բովանդակությունն ու ձևը, ըստ էության մարդկային ուղեղի, ներվերի, մկանների, զգայարանների ու այլ օրգանների ծախսումն է։ Երկրորդ, այն, ինչ կազմում է արժեքի մեծության որոշման հիմքը, այն է՝ այդպիսի ծախսումների տևողությունը, կամ աշխատանքի քանակը,— արդեն անմիջականորեն, շոշափելիորեն տարբերվում է աշխատանքի որակից։ Բոլոր հասարակական կացութաձևերում աշխատաժամանակը, որը կազմում է կենսամիջոցների արտադրության արժեքը, պետք է մարդկանց հետաքրքրեր, թեև ո՛չ միևնույն չափով, զարգացման տարբեր աստիճաններում<ref>'''2-րդ հրատ. ծանոթագրություն.'''— Հին գերմանների մոտ մի մորգեն հողի մեծությամբ չափվում էր մի օրվա աշխատանքով, այդ պատճառով էլ մորգենը կոչվում էր Tagwerk (կամ Tagwanne) (jurnale կամ jurnalis, terra jurnalis, jornalis կամ diurnalis), Mannwerk, Mannskraft, Mannsmaad, Mannshauet և այլն։ Sեu Sես Georg Ludwig von Maurer: «Einleitung zur Geschichte der Mark-, «Einleitung zur Geschichte der Mark-, Hof-, u. s. w. Verfassung etc.». Munchen München 1854, էշ էջ 129 և հաջ. [Հմմտ. Георг Людвиг Маурер: «Введение в историю общинного, подворного, сельского и городского устройства и общественной власти», Թարգմ. Վ. Կորշի, Մ. 1880, էջ 135 և հաջ.]։</ref>։ Վերջապես, քանի որ մարդիկ, այսպես թե այնպես, աշխատում են միմյանց համար, նրանց աշխատանքը հենց դրանով էլ հասարակական ձև է ստանում։
Այսպես ուրեմն, որտեղի՞ց է ծագում աշխատանքի արդյունքի առեղծվածային բնույթը, հենց որ աշխատանքը ապրանքի ձև է ընդունում։ Ակներևաբար, հենց այդ նույն ձևից։ Մարդկային աշխատանքի զանազան տեսակների համասեռությունը ընդունում է աշխատանքի բոլոր արդյունքների համար միատեսակ հատկություն — արժեքի իրային ձև. մարդկային աշխատուժի ծախսումների չափումը նրանց տևողության միջոցով — աշխատանքի արդյունքների արժեքի մեծության ձև է ստանում. վերջապես, արտադրողների միջև եղած այն հարաբերությունները, որոնցով իրագործվում են նրանց աշխատանքի հասարակական սահմանումները, աշխատանքի արդյունքների հասարակական հարաբերության ձև են ստանում։
Սպառման առարկաներն ընդհանրապես ապրանքներ են դառնում միայն այն պատճառով, որ նրանք միմյանցից անկախ մասնավոր աշխատանքների արդյունքներ են։ Այդ մասնավոր աշխատանքների ամբողջությունը կազմում է հասարակության հավաքական աշխատանքը։ Որովհետև արտադրողները փոխադարձ հասարակական գործակցության մեջ են մտնում միայն իրենց աշխատանքի արդյունքների փոխանակության միջոցով, ուստի նրանց մասնավոր աշխատանքների առանձնահատուկ հասարակական բնույթն էլ դրսևորվում է միայն այդ փոխանակության շրջանակներում։ Այլ կերպ ասած՝ առանձին մասնավոր աշխատանքները, իբրև հասարակական հավաքական աշխատանքի օղակներ, փաստորեն իրացվում են միայն այն հարաբերությունների միջոցով, որ փոխանակությունը հաստատում է աշխատանքի արդյունքների, իսկ սրանց միջոցով հենց իրենց՝ արտադրողների միջև։ Այդ պատճառով էլ վերջիններին, այսինքն՝ արտադրողներին, նրանց մասնավոր աշխատանքների հասարակական հարաբերությունները պատկերվում են հենց այնպես, ինչպես որ նրանք իրոք կան, այսինքն՝ ոչ թե իբրև անձերի անմիջականորեն հասարակական հարաբերություններ իրենց աշխատանքների մեջ, այլ, ընդհակառակը, իբրև անձերի իրային հարաբերություններ և իրերի հասարակական հարաբերություններ։
