Changes

====3. ՓՈՂ====
Այն ապրանքը, որը գործում է իբրև արժեքի չափ և դրա շնորհիվ էլ գործում է անմիջաբար կամ փոխարինողների միջոցով նաև իբրև շրջանառության միջոց, փող է։ Ուստի ոսկին (կամ արծաթը) փող է։ Ոսկին որպես փող գործում է, մի կողմից, այն դեպքերում, երբ նա պետք է հանդես գա իր ոսկե (կամ արծաթե) մարմնականությամբ, որպես փողային ապրանք, այսինքն՝ այնտեղ, որտեղ նա հանդես է գալիս ո՛չ զուտ իդեալականորեն, ինչպես արժեքի չափի ֆունկցիայում, և ո՛չ էլ իր ներկայացուցիչներով փոխարինվելու ընդունակությամբ, ինչպես շրջանառության միջոցի ֆունկցիայում։ Մյուս կողմից՝ ոսկին (կամ արծաթը) գործում է որպես փող այն դեպքերում, երբ նրա ֆունկցիան — անկախ այն բանից, նա այդ ֆունկցիան անձամբ ինքն է կատարում, թե իր փոխարինողներիմիջոցովփոխարինողների միջոցով,— հաստատապես հատկացնում է նրան արժեքի միակ կերպարանքի կամ փոխանակային արժեքի միակ ադեկվատ կեցության դերը, ի հակակշիռ, մյուս բոլոր ապրանքների, որոնք հանդես են գալիս միայն իբրև սպառողական արժեքներ։
'''a) Գանձերի գոյացումը'''
Երկու հակադիր ապրանքային կերպարանափոխությունների անընդհատ շրջապտույտը կամ վաճառքի ու գնման ակտերի մշտական հաջորդափոխությունը երևան է գալիս փողի անդադար շրջանառության մեջ կամ նրա՝ որպես շրջանառության perpetuum mobile [անընդհատ գործող մեխանիզմի] ֆունկցիայի մեջ։ Փողն անշարժանում է կամ, ինչպես Բուազիլբերն Բուագիլբերն է ասում, meuble -ից immeuble [շարժական բարիքից անշարժ բարիքի], դրամից փողի է փոխարկվում, հենց որ ընդհատվում է կերպարանափոխությունների շարքը, և վաճառքը արդեն չի լրացվում անմիջապես նրան հաջորդող գնումով։
Ապրանքային շրջանառությունը զարգացման հենց իր առաջին սաղմնավորումից կյանքի է կոչում այն անհրաժեշտությունն ու բուռն ձգտումը, որ պետք է իր ձեռքում պահել առաջին կերպարանափոխության արդյունքը, ապրանքի փոխակերպված ձևը, կամ նրա ոսկե հարսնյակը<ref>«Փողով հարստությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ... հարստություն արդյունքներով, որոնք փող են դարձել (Mercier de la RiviereRivière: «L’Ordre Naturel et Essentiel des «Societes «Sociétés Politiques», «Physioerates», հրատ. Daire, I մաս, Paris 1846, էջ 573)։ «Արդյունքների մեջ արտահայտված արժեքը միայն իք իր ձևն է փոխել» (նույն տեղում, էջ 486)։</ref>։ Ապրանքը ծախում են ոչ թե ուրիշ ապրանք գնելու համար, այլ ապրանքային ձևը փողային ձևով փոխարինելու համար։ Ձևի այդ փոփոխությունը նյութերի փոխանակության սոսկական միջնորդավորող օղակից դառնում է ինքնանպատակ։ Ապրանքի օտարված ձևն արգելքների է դեմ առնում, երբ ուզում է գործել որպես ապրանքի բացարձակ օտարելի ձև, կամ որպես նրա վաղանցուկ փողային ձևը միայն։ Դրա հետ միասին փողը քարանում է որպես գանձ, և ապրանքներ վաճառողը դառնում է գանձահավաք։
