Դու ինչ է, ասում եմ, սիրելիս, գժվե՞լ ես ինչ է։ Ի՞նչու ես հանկարծ պետք է ամեն ինչ թողնեմ և սլանամ Մյունխենից Տորոնտո։ Դու ինչ է, կարծում ես, որ ես էլ գործ չունե՞մ,որ այդպիսի հեռուն գամ։
Ծերուկ, այդ հարցը քննարկման ենթակա չէ։ Տորոնտոյում կվարձես որևիցե ոչ մեծ և աննկատ կառ, դուրս կգաս հայվեյ, այնտեղ կվերցնես վեցերորդ էկզիտը, կանցնես ուղիղ երկու մղոն, շուլդերի վրա կտեսնես երկնագույն «շևրոլե»։ <ref>Զիլբերովիչը էմիգրատներից շատերի նման օգտվում է տեղում տարածված բառերով։ car ― մեքենա, highway մայրուղի, exit ― այստեղ ելք գլխավոր ճանապարհից, mile ― մղոն, shoulder ― այստեղ ճամփեզր, follow ― հետևել </ref> Տանիքին ալեհավաք, ետևի ապակու վրա շերտավարագույր, համարը՝ ցեխով կեղտոտված։ Հետևիր այդ «շևրոլեին», առանձնապես մի մոտեցիր, բայց աչքիցդ բաց չթոցնես։ Վերջ։
― Տխմա՛ր։ ― բարկացա ես։ Նախքան կարգադրություններ անելը, գոնե ռուսերեն խոսել սովորեիր։