Միայն իրենց փոխանակության շրջանակներում են աշխատանքի արդյունքները ձեռք բերում արժեքի հասարակականորեն միատեսակ առարկայական ռեալություն, որը առանձնացած է նրանց զգայորեն տարբեր սպառողական արժեքներից։ Աշխատանքի արդյունքի այս երկճեղքումը օգտակար իրի ու արժեք մարմնացնող իրի, գործնականում իրագործելի է միայն այն ժամանակ, երբ փոխանակությունն արդեն բավական ծավալ ու այնպիսի նշանակություն է ստացել, որ օգտակար իրերը կարելի է արտադրել հատկապես փոխանակության համար, ուստի և իրերի արժեքային բնույթը հաշվի է առնվում արդեն իսկ նրանց արտադրության ժամանակ։ Այդ մոմենտից սկսած արտադրողների մասնավոր աշխատանքները իսկապես ընդունում են երկակի հասարակական բնույթ։ Նրանք պետք է, մի կողմից, իբրև օգտակար աշխատանքի որոշ տեսակներ, մի որոշ հասարակական պահանջմունք բավարարեն և այդպիսով իրենց դերն արդարացնեն որպես հավաքական աշխատանքի ստորաբաժանումներ, որպես աշխատանքի հասարակական բաժանման՝ բնականորեն աճած սիստեմի օղակներ։ Մյուս կողմից, նրանք բավարարում են միայն իրենց սեփական արտադրողների բազմազան պահանջմունքները, որչափով հատուկ օգտակար մասնավոր աշխատանքի ամեն մի առանձին տեսակ կարող է փոխանակվել մասնավոր օգտակար աշխատանքի ամեն մի ուրիշ առանձին տեսակի հետ, և, հետևապես, նրան հավասար նշանակություն ունի։ Աշխատանքի միմյանցից toto coelo [բոլոր կողմերով] տարբեր տեսակների հավասարությունը կտրող կարող է կայանալ նրանց իրական տարբերությունից վերանալու մեջ միայն, երբ նրանք վեր են ածվում այն ընդհանուր բնույթին, որ նրանք ունեն իբրև մարդկային աշխատուժի ծախսում, իբրև աբստրակտ մարդկային աշխատանք։ Մասնավոր արտադրողների ուղեղը միայն արտացոլում է նրանց մասնավոր աշխատանքների այդ երկակի հասարակական բնույթը այնպիսի ձևերով, որոնք հանդես են գալիս գործնական առօրյայում, արդյունքների փոխանակության միջոցին. հետևաբար, նրանց մասնավոր աշխատանքների հասարակական օգտակար բնույթը ուղեղն արտացոլում է այն ձևով, որ աշխատանքի արդյունքը պետք է օգտակար լինի, բայց ոչ թե հենց իր՝ արտադրողի, այլ ուրիշ մարդկանց համար. աշխատանքի տարբեր տեսակների հավասարության հասարակական բնույթը նա արտացոլում է այն ձևով, որ նյութականապես տարբեր այդ իրերը աշխատանքի արդյունքնեը, արժեքներ են։
Հետևաբար, մարդիկ իրենց աշխատանքի արդյունքները, որպես արժեքներ, իրար հետ համեմատում են ոչ այն պատճառով, որ այդ իրերը նրանց համար լոկ միանման մարդկային աշխատանքի իրային թաղանթներ են։ Ընդհակառակը։ Իրենց այլատեսակ արդյունքները փոխանակելիս իրար հավասարեցնելով իբրև արժեքներ, մարդիկ աշխատանքի իրենց տարբեր տեսակները հավասարեցնում են իրար, իբրև մարդկային աշխատանք։ Նրանք այդ չեն գիտակցում, բայց նրանք այդ անում են<ref>'''2-րդ հրատ. ծանոթագրություն.''' — Ուստի, երբ Գալիանին ասում է՝ «արժեքը երկու անձանց միջև եղած հարաբերությունն է» — «La Ricchezza e è una ragione tra due persone»,— ապա նա պետք է ավելացներ՝ «իրային թաղանթի տակ թաքնված հարարերություն» հարաբերություն» (Galiani: «Della Moneta», էջ 221, հ. III. Custodi-ի ժողովածու «Scrittori Classici Italiani di Economia Politica». Parte Moderna, Milano 1803)։</ref>։ Այսպիսով, արժեքի ճակատին չի գրված, թե նա ի՛նչ է։ Դեռ ավելի՛ն, . արժեքն աշխատանքի յուրաքանչյուր արդյունք դարձնում է մի խորհրդավոր հասարակական հիերոգլիֆ։ Հետագայում մարդիկ աշխատում են այգ այդ հիերոգլիֆի իմաստը վերծանել, իրենց սեփական հասարակական արդյունքի գաղտնիքի մեջ թափանցել, որովհետև սպառման առարկաներն իբրև արժեքներ որոշելը մարդկանց հասարակական արգասիքն է ոչ պակաս, քան, օրինակ, լեզուն։ Հետագա գիտական այն հայտնադործումըհայտնագործումը, թե աշխատանքի արդյունքները, որչափով նրանք արժեքներ են, արդյունքների արտադրության վրա ծախսված մարդկային աշխատանքի իրային արտահայտություններ են լոկ,— մարդկության զարգացման պատմության մեջ դարագլուխ է կազմում, բայց ամենևին չի ցրում աշխատանքի հասարակական բնույթի իրային երևութականությունը։ Միայն արտադրության տվյալ հատուկ ձևի համար, ապրանքային արտադրության համար, իրավացի է, որ միմյանցից անկախ մասնավոր աշխատանքների առանձնահատուկ հասարակական բնույթը նրանց՝ որպես ընդհանրապես մարդկային աշխատանքի, հավասարությունն է, և այն, որ աշխատանքի արդյունքները արժեքի բնույթ են ընդունում։ Մինչդեռ, ինչպես հիշյալ հայտնագործումից առաջ, այնպես էլ հետո, ապրանքային արտագրության արտադրության հարաբերությունների մեջ ընդգրկված մարդկանց արտադրության այդ սպեցիֆիկ առանձնահատկությունները թվում են ընդհանրական նշանակություն ունեցող հատկություններ, այնպես, ինչպես օդի հատկությունները — նրա ֆիզիկական մարմնական ձևը — շարունակում են գոյություն ունենալ, չնայած որ գիտությունը օդը տրոհել է իր հիմնական տարրերին։
Արդյունք փոխանակող անձերին գործնականում ամենից առաջ այն հարցն է հետաքրքրում, թե իրենց սեփական արդյունքի փոխարեն որքա՞ն ուրիշի արդյունք կարելի է ստանալ, այսինքն՝ արդյունքներն ի՞նչ համամասնությամբ են փոխանակվում իրար հետ։ Հենց որ այդ համամասնությունները ձեռք են բերում որոշ կայունություն և այդ պատճառով դառնում են սովորական, այն ժամանակ թվում է, թե նրանք կարծես պայմանավորված են աշխատանքի արդյունքների հենց բնությամբ։ Այսպես, օրինակ, մեկ տոննա երկաթի և երկու ունցիա ոսկու արժեքի հավասարությունը ճիշտ այնպես է ընկալվում, ինչպես այն փաստը, թե մեկ ֆունտ ոսկին ու մեկ ֆունտ երկաթը, չնայած այդ մարմինների ֆիզիկական ու քիմիական տարբեր հատկություններին, հավասար կշիռ ունեն։ Իրոք, աշխատանքի արդյունքների արժեքային բնույթն ամրակայվում է միայն այն միջոցով, որ նրանք իրացվում են ինչպես որոշ մեծություն ունեցող արժեքներ։ Արժեքների մեծությունները անընդհատ փոփոխվում են՝ անկախ արդյունքներ փոխանակող անձերի կամքից, նախատեսությունից ու գործունեությունից։ Փոխանակողների աչքում նրանց սեփական հասարակական շարժումն ցնդունում ընդունում է իրերի շարժման ձև, որի վերահսկողության տակ են գտնվում նրանք, փոխանակ այդ շարժումը ենթարկելու իրենց վերահսկողությանը։ Անհրաժեշտ է լիովին զարգացած ապրանքային արտադրություն, որպեսզի հենց փորձից ծնունդ առնի գիտական այն ըմբռնումը, որ աոանձին առանձին մասնավոր աշխատանքները, որոնք կատարվում են միմյանցից անկախ, բայց, իբրև աշխատանքի բնականորեն աճած հասարակական բաժանման օղակներ, համակողմանիորեն միմյանց հետ կապված են, որոշ համամասնությամբ անընդհատ վեր են ածվում իրենց հասարակական չափին։ Այդ գիտական ըմբռնումը երևան գալու համար անհրաժեշտ է լիովին զարգացած ապրանքային արտադրություն, որովհետև արդյունքների արտադրության համար հասարակականորեն անհրաժեշտ աշխատաժամանակն իր համար ճանապարհ է բաց անում մասնավոր աշխատանքների արդյունքների պատահական ու շարունակ տատանվող փոխանակային հարաբերությունների միջով միայն բռնությամբ, իբրև կարգավորող բնական օրենք, որը գործում է այնպես, ինչպես ծանրության օրենքը, երբ տունը փուլ է գալիս մեկի գլխին<ref>«Ի՞նչ ասել այն օրենքի մասին, որը կարող է իր համար ուղի բանալ միայն պարբերական ռևոլյուցիաների միջոցով։ Այս հենց բնական մի օրենք է, որը հանգչում է իր ներգործությանը ենթարկվողների գիտակցության բացակայության վրա։ (Frierdrich Engels: «Umrisse zu einer Kritik der Nationalökonomie», «'Deutsch«Deutsch-Französische Jahrbücher»-ում, herausgegeben von Arnold Ruge und Karl Marx. Paris 1844): [Հմմտ. Ф. Энгельс: «Очерки критики политической экономики», Կ. Մարքսի և Ֆ. Էնգելսի Երկ., հ. II, էջ 309։]</ref>։ Ուստի, արժեքի մեծությունն աշխատաժամանակով որոշելը մի գաղտնիք է, որը թաքնված է հարաբերական ապրանքային արժեքների պարզապես տեսանելի շարժումների տակ։ Այդ գաղտնիքի հայտնագործումը վերացնում է այն պատրանքը, թե իբր աշխատանքի արդյունքների արժեքի մեծությունը զուտ պատահական ձևով է որոշվում, բայց այդ հայտնագործումը ամենևին չի վերացնում նրա իրային ձևը։
Մարդկային կյանքի ձևերի մասին խորհրդածելը, հետևապես, նաև այդ ձների գիտական վերլուծությունը, ընդհանրապես նրանց իրական զարգացմանը հակադիր ուղի է ընտրում։ Նա սկսվում է post festum [հետին թվով], այսինքն՝ ելնում է զարգացման պրոցեսի պատրաստի հետևանքներից։ Այն ձևերը, որոնք աշխատանքի արդյունքների վրա ապրանքի կնիք են դրոշմում, ուստի ապրանքային շրջանառության նախադրյալներ են, արդեն հասարակական կյանքի բնական ձևերի կայունություն են ստանում ավելի վաղ, քան մարդիկ առաջին փորձն են անում իրենց հաշիվ տալու ո՛չ թե այդ ձևերի պատմական բնույթի մասին,— վերջիններն արդեն, ընդհակառակը, անխախտության հատկություն են ձեռք բերել նրանց աչքում,— այլ միայն նրանց բովանդակության մասին։ Այսպիսով, ապրանքների գների վերլուծությունն է միայն, որ հասցրել է արժեքի մեծության սահմանմանը, և միայն ապրանքների ընդհանուր փողային արտահայտությունն է հնարավորություն տվել ֆիքսացիայի ենթարկելու նրանց բնույթը` որպես արժեքների։ Բայց ապրանքային աշխարհի հենց նույն այդ ավարտուն ձևը — նրա փողային ձևը — իրերի ետևում թաքցնում է մասնավոր աշխատանքների հասարակական բնույթը, հետևապես, նաև մասնավոր աշխատողների հասարակական հարաբերությունները, փոխանակ այդ հարաբերությունները ամբողջ հստակությամբ բացահայտելու։ Երբ ես ասում եմ՝ բաճկոնը, կոշիկը և այլ իրեր հարաբերում են կտավին որպես մարդկային աբստրակտ աշխատանքի ընդհանրական մարմնացում, ապա այդ արտահայտության անհեթեթությունն աչք է ծակում։ Բայց երբ բաճկոններ, կոշիկներ և այլ իրեր արտադրողներն այդ ապրանքները համեմատում են կտավի հետ կամ — որ չի փոխում բանի էությունը — ոսկու և արծաթի հետ, որպես ընդհանրական համարժեքի հետ, ապա նրանց մասնավոր աշխատանքների հարաբերությունը հասարակական հավաքական աշխատանքի հետ նրանց պատկերանում է հենց այդ անհեթեթ ձևով։
Այդպիսի ձևերն էլ հենց կազմում են բուրժուական տնտեսագիտության կատեգորիաները։ Դրանք հասարակական նշանակություն ունեցող, հետևապես օբյեկտիվ մտածական ձևերն են [Gedankenformen] արտադրական այն հարաբերությունների համար, որոնք հատուկ են արտադրության տվյալ, պատմականորեն որոշ, հասարակական եղանակին — ապրանքային արտադրությանը։ Ապրանքային աշխարհի ամբողջ միստիցիզմը, բոլոր հրաշալիքներն ու ուրվականները, որոնք մշուշապատում են աշխատանքի արդյունքները ապրանքային արտագրության արտադրության տիրապետության ժամանակ,— դրանք բոլորը չքանում են անմիջապես, հենց որ անցնում ենք արտադրության մյուս ձևերին։
Որովհետև քաղաքատնտեսությունը սիրում է ռոբինզոնադներ<ref>'''2-րդ հրատ. ծանոթագրություն.''' — Ռիկարդոն անգամ չի կարողացել առանց ռոբինզոնադի կառավարվել։ «Նախնադարյան ձկնորսին ու նախնադարյան որսորդին, իբրև. իսկական ապրանքատերերի, նա իսկույն հարկադրում է ձուկ ու որսի միս փոխանակել այդ փոխանակածին արժեքների մեջ առարկայացած աշխատաժամանակի հետ համամասնորեն։ Այս դեպքում նա թույլ է տալիս այն փոքրիկ անախրոնիզմը, որ նախնադարյան որսորդն ու նախնադարյան ձկնորսն աշխատանքի իրենց գործիքները գնահատելու համար դիմում են հաշվարկման այն աղյուսակներին, որոնք գործածական էին Լոնդոնի բորսայում 1817 թվականին։ «Պարոն Օուենի պարալելոգրամները», ըստ երևույթին, հասարակության միակ ձևն են, որին նա ծանոթ էր, բացի բուրժուական հասարակական ձևից» (Karl Marx: «Zur Kritik der Politischen Oekonomie», Berlin 1859, էջ 38, 39), ։ [Հմմտ, Կ. Մարքս «Քաղաքատնտեսության քննադատության շուրչը»։ շուրջը»։ Կ. Մարքսի և Ֆ, . Էնգելսի Երկ., հ. XII, մ. I, էջ 47։]</ref>, ուստի թող մեր կղզու վրա էլ ամենից առաջ հանդես գա Ռոբինզոնը։ Որքան էլ նա համեստ լինի իր սովորություններով, այնուամենայնիվ, նա պետք է բավարարի իր զանազան պահանջները, ուստի և պետք է տարբեր տեսակի օգտակար աշխատանքներ կատարի՝ գործիքներ շինի, կահույք պատրաստի, լամա ընտելացնի, ձուկ որսա, որսորդություն անի և այլն։ Աղոթքի ու նման բաների մասին մենք արդեն չենք խոսում, որովհետև մեր Ռոբինզոնը նրանց մեջ բավականություն է գտնում և այդպիսի գործունեությունը հանգստություն է համարում աշխատանքից։ Չնայած իր արտադրողական ֆունկցիաների բազմազանությանը՝ նա գիտե, որ նրանք բոլորն էլ միևնույն Ռոբինզոնի գործունեության տարբեր ձևերն են միայն, հետևաբար, մարդկային աշխատանքի տարբեր տեսակները միայն։ Անհրաժեշտության ճնշման տակ նա պետք է իր աշխատաժամանակը ճշտությամբ բաժանի տարբեր ֆունկցիաների միջև։ Թե արդյոք այս կամ այն ֆունկցիան շա՞տ, թե՞ քիչ տեղ կբռնի նրա ընդհանուր գործունեության մեջ, այս կախված է այն բանից, թե արդյոք նա մեծ, թե՞ փոքր դժվարություններ պետք է հաղթահարի տվյալ օգտակար էֆեկտին հասնելու համար։ Փորձը նրան սովորեցնում է այդ, և մեր Ռոբինզոնը, որը նավաբեկությունից փրկել է ժամացույցը, գլխավոր մատյանը, թանաքն ու գրիչը, իսկույն, որպես իսկական անգլիացի, սկսում է հաշվեգիրք պահել իր համար։ Նրա ինվենտարը պարունակում է գործածության այն առարկաների ցուցակը, որ նա ունի, այն զանազան գործողությունները, որոնք անհրաժեշտ են նրանց արտադրության համար, վերջապես, այն աշխատաժամերը, որ միջին հաշվով անհրաժեշտ է նրան այդ տարրեր արդյունքները պատրաստելու համար։ Բոլոր հարաբերությունները Ռոբինզոնի ու նրա ինքնարար հարստությունը կազմող իրերի միջև այնքան հասարակ ու թափանցիկ են, որ նույնիսկ պ. Մաքս Վիրթը կկարողանար դրանք հասկանալ առանց մտքի հատուկ լարման։ Եվ, այնուամենայնիվ, նրանց մեջ արդեն պարունակվում են արժեքի բոլոր էական սահմանումները։
Բայց թողնենք Ռոբինզոնի լուսավոր կղզին և փոխադրվենք եվրոպական խավար միջնադարը։ Մեր անկախ մարդու փոխարեն այստեղ գտնում ենք մարդիկ, որոնք բոլորն էլ կախյալ են,— ճորտեր ու ֆեոդալներ, վասալներ ու սյուզերեններ, աշխարհականներ ու տերտերներ։ Անձնական կախումը այստեղ նույնքան է բնորոշում նյութական արտագրության արտադրության հասարակական հարաբերությունները, որքան և այդ հիմքի վրա բարձրացած կյանքի այլ ոլորտները։ Բայց հենց այն պատճառով, որ անձնական կախման հարաբերություններդ հարաբերությունները կազմում են տվյալ հասարակության հիմքը, առանձին աշխատանքներն ու արդյունքները կարիք չունեն իրենց իրական կեցությունից տարբեր ֆանտաստիկ ձև ընդունելու։ նրանք Նրանք իբրև նատուրալ ծառայություններ ու նատուրալ պարհակներ են մտնում հասարակական կյանքի հորձանուտի մեջ։ Այստեղ աշխատանքի նատուրալ ձևով, նրա առանձնահատկությունով է պայմանավորվում աշխատանքի անմիջականորեն հասարակական ձևը և ոչ թե նրա ընդհանրականությունով, ինչպես ապրանքային արտադրության հիմքի վրա հանգչող հասարակության մեջ։ Կոռային աշխատանքը նույնպես չափվում է ժամանակով, ինչպես և ապրանք արտադրող աշխատանքը, բայց յուրաքանչյուր ճորտ գիտե, որ ինքը իր սեփական, անձնական աշխատուժի մի որոշ քանակն է միայն ծախսում իր տիրոջ համար կատարած ծառայության մեջ։ Տերտերին վճարելի տասանորդը ինչ-որ ավելի որոշակի բան է, քան տերտերից ստացվող օրհնությունը։ Այսպիսով, ինչպես էլ որ մենք գնահատենք այն բնորոշ դիմակները, որոնցով միջնադարյան մարդիկ հանդես են գալիս իրար նկատմամբ, անկասկած է համենայն դեպս, որ անհատների հասարակական հարաբերությունները նրանց աշխատանքի մեջ երևան են գալիս այստեղ հենց իբրև նրանց սեփական անձնական հարաբերություններ և ոչ թե պարուրվում են իրերի — աշխատանքի, արդյունքների — հասարակական հարաբերությունների զգեստի մեջ։
Ընդհանուր, այսինքն՝ անմիջաբար հանրայնացված աշխատանքը հետազոտելու համար մենք կարիք չունենք վերադառնալու նրա այն նախնադարյան ձևին, որին հանդիպում ենք բոլոր կուլտուրական ժողովուրդների պատմության շեմքին<ref>'''2-րդ հրատարակության ծանոթագրություն.'''— «Վերջին ժամանակներս տարածվել է այն ծիծաղելի նախապաշարմունքը, թե նախնադարյան համայնական սեփականության ձևը առանձնահատուկ սլավոնական և նույնիսկ բացառապես ռուսական ձև է։ Այս նախնադարյան ձևը մենք կարող ենք երևան հանել հռոմայեցիների, գերմանների, կելտերի մոտ. այդպիսի, մասամբ արդեն քայքայված, ձևերի մի ամբողջ կալեյդոսկոպի դեռ մինչև հիմա էլ հանդիպում ենք հնդիկների մոտ։ Համայնական սեփականության ասիական, հատկապես հնդկական ձևերի ավելի մանրազնին ուսումնասիրությունը ցույց կտար, թե ինչպե՛ս նախնադարյան համայնական սեփականության տարրեր ձևերից բխում են նրա քայքայման տարբեր ձևերը։ Այսպես, օրինակ, հռոմեական ու գերմանական մասնավոր սեփականության տարբեր օրիգինալ տիպերը կարելի է բխեցնել հնդիկների համայնական սեփականության տարբեր ձևերից (Karl Marx: «Zur Kritik der Politischen Oekonomie». Berlin 1859, էջ 10)։ [Հմմտ. Կ. Մարքս, Քաղաքատնտեսության . «Քաղաքատնտեսության քննադատության շուրջը»։ Կ, . Մարքսի և Ֆ. Էնգելսի Երկ., հ, . XII, մ. I, էջ 19 — 20։]</ref>։
Ավելի մոտիկ օրինակ է տալիս մեզ գյուղական նահապետական արտադրությունը գյուղացիական ընտանիքում, որն իր սեփական սպառման համար արտադրում է հացահատիկ, անասուն, մանվածք, կտավ, շորեղեն և այլն։ Այս տարբեր իրերն այդ ընտանիքի համար ներկայացնում են նրա ընտանեկան աշխատանքի տարբեր արդյունքներ, բայց միմյանց նկատմամբ ապրանքներ չեն ներկայացնում։ Այն տարբեր աշխատանքները, որոնք ստեղծում են այդ արդյունքները՝ վարուցանքը, անասունների խնամքը, մանումը, ջուլհակությունը, դերձակությունը և այլն, հասարակական ֆունկցիաներ են իրենց նատուրալ ձևով, որովհետև դրանք ֆունկցիաներ են մի ընտանիքի, որը, ապրանքային արտադրության նման, ունի աշխատանքի իր սեփական, բնականորեն աճած բաժանումը։ Սեռի ու հասակի տարբերությունները, ինչպես և աշխատանքի այն բնական պայմանները, որոնք փոփոխվում են տարվա եղանակների փոփոխվելու հետ, կարգավորում են աշխատանքի բաշխումը ընտանիքի անդամների միջև և ընտանիքի յուրաքանչյուր առանձին անդամի աշխատաժամանակը։ Բայց անհատական աշխատուժերի ծախսման չափումը ժամանակի տևողությամբ հենց սկզբից աշխատանքներին իսկ հասարակական բնույթ է տալիս, որովհետև անհատական աշխատ ուժերը աշխատուժերը հենց սկզբից այստեղ գործում են լոկ իբրև ընտանիքի - ընդհանուր աշխատուժի օրգաններ։
Վերջապես, բազմազանության համար պատկերացնենք ազատ մարդկանց մի միություն, որոնք աշխատում են արտադրության ընդհանուր միջոցներով և իրենց անհատական աշխատ ուժերը աշխատուժերը պլանաչափորեն ծախսում են որպես մեկ հասարակական աշխատուժ։ Ռոբինզոնյան աշխատանքի բոլոր սահմանումները կրկնվում են այստեղ, բայց հասարակական և ոչ թե անհատական մասշտաբով։ Ռոբինզոնի աշխատանքի բոլոր արդյունքները բացառապես նրա անձնական արդյունքն էին և, հետևաբար, հենց նրա համար անմիջական գործածության առարկաներ էին։ Ազատ մարդկանց միության աշխատանքի ամբողջ արդյունքը հասարակական արդյունք է։ Այդ արդյունքի մի մասը դարձյալ իբրև արտադրամիջոց է ծառայում։ Այդ մասը մնում է հասարակական մաս։ Բայց մյուս մասը միության անդամներն սպառում են որպես կենսամիջոց։ Ուստի, այդ մասը պետք է բաշխվի նրանց միջև։ Այդ բաշխման եղանակը փոփոխվելու է բուն իսկ հասարակական-արտադրական օրգանիզմի բնույթի և արտադրողների պատմական զարգացման աստիճանի համեմատ։ Ապրանքային արտադրության հետ լոկ զուգահեռ անցկացնելու համար ենթադրենք, որ յուրաքանչյուր արտադրողի՝ կենսամիջոցների մեջ ունեցած բաժինը որոշվում է նրա աշխատաժամանակով։ Այս դեպքում աշխատաժամանակը երկակի դեր կխաղար։ Նրա հասարակական-պլանաչափ բաշխումը պատշաճ հարաբերություն է հաստատում աշխատանքային տարբեր ֆունկցիաների ու տարբեր պահանջների միջև։ Մյուս կողմից, աշխատաժամանակը դրա հետ միասին ծառայում է իբրև մի չափ, որոշելու համար արտադրողների անհատական մասնակցությունն ընդհանուր աշխատանքի մեջ և, ուրեմն, ամբողջ պրոդուկտի անհատաբար սպառվող մասի մեջ։ Մարդկանց հասարակական հարաբերություններն իրենց աշխատանքների ու իրենց աշխատանքի արդյունքների նկատմամբ այստեղ հստակորեն պարզ են մնում ինչպես արտադրության, այնպես էլ բաշխման մեջ։
Ապրանք արտադրողների հասարակության համար, որի բնորոշ հասարակական արտադրական հարաբերությունն այն է, որ աշխատանքի արդյունքներն այստեղ նրանց համար ապրանքներ, այսինքն՝ արժեքներ են, և որ առանձին մասնավոր աշխատանքներն այդ իրային ձևով հարաբերում են իրար իբրև միանման մարդկային աշխատանք,— այդպիսի հասարակության համար կրոնի ամենահամապատասխան ձևը քրիստոնեությունն է՝ վերացական մարդու իր պաշտամունքով, առանձնապես իր բուրժուական տարատեսակներով, ինչպես՝ բողոքականությունը, դեիզմը և այլն։ Արտադրության հին-ասիական, անտիկ և այլ եղանակների ժամանակ արդյունքի փոխարկումն ապրանքի, հետևապես նաև մարդկանց՝ իբրև ապրանք արտադրողների կեցությունը, ստորադաս դեր են կատարում, սակայն այդ դերն այնքան ավելի զգալի է դառնում, որքան ավելի է խորանում համայնական կացութաձևի անկումը։ Բառի իսկական իմաստով առևտրական ժողովուրդները գոյություն ունեն միայն հին աշխարհի միջերկրային տարածությունների մեջ, ինչպես Էպիկուրի աստվածները կամ ինչպես հրեաները լեհական հասարակության ծակոտիներում։ Այդ հասարակական-արտադրական հին օրգանիզմներն անհամեմատ ավելի պարզ ու հասարակ են, քան բուրժուականը, բայց նրանք հիմնվում են կամ անհատական մարդու տհասության վրա, որը դեռ չի պոկվել մյուս մարդկանց հետ ունեցած բնատոհմական կապերի պորտաթելից, կա՛մ տիրապետության ու ենթակայության անմիջական հարաբերությունների վրա։ Նրանց գոյության պայմաններն են՝ աշխատանքի արտադրողական ուժերի զարգացման ստորին աստիճանը և մարդկանց հարաբերությունների դրան համապատասխան կաշկանդվածությունը կյանքի արտադրության նյութական պրոցեսի շրջանակներով, ուրեմն՝ նաև միմյանց ու բնության հետ ունեցած հարաբերությունների կաշկանդվածությունը։ Այս իրական կաշկանդվածությունը իդեալապես արտացոլվում է բնությունն աստվածացնող հին կրոնների մեջ, ինչպես և ժողովրդական հավատալիքների մեջ։ Իրական աշխարհի կրոնական արտացոլումը կարող է ընդհանրապես չքանալ միայն այն ժամանակ, երբ մարդկանց առօրյա գործնական կյանքի հարաբերությունները արտահայտվեն մարդկանց՝ միմյանց ու բնության նկատմամբ ունեցած հստակ ու բանական հարաբերությունների մեջ։ Հասարակական կենսական պրոցեսի, այսինքն՝ կյանքի արտադրության նյութական պրոցեսի կառուցվածքը իր միստիկական մշուշային քողը դեն կնետի միայն այն ժամանակ, երբ նա մարդկանց ազատ միության արդյունք կդառնա և նրանց գիտակցական պլանաչափ վերահսկողության տակ կդրվի։ Բայց դրա համար անհրաժեշտ է հասարակության որոշ նյութական հիմք կամ գոյության մի շարք որոշ նյութական պայմաններ, որոնք երևան են գալիս որպես զարգացման երկար ու տանջալից պրոցեսի բնականորեն աճած արդյունք։
Վստահելի
1396
edits