Changes
== ՉՈՐՐՈՐԴ ԲԱԺԻՆ։ ՀԱՐԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՎԵԼՅԱԼ ԱՐԺԵՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ==
===ՏԱՍՆԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ։ ՀԱՐԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՎԵԼՅԱԼ ԱՐԺԵՔԻ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ===
===ՏԱՍՆԵՐԿՈՒԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ։ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԲԱԺԱՆՈՒՄԸ ԵՎ ՄԱՆՈՒՖԱԿՏՈՐԱՆ===
====1. ՄԱՆՈՒՖԱԿՏՈՒՐԱՅԻ ԵՐԿԱԿԻ ԾԱԳՈՒՄԸ====
Աշխատանքի բաժանման վրա հիմնված կոոպերացիան իր կլասիկ ձևն ստեղծում է մանուֆակտուրայի մեջ։ Որպես արտադրության կապիտալիստական պրոցեսի բնորոշ ձև, նա իշխում է իսկական իմաստով մանուֆակտուրային ժամանակաշրջանում, այսինքն' մոտավորապես XVI դարի կեսից մինչև XVIII դարի վերջին երրորդը։
Մանուֆակտուրան երկու կերպ է առաջ գալիս։
Մի դեպքում մեկ արհեստանոցում միևնույն կապիտալիստի հրամանատարության տակ միավորվում են տարատեսակ ինքնուրույն արհեստների պատկանող բանվորները, որոնց ձեռքով հաջորդաբար պետք է անցնի արդյունքը մինչև վերջնականապես պատրաստ լինելը։ Այսպես, օրինակ, կառքը սկզբում ընդհանուր արդյունք էր մեծ թվով անկախ արհեստավորների աշխատանքների֊, ինչպես' կառագործի, սարքագործի, դերձակի, փականագործի, պղնձագործի, խառատի, երիզագործի, ապակեգործի, ներկարարի, լաքիչի, ոսկեզօծի չի և այլն։ Կառագործական մանուֆակտուրան այդ բոլոր տարրեր արհեստավորներին միավորում է մի արհեստանոցում, որտեղ նրանք միատեղ են կատարում իրենց աշխատանքը։ Իհարկե, կառքը չի կարելի ոսկեզօծել պատրաստելուց առաջ։ Բայց եթե միաժամանակ շատ կառքեր են արտադրվում, ապա նրանց մի մասը կարող է անընդհատ ոսկեզօծվել, մինչդեռ մյուս մասը դեռ արտադրության պրոցեսի ավելի վաղ փուլերն է անցնում։ Առայժմ մենք դեռ մնում ենք պարզ կոոպերացիայի հողի վրա, որը պատրաստի է գտնում իր մարդկային և իրեղեն նյութը։ Բայց շուտով սկսվում է էական փոփոխությունը։ Դերձակը, փականագործը, պղնձագործը և այլն, եթե զբաղվում է միայն կառագործությամբ, կամաց-կամաց կորցնում է իր հին արհեստը ամբողջ ծավալով բանեցնելու սովորությունը, իսկ դրա հետ միասին նաև ընդունակությունը։ Մյուս կողմից, նրա միակողմանի գործունեությունն այդ նեղացրած ոլորտի սահմաններում այժմ ամենանպատակահարմար ձևեր է ընդունում։ Կառագործական մանուֆակտուրան սկզբում ինքնուրույն արհեստների կոմբինացիա էր։ Աստիճանաբար կառքերի արտադրությունը բաժանվում է զանազան մասնակի օպերացիաների, որոնցից ամեն մեկը բյուրեղանալով դառնում է մի բանվոր-մասնագետի բացառիկ ֆունկցիա, և որոնց ամբողջությունը կատարում է այդպիսի մասնագործ բանվորների միությունը։ Այս նույն եղանակով մահուդեղենի մանուֆակտուրան և մի ամբողջ շարք այլ մանուֆակտուրաներ առաչ են եկել միև֊ նույն կապիտալի հրամանատարության տակ տարբեր արհեստները կոմբինացնելու միջոցով<ref>Մանուֆակաուրայի գոյացման այդ եղանակի մի ավելի ժամանակակից օրինակ մատնանշելու համար բերենք հետևյալ ցիտատը։ Լիոնում և Նիմում մետաքսամանությունն ու մետաքսագործությունը «բոլորովին նահապետական բնույթ են կրում. արդյունաբերության այդ ճյուղերն զբաղեցնում են բազմաթիվ կանանց ու երեխաների, բայց նրանց ուժերը չեն խորտակում ու չեն վնասում նրանց առողջությանը, աշխատողները մնում են Դրոմի, Վարի, Իզերի, Վոկլյուզի իրենց սիրուն հովիտներում՝ շերամներ պահելով ու նրանց բոժոժների թելերը հանելով. այս արտադրությանը երբեք չի ընդունում իսկական գործարանի բնույթ։ Ավելի մոտիկից դիտելիս... աշխատանքի բաժանման սկզբունքն այստեղ յուրատեսակ առանձնահատկություններ է դրսևորում։ Կան մասնագետ կծկողներ, ոլորողներ, ներկարարներ, սոսնձողներ և, վերջապես, ջուլհակներ. բայց նրանք միավորված չեն միևնույն շենքում և կախում չունեն միևնույն գործատիրոջից. նրանք բոլորն էլ ինքնուրույն կերպով են աշխատում» (A. Blanqui: «Cours d’Économie Industrielle. Recueilli par A. Blaise». Paris 1S38—1839, էջ 79)։ Այն ժամանակվանից, երբ Բլանկին գրել է այս, փոփոխություններ են տեղի ունեցել, և երբեմն անկախ աշխատողների մի մասն արդեն միավորվել է գործարաններում։ {'''4-րդ հրատ. հավելում.'''— Իսկ այն ժամանակվանից հետո, երբ Մարքսը գրել է այս տողերը, մեխանիկական ջուլհակահաստոցն արդեն հաստատվել է այդ գործարաններում և արագորեն դուրս է մղում ձեռնահաստոցը։ Կրեֆելդի մետաքսեղենի արդյունաբերությունը նույնպես կարող էր որոշ բան պատմել այս մասին։ — Ֆ. Է.}</ref>։
Բայց մանուֆակտուրան ծագում է նաև հակադիր ճանապարհով։ Շատ արհեստավորներ, որոնք նույն կամ նման աշխատանք են կատարում, օրինակ, թուղթ, տառեր կամ ասեղ են պատրաստում, մեկ կապիտալիստի կողմից միավորվում են մի ընղհանուր արհեստանոցում։ Այս կոոպերացիա է իր ամենապարզ ձևով։ Այդ արհեստավորներից ամեն մեկը (գուցե մեկ կամ երկու ենթավարպետների հետ) պատրաստում է ամբողջ ապրանքը, այսինքն՝ հաջորդաբար կատարում է ապրանքն արտադրելու համար անհրաժեշտ տարբեր օպերացիաները։ Նրա աշխատանքը պահպանում է իր հին արհեստային բնույթը։ Սակայն արտաքին հանգամանքները շուտով հարկադրում են այլ կերպ օգտագործելու բանվորների կենտրոնացումը միևնույն տեղում և նրանց աշխատանքների միաժամանակությունը։ Օրինակ, պետք է ավելի մեծ քանակով պատրաստի ապրանք մատակարարվի որոշ ժամանակամիջոցում։ Այդ նպատակով աշխատանքը բաժանվում է։ Տարբեր օպերացիաների հաջորդական կատարումը միևնույն արհեստավորին հանձնելու փոխարեն հիշյալ օպերացիաներն անջատվում են իրարից, մեկուսացվում, տարածության մեջ իրար կողքի են դրվում, ընդ որում նրանցից ամեն մեկը հանձնվում է մի առանձին արհեստավորի, և բոլորը միասին միաժամանակ կատարվում են համագործող աշխատողների ձեռքով։ Այս պատահական բաժանումը կրկնվում է, երևան է հանում իրեն հատուկ առավելությունները և կամաց-կամաց բյուրեղանալով՝ վերածվում է աշխատանքի սիստեմատիկ բաժանման։ Բազմաթիվ օպերացիաներ կատարող ինքնուրույն արհեստավորի անհատական արդյունքից ապրանքը դառնում է արհեստավորների միության հասարակական արդյունք, ընդ որում նրանցից յուրաքանչյուրը անընդհատ կատարում է միայն միևնույն մասնական օպերացիան։ Միևնույն օպերացիաները, որոնք միահյուսվում էին իրար հետ, որպես թղթի արտադրության գերմանական համքարային վարպետի կատարած մի շարք հաջորդական աշխատանքներ, հոլանդական թղթի մանուֆակտուրայի մեջ դառնում են ինքնուրույն և այստեղ ընթանում են միաժամանակ որպես համագործող շատ բանվորների մասնական օպերացիա։ Նյուրնբերգի համքարային ասեղնագործ վարպետը ասեղի անգլիական մանուֆակտուրայի հիմնական տարրն է կազմում։ Բայց մինչդեռ նյուրնբերգյան ասեղնագործը, գուցե, 20 օպերացիա էր կատարում իրար հետևից, անգլիական մանուֆակտուրայում միաժամանակ աշխատում են 20 արհեստավոր, յուրաքանչյուրը կատարելով 20 օպերացիայից միայն մեկը, ընդ որում այդ օպերացիաները, համաձայն փորձի ցուցումների, է՛լ ավելի են բաժանվում, մեկուսացվում և առանձնացվում որպես առանձին բանվորների բացառիկ ֆունկցիաներ։
