― Այո, Յարմութի ճանապարհին, երեք շաբադ առաջ, ուրբաթ օրը։
― Օ՛․․․ը՛․․․ Օ՜․․․ը՛․․․ այո, ― պատասխանեց նա, և դեմքը պայծառացավ, ― հիմա հիշեցի։
― Ես գլխացավ ունեի այդ օրը։ Գիտե՞ք, մանրաթթվից էր։ Դա ամենաանորակ մանրաթթուն էր, որ երբևէ ճաշակել եմ քիչ թե շատ կարգին շոգենավում։ Ի դեպ, դուք փորձեցի՞ք։