Changes

Սիդհարթա

3 bytes removed, 22:00, 22 Մայիսի 2014
/* ՍԱՄԱՆԱՆԵՐԻ ՄՈՏ */
Գովինդան պատասխանեց ու ասաց,- Մենք սովորեցինք և շարունակում ենք սովորել: Դու մեծ սամանա կդառնաս, Սիդհարթա: Դու շատ արագ յուրացրիր բոլոր խստավարժանքները, ծեր սամանաները հաճախակի զարմացք ապրեցին քո առիթով: Դու սուրբ կդառնաս, ո՜վ Սիդհարթա:
Խոսեց Սիդհարթան, - Ինձ այդպես չի թվում, բարեկամս: Այն, ինչը ես այս օրերին սովորեցի սամանաների մոտ, ո՜վ Գովինդա, այդ ամենը շատ արագ ու հեշտությամբ կարող էի ինքնուրույն էլ սովորել: Պոռնկական թաղամասի յուրաքանչյուր պանդոկում, բարեկամս, կառապանների ու վեգ խաղացողների շրջապատում ես այդ ամենը կսերտեի:
Խոսեց Գովինդան, - Սիդհարթան անշուշտ կատակում է ինձ հետ: Ինչպե՞ս դու կարող էիր ինքնախորասուզումը, շնչառության պահումը, սովի ու ցավի նկատմամբ անզգայունակությունը սովորել այդ տառապյալների մոտ:
Եվ Սիդհարթան կամացուկ ասաց, ասես ինքն իր հետ խոսելիս լիներ.
- Ո՜վ Սիդհարթա, դու սամանաների մոտ ավելին ես սովորել, քան ես կարծում էի: Դա շատ դժվար է, անչափ դժվար բան է զառամյալ սամանային հմայելը: Իսկապես, եթե դու այնտեղ մնալու լինեիր, շատ շուտով կսովորեիր նաև ջրերի վրայով քայլել:
- Ես բնավ չեմ տենչում և չեմ երազում ջրերի վրայով քայլել,- ասաց Սիդհարթան:- Թող այդ տարեց սամանաները իրենց այդ ճարտարարվեստով գոհանան:
=== ԳՈԹԱՄԱ ===
Վստահելի
129
edits