Այսպես ուրեմն, մանուֆակտուրան ծագում, գոյանում է արհեստից երկակի ճանապարհով։ Մի կողմից, նա սկիզբ է առնում այլատեսակ, ինքնուրույն արհեստների կոմբինացիայից, որոնք կորցնում են իրենց ինքնուրույնությունը, միակողմանի են դառնում այն աստիճան, որքան անհրաժեշտ է, որպեսզի նրանք կարողանան դառնալ միևնույն ապրանքի արտադրության պրոցեսում իրար լրացնող մասնական օպերացիաներ։ Մյուս կողմից, մանուֆակտուրան ծագում է նույնատեսակ արհեստավորների կոոպերացիայից, տվյալ անհատական արհեստը քայքայում և վեր է ածում նրա տարբեր առանձնացած օպերացիաների, այս վերջինները մեկուսացնում ու ինքնուրույն է դարձնում այն աստիճան, որքան այդ անհրաժեշտ է, որպեսզի նրանցից ամեն մեկը կարողանա դառնալ առանձին բանվորի բացառիկ ֆունկցիա։ Ուստի մանուֆակտուրան, մի կողմից, աշխատանքի բաժանում է մտցնում արտադրության պրոցեսի մեջ կամ թե այդ բաժանումը է՛լ ավելի է զարգացնում, իսկ, մյուս կողմից, նա կոմբինացնում է առաջներում ինքնուրույն եղած արհեստները։ Բայց ինչ էլ որ լինի նրա ելակետը այս կամ այն դեպքում, նրա վերջնական ձևը միշտ նույնն է՝ մի արտադրական մեխանիզմ, որի օրգանները մարդիկ են։
Մանուֆակտուրայի ներսում աշխատանքի բաժանումը ճիշտ հասկանալու համար էական է, որ հատուկ ուշադրություն դարձվի հետևյալ կետերի վրա։ Ամենից առաջ արտադրության պրոցեսն իր առանձին փուլերի անդամատելը տվյալ դեպքում բոլորովին նույնանում է արհեստային գործունեությունն իր տարբեր մասնական օպերացիաների տրոհելու հետ։ Անկախ այն բանից, բարդ է այդպիսի օպերացիան, թե պարզ, նա բոլոր դեպքերում պահպանում է իր արհեստային բնույթը և, հետևապես, կախված է յուրաքանչյուր առանձին բանվորի ուժից, Ճարպկությունից, արագությունից ու վստահությունից, իր գործիքը բանեցնելու հմտությունից։ Բազիսը արհեստն է մնում։ Տեխնիկական այդ նեղ բազիսը բացառում է արտադրության պրոցեսի իսկապես գիտական անդամատման հնարավորությունը, որովհետև ամեն մի մասնական պրոցես, որով անցնում է արդյունքը, պետք է կատարվի որպես արհեստային մասնական աշխատանք։ Հենց այն պատճառով, որ արհեստային հմտությունն այսպիսով մնում է որպես արտադրության պրոցեսի հիմք, ամեն մի բանվոր բացառապես մեկ մասնական ֆունկցիա կատարելուն է հարմարվում, և նրա աշխատուժը նրա ամբողջ կյանքի ընթացքում դառնում է այդ մասնական ֆունկցիայի, օրգանը։ Վերջապես, աշխատանքի այդ բաժանումը արդեն ինքնին կոոպերացիայի մի առանձին տեսակն է, և նրա առավելություններից շատերը բխում են առհասարակ կոոպերացիայի ընդհանուր էությունից և ոչ թե նրա տվյալ հատուկ ձևից։
====2. ՄԱՍՆԱԳՈՐԾ ԲԱՆՎՈՐՆ ՈՒ ՆՐԱ ԳՈՐԾԻՔԸ====
Ձեռնամուխ լինելով հարցն ավելի մոտիկից վերլուծելուն, մենք պետք է ամենից առաջ հավաստենք այն ակներև փաստը, որ իր ամբողջ կյանքում միևնույն պարզ օպերացիան կատարող բանվորը իր ամբողջ մարմինը դարձնում է այդ օպերացիայի ավտոմատիկ միակողմանի օրգանը, ուստի և նրա վրա ավելի քիչ ժամանակ է գործադրում, քան արհեստավորը, որը փոփոխակի մի ամբողջ շարք օպերացիաներ է կատարում։ Բայց կոմբինացված հավաքական բանվորը, որը մանուֆակտուրայի կենդանի մեխանիզմն է կազմում, բաղկացած է բացառապես այդպիսի միակողմանի մասնագործ բանվորներից։ Այսպիսով, ինքնուրույն արհեստի հետ համեմատած, այստեղ ավելի կարճ ժամանակում ավելի շատ արդյունք է արտադրվում, այսինքն՝ բարձրանում է աշխատանքի արտադրողական ուժը<ref>«Բարդ մանուֆակտուրայի աշխատանքը որքան ավելի շատ է բաժանված տարբեր մասնագործ աշխատողների միջև, այնքան նա ավելի լավ է կատարվում, այնքան ավելի բարձր է նրա լարվածությունը, և այնքան ավելի քիչ է ժամանակի ու աշխատանքի կորուստը» («The Advantages of the East-India Trade». London 1720, էջ 71)։</ref>։ Տվյալ մասնական աշխատանքի մեթոդը ինքն էլ կատարելագործվում է այն բանի հետևանքով, որ նա դառնում է որոշակի բանվորի ինքնուրույն, բացառիկ ֆունկցիան։ Միևնույն ոչ-բարդ օպերացիայի մշտական կրկնումը և ուշադրության կենտրոնացումը այդ նեղ բնագավառի վրա փորձնական ճանապարհով սովորեցնում են ուժի նվազագույն ծախսումով հասնել որոնելի օգտակար հետևանքին։ Եվ որովհետև բանվորների տարբեր սերունդներ ապրում են միաժամանակ և միասին աշխատում են միևնույն մանուֆակտուրաներում, ուստի տեխնիկական արվեստի՝ հիշյալ միջոցով ձեռք բերված պրիոմները կայունանում, կուտակվում և արագ հաղորդվում են մեկ սերնդից մյուսին<ref>«Հեշտ աշխատանքը... ժառանգված ճարտարություն է» (Th. Hodgskin: «Popullar Political Economy». London 1827, էջ 48)։</ref>։
Մանուֆակտուրան, վերարտադրելով արհեստանոցի ներսում և սիստեմատիկաբար ծայրաստիճան զարգացնելով արհեստների այն տրադիցիոն առանձնացումը, որ նա գտնում է հասարակության մեջ, հենց ղրանով էլ ստեղծում է մասնագործ բանվորների վիրտուոզությունը։ Մյուս կողմից, այն, որ մանուֆակտուրան մասնական աշխատանքը դարձնում է մի մարդու կյանքի կոչումը, այդ համապատասխանում է նախկին- հասարակությունների ձգտմանը՝ արհեստները դարձնել ժառանգական, նրանց տալ կաստաների, կամ,— այն դեպքում, երբ պատմական որոշ պայմաններ ստեղծում են անհատների այնպիսի փոփոխականություն, որը անհամատեղելի է կաստաների գոյության հետ,— համքարությունների անշարժ, քարացած ձևեր։ Կաստաներն ու համքարությունները ծագում են նույնպիսի բնական օրենքի հետևանքով, որը կարգավորում է, որին., բույսերի ու կենդանիների տրոհումը տեսակների ու ենթատեսակների,— միայն այն տարբերությամբ, որ զարգացման որոշ աստիճանի վրա կաստաների