Changes

Ազատության փիլիսոփայություն

Ավելացվել է 11 052 բայտ, 10:52, 6 Հունիսի 2014
/* 1918 թվականի նոր հրատարակության առաջաբան (3) */
= ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅՈՒՆ (1) =
===1918 թվականի նոր հրատարակության առաջաբան (3) ===
Այն ամենը, ինչ քննության է առնվելու այս գրքում, դասդասված է ըստ մարդու հոգեկան կյանքի երկու արմատական հարցերի։ Սեկն այն է, թե կա՞ արդյոք հնարավորություն դիտարկելու մարդու էությունն այնպես, որ այդ հայեցողությունը հենարան հանդիսանա մնացած այն ամենի համար, ինչը ապրումի կամ գիտության միջոցով փոխանցվում է մարդուն, բայց որից մարդն այն զգացողությունն ունի, թե սա ինքն իրեն հենարան չի կարող լի-նել, թե սա կարող է կասկածներից ու քննադատական դատողությունից մղվել անորոշի ոլորտը։ Մյուս հարցն է՝ արդյո՞ք մարդը որպես կամող (wolldendes) էակ կարող է իրեն վերագրել ազատությունը, թե՞ այդ ազատությունը սոսկ պատրանք է, որ առաջանում է մարդու մեջ, որովհետև նա չի ըմբռնում անհրաժեշտության այն թելերը, որոնցից կախված է իր կամեությունը (Wollen) բնության որևէ իրողության պես։ Արհեստական ինչ-որ մտակառույց չէ, որ առաջ է բերում այս հարցը։ Այն միանգամայն բնականորեն հառնում է հոգու առջև որոշակի հոգեվիճակում։ Եվ կարելի է զգալ, որ հոգին հոգի չէր լինի, եթե հարցի առավելագույն լրջությամբ երբևէ իր առջև չտեսներ այդ երկու հնարավորությունները՝ կամեության ազատություն կամ անհրաժեշտություն։ Այս աշխատությունը կոչված է ցույց տալու, որ երկրորդ հարցով պայմանավորված հոգեկան ապրումները կախված են այն բանից, թե մարդը ինչ դիրք կարող է բռնել առաջին հարցի նկատմամբ։ Այստեղ փորձ է արվում ապացուցելու, որ մարդու էության վերաբերյալ կա մի հայեցողություն, որ կարող է հիմք ծառայել մնացյալ ճանաչողության համար. մյուս կողմից էլ փորձում ենք մատնանշել, որ այդ հայեցողությամբ կամքի ազատության գաղափարի համար ձեռք է բերվում լիարժեք իրավասություն, եթե միայն նախ գտնված է հոգու այն ոլորտը, որտեղ կարող է ծավալվել ազատ կամեությունը։
Նշված երկու հարցերի վերաբերյալ այստեղ արծարծվող հայեցողությունը ներկայանում է իբրև այնպիսի հայեցողություն, որը, ձեռք բերվելուց հետո, ինքը կարոդ է դառնալ կենդանի հոգեկան կյանքի մի օղակ։ Այստեղ չի տրվում տեսական պատասխան, որը մարդ, ձեռք բերելուց հետո, իր հետ կրելու է սոսկ որպես հիշողությամբ պահպանված համոզմունք։ Գրքիս հիմքում ընկած պատկերացման ձևի համար նման պատասխանը կլիներ միայն թվացյալ։ Ոչ թե տրվում է նման պատրաստի, ավարտուն պատասխան, այլ մատնանշվում է հոգու ապրումային մի ոլորտ, որտեղ ամեն պահ, երբ մարդը դրա կարիքն ունենա, այդ հարցը կստանա կենդանի պատասխան ներքին հոգեկան գործունեության շնորհիվ։ Ով մեկ անգամ արդեն գտել է հոգու այն ոլորտը, որտեղ ծավալվում են հիշյալ հարցերը, նրան հենց այդ ոլորտի իրական հայեցումը տալիս է այն, ինչ իրեն անհրաժեշտ է կյանքի այդ երկու առեղծ-վածների համար, որպեսզի հետագայում առեղծվածներով լի կյանքը նվաճվածով լայնացնի ու խորացնի,- մի բան, դեպի որը նրան դրդում են պահանջն ու ճակատագիրը։ Դրանով կարծես թե բա ցահայտվում է մի իմացություն, որն իր սեփական կյանքով և ողջ մարդկային հոգեկան կյանքի հետ այդ սեփական կյանքի հարազատությամբ ապացուցում է իր իրավացիությունն ու արժևորումը։
 
Այս կերպ էի մտածում ես գրքիս բովանդակության մասին քսանհինգ տարի առաջ այն գրելիս։ Նաև այսօր պետք է գրեմ նման նախադասություններ, եթե ուզում եմ բնորոշել աշխատությանս նպատակադրած մտքերը։ Այն ժամանակ ես սահմանափակվեցի նրանով, որ չասեմ ''ավելին '', քան այն, ինչ ''սերտորեն '' կապված է նշված երկու արմատական հարցերի հետ։ Եթե որևէ մեկը զարմանա, որ գրքումս դեռ ոչ մի մատնանշում չկա իմ ուշ շրջանի գրվածքներում ներկայացված ոգեկան փորձաշխարհի ոլորտի վերաբերյալ, ապա թող խորհի, որ այն ժամանակ ես կամեցել եմ ոչ թե տալ ոգեկան հետազոտության արդյունքների շարադրանք, այլ կառուցել նախ այն հիմքը, որի վրա կարող են հենվել նման արդյունքները։ Այս «Ազատության փիլիսոփայությունը» չի պարունակում այդպիսի հատուկ արդյունքներ, ոչ էլ հատուկ բնագիտական արդյունքներ, բայց պարունակածն իմ կարծիքով անհրաժեշտ է նրան, ով ձգտում է նման իմացությունների հավաստիության։ Գրքում ասվածը կարող է ընդունելի լինել նաև այն մարդուն, ով իր համար կարևոր ինչ-ինչ պատճառներով չի ուզենա որևէ գործ ունենալ իմ ոգեգիտական հետազոտությունների արդյունքների հետ։ Բայց նրա համար, ով այդ ոգեգիտական արդյունքներում կտեսնի գրավիչ ինչ-որ բան, նաև կարևոր կլինի ներկայացվող սույն փորձը։ Այն է՝ ապացուցել, թե ինչպես է ''ամենայն '' ճանաչողության համար սահմանված այս երկու հիմնարար հարցերի անաչառ դիտարկումը բերում այն հայեցողությանը, որ մարդն ապրում է ճշմարիտ ոգեաշխարհի մեջ։ Այս գրքում ես ձգտել եմ արդարացնել ոգու ոլորտի ճանաչողությունը՝ ''մինչ ''ոգեկան փորձառություն մուտք գործելը։ Իսկ այդ արդարացումը ձեռնարկված է այնպես, որ այս շարադրանքի թերևս ոչ մի հատվածում արդեն հարկչլինի աչք դարձնելու հետագայում իմ կողմից կյանքի կոչված փորձառությանը, որպեսզի ընդունելի համարվի այստեղ ասվածը՝ բուն այս դատողությունների բնույթին անդրադառնալու հնարավորության կամ ցանկության պարագայում։
 
Արդ, ինձ թվում է, թե այս գիրքը մի կողմից միանգամայն առանձնանում է իմ բուն ոգեգիտական աշխատություններից, մյուս կողմից էլ՝ սերտորեն կապված է դրանց հետ։ Ահա այս ամենը ինձ դրդեց հիմա՝ քսանհինգ տարի անց, հրապարակելու աշխատությանս բովանդակությունը գրեթե առանց էական փոփոխությունների։ Ես միայն հանգամանալից լրացումներ եմ արել որոշ գլուխներում։ Ասածիս թյուրըմբռնումների փորձը դրդեց ինձ նման մանրամասն ընդարձակումների անհրաժեշտությանը։ Ես փոփոխել եմ միայն այն մասերը, որոնք ինձ անհաջող ձևակերպված են թվացել քառորդ դար առաջ արված շարադրանքի մեջ։ (Նման փոփոխությունները տեսնելով՝ թերևս միայն անբարյացակամ մարդը կարող է ասել, թե ես փոխել եմ իմ հիմնական համոզմունքը։)
 
Գիրքը վաղուց ի վեր վաճառվել է։ Չնայած, ինչպես հետևում է հենց նոր ասվածից, ինձ թվում է, որ այսօր ևս պետք է ներկայացվի այն, ինչ նշված հարցերի վերաբերյալ ասել եմ քսանհինգ տարի առաջ, այդուհանդերձ, երկար ժամանակ ես վարանում էի նոր հրատարակության պատրաստման հարցում։ Շարունակ մտածում էի՝ արդյոք այս կամ այն տեղում պետք չէ՞ անդրադառնալ առաջին հրատարակությունից հետո ի հայտ եկած փիլիսոփայական հայեցողություններին։ Այդ բանն ինձ ցանկալի ձևով անելուն խոչընդոտել է այն հանգամանքը, որ վերջին շրջանում խիստ զբաղված եմ իմ զուտ ոգեգիտական հետազոտություններով։ Միայն հիմա, արդի փիլիսոփայական գործին ըստ կարելվույն հիմնավորապես ծանոթանալուց հետո համոզվեցի, որ նման անդրադարձն ինքնին որքան էլ գայթակղիչ լինի, ներառելի չէ սույն գրքի մեջ։ Այն, ինչ «Ազատության փիլիսոփայության» մեջ գրաված տեսանկյունից ինձ անհրաժեշտ է թվացել ասելու նորագույն փիլիսոփայական ուղղությունների մասին, կարելի է գտնել իմ «Փիլիսոփայության առեղծվածների» երկրորդ հատորում։
 
<div align="right">''Ռուդոլֆ Շտայներ''</div>
 
''Ապրիլ, 1918թ.''
 
== ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ (7) ==
Վստահելի
199
edits