Changes
'''Ամէն''' բառի կապակցութեամբ պէտք է յիշել, որ այն գրւում է '''է'''-ով, բայց '''ե'''-ով են գրւում '''ամենայն, ամենալաւ, ամենամեծ''' եւ '''ամենա'''-ով կազմուած այլ բառեր: '''Ընդամէնը''' գրւում է '''է'''-ով:
Պէտք է նկատի ունենալ, որ '''է'''-ն յաճախ պահպանւում է ցուցակի մէջ եղած բառերով կազմուած բարդ կամ ածանցաւոր բառերի մէջ: Երբ '''է'''-ով գրուող բառը դառնում է ածանցաւոր կամ բարդ բառի առաջին բաղադրիչ, նրա '''է'''-ն, ինչպէս ասուել է, սովորաբար դառնում է '''ի''' (գէտ - գիտուն, շէն - շինութիւն եւ այլն), բայց մի շարք դէպքերում էլ պահպանւում է, ինչպէս՝ '''աղէտալի, աղուէսային, արժէքաւոր, դէմառդէմ, դէմյանդիման, դէմդիմաց, թէական, կրկէսային, չէզոքութիւն, պատճէնում, պարէտային, քարտէզագրութիւն''' եւ այլն:
Օգտակար է յիշել '''է''' ունեցող մի շարք ածանցներ, վերջոյթներ ու բառեր, որոնք դառնալով ածանցաւոր կամ բարդ բառերի երկրորդ բաղադրիչներ, միշտ պահպանում են իրենց '''է'''-ն, այսինքն ունենում ենք '''է'''-ով նոր բառեր:
Ստորեւ բերուած են այդպիսի ածանցների, վերջոյթների ու բառերի ցանկը, իւրաքանչիւրի դիմաց դրուած է նրանով կազմուած մէկ կամ մի քանի բառ.
-- '''արժէք''' -- մեծարժէք, անարժէք, թանկարժէք
-- '''արէն''' -- չինարէն, յունարէն
-- '''աւէտ''' -- ծաղկաւէտ, բուրաւէտ, արդիւնաւէտ
-- '''գէտ''' -- գրագէտ, անգէտ, մասնագէտ, գականագէտ
-- '''դէմ(ք)''' -- խոժոռադէմ, անդէմ
-- '''դէպ''' -- հազուադէպ, միջադէպ
-- '''դէտ''' -- ակնդէտ
-- '''եղէն''' -- ոսկեղէն, ակնեղէն, բանջարեղէն, խմորեղէն
-- '''երէն''' -- հայերէն, պարսկերէն, ֆրանսերէն
-- '''երէց''' -- գահերէց
-- '''էջ(ք)''' --առէջ, ելեւէջ, վայրէջք, ջրէջք
-- '''զէն(ք)''' -- սպառազէն, անզէն, ասպազէն, հրազէն
-- '''էն''', -- '''կէն''' -- արդէն, պատճէն, ծակոտկէն, պարէն եւ այլն