ժառանգականությունը և համքարությունների բացառիկությունը դեկրետագրվում է որպես հասարակական օրենք<ref>«Արվեստները... Եգիպտոսում նույնպես զգալի աստիճանի կատարելության էին հասել։ Որովհետև միայն այդ երկրում արհեստավորներին ամենևին չէր թույլատրվում ձեռք զարկել քաղաքացիների այլ դասակարգերի հատուկ զբաղմունքներին, և նրանք պետք է պարապեին բացառապես այն արհեստով, որ օրենքի համաձայն նրանց տոհմին էր հատկացված ժառանգաբար... Ուրիշ ժողովուրդների մոտ մենք գտնում ենք, որ արհեստավորները իրենց ուշադրությունը բաժանում են չափազանց բազմատեսակ առարկաների վրա... Նրանք երբեմն փորձում են հողը մշակել, երբեմն ձեռնարկում են առևտրական գործերի, երբեմն էլ միանգամից երկու կամ երեք արհեստներով են զբաղվում։ Ազատ պետություններում նրանք սովորաբար վազում են հասարակական ժողովները... Եգիպտոսում, ընդհակառակը, ծանր պատիժների է ենթարկվում ամեն մի արհեստավոր, որը միջամտում է պետական գործերին կամ միաժամանակ մի քանի արհեստով է զբաղվում։ Այսպիսով, ոչ մի բան չի կարող նրան խանգարել իր պրոֆեսիայի վրա կենտրոնանալու... Բացի դրանից, շատ կանոններ իրենց նախնիներից ժառանգելով, նրանք եռանդագին աշխատում են նորանոր բարելավումներ հնարեր («Diodor’s von Sicilien Historische Bibliothek», գիրք 1, գլ. 74 [էջ 117, 118])։</ref>։ «Դակկայի մուսլինն իր նրբությամբ, Կորոմանդելի չթերն ու այլ գործվածքներն իրենց շքեղությամբ ու գույների դիմացկունությամբ դեռ երբեք չեն գերազանցվել։ Եվ, այնուամենայնիվ, նրանք արտադրվում են առանց կապիտալի, առանց մեքենաների, առանց աշխատանքի բաժանման, նրանց արտադրության մեջ չի կիրառվում ոչ մեկն այն մեթոդներից, որոնք եվրոպական ֆաբրիկացիային այնպիսի առավելություններ են տալիս։ Ջուլհակը այնտեղ առանձնացած անհատ է, որը գործվածքը պատրաստում է սպառողների պատվերով և աշխատում է ամենապարզ կառուցվածք ունեցող հաստոցով, որը երբեմն կազմված է կոպիտ կերպով իրար կցած փայտաձողերից։ Նա մինչև անգամ ոչ մի հարմարանք չունի հենքը գցելու, ուստի հաստոցը պետք է իր ամբողջ երկարությամբ ձգված մնա. դրա հետևանքով նա այնքան անճոռնի է ու այնքան շատ տեղ է բռնում, որ չի տեղավորվում արտադրողի խրճիթում, որն այդ պատճառով իր աշխատանքը բաց օդում է կատարում, աշխատանքն ընդհատելով եղանակի ամեն մի անբարենպաստ փոփոխության դեպքում»<ref>«Historical and Descriptive Account of British India etc.» by Hugh Murray, James Wilson etc. Edinburgh 1832, հ. II, էջ 449։ Հնդկական ջուլհակահաստոցը շատ բարձր է, որովհետև հենքը նրա վրա ուղղաձիգ է գցվում։</ref>։ Սերնդից սերունդ կուտակված ու հորից որդուն ժառանգաբար անցած հատուկ ճարտարությունն է միայն, որը հնդիկին, ինչպես և սարդին, տալիս է նրա վիրտուոզությունը։ Եվ, այնուամենայնիվ, մանուֆակտուրային բանվորների մեծամասնության հետ համեմատած՝ հնդկական այդպիսի ջուլհակը շատ բարդ աշխատանք է կատարում։
Արհեստավորը, որը արդյունքի արտադրությունը կազմող տարբեր մասնական պրոցեսներ է կատարում իրար հետևից, պետք է մերթ մի տեղից մյուսը փոխվի, մերթ գործիքները փոխի։ Մի օպերացիայից մյուսին անցնելն ընդհատում է նրա աշխատանքի ընթացքը և, այսպես ասած, ծակոտիներ է առաջացնում նրա աշխատանքային օրվա մեջ։ Այս ծակոտիները սեղմվում են, եթե նա ամբողջ օրը անընդհատ միևնույն օպերացիան է կատարում, նրանք չքանում են այն չափով, որչափով նվազում է նրա օպերացիայի փոփոխականությունը։ Աշխատանքի արտադրողականության բարձրացման պատճառն այստեղ կա՛մ տվյալ ժամանակամիջոցում աշխատուժի ավելացած ծախսումն է, այսինքն՝ աշխատանքի աճող ինտենսիվությունը, կա՛մ աշխատուժի անարտադրողական գործադրման նվազումը։ Այն է՝ ուժերի ավելորդ ծախսումը, որի պատճառը յուրաքանչյուր անցումն է հանգստից դեպի շարժում, հավասարակշռվում է աշխատանքի մի անգամ ձեռք բերած նորմալ արագության ավելի երկար տևողությամբ։ Մյուս կողմից, աշխատանքի անընդհատ միօրինակությունը թուլացնում է ուշադրության լարվածությունն ու եռանդի բարձրացումը, որովհետև բանվորին զրկում է այն հանգստից ու գրգիռից, որոնց ստեղծում է հենց ինքը՝ գործունեության փոփոխության փաստը։
Սակայն աշխատանքի արտադրողականությունը կախված է ոչ միայն բանվորի վիրտուոզությունից, այլև նրա գործիքների կատարելագործվածությունից։ Միևնույն տեսակի գործիքները, օրինակ, կտրող, շաղափող, հրող ու հարվածող գործիքները և այլն, գործ են ածվում աշխատանքի տարրեր պրոցեսներում, և, մյուս կողմից, աշխատանքի միևնույն պրոցեսում նույն գործիքը ծառայում է տարբեր օպերացիաների համար։ Բայց այն պահից, երբ աշխատանքի պրոցեսի տարբեր օպերացիաներն անջատվել են իրարից, ընդ որում ամեն մի մասնական օպերացիա մասնագործ բանվորի ձեռքում ըստ կարելույն ավելի կատարյալ և, հետևապես, նաև բացառիկ ձև է ընդունել,— այդ պահից առաջ է գալիս առաջներում տարբեր նպատակների ծառայող գործիքները փոփոխելու անհրաժեշտություն։ Նրանց այդ ձևափոխման ուղղությունը պարզվում է փորձից, որը ցույց է տալիս, թե հատկապես ի՛նչ դժվարություններ է ներկայացնում գործիքների օգտագործումը նրանց չփոփոխված ձևով։ Աշխատանքի գործիքների դիֆերենցիացիան, որի շնորհիվ միևնույն տեսակի գործիքները իրենց յուրաքանչյուր առանձին կիրառման համար առանձին կայուն ձևեր են ընդունում, և նրանց մասնականացումը, որի շնորհիվ ամեն մի այդպիսի առանձնացած գործիք միայն հատուկ մասնագործ բանվորի ձեռքում է լիակատար չափով դրսևորում իր գործունակությունը,— սրանք են մանուֆակտուրայի բնորոշ առանձնահատկությունները։ Միայն Բիրմինհամում մոտավորապես 500 տեսակ մուրճեր են պատրաստվում, որոնցից յուրաքանչյուրը ո՛չ միայն արտադրության առանձին պրոցեսի համար է գործածվում, այլև տարատեսակների տվյալ ամբողջությունը հաճախ ծառայում է միայն միևնույն պրոցեսի առանձին օպերացիաները կատարելու համար։ Մանուֆակտուրային շրջանը պարզեցնում, բարելավում ու բազմապատկում է աշխատանքի գործիքները՝ դրանք հարմարեցնելով մասնագործ բանվորների բացառիկ առանձնացած ֆունկցիաներին<ref>Դարագլուխ կազմող «Տեսակների ծագումը» իր աշխատության մեջ Դարվինը բույսերի ու կենդանիների բնական օրգանների վերաբերմամբ ասում է. «Այն դեպքերում, երբ միևնույն օրգանը տարբեր աշխատանքներ է կատարում, օրգանների փոփոխականության պատճառը, գուցե, այն է, որ այստեղ բնական ընտրությունն ավելի պակաս հոգածությամբ է պահպանում կամ ճնշում ձևի ամեն մի փոքրիկ շեղում, քան այն դեպքերում, երբ մի օրգան նախանշված է միայն մեկ որոշակի աոանձին նպատակի համար։ Այսպես, օրինակ, այն դանակները, որոնք նախանշված են ամենաբազմազան իրեր կտրելու, ընդհանրապես կարող են ավելի կամ պակաս միատեսակ ձև պահպանել. բայց երբ գործիքը մեկ որևէ գործածության համար է նախանշված, նա որևէ այլ գործածության անցնելիս պետք է իր ձևն էլ փոխի» [Charles Darvin: «The Origin of Species» etc. London 1859, էջ 149։ Հմմտ. Чарльз Дарвин: «Происхождение видов», перевод К. А. Тимирязева, Сельхозгиз, Москва—Ленинград, 1935 թ., էջ 246]։</ref>։ Դրանով էլ հենց նա ստեղծում է մեքենայի նյութական նախադրյալներից մեկը, մեքենայի, որը բազմաթիվ պարզ գործիքների կոմբինացիա է։