Ապրանքային շրջանառության սկզբնական շրջանում է հենց, որ փող է դառնում սպառողական արժեքների ավելցուկը միայն։ Այսպիսով, ոսկին ու արծաթն ինքնըստինքյան դառնում են ավելցուկի կամ հարստության հասարակական արտահայտություն։ Գանձերի կուտակման այդ միամիտ ձևը հավերժանում է այն ժողովուրդների մոտ, որտեղ արտադրության ավանդական, սեփական սպառման վրա հիմնված եղանակին համապատասխանում է պահանջմունքների ամուր հաստատված մի շրջանակ։ Այդ մենք տեսնում ենք, օրինակ, ասիացիների, հատկապես հնդիկների մոտ։ Վանդերլինտը, որը երևակայում է, թե ապրանքային գները որոշվում են տվյալ երկրում եղած ոսկու կամ արծաթի մասսայով, իրեն հարց է տալիս, թե հնդկական ապրանքներն ինչո՞ւ այնքան էժան են։ Պատասխան,— որովհետև հնդիկները հորում են իրենց փողը։ 1602-ից մինչև 1734 թվականը,— ասում է նա,— նրանք հորել էին 150 միլիոն ֆանտ ստեռլինգի արծաթ, որն սկզբում Ամերիկայից բերվել էր Եվրոպա<ref>«Հենց այդ սովորության հետևանքով է, որ նրանք իրենց ապրանքներն ու մանուֆակտուրային արտադրանքներն այդպիսի ցածր գներով են բաց թողնում» (Vanderlint: «Money answers all Things». London 1734, էջ 95, 96)։</ref>։ 1856-ից մինչև 1866 թվականը, այսինքն՝ մեկ տասնամյակում, Անգլիան արտահանել է Հնդկաստան ու Չինաստան (Չինաստան արտահանված մետաղը մեծ մասամբ դարձյալ հոսում է Հնդկաստան) 120 միլիոն ֆ. ստ. արծաթ, որն առաջ փոխանակվել էր ավստրալիական ոսկու հետ։
Ապրանքային արտադրության հետագա զարգացման ընթացքում ամեն մի ապրանք արտադրող պետք է իրեն ապահովի nexus rerum-ով, որոշ «հասարակականորեն ճանաչված գրավականով»<ref>«Փողը գրավական է» (Jօհո John Bellers: «Essays about the Poor, Manufactures, Trade, Plantations, and Immortality». London 1669, էջ 13)։</ref>։ Նրա պահանջմունքները կրկին ու կրկին անընդհատ հայտարարում են իրենց մասին և անընդհատ նրան դրդում են ուրիշի ապրանքը գնելու, մինչդեռ սեփական ապրանքի արտադրությունն ու վաճառքը ժամանակ արժեն և կախված են պատահականություններից։ Որպեսզի գնի առանց վաճառելու, նա պետք է նախ վաճառի առանց գնելու։ Այս գործառնությունը, եթե ընդհանուր կանոն համարենք, թվում է, թե ինքն իրեն հակասում է։ Սակայն ազնիվ մետաղներն իրենց արտադրության ակունքում փոխանակվում են անմիջաբար ուրիշ ապրանքների հետ։ Այստեղ տեղի է ունենում վաճառք (ապրանքատերերի կողմից) առանց գնման (ոսկու կամ արծաթի տերերի կողմից)<ref>Գնումը բառի խիստ իմաստով ենթադրում է, որ ոսկին ու արծաթն ապրանքի արդեն փոխակերպված ձև, այսինքն՝ վաճառքի արդյունք են։</ref>։ Եվ հետագա վաճառքները՝ առանց նրանց լրացնող գնման ակտերի՝ լոկ միջնորդավորում են ազնիվ մետաղների հետագա բաշխումը բոլոր ապրանքատերերի միջև։ Այսպիսով, շրջանառության բոլոր