Changes
Ալիսը կրկին ցտեսություն ասաց ու, պատասխան չստանալով՝ զգույշ հեռացավ, բայց քայլելիս ինքն իրեն խոսում էր. «Այն բոլոր դժգոհ ու դժկամ մարդկանցից, որոնց երբևէ հանդիպել եմ...» (նրան դուր էր գալիս հոմանիշներ գտնելը). այդպես էլ չկարողացավ վերջացնել նախադասությունը, որովհետև այդ պահին մի ուժգին դղրդյուն հիմքից ցնցեց անտառը։
==ԳԼՈՒԽ ՅՈԹԵՐՈՐԴ. Առյուծն ու Միեղջյուրը==
«Եթե այս աղմուկն Առյուծին ու Միեղջյուրին քաղաքից դուրս չքշի,— մտածեց Ալիսը,— ուրեմն ուրիշ ոչ մի բան չի օգնի»։
==ԳԼՈՒԽ ՈՒԹԵՐՈՐԴ. «Դա իմ սեփական հնարամտությունն է»==
Դա մի ոսկե թագ էր։
==ԳԼՈՒԽ ԻՆՆԵՐՈՐԴ. Թագուհի Ալիսը==
— Սքանչելի է,— հրճվեց Ալիսը,—...
==ԳԼՈՒԽ ՏԱՍՆԵՐՈՐԴ. Կերպարանափոխում==
Այս խոսքերն ասելուն պես Ալիսը բարձրացրեց նրան ու ամբողջ ուժով թափ տվեց։
Սև Թագուհին չէր դիմադրում։ Նրա դեմքը փոքրացավ, աչքերը լայն բացվեցին ու կանաչ գույն ստացան։ Մինչ Ալիսը շարունակում էր ցնցել նրան, Թագուհին փոքրանում էր, հաստանում, փափկանում, կլորանում և...
==ԳԼՈՒԽ ՏԱՍՆՄԵԿԵՐՈՐԴ. Արթնացում==
... Վերջապես փիսիկի կերպարանք ընդունեց։
==ԳԼՈՒԽ ՏԱՍՆԵՐԿՈՒԵՐՈՐԴ. Ո՞ւմ երազն էր այդ==
— Ձերդ Սև Գերազանցությունը իզուր է այդպես բարձր մռլտում,— ասաց Ալիսը և շփելով աչքերը, խիստ, բայց հարգանքով դիմեց փիսիկին.
— Դու ինձ արթնացրիր, փիսո, ես այնպիսի հրաշալի երազ էի տեսնում։ Դու էլ հետս էիր, Սևուկս, Հայելու Աշխարհում։ Հիշո՞ւմ ես, սիրելիս։
Կատուները մի անդուր սովորություն ունեն (ինչպես նկատել էր Ալիսը), ինչ ասում ես, մռլտում են։ Եթե միայն մռլտան «այո» ասելիս և մլավեն «ոչ»֊ի դեպքում, այն ժամանակ մարդ կկարողանա խոսել հետները։ Բայց ինչպե՞ս կարող ես խոսել մեկի հետ, որ շարունակ նույն բանն է ասում։
Այս առիթով փիսիկը նորից մռլտաց և անհնար էր գուշակել նրա միտքը՝ համաձա՞յն էր աղջկա ասածին, թե ոչ։
Ալիսը սկսեց սեղանի վրա կարգի բերել շախմատի ֆիգուրները, գտավ Սև Թագուհուն, ապա չոքեց բուխարիկի առջև դրված գորգին և Թագուհուն ու փիսիկին դրեց դեմ դիմաց։
— Դե՛, հիմա խոստովանիր, Սևուկ,— ծափ տալով հաղթականորեն գոչեց Ալիսը,— որ դու Թագուհի էիր դարձել։ (Փիսոն անգամ չնայեց էլ Թագուհուն,— պատմում էր նա հետագայում քրոջը,— գլուխը շրջեց, կարծես չէր էլ նկատում նրան, բայց մի քիչ մեղավորի տեսք ուներ, այնպես որ, կարծում եմ, նա էր եղել Սև Թագուհին)։
— Ուղիղ նստիր, սիրելիս,— ուրախ ծիծաղեց Ալիսը,— և գլուխ տուր, նախքան կմտածես, թե ինչ կմռլտաս, հիշի՛ր, դրանով դու ժամանակ կշահես,— նա գիրկն առավ փիսիկին ու մեղմ համբուրեց,— հանուն այն բանի, որ մի ժամանակ Սև Թագուհի ես եղել։
— Ձյունիկ, սիրելիս,— շարունակեց Ալիսը՝ ուսի վրայով նայելով Սպիտակ Կատվիկին, որը հնազանդ պառկել էր, երբ Դինան լիզում էր նրան.— Ձերդ Սպիտակ Գերազանցություն, ե՞րբ է Դինան ավարտելու ձեր արդուզարդը։ Ահա թե ինչու դուք երազիս մեջ այդքան թափթփված էիք։ Դինա, գիտե՞ս, որ Սպիտակ Թագուհուն ես լվանում, և պետք է հարգանքով վերաբերվես հետը։
— Տեսնես Դինան ի՞նչ էր դարձել,— մի արմունկը հենելով գորգին Ալիսը հարմար տեղավորվեց, իսկ ծնոտը դրեց ձեռքին և սկսեց դիտել կատվիկներին,— ասա ինձ, Դինա, դու Պստլիկ Հաստլիկն էիր դարձել, հա՛, ճիշտ է, բայց լավ կանես դեռ ընկերներիդ չպատմես, ես այնքան էլ վստահ չեմ։
— Ի միջի այլոց, Սևուկ, եթե դու իսկապես ինձ հետ եղած լինեիր երազիս մեջ, ուրեմն մի բանից շատ գոհ մնացած կլինեիր։ Ես այնքան շատ ոտանավորներ լսեցի և բոլորն էլ ձկների մասին։ Վաղն առավոտյան քեզ իսկական ձուկ կտամ։ Մինչև դու նախաճաշդ ավարտես, ես կարտասանեմ «ծովացուլն ու Հյուսնը», և քեզ կթվա, թե ոստրե ես ուտում։
— Լսի՛ր, Սևուկ, ե՛կ մտածենք, թե ո՞վ տեսավ այդ երազը։ Սա շատ լուրջ հարց է, սիրելիս, վերջ տուր թաթդ լիզելուն, չէ որ Դինան առավոտյան քեզ լվաց։ Ուրեմն, Սևուկ, կամ ես տեսա այդ երազը, կամ էլ՝ Սև Արքան։ Դե՛, իհարկե, ես եմ տեսել... Բայց գուցե ինքն է ինձ տեսել... Ո՞վ տեսավ այդ երազը, Սևուկ։ Դու նրա կինն էիր, սիրելիս, այնպես որ, պետք է իմանաս։ Դե՛, փիսո, օգնիր ինձ։ Թաթդ թող մի րոպե։
Բայց չարաճճի Սևուկը սկսեց մյուս թաթը լիզել, ձևացնելով, թե չէր լսել Ալիսի հարցը։
Իսկ ձեր կարծիքով, ո՞ւմ երազն էր այդ։
<poem>::::::::Ամառ... Գետում կապուտակ
::::::::Լուռ լողում էր մի նավակ
::::::::Իրիկնային լույսի տակ...
::::::::Սուսիկ նավակում նստած
::::::::Փոքրիկներն իմ դիմաց
::::::::Լսում էին հմայված...
::::::::Եվ հուշերն են լուռ մարում,
::::::::Զվարթ ամառ ու գարուն
::::::::Ընկղմվե՜լ են խավարում։
::::::::Նվաղել է ամեն իղձ...
::::::::Սակայն Ալիսն իմ նորից
::::::::Լուռ այցի է գալիս ինձ։
::::::::Իջնում ենք բյուր ճամփաներ,
::::::::Դեպի հազա՜ր երազներ...
::::::::Երազ էր և կյանքը մեր՝
::::::::Լուսավո՜ր ու հուսաբե՜ր22։</poem>
==Կեղծամով Իշամեղուն==
... Եվ Ալիսն արդեն պատրաստվում էր ցատկել առվակի վրայով, երբ հանկարծ խոր տնքոց լսեց։ Ձայնը, կարծես, անտառից էր գալիս։
«Ինչ֊որ մեկը շատ տխուր է»,— մտածեց Ալիսն ու անհանգստացած նայեց անտառի կողմը։
Այնտեղ մի տարօրինակ արարած կռթնել էր ծառին և կուչ եկած դողում էր, ինչպես սառնամանիքից։ Ասես զառամյալ ծերունի լիներ (միայն թե դեմքով ավելի շատ իշամեղվի էր նման)։
«Վայ թե ոչնչով չկարողանամ նրան օգնել,— Ալիսը շրջվեց՝ ցատկելու առվակի վրայով։— Բայց և այնպես կհարցնեմ, թե ինչ է պատահել»։
Նա դժկամորեն մոտեցավ Իշամեղվին, որովհետև ուզում էր որքան հնարավոր է շուտ Թագուհի դառնալ։
— Ո՜նց են ցավում զառամյալ ոսկորներս, ո՜նց են ցավում,— տնքում էր Իշամեղուն։
«Հաստատ հոդացավ ունի»,— մտածեց Ալիսն ու կռացավ։
— Հուսով եմ, որ շատ չի ցավում,— մեղմորեն ասաց նա։
Իշամեղուն միայն ուսերը թոթվեց ու շուռ եկավ։
— Ա՜խ, տեր աստված,— մրմնջաց նա։
— Ինչո՞վ կարող եմ ձեզ օգնել,— շարունակեց Ալիսը։— Այստեղ ցուրտ չէ՞։
— Տեր աստված,— դժգոհեց իշամեղուն,— էս ինչ տեսակ աղջիկ է, կպել ու պոկ չի գալիս։ Թողնես միայն լեզվին տա։
Ալիսը վիրավորվեց, շուտ ուզեց շրջվել ու հեռանալ, սակայն մտածեց. «Միգուցե ցավից է այդքան ջղային»։ Եվ նա մեկ անգամ էլ փորձեց.
— Թույլ տվեք օգնել ձեզ նստելու ծառի մյուս կողմում։ Այնտեղ չի փչում։
Իշամեղուն բռնեց Ալիսի ձեռքը և, աղջկան կռթնած, անցավ մյուս կողմը։ Բայց հենց որ նստեց, ասաց.
— Ո՜ւֆ, կպել ու պոկ չի գալիս։ Թողնես միայն լեզվին տա։ Մի՞թե չես կարող ինձ հանգիստ թողնել։
— Ուզո՞ւմ եք ձեզ համար կարդամ,— Ալիսը բարձրացրեց ոտքերի մոտ ընկած թերթը։
— Կարդա, եթե ուզում ես,— մռայլվեց Իշամեղուն։— Քեզ, կարծեմ, ոչ ոք չի խանգարում։
Ալիսը նստեց նրա կողքին, թերթը ծնկներին դրեց ու սկսեց.
— «Վերջին լուրեր։ Հետախուզական ջոկատը կրկին ուղևորվեց դեպի Մառան և այնտեղ հայտնաբերեց շաքարի ևս հինգ կտոր։ Կտորները բավականին մեծ են և լավ պահպանված։ Հետադարձ ճանապարհին...»։
— Իսկ շաքարավազ չե՞ն գտել,— ընդհատեց Իշամեղուն։
Ալիսն շտապ աչքի անցկացրեց էջը։
— Ոչ, շաքարավազի մասին ոչ մի տեղեկություն չկա։
— Շաքարավազ չեն գտել,— փնթփնթաց Իշամեղուն,— Հետախուզական ջոկատ եմ ասել, հա՜։
— «Հետադարձ ճանապարհին հայտնաբերել են օշարակի լիճ։ Լճի ափերը կապտա֊սպիտակավուն են՝ նման հախճապակու։ Վերջինիս բաղադրությունը ստուգելու ժամանակ դժբախտություն պատահեց. արշավախմբի երկու անդամներ ընկղմվեցին...»։
— Ի՞նչ եղան,— զայրացած հարցրեց Իշամեղուն։
— Ըն֊կըղմ֊վե֊ցին,— ասաց Ալիսը։
— Այդպիսի բառ չկա։
— Բայց թերթում կա,— երկչոտ ձայնով հակաճառեց Ալիսը։
— Ուրեմն թող էնտեղ էլ մնա,— Իշամեղուն զայրացած շրջվեց։
Ալիսը մի կողմ դրեց թերթը։
— Երևի ձեզ լավ չէք զգում,— հարցրեց նա, փորձելով հանգստացնել Իշամեղվին։— Ինչո՞վ կարող եմ օգնել։
— Ամեն ինչի պատճառը էս կեղծամն է,— փափկեց Իշամեղուն։
— Կեղծա՞մը,— Ալիսն ուրախացավ, որ Իշամեղվի տրամադրությունը բարձրանում է։
— Դու էլ կկատաղեիր, եթե էսպիսի կեղծամ ունենայիր,— շարունակեց Իշամեղուն։— Բոլորն իրենց բան ու գործը թողած՝ կեղծամս են ծաղրում։ Կպնում ու պոկ չեն գալիս։ Դե, ես էլ կատաղում եմ ու խռովում բոլորից, հանում եմ դեղին թաշկինակս ու այտս կապում, ա՜յ էսպես։
Ալիսը խղճահարված նայեց նրան։
— Այտս կապում են ատամի ցավի դեպքում,— ասաց նա։— Շատ է օգնում։
— Սնապարծությունից էլ է օգնում,— ասաց Իշամեղուն։
Ալիսը չհասկացավ և հարցրեց.
— Դա՞ էլ է հիվանդություն, ինչպես ատամի ցավը։
Իշամեղուն մի րոպե մտածեց։
— Չէ՜է՜է՜,— ասաց նա,— դա էն է, երբ քիթդ ցցում ես... ա՜յ էսպես... ու ոտքերդ չես տեսնում։
— Պարզ է,— ասաց Ալիսը,— կարճատեսություն է կոչվում։
— Էդ մեկը չգիտեմ։ Մեր ժամանակներում սնապարծություն էր կոչվում։
— Սնապարծությունը ամենևին էլ հիվանդություն չէ,— նկատեց Ալիսը։
— Այ էդտեղ սխալվեցիր։ Սպասիր, կհիվանդանաս՝ էդ ժամանակ կիմանաս։ Իսկ եթե հիվանդանաս, այտդ դեղին թաշկինակով կապիր։ Իսկույն կապաքինվես։
Այս ասելով՝ Իշամեղուն արձակեց թաշկինակը և Ալիսը զարմանքով տեսավ, որ Իշամեղվի գլխին կեղծամ է դրված։ Այն դեղին էր, ինչպես թաշկինակը, ամբողջովին խճճված ու գզգզված, ասես ջրիմուռի կույտ լիներ։
— Սանրիկով կարելի է կատարիկը կարգի բերել,— քնքշորեն ասաց Ալիսը.— Տե՛ս, ինչպես իմը։
— Եթե դու կատարիկ ունես, ուրեմն հավ ես,— ասաց Իշամեղուն ուշադիր նայելով Ալիսի մազերին։— Իսկ եթե հավ ես, պետք է ձու ածես։
— Դուք չհասկացաք,— ասաց Ալիսը։— Ես ուզում էի ասել, որ ձեր կեղծամը լրիվ խճճվել է։
— Ուզում ես էս կեղծամի պատմությունն անեմ,— ասաց Իշամեղուն։— Ի՜նչ մազեր ունեի ջահել ժամանակ...
Այստեղ Ալիսի գլխում զվարճալի միտք ծագեց։ Այս երկրում աղջիկը ում հանդիպում էր՝ ոտանավորներ էին ասում, և նա որոշեց փորձել Իշամեղվին։
— Իսկ կարող եք այդ բոլորը ոտանավորի ձևով պատմել։
— Երբեք անգիր չեմ սովորել։ Բայց կփորձեմ... Հիմա... Իշամեղուն մի քիչ մտածեց և արտասանեց.
<poem>::::::::Առաջ, երբ ես ջահել էի ու թեթև,
::::::::Գանգուրներս երկար էին, թավ ու սև։
::::::::Ինձ ասացին՝ փրչոտ գլուխդ սափրիր՝
::::::::Ազնվական, մեղուների պես ապրիր։
::::::::Ես լսեցի նրանց բարի խորհուրդը
::::::::Ու սափրեցի գլխիս աճած թավ բուրդը։
::::::::Հետո դեղին կեղծամ գլխիս դրեցի,
::::::::Իսկ նրանք, թե՝ ոնց որ լինես գեղացի։
::::::::— Չէ,— ասացին,— քեզ էնքան էլ չի գալիս,
::::::::Դեմքիդ ցանցառ դմբոյի տեսք է տալիս։
::::::::Շվարեցի. ինձ ո՞վ կօգներ կամ ինչպե՞ս,
::::::::Գանգուրներս խուզե՛լ էի արդեն ես։
::::::::Հիմա, երբ ես դարձել եմ ծեր ու ճաղատ,
::::::::Քաշքշում են իմ կեղծամը անընդհատ։
::::::::Ձեռ են առնում թե՛ անծանոթ, թե՛ ընկեր.
::::::::— Ի՞նչ է, բիձա՛, համը բերանդ է ընկել։
::::::::Ուր էլ գնամ, նույն խոսքերն եմ ես լսում.
::::::::Ցանցառ, տխմար, կեղտոտ խոզ ու անասուն։
::::::::Որ իմանաս ինչքան մուր եմ կուլ տվել
::::::::Այն օրից, ինչ դեղին կեղծամ եմ կրել։</poem>
— Ցավում եմ ձեզ համար,— սրտանց ասաց Ալիսը։— Իմ կարծիքով, եթե կեղծամը ձեր գլխին լավ նստեր, ոչ ոք չէր ծաղրի։
— Ի՞նչ անենք, որ քո կեղծամը լավ է նստում,— մռթմռթաց Իշամեղուն։— Որովհետև քո գլխի կառուցվածքը հարմար է