Մասնագործ բանվորն ու նրա գործիքը կազմում են մանուֆակտուրայի պարզ տարրերը։ Այժմ դիմենք մանուֆակտուրային՝ ամբողջությամբ վերցրած։
====3. ՄԱՆՈՒՖԱԿՏՈՒՐԱՅԻ ԵՐԿՈՒ ՀԻՄՆԱԿԱՆ ՁԵՎԵՐԸ՝ ՀԵՏԵՐՈԳԵՆ ՄԱՆՈՒՖԱԿՏՈՒՐԱ ԵՎ ՕՐԳԱՆԱԿԱՆ ՄԱՆՈՒՖԱԿՏՈՒՐԱ====
Մանուֆակտուրաները ըստ իրենց ներքին կառուցվածքի ունեն երկու հիմնական ձև, որոնք թեև երբեմն խառը ձևով էլ են հանդիպում, սակայնդ երկու էապես տարրեր տեսակներ են, և երբ հետագայում մանուֆակտուրան դառնում է մեքենայական խոշոր արդյունաբերություն, բոլորովին տարբեր դեր են խազում։ Մանուֆակտուրայի այդ երկակի բնույթը որոշվում է բուն իսկ արդյունքի բնույթով։ Վերջինս ստացվում է կա՛մ ինքնուրույն մասնական արդյունքների սոսկ մեխանիկական միացումով, կա՛մ իր պատրաստի ձևով պարտական է միմյանց հետ կապված պրոցեսների ու մանիպուլյացիաների հաջորդական շարքին։
Այսպես, օրինակ, շոգեշարժը կազմված է ավելի քան 5000 ինքնուրույն մասերից։ Սակայն նա չի կարող առաջին տեսակի բուն մանուֆակտուրայի օրինակ ծառայել, քանի որ խոշոր արդյունաբերության արդյունք է։ Բայց հիանալի օրինակ է տալիս մեզ ժամացույցը, որը դեռ Վիլլիամ Պետտին վերցնում էր աշխատանքի մանուֆակտուրային բաժանումն իլյուստրացիայի ենթարկելու համար։ Նյուրնբերգի արհեստավորի անհատական արդյունքը լինելուց ժամացույցը հետագայում դարձավ մասնագործ բանվորների մի ամբողջ բազմության հասարակական արդյունք։ Դրանք են՝ կաղապարողը, ժամացույցի զսպանակներ պատրաստող բանվորը, թվատախտակ պատրաստողը, մազիկներ պատրաստողը, ժամացույցի քարեր պատրաստող բանվորը, սուտակա լծակներ պատրաստողը, սլաքագործը, ժամացույցի տուփ պատրաստող բանվորը, պտուտակագործը, ոսկեզօծիչը՝ իր բազմաթիվ մասնագործական ստորաբաժանումներով, ապա անիվներ պատրաստող բանվորը (ընդ որում արուրե ու պողպատե անիվներն աոանձին ֊առանձին), մզիչներ պատրաստող բանվորը, լարելու և սլաքների շարժման մեխանիզմ պատրաստողը, Acheveur de pignon (անիվներն ամրացնում է մղիչների, վրա, հղկում է երեսները և այլն), սռնակներ պատրաստողը, planteur de finnisage [անգրենաժիստը] (տարբեր անիվներն ու մղիչները դնում է մեխանիզմի մեջ), finisseur de barillet [զսպանակի թմբուկի վերջնաարդարումն ավարտող բանվորը] (ատամներ է պատրաստում, պատշաճ չափերի է հասցնում անցքերը, պնդացնում է շնիկն ու ճանկանիվի շնիկը), բանեցման դետալներ շինողը, իսկ գլանաձև մեխանիզմի դեպքում՝ նաև գլանագործը, շարժանիվներ պատրաստողը, բալանս պատրաստող բանվորը, ռակետ (ժամացույցը կարգավորող մեխանիզմ) պատրաստող բանվորը, planteur d’échappement [մեխանիզմ ,տեղադրողը (իր իսկական իմաստով մեխանիզմ սարքողը), հետո repasseur de barillet (զսպանակի թմբուկն ու շնիկը պատրաստում է վերջնականապես), պողպատահղկիչը, անվահղկիչը, պտուտակահղկիչը, թվանկարիչը, էմալագործը (էմալով պատում է պղինձը), fabricant de pendants (միայն ժամացույցի տուփի կանթերն է շինում), finisseur de charniére [շառնիրագործը] (արուրե բութակը դնում է տուփի շառնիրի մեջ և այլն), faiseur de secret (դնում է տուփի մեջ այն զսպանակը, որը կափարիչը բաց է անում), graveur [փորագրիչը], ciseleur [դրվագիչը], polisseur de boîte [ժամացույցի տուփը հղկողը], և այլն և այլն, վերջապես, repasseur-ը [հավաքողը], որը հավաքում է ժամացույցի ամբողջ մեխանիզմը և գործի է գցում այն։ Ժամացույցի սակավաթիվ մասերն են միայն տարբեր ձեռքերից անցնում, և, վերջիվերջո, այդ բոլոր membra disjecta [անջատ անդամներըJ հավաքվում են միայն մեկ ձեռքի մեջ, որը դրանք հավաքում և մի մեխանիկական ամբողջություն է սարքում։ Քանի որ պատրաստի արդյունքն իր տարբեր տարրերի նկատմամբ ունի զուտ արտաքին հարաբերություն տվյալ արտադրության մեջ, ինչպես և նման այլ արտադրություններում, ուստի բազմաթիվ մասնագործ բանվորների համախմբումը միևնույն արհեստանոցում միայն պատահական երևույթ է։ Մասնական աշխատանքները, իրենց հերթին, կարող են կատարվել որպես առանձին ինքնուրույն արհեստներ, որ և տեղի ունի Վաադտ ու Նևշատել կանտոններում, մինչդեռ, օրինակ, Ժնևում կան ժամացույցի խոշոր մանուֆակտուրաներ, այսինքն՝ իրագործվում է մասնագործ բանվորների անմիջական կոոպերացիա՝ մեկ կապիտալի ղեկավարության ներքո։ Բայց այս վերջին դեպքում ևս թվատախտակները, զսպանակներն ու տուփերը հազվադեպ են պատրաստվում բուն մանուֆակտուրայում։ Արտադրության կոմբինացված մանուֆակտուրային եղանակն այստեղ միայն բացառիկ դեպքերում, է շահավետ, որովհետև կոնկուրենցիան ամենից ավելի մեծ է տանն աշխատող բանվորների միջև, իսկ արտադրության տրոհումը բազմաթիվ հետերոգեն պրոցեսների՝ համարյա բացառում է աշխատանքի գործիքների կիրառումը հավաքական ուժերով, մինչդեռ կապիտալիստը տարածության մեջ ցրված արտադրության դեպքում տնտեսում է գործարանային շենքերի և այլ այդպիսի ծախքերը<ref>Ժնևը 1854 թվականին արտադրել է 80 000 ժամացույց, որը Նևշատելի Կանտոնի ժամացուցային արտադրության մեկ հինգերորդից էլ ֊պակաս է։ Շո-դե-Ֆոնը, որ կարելի է ժամացույցի մեկ մանուֆակտուրա համարել, տարեկան կրկնապատիկ ավելի է արտադրում, քան ժնևը։ 1850-ից մինչև 1861 թվականը Ժնևը պատրաստել է 720 000 ժամացույց։ Տե՛ս «Report from Geneva of the Watch trade», «Reports by H. M’s Secretaries of Embassy and Legation on the Manufactures, Commerce etc.»-ում № 6, 1863։ Եթե այն առանձին պրոցեսների անկախությունը, որոնց տրոհվում է բարդ արդյունքի արտադրությունը, արդեն ինքնըստինքյան չափազանց դժվարացնում է այդպիսի մանուֆակտուրաների փոխարկումը խոշոր արդյունաբերության մեքենայական արտադրության, ապա ժամացույցների արտադրության մեջ դրա վրա ավելանում է երկու հատուկ արգելք՝ նրանց բաղկացուցիչ տարրերի մանրությունն ու նրբակերտությունը և այն հանգամանքը, որ ժամացույցները, որպես պերճանքի առարկա, բնորոշ են իրենց ձևերի ծայրահեղ բազմազանությամբ։ Լոնդոնի լավագույն ֆիրմաները տարին հազիվ են պատրաստում մի դյուժին ժամացույց, որոնք լիովին նման լինեն իրար։ Ժամացույցի Վաշերոն և Կոնստանտեն գործարանը, որ հաջողությամբ մեքենաներ է կիրառում, տալիս է տարբեր մեծության ու ձևի ժամացույցների ամենաշատը 3—4 փոփոխակ։</ref>։ Սակայն, պետք է նկատել, որ նաև այն մասնագործ բանվորների դրությունը, որոնք աշխատում են իրենց տանը, բայց ոչ իրենց, այլ կապիտալիստի (fabricant, établisseur) համար, բոլորովին տարբեր է միայն իր պատվիրատուների համար աշխատող ինքնուրույն արհեստավորի դրությունից<ref>ժամացույցի արտադրության, հետերոգեն մանուֆակտուրայի այս կլասիկ նմուշի օրինակի վրա, առանձնապես հարմար է ուսումնասիրել արհեստային գործունեության վերոհիշյալ քայքայումը և նրանից բխող բանող գործիքների դիֆերենցիացիան ու մասնականացումը։</ref>։
Մանուֆակտուրայի մի այլ տեսակը, նրա լիավարտ ձևը, արտադրում է այնպիսի արդյունքներ, որոնք անցնում են զարգացման կապակցված փուլերից, պրոցեսների մի հաջորդական շարքից. այսպես է, օրինակ, կարի ասեղի մանուֆակտուրան, որտեղ մետաղալարը 72 և նույնիսկ 92 սպեցիֆիկ մասնագործ բանվորների ձեռքից է անցնում։
Որչափով այդպիսի մանուֆակտուրան կոմբինացնում է սկզբում ցաքուցրիվ արհեստները, նա պակասեցնում է արդյունքի արտադրության աոանձին փուլերի տարածական անջատումը։ Դրա հետ միասին կրճատվում է այն ժամանակը, որ անհրաժեշտ է արդյունքի՝ մի ստադիայից մի ուրիշ ստադիայի անցնելու համար, հետևապես կրճատվում է նաև այդ անցումների վրա ծախսվող աշխատանքը<ref>«Մարդկանց այդպիսի սերտ համակեցության պայմաններում փոխադրման հետ կապված աշխատանքը պետք է նվազագույն լինի» («The Advantages of the East-India Trade», էջ 106)։</ref>։ Այսպիսով, արհեստի համեմատությամբ աշխատանքի ավելի մեծ արտադրողականություն է ձեռք բերվում, ընդ որում տվյալ դեպքում արտադրողականության աճումը բխում է ընդհանրապես մանուֆակտուրայի կոոպերատիվ բնույթից։ Մյուս կողմից, աշխատանքի բաժանման սկզբունքը, որ հատուկ է մանուֆակտուրային, առաջ է բերում մեկուսացում արտադրության այն տարբեր փուլերի, որոնք առանձնանում են միմյանցից որպես համապատասխան քանակությամբ արհեստային բնույթի ինքնուրույն մասնական աշխատանքներ։ Մեկուսացված ֆունկցիաների միջև կապ հաստատելն ու պահպանելն անհրաժեշտ է դարձնում արդյունքի մշտական փոխադրությունը մեկ ձեռքից մի ուրիշ ձեռք, մեկ պրոցեսից մի ուրիշ պրոցես։ Խոշոր արդյունաբերության տեսակետից այս հանգամանքը հանդես է գալիս որպես մանուֆակտուրայի համար մի բնորոշ, ծախքերը բարձրացնող, մանուֆակտուրայի բուն սկզբունքից բխող սահմանափակություն<ref>«Արտադրության տարբեր փուլերի մեկուսացումը մանուֆակտուրայի մեջ, որն անխուսափելի է ձեռքի աշխատանք կիրառելիս, անչափ ավելացնում է արտադրության ծախքերը, ընդ որում կորուստը առաջ է գալից գլխավորապես այն բանի հետևանքով, որ առանձին արտադրական պրոցեսները շատ հեռու են իրարից» («The Industry of Nations». London 1855, մ. II, էջ 200)։</ref>։
Եթե մենք քննության առնենք հում նյութի մի որոշ քանակ, օրինակ, հնոտիներինը թղթի մանուֆակտուրայի մեջ, մետաղալարինը՝ ասեղի մանուֆակտուրայի մեջ, ապա կտեսնենք, որ այդ նյութը տարբեր մասնագործ բանվորների ձեռքում անցնում է արտադրության փուլերի հաջորդական մի սանդուղքով՝ մինչև որ, վերջապես, արդյունքն ստանում է իր ավարտուն ձևը։ Իսկ եթե արհեստանոցը դիտենք որպես մի ամբողջական մեխանիզմ, ապա կտեսնենք, որ հում նյութը միաժամանակ գտնվում է արտադրության բոլոր փուլերում։ Մասնագործ բանվորներից կազմված հավաքական բանվորը գործիքներով զինված իր բազմաթիվ ձեռքերի մի մասով մետաղալար է քաշում, մինչդեռ միաժամանակ նրա մյուս ձեռքերն ու գործիքները ուղղում են այդ մետաղալարը, կտրում, ծայրերը սրում և այլն։ Պրոցեսի առանձին աստիճանների ժամանակային հաջորդական դասավորումը դարձել է նրանց տարածական դասավորում կողք-կողքի։ Սրա հետևանքով տվյալ ժամանակամիջոցում ավելի շատ պատրաստի ապրանք է ստացվում<ref>«Նա (աշխատանքի բաժանումը) ստեղծում է նաև ժամանակի տնտեսում, աշխատանքը բաժանելով տարբեր օպերացիաների, որոնցից ամեն մեկը կարող է կատարվել միաժամանակ... Միանդամից կատարելով աշխատանքի բոլոր այն տարբեր պրոցեսները, որ առանձին մարդը պետք է կատարեր հաջորդաբար իրար հետևից, հնարավորություն է ստեղծվում, օրինակ, բազմաթիվ միանգամայն լիավարտ գնդասեղներ արտադրել այնքան ժամանակվա ընթացքում, որը հակառակ դեպքում անհրաժեշտ է միայն մի. գնդասեղ կտրելու կամ սրելու համար» (Dսga1d Stewart, Works, ed. by Sir W. Hamilton, Edinburgh 1895, հ. III, «Lectures on Political Economy», էջ 319)։</ref>։ Թեև այդ միաժամանակաթունն առաջ է գալիս հավաքական պրոցեսի ընդհանուր կոոպերատիվ ձևից, բայց և այնպես, մանուֆակտուրան ո՛չ միայն պատրաստի ձևով գտնում է կոոպերացիայի պայմանները, այլև մասամբ ինքն է ստեղծում այդ պայմանները՝ արհեստային գործունեությունը տրոհելով նրա բաղկացուցիչ տարրերի։ Մյուս կողմից, նա աշխատանքի պրոցեսի այդ հասարակական կազմակերպությանը հասնում է միայն նրանով, որ տվյալ բանվորին գամում է միևնույն դետալին։
Քանի որ ամեն մի մասնագործ բանվորի մասնական արդյունքը միաժամանակ միևնույն արդյունքի զարգացման որոշ աստիճան է միայն, ուստի մի բանվորը մյուս բանվորին կամ բանվորների մի խումբը մյուս խմբին համապատասխան հում նյութ է մատակարարում։ Մեկի աշխատանքի արդյունքը կազմում է մյուսի աշխատանքի ելակետը։ Այսպիսով, մի բանվորն այստեղ անմիջաբար զբաղմունք է տալիս մյուսներին։ Այն աշխատաժամանակը, որ անհրաժեշտ է յուրաքանչյուր մասնական պրոցեսում որոնելի օգտակար էֆեկտին հասնելու համար, սահմանվում է փորձի համաձայն, և մանուֆակտուրայի ամբողջական մեխանիզմը հիմնվում է այն ենթադրության վրա, թե տվյալ աշխատաժամ տնակում պետք է տվյալ արդյունքը ձեռք բերվի։ Միայն այդ պայմանով կարող են աշխատանքի տարբեր, միմյանց լրացնող պրոցեսները կատարվել անընդհատ, ժամանակի ու տարածության մեջ կողք-կողքի։ Ակներև է, որ առանձին աշխատանքների, հետևապես, նաև բանվորների այդ անմիջական փոխադարձ կախումը նրանցից ամեն մեկին հարկադրում է իր ֆունկցիայի վրա գործադրելու միայն անհրաժեշտ աշխատաժամանակը, որի հետևանքով ստեղծվում է աշխատանքի մի բոլորովին այլ անընդհատություն, միատեսակություն, կանոնավորություն, կարգ<ref>«Որքան ավելի շատ բազմազանություն կա մանուֆակտուրայի աշխատողների միջև... այնքան ավելի մեծ է ամեն մի աշխատանքի կարգն ու կանոնավորությունը, այնքան ավելի քիչ է նրա վրա ծախսվող ժամանակի ու աշխատանքի քանակը» («The Advantages of the East-India Trade«. London 1720, էջ 68)։</ref> և, հատկապես, լարվածություն, քան այդ գոյություն ունի ինքնուրույն արհեստի մեջ և նույնիսկ պարզ կոոպերացիայում։ Այն օրենքը, որի համաձայն պրոդուկտի արտադրության վրա պետք է միայն հասարակականորեն անհրաժեշտ աշխատաժամանակ ծախսվի,— ապրանքային արտադրության ժամանակ երևան է գալիս ընդհանրապես միայն կոնկուրենցիայի արտաքին հարկադիր ճնշման ձևով, որովհետև, մակերեսորեն արտահայտվելով, ամեն մի առանձին արտադրող պետք է իր ապրանքը շուկայական գնով վաճառի։ Այնինչ մանուֆակտուրայի մեջ տվյալ աշխատաժամանակի ընթացքում տվյալ քանակությամբ արդյունք պատրաստելը դառնում է արտադրության բուն պրոցեսի տեխնիկական օրենքը<ref>Ասենք՝ արտադրության շատ ճյուղերում մանուֆակտուրային ձեռնարկությունները միայն անկատար ձևով են հասնում այդ նպատակին, որովհետև մանուֆակտուրան չի կարող ճշգրտորեն վերահսկել արտադրական պրոցեսի քիմիական ու ֆիզիկական ընդհանուր պայմաններին։</ref>։
Սակայն տարբեր օպերացիաները անհավասար ժամանակ են պահանջում, ուստի և հավասար ժամանակամիջոցներում տալիս են տարբեր քանակի մասնական արդյունքներ։ Հետևաբար, քանի որ յուրաքանչյուր բանվոր շարունակ պետք է ամեն օր միևնույն օպերացիան կատարի, ուստի տարբեր օպերացիաների համար անհրաժեշտ են տարբեր թվով բանվորներ, օրինակ, տառաձուլարանում 4 ձուլիչին հարկավոր է 2 ծայրատող և մեկ հղկիչ, քանի որ ձուլիչը մեկ ժամում ձուլում է 2 000 տառ, ծայրատիչը ծայրատում է 4 000 և հղկիչը հղկում է 8 000 տառ։ Կոոպերացիայի սկզբունքն այստեղ վերադառնում է իր ամենապարզ ձևին՝ միատեսակ գործ անող բազմաթիվ անձերի միաժամանակ աշխատելուն, բայց հիմա այդ սկզբունքը որոշ օրգանական հարաբերություն է արտահայտում։ Այսպիսով, աշխատանքի մանուֆակտուրային բաժանումը ո՛չ միայն պարզեցնում ու բազմապատկում է հասարակական հավաքական բանվորի որակապես տարբեր օրգանները, այլև մաթեմատիկական հաստատուն հարաբերություններ է ստեղծում այդ օրգանների քանակական չափերի միջև, այսինքն՝ բանվորների հարաբերական քանակի կամ բանվորական խմբերի հարաբերական մեծության միջև այդ հատուկ ֆունկցիաներից յուրաքանչյուրում։ Որակական անդամատման հետ միասին այդ բաժանումը զարգացնում է աշխատանքի հասարակական պրոցեսի քանակական նորմաներն ու պրոպորցիաները։
Քանի որ մասնագործ բանվորների տարբեր խմբերի միջև արտադրության որոշ չափերի համար փորձով սահմանված է ամենանպատակահարմար թվական հարաբերություն, ապա արտադրության այդ մասշտաբը կարելի է ընդլայնել, լոկ վերցնելով ամեն մի աոանձին խմբի բանվորների թվի բազմապատիկը<ref>«Երբ փորձը, ամեն մի տվյալ մանուֆակտուրայի արդյունքի առանձնահատուկ բնույթի համաձայն, ցույց է տվել, թե ինչպե՛ս պետք է լինի արտադրությունը մասնական օպերացիաների բաժանելու ամենից ավելի շահավետ եղանակը, և ի՛նչ թվով բանվորներ կպահանջվեն յուրաքանչյուր օպերացիայի համար, ապա այն բոլոր ձեռնարկությունները, որոնք այդ թվի ճիշտ բազմապատիկը չեն կիրառում, ավելի մեծ ծախքերով կարտադրեն... Այս է արդյունաբերական ձեռնարկությունների վիթխարի ընդարձակման պատճառներից մեկը» (Cհ. Babbage: «On the Economy of Machinery». London 1832, գլ. XXI, էջ 172, 173)։</ref>։ Սրան ավելանում է նաև այն հանգամանքը, որ միևնույն անհատը որոշ աշխատանքներ նույնքան հեշտությամբ կարող է կատարել, անկախ այն հանգամանքից, մեծ թե փոքր չափերով են կատարվում դրանք, օրինակ, բարձրագույն հսկողության աշխատանքը, մասնական արդյունքները արտադրության մեկ փուլից մի ուրիշը փոխադրելը և այլն։ Ուստի, այդ աշխատանքները, որպես հատուկ բանվորների կողմից կատարվող ինքնուրույն ֆունկցիաներ, առանձնացնելը ձեռնտու է արտադրության մեջ զբաղված բանվորների թիվն ավելացնելիս, բայց այդպիսի ավելացումը պետք է միաժամանակ համապատասխան համամասնությամբ շոշափի նաև բոլոր խմբերին։
Յուրաքանչյուր առանձին խումբ, միևնույն մասնական ֆունկցիան կատարող բանվորների որոշ թիվ բաղկացած է միատեսակ տարրերից և ամբողջական մեխանիզմի մի առանձին օրգանն է կազմում։ Սակայն մի քանի մանուֆակտուրաներում յուրաքանչյուր առանձին խումբ արդեն մի անդամատված աշխատանքային մարմին է, այնինչ հավաքական մեխանիզմը կազմվում է այդ տարրական արտադրողական օրգանիզմները կրկնելու ու բազմապատկելու միջոցով։ Օրինակի համար վերցնենք շշերի մանուֆակտուրան։ Նա բաժանվում է երեք էապես տարբեր փուլերի։ Առաջին՝ նախապատրաստական փուլը՝ բովախառնուրդի պատրաստումը,— ավազի, կրի խառնումը և այլն, որից ապակին է ստացվում, և այդ խառնուրդի հալումն ու նրա փոխադրումը հեղուկ ապակե զանգվածի<ref>Անգլիայում հալոցը բաժանված է այն վառարանից, որի մեջ ապակեղենը վերամշակվում է, բայց Բելգիայում, օրինակ, միևնույն վառարանը ծառայում է երկու պրոցեսի համար էլ։</ref>։ Այս առաջին փուլում, ինչպես և եզրափակիչ փուլում — շշերի հանումը թրծման վառարաններից, նրանց տեսակավորումը, փաթեթումը և այլն — զբաղված են զանազան մասնագործ բանվորներ։ Այդ երկու փուլերի միջև գտնվում է շշերի արտադրությունն այդ բառի իսկական իմաստով, այսինքն՝ հեղուկ ապակեզանգվածի վերամշակումը շշերի։ Միևնույն վառարանի միևնույն անցքի մոտ աշխատում է մի ամբողջ խումբ, որն Անգլիայում «hole» [պատուհան] է կոչվում և կազմված է մի bottle maker-ից [շշագործից] կամ finisher-ից [վեքջնահարդարիչից], մի blower-ից [փչողից], մի gatherer-ից [փարտիչից], մի putter up-ից [բացադարսիչից] կամ whetter off-ից [բացանետիչից] ու մի taker in-ից [հեռացնողից]։ Այս հինգ մասնագործ բանվորները հինգ հատուկ օրգաններ են ներկայացնում այն միասնական բանվորական մարմնի, որը կարող է գործել միայն որպես ամբողջություն, այսինքն՝ միայն որպես հինդ բանվորի անմիջական կոոպերացիա։ Եթե մարմնի հինգ անդամից մեկը պակասում է, ապա ամբողջ մարմինը կաթվածահար է լինում։ Բայց միևնույն հալոցավառարանը մի քանի անցք անի,— Անգլիայում, օրինակ, 4—6 անցք,— որոնցից յուրաքանչյուրի մոտ մի կավե աման կա հեղուկ ապակով, և նրանցից ամեն մեկի մոտ նույն հինգ մասնագիտությունն ունեցող բանվորների հատուկ խումբ է աշխատում։ Ամեն մի առանձին խմբի անդամատումն այստեղ անմիջաբար հիմնվում է աշխատանքի բաժանման վրա, մինչդեռ զանազան միատեսակ խմբերի միջև եղած կապը պարզ կոոպերացիան է, որի նպատակն է մեծ խնայողությամբ օգտագործել արտադրության միջոցներից մեկը, այս դեպքում հալոցավառարանը։ Յուրաքանչյուր այդպիսի վառարան իր 4—6 խմբերով, կարծես, մի տեսակ ինքնուրույն արհեստանոց է կազմում ապակի պատրաստելու համար, և ապակու մանուֆակտուրան ընդգրկում է այդպիսի մի քանի արհեստանոց֊ներ, որոնք ապահովված են համապատասխան հարմարանքներով ու բանվորներով՝ արտադրության սկզբնական ու եզրափակիչ փուլերի համար։
Վերջապես, մանուֆակտուրան, որոշ դեպքերում առաջ գալով տարբեր արհեստների կոմբինացիայից, կարող է, իր հերթին, զարգանալ ու դառնալ տարբեր մանուֆակտուրաների կոմբինացիա։ Այսպես, օրինակ, Անգլիայում խոշոր ապակեգործական ձեռնարկությունները իրենք են իրենց համար պատրաստում հրակայուն հալոցակճուճները, որովհետև այս վերջինների հատկությունից է էապես կախված արդյունքի հաջող կամ անհաջող որակը։ Արտադրության որոշ միջոցի մանուֆակտուրան այստեղ կապված է արդյունք պատրաստող մանուֆակտուրայի հետ։ Ընդհակառակը, որոշ արդյունք պատրաստող մանուֆակտուրան կարող է կապված լինել այնպիսի մանուֆակտուրաների հետ, որոնց համար տվյալ արդյունքը ինքը հում նյութ է ծառայում, կամ հետագայում միանում է այդ մանուֆակտուրաների արդյունքների հետ։ Այսպես, օրինակ, բյուրեղապակու մանուֆակտուրան երբեմն միացվում է ապակեհղկման մանուֆակտուրայի ու արուրաձուլման մանուֆակտուրայի հետ,— վերջինը ծառայում է զանազան ապակե իրերի մետաղե ագույցներ շինելու համար։ Միմյանց հետ միացած տարբեր մանուֆակտուրաներն այս դեպքում կազմում են մի հավաքական մանուֆակտուրայի տարածականորեն ավելի կամ պակաս չափով անջատված բաժիններ և միաժամանակ նաև արտադրության միմյանցից անկախ պրոցեսներ, ամեն մեկն աշխատանքի իր սեփական բաժանումով։ Չնայած որոշ առավելություններին, որոնք հատուկ են կոմբինացված մանուֆակտուրային, վերջինս իր հիմքի վրա որևէ իսկական տեխնիկական միասնության չի հասնում։ Այդ միասնությունն առաջ է գալիս այն ժամանակ միայն, երբ մանուֆակտուրան դաոնամ է մեքենայական արտադրություն։
Մանուֆակտուրային ժամանակաշրջանը, որն ապրանքների արտադրության համար անհրաժեշտ աշխատաժամանակի պակասեցումն արագորեն իր գիտակցական սկզբունքն է դարձնում<ref>Այս, ի միջի այլոց, երևում է Վ. Պետտիի, Ջոն Բելերսի, Էնդրյու Յարենտոնի երկերից, «The Advantages of the East-India Trade» գրքից և Ջ. Վանդերլինտի աշխատություններից։</ref>, զարգացնում է մեքենաների սպորադիկ գործածությունը, հատկապես մի քանի տարրական նախապատրաստական պրոցեսների համար, որոնք մեծ թվով մարդիկ և ուժի մեծ ծախսում են պահանջում։ Այսպես, օրինակ, շուտով սկսեցին թղթի մանուֆակտուրայի մեջ հնոտիները քրքրելու համար հատուկ աղացներ, իսկ մետաղագործության մեջ հանքանյութը փշրելու համար մեքենայական սանդեր շինել<ref>Դեռևս XVI դարի վերջերին Ֆրանսիայում սանդ ու մաղ էին գործածում հանքանյութը փշրելու և լվանալու համար։</ref>։ Մեքենայի ամենատարրական ձևը, հանձին ջրաղացի, Հռոմեական կայսրությունից է ժառանգված<ref>Մեքենաների զարգացման ամբողջ պատմությունը կարելի է տեսնել ալրաղացների պատմությունից։ Անգլիայում մինչև հիմա էլ գործարանը կոչվում է mill [աղաց]։ XIX դարի առաջին տասնամյակների գերմանական տեխնոլոգիական գրվածքներում մենք նույնպես հանդիպում ենք Mühle [աղաց] բառին, որ գործածված է ո՛չ միայն բնության ուժերով աշխատող մեքենաների համար, այլև առհասարակ մեխանիկական ապարատներ կիրառող ամեն մի մանուֆակտուրայի համար։</ref>։ Արհեստային ժամանակաշրջանը ևս մեզ թողել է մեծ գյուտեր՝ կողմնացույցը, վառոդը, տպագրությունն ու ավտոմատիկ ժամացույցը։ Բայց ընդհանրապես ու ամբողջությամբ առած՝ մեքենան դեռ դրանից հետո էլ շարունակում է խաղալ այն երկրորդական դերը, որ Ադամ Սմիթը նրան հատկացնում է աշխատանքի բաժանման կողքին<ref>Ինչպես ընթերցողը կտեսնի այս աշխատության չորրորդ գրքից, Ա. Սմիթն աշխատանքի բաժանման վերաբերյալ ոչ մի նոր դրույթ չի առաջադրել։ Ինչ որ նրան բնորոշում է որպես մանուֆակտուրային ժամանակաշրջանի ամփոփումներ կատարող տնտեսագետի, այդ այն շեշտն է, որ նա դնում է աշխատանքի բաժանման վրա։ Այն ստորադաս դերը, որ նա հատկացնում է մեքենաներին, խոշոր արդյունաբերության զարգացման սկզբնական շրջանում առարկություն առաջ բերեց Լոդերդելի կողմից։ իսկ հետագա ավելի բարձր զարգացման շրջանում՝ Յուրի կողմից։ Ա. Սմիթը, բացի դրանից, գործիքների տարբերացումը, որի մեջ խոշոր դեր են խաղացել հենց մասնագործ բանվորները, շփոթում է մեքենաների գյուտի հետ։ Այս վերջին բնագավառում դեր են կատարել ո՛չ թե մանուֆակտուրային բանվորները, այլ գիտնականները, արհեստավորները, մինչև անգամ գյուղացիները (Բրինդլի} և այլն։</ref>։ Շատ կարևոր դեր խաղաց մեքենաների սպորադիկ կիրառումը XVII դարում, որովհետև նա այն ժամանակվա մեծ մաթեմատիկոսներին գործնական հենակետեր ու խթաններ տվեց արդի մեխանիկան ստեղծելու համար։
Մանուֆակտուրային ժամանակաշրջանի համար առանձնահատուկ մեխանիզմ է մնում բազմաթիվ մասնագործ բանվորներից կազմված հավաքական բանվորը։ Այն տարբեր օպերացիաները, որոնք ապրանք արտադրողը կատարում է փոփոխակիորեն, և որոնք միահյուսվում են նրա աշխատանքի պրոցեսում որպես մի ամբողջություն, զանազան ընդունակությունների լարում են պահանջում նրանից։ Մի դեպքում նա պետք է ավելի շատ ուժ զարգացնի, մի այլ դեպքում՝ ավելի շատ ճարպկություն, երրորդ դեպքում՝ ավելի շատ ուշադրություն և այլն, բայց միևնույն անհատը հավասար չափով այդ բոլոր հատկություններով օժտված չի լինում։ Տարբեր օպերացիաների բաժանումից, առանձնացումից ու մեկուսացումից հետո բանվորները բաժանվում, դասավորվում և խմբավորվում են իրենց գերակշռող ընդունակությունների համեմատ։ Եթե, այդպիսով, բանվորների բնական առանձնահատկությունները կազմում են այն հողը, որի մեջ արմատներ է արձակում աշխատանքի բաժանումը, ապա, մյուս կողմից, մանուֆակտուրան, երբ նա արդեն մտցված է, զարգացնում է այն աշխատուժերը, որոնք հենց ի բնե պիտանի են միայն միակողմանի առանձնահատուկ ֆունկցիաների համար։ Հավաքական բանվորը հիմա վիրտուոզության միատեսակ աստիճանով օժտված է արտադրողի բոլոր ընդունակություններով և միևնույն ժամանակ դրանք ծախսում է ամենախնայողաբար, որովհետև նա իր ամեն մի օրգանը, որ անհատականացված է ի դեմս առանձին բանվորի կամ բանվորների առանձին խմբի, գործադրում է բացառապես իր առանձնահատուկ ֆունկցիան կատարելու համար<ref>«Քանի որ մանուֆակտուրայի մեջ աշխատանքը բաժանվում է մի քանի տարբեր օպերացիաների, որոնցից ամեն մեկը հմտության և ուժի տարբեր աստիճաններ է պահանջում, ուստի մանուֆակտուրայի տերը կարող է հմտության և ուժի այնպիսի քանակ ձեռք բերել, որ անհրաժեշտ է յուրաքանչյուր օպերացիայի համար։ Իսկ եթե արդյունքը պատրաստելու ամբողջ պրոցեսը մի բանվոր կատարեր, ապա միևնույն անհատը պետք է բավարար հմտություն ունենար ամենանուրբ օպերացիաների և բավարար ուժ՝ ամենածանր օպերացիաների համար» (Ch. Babbage: «On the Economy of Machinery». London 1832, գլ. XIX)։</ref>։ Մասնագործ բանվորի միակողմանիությունը և նույնիսկ ուղղակի թերությունները կազմում են նրա արժանիքը, երբ նա դաոնում է հավաքական բանվորի օրգանը<ref>Օրինակ, մկանների միակողմանի զարգացումը, ոսկրների ծռվելը և այլն։</ref>։ Մեկ միակողմանի ֆունկցիային ընտելանալով, նա դառնում է բնազդական վստահությամբ գործող օրգան, իսկ հավաքական մեխանիզմի կապը նրան հարկադրում է մեքենայի մի առանձին մասի կանոնավորությամբ գործելու<ref>Քննիչ հանձնաժողովի անդամի այն հարցին, թե ինչպե՞ս է ինտենսիվությունը պահպանվում դեռահաս բանվորների մեջ, ապակեղենի մի մանուֆակտուրայի գլխավոր կառավարիչ, պ-ն Վ. Մարշալլը, շատ լավ պատասխանել է. «Նրանք չեն կարող անուշադիր լինել իրենց գործին,— ասաց նա.— երբ արդեն սկսել են, պետք է շարունակեն. նրանք կարծես միևնույն մեքենայի մասերն են կազմում» («Children’s Employment Commission. Fourth Report 1865», էջ 247)։</ref>։
Քանի որ հավաքական բանվորի տարբեր ֆունկցիաները կարող են ավելի պարզ և ավելի բարդ, ավելի կոպիտ և ավելի նուրբ լինել, ուստի նրա օրգանները, անհատական աշխատուժերը, կրթության խիստ տարբեր աստիճաններ են պահանջումդ ուստի և խիստ տարբեր արժեք ունեն։ Այսպիսով, մանուֆակտուրան զարգացնում է աշխատուժերի մի հիերարխիա, որին համապատասխանում է աշխատավարձերի սանդուղքը։ Եթե, մի կողմից, անհատական բանվորը հարմարվում է այն միակողմանի ֆունկցիային, որի հետ նա կապված է իր ամբողջ կյանքում, ապա, մյուս կողմից, աշխատանքային տարբեր օպերացիաները նույն չափով հարմարեցվում են բնական ու ձեռք բերած ընդունակությունների միևնույն հիերարխիային<ref>Դոկտոր Յուրը խոշոր արդյունաբերության իր ապոթեոզում ավելի նրբորեն է շոշափում մանուֆակտուրայի յուրահատուկ բնույթը, քան նախկին տնտեսագետները, որոնք նրա բանավիճային շահագրգռվածությունը չունեին, և նույնիսկ քան նրա ժամանակակիցները, օրինակ, Բերբեջը, որը թեև գերազանցում է Յուրին որպես մաթեմատիկոս ու մեխանիկ, բայց խոշոր արդյունաբերությունը, իսկապես ասած, մանուֆակտուրայի տեսակետից է դիտում։ Յուրը նկատում է. «Բանվորի ամեն մի հարմարեցում մասնական օպերացիայի կազմում է աշխատանքի բաժանման էությունը»։ Մյուս կողից, նա այդ բաժանումն անվանում է «աշխատաքների հարմարեցում տարբեր անհատական ընդունակություններին» և, վերջապես, մանուֆակտուրային ամբողջ սիստեմը, բնորոշում է որպես «աստիճանավորումների սիստեմ, ըստ հմտության աստիճանի», որպես «աշխատանքի բաժանում ըստ հմտության տարբեր աստիճանների, և այլն (Ure: «Philosophy of Manufactures», էջ 19—23, զանազան տեղերում։</ref>։ Մինչդեռ յուրաքանչյուր արտադրական պրոցես պահանջում է որոշ պարզ շարժումներ, որոնք հավասարապես մատչելի են ամեն մարդու։ Եվ այդպիսի շարժումները հիմա խզում են իրենց անհաստատ կապը արտադրական գործունեության ավելի բովանդակալից մոմենտների հետ և, ոսկրանալով, դառնում են առանձին բացառիկ ֆունկցիաներ։
Այդ պատճառով մանուֆակտուրան իր ընդգրկած ամեն մի արհեստի մեջ ստեղծում է, այսպես կոչված, անվարժ բանվորների կատեգորիա, որոնց խստորեն բացառում էր արտադրության արհեստային կազմակերպությունը։ Մանուֆակտուրան, մինչև վիրտուոզության աստիճան զարգացնելով միակողմանի մասնագիտությունն ընդհանրապես աշխատունակության հաշվին, ամեն մի զարգացման բուն պակասությունն էլ մի առանձին մասնագիտություն է դարձնում։ Հիերարխիկ աստիճանների կողքին հանդես է գալիս բանվորների պարզ բաժանումը վարժվածների ու անվարժների։ Վերջինների համար ուսուցման ծախքերը բոլորովին վերանում են, աոաջինների համար նրանք արհեստավորների համեմատությամբ ավելի ցած են իրենց ֆունկցիաների պարզեցման հետևանքով։ Երկու դեպքում էլ աշխատուժի արժեքն ընկնում է<ref>«Ամեն մի պրոֆեսիոնալ բանվոր... մի ուղղությամբ վարժվելու միջոցով կատարելագործվելու հնարավորություն ստանալով... դառնում է ավելի էժան բանվոր» (Ure: «Philosophy of Manufactures», էջ 13)։</ref>։ Բացառություններ են նկատվում այն դեպքում, երբ աշխատանքի պրոցեսի տրոհումն ստեղծում է կապակցված նոր ֆունկցիաներ, որոնք արհեստային արտադրության մեջ կա՛մ բոլորովին չկային, կա՛մ գոյություն ունեին սահմանափակ չափով։ Աշխատուժի համեմատական արժեքազրկումը, որ ուսուցման ծախքերի վերացման կամ նվազման հետևանք է, անմիջականորեն նշանակում է կապիտալի արժեքի ավելի զգալի ինքնաճում, որովհետև այն ամենը, որ կրճատում է աշխատուժի վերարտադրության համար անհրաժեշտ ժամանակը, ընդլայնում է հավելյալ աշխատանքի բնագավառը։
====4. ԱՇԽԱՏԱՆՔԻ ԲԱԺԱՆՈՒՄԸ ՄԱՆՈՒՖԱԿՏՈՒՐԱՅԻ ՆԵՐՍՈՒՄ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԲԱԺԱՆՈՒՄԸ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՆԵՐՍՈՒՄ====
Մենք սկզբում քննեցինք մանուֆակտուրայի ծագումը, այնուհետև նրա պարզ տարրերը — մասնագործ բանվորին ու նրա գործիքը,— վերջապես, մա-
<references>