կետերում կուտակվում են ոսկե ու արծաթե գանձեր ամենատարբեր չափերով։ Ապրանքը որպես փոխանակային արժեք կամ փոխանակային արժեքը որպես ապրանք պահելու հնարավորության հետ միասին՝ արթնանում է ոսկու ծարավը։ Ապրանքային շրջանառության ընդլայնման հետ աճում է փողի իշխանությունը, հարստության մշտապես մարտական պատրաստության մեջ գտնվող այդ բացարձակ հասարակական ձևի իշխանությունը։ «Ոսկին մի զարմանալի՜ իր է։ Ով ոսկի ունի, նա տեր է ամեն բանի, ինչ որ ուզի։ Ոսկով կարելի է մինչև անգամ հոգիների առաջ դրախտի ճանապարհը բանալ»։ (Կոլումբոսը Յամայկայից 1503 թվականին գրած նամակում)։ Որովհետև փողի արտաքինից չի կարելի իմանալ, թե ի՛նչն է փող դարձել, ուստի փող է դառնում ամեն բան՝ թե՛ ապրանք, թե՛ ոչ-ապրանք։ Ամեն ինչ դառնում է առք ու վաճառքի առարկա։ Շրջանառությունը դառնում է մի ահագին հասարակական փորձանոթ, որի մեջ է ներքաշվում ամեն ինչ որպես փողային բյուրեղ նրա միջից դուրս գալու համար։ Այս ալքիմիային դիմադրել չեն կարող մինչև անգամ սրբերի մասունքները, ո՞ր մնաց պակաս կոպիտ res sacrosanctae, extra commercium hominum-ները [մարդկանց առևտրային շրջանառությունից բացառված սրբազան իրերը]<ref>Հենրիխ III-ը, Ֆրանսիայի ամենաքրիստոնյա թագավորը, կողոպտում է վանքերի ու այլ հաստատությունների սրբազան մասունքները՝ դրանք արծաթ դարձնելու համար։ Հայտնի է, թե ֆոկեյացիների ձեռքով Դելֆյան տաճարի գանձերի կողոպտումն ինչպիսի դեր խաղաց Հունաստանի պատմության մեջ։ Ինչպես հայտնի է, Աթենքում ապրանքների աստվածը տաճարներում էր ապրում։ Տաճարները «սրբազան բանկեր» էին։ Փյունիկեցիները, որոնք par excellence առևտրական ժողովուրդ էին, փողը բոլոր իրերի օտարված ձևն էին համարում։ Այդ պատճառով էլ միանգամայն բնական էր, որ սիրո աստվածուհու պատվին կատարվող տոների ժամանակ օտարականներին անձնատուր եղող կույսերն աստվածուհուն զոհաբերում էին իբրև վարձատրություն ստացած դրամը։</ref>։ Ինչպես որ փողի մեջ ջնջվում են ապրանքների բոլոր որակական տարբերությունները, փողն էլ իր հերթին որպես արմատական լեվելլեր, ջնջում է ամեն տեսակ տարբերությունները<ref>
<poem>
...Ոսկի՜։
Ապրանքը որպես սպառողական արժեք որոշ պահանջմունք է բավարարում և կազմում է նյութական հարստության որոշ տարրը։ Բայց ապրանքի արժեքը չափում է նրա ձգողական ուժի աստիճանը նյութական հարստության բոլոր տարրերի նկատմամբ, հետևապես, չափում է իր տիրոջ հասարակական հարստությունը։ Բարբարոսաբար պարզամիտ ապրանքատիրոջ համար, նույնիսկ արևմտա-եվրոպական գյուղացու համար, արժեքն անբաժանելի է արժեքի ձևից, ուստի և ոսկե ու արծաթե գանձի կուտակումը նրա համար համընկնում է արժեքի կուտակման հետ։ Ճիշտ է, փողի արժեքը փոխվում է, միևնույն է՝ հենց իր՝ փողային մետաղի արժեքի փոփոխության հետևանքով, թե մյուս ապրանքների արժեքի փոփոխության հետևանքով։ Բայց այդ չի խանգարում այն բանին, որ, նախ, 200 ունցիա ոսկին համենայն դեպս ավելի շատ արժեք է պարունակում, քան 100-ը, 300-ն ավելի, քան 200-ը և այլն, որ, երկրորդ, տվյալ իրի մետաղե բնաձևը մնում է որպես բոլոր ապրանքների ընդհանրական համարժեքային ձևը, մարդկային ամեն մի աշխատանքի անմիջականորեն հասարակական մարմնացում։ Գանձ կուտակելու ձգտումն իր բնությամբ չափ չի ճանաչում։ Որակապես կամ իր ձևով փողը սահման չունի, այսինքն նյութական հարստության ընդհանուր ներկայացուցիչն է, որովհետև նա կարող է անմիջաբար փոխարկվել ամեն մի ապրանքի։ Սակայն միաժամանակ փողի ամեն մի իրական գումար քանակապես սահմանափակված է, ուստի և սահմանափակ ուժ ունեցող գնման միջոց է։ Փողի քանակական սահմանի ու որակական անսահմանության միջև եղած այս հակասությունը գանձահավաքին ստիպում է շարունակ նորից ու նորից կուտակման սիզիֆյան աշխատանք կատարելու։ Նրա հետ նույնն է կատարվում, ինչպես աշխարհակալի հետ, որն ամեն մի նոր երկիր նվաճելիս լոկ մի նոր սահման է ձեռք բերում։
Ոսկին իր ձեռքում որպես փող, այսինքն՝ որպես գանձ ստեղծելու տարր պահելու համար պետք է արգելք լինել նրա շրջանառությանը, այն բանին, որ նա իբրև գնման միջոց չլուծվի սպառման միջոցների մեջ։ Հետևապես, գանձ ստեղծողը իր մարմնի պահանջմունքները զոհ է բերում ոսկե ֆետիշին։ Նա լուրջ է ընդունում ժուժկալության ավետարանը։ Բայց մյուս կողմից, նա կարող է շրջանառությունից դուրս կորզել որպես փող լոկ այն, ինչ ինքը տալիս է շրջանառությանը որպես ապրանք։ Որքան նա ավելի շատ է արտադրում, այնքան ավելի շատ կարող է վաճառել։ Աշխատասիրություն, խնայողություն և ժլատություն — ահա, հետևապես, նրա հիմնական առաքինությունները. շատ վաճառել, քիչ գնել — ահա նրա ամբողջ քաղաքատնտեսությունը<ref>«Որքան հնարավոր է՝ ավելացնել բոլոր ապրանքների վաճառորդների թիվը, որքան հնարավոր է՝ պակասեցնել գնորդների թիվը,— ահա այն հիմնական հարցը, որին հանգում են քաղաքատնտեսության բոլոր միջոցառումները» (Werri: «Medizioni sulla Economia Politica», իտալական տնտեսագետների Custodi-֊ի հրատարակությամբ, Parte Moderna, հ. XV , էջ 52)։</ref>։
Գանձի անմիջական ձևի կողքին զարգանում է նրա էսթետիկական ձևը, ոսկե ու արծաթե ապրանքներին՝ որպես շքեղության առարկաների տիրապետելը, Վերջինս աճում է բուրժուական հասարակության հարստության աճման հետ միասին։ «Soyons riches օս paraissons riches» [«Հարուստ լինենք կամ հարուստ երևանք»] (Դիդրո)։ Այսպիսով, մի կողմից, ոսկու և արծաթի համար կազմվում է շարունակ ընդլայնվող շուկա, որը կախում չունի նրանց փողային ֆունկցիաներից, մյուս կողմից՝ փողի առաջարկի քողարկված աղբյուր, որը հատկապես ինտենսիվորեն է գործում հասարակական փոթորիկների ժամանակաշրջաններում։
Գանձ ստեղծելը տարբեր ֆունկցիաներ է կատարում մետաղե շրջանառության տնտեսման մեջ։ Նրա ամենամերձավոր ֆունկցիան առաջ է գալիս ոսկեդրամի ու արծաթադրամի շրջանառության պայմաններից։ Մենք արդեն տեսանք, որ ապրանքային շրջանառության չափերի մշտական տատանումները, գների ու շրջանառության արագության տատանումները կապված են շրջանառության մեջ գտնվող ոսկու մասսայի անընդհատ տեղատվության ու մակընթացության հետ։ Հետևապես֊, այդ մասսան պետք է ընդունակ լինի սեղմվելու և ընդլայնվելու։ Երբեմն պետք է փողը ներքաշվի որպես դրամ, երբեմն դրամը պետք է արտամղվի որպես փող։ Որպեսզի իրապես շրջան գործող փողի մասսան միշտ լցնի շրջանառության ոլորտը մինչև հագեցման համապատասխան աստիճան, պետք է յուրաքանչյուր երկրում գտնվող ոսկու և արծաթի քանակն ավելի մեծ լինի, քան պահանջվում է դրամի ֆունկցիան կատարելու համար։ Այս պայմանը կատարվում է փողը գանձ դարձնելու միջոցով։ Գանձերի ավազանները միաժամանակ ծառայում են որպես արտահանման և ներհոսման կանալներ շրջանառության մեջ գտնվող փողի համար. դրա շնորհիվ փողը երբեք չի գերալցում բուն շրջանառության կանալները<ref>«Որպեսզի ազգը կարողանա իր առևտուրն անել, անհրաժեշտ է կանխիկ փողի որոշ գումար, որը կարոդ կարող է փոփոխակվել՝ երբեմն ավելանալով, երբեմն պակասելով, նայած հանգամանքներին... Փողի այս տատանումները, ալս այս մակընթացություններն ու տեղատվություններն իրենք իրենց հարմարվում են փոփոխվող պայմաններին առանց կառավարության որևէ միջամտության։ Դույլերը գործում են փոխառփոխ. երբ փողը քիչ է, ձույլ մետաղից դրամ են կտրում, երբ փողային մետաղն է քիչ, դրամը վերահալում՝ ձույլ մետաղ են դարձնում», (Sir D. North: «Discourses upon Trade». London 1691, Postscript., էջ 3)։ Ջոն Ստյուարտ Միլլը, որը երկար ժամանակ Արևելա-հնդկական ընկերության պաշտոնյա է եղել, հաստատում է, որ Հնդկաստանում արծաթե զարդարանքը դեռ մինչև հիմա էլ գործում է անմիջաբար, որպես գանձ։ «Արծաթե զարդարանքները... ուղարկվում են դրամահատարան, երբ տոկոսի մակարդակը բարձր է, և, կրկին իրենց նախկին կերպարանքն են ընդունում, երբ տոկոսի մակարդակն ընկնում է» (Ջոն Ստ. Միլլի ցուցմունքը «Reports on Bankacts 1857»-ում, № 2084 և 2101)։ 1864 թվականի մի պառլամենտական վավերագրի համաձայն, որը, վերաբերում է ոսկին և արծաթը Հնդկաստան ներմուծելուն և այնտեղից արտահանելուն, 1863 թվականին ոսկու և արծաթի ներմուծումն արտահանումից գերազանցել է 19 367 764 ֆ. ստեռլինգով։ 1864 թվականից առաջ, վերքին վերջին 8 տարում, ազնիվ մետաղների ներմուծման ավելցուկն արտահանման համեմատությամբ կազմ ել է 109 652 917 ֆ. ստեռլինգ։ Ընթացիկ դարում 200 000 000 ֆունտ ստեռլինգից զգաիորեն զգալիորեն ավելի դրամ է կտրվել Հնդկաստանում։</ref>։
'''b) Վճարման միջոց'''
Վստահելի
1396
edits