Changes
</tr>
</table>
Արհեստների եւ արհեստավորների ամփոփագրից պարզ երեւում է, որ արհեստները Շուշի քաղաքում 1852 թվականին շատ կարեւոր տեղ էին գրավում, իսկ արհեստավորների քանակը հասնում էր 481 հոգու։ Ահա, այստեղից է պարզվում միջնադարյան Շուշի քաղաքի տիպը։
Շուշում լայնորեն զարգացած էին արհեստները, մինչդեռ քաղաքը զուրկ էր խոշոր արդյունաբերական արտադրությունից։ «Շուշին չի կարող պարծենալ իր ֆաբրիկաներով։ Շուշու ֆաբրիկաները տարեկան արտադրում են հազար հատից ավելի մետաքսի եւ կիսամետաքսի կտորներ, որոնք կոչվում են «դարայի» եւ «կասաբի» եւ վաճառվում են տեղում»։ «Շուշում կա 4 հատ կաշվեգործական, դաբաղխանա, 2 աղյուսի գործարան, 3 հատ հատ ներկարաններ, ֆաբրիկաների եւ գործարանների համար նյութեր ձեռք են բերում գավառում, իսկ արտադրանքը վաճառում տեղական բնակիչներին»<ref>Տե՛ս <i>Կոնտրովիչի</i> նույն հոդվածը Շուշու մասին։</ref>։
Մինչդեռ արդյունաբերական արտադրանքը Շուշում աննշան չափեր է ունեցել։ Բնորոշ է, որ Ղարաբաղի ներսում հաղորդակցության ուղիների թույլ զարգացման պատճառով առեւտուրն ընթանում է արտաքին առեւտրի ուղիներով։ «Թավրիզից Շուշի են ներմուծվում բամբակամանվածքային հյուսվածքներ, մետաքսի կտորեղեն, մահուդ, թավշյա շալեր, դիպակ, (պարչա) Բաղդադից եւ Բուխարայից սմուշկաներ (նորածին գառան մորթի), ծխախոտ եւ այլն։ Նիժնի Նովգորոդից ներմուծում են մահուդներ, բամբակե եւ մետաքսե կտորեղեն, փոքր քանակությամբ ճենապակե եւ ապակե ամանեղեն, երկաթ, երկաթե եւ պղնձե շինվածքներ, սկյուռի մորթեղեն, ստեորինի մոմեր, թուղթ եւ այլն։ Թիֆլիսիսց ներմուծում են շաքար։ Իրան արտահանվում են հնչեղ դրամ, Ռուսաստան՝ քիչ քանակությմբ մետաքս, աղվեսի եւ կզաքիսի մորթեղեն։ Շուշու բնակիչները, բացառությամբ արհեստավորների եւ ազնվական բեկերի, զբաղվում են տարբեր տեսակի առեւտրով։ «Կան հարուստ վաճառականներ,— գրում է Կոնտորովիչը,— որոնք շրջանառության մեջ ունեն 100—200 հազար եւ ավելի ռուբլի արծաթե դրամ։ Նրանք տրանզիտային առեւտուր են վարում Լայպցիգի, Կոստանդնուպոլսի եւ Թավրիզի միջեւ, եւ շատերը մետաքսի առեւտուր են անում Մոսկվայի հետ»։
Շուշի քաղաքի բնակչության զբաղմունքների եւ նրա տնտեսության պատկերը 1852 թվականին, ինչպես տեսնում ենք, շատ ցայտուն է ստացվում։ Շուշին XIX դարի կեսերին ներծկայանում է մեզ որպես տիպիկ միջնադարյան քաղաք, որտեղ հին արտոնյալ դասակարգերի՝ խաների, բեկերի, ազնվականների ւե հոգեւորականների կողքին լայն զարգացում է ստացել արհեստավորական, տնայնագործական արտադրությունը՝ խոշոր արդյունաբերական ֆաբրիկա—գործարանային արտադրության համարյա լրիվ բացակայության պայմաններում, եւ առեւտուրը, որ ստեղծել է հարուստ վաճառականների ուժեղ խումբ եւ մեծ քանակությամբ մանր առեւտրականներ։ Խոշոր առեւտուրը ստացել է արտաքին առեւտրի բնույթ, Ռուսաստանի (Մոսկվայի, Նիժնի Նովգորոդի եւ այլ քաղաքների), Անդրկովկասի (Թիֆլիսի) եւ արտասահմանյան շուկաների (Թավրիզի, Պոլսի, Լայպցիգի) հետ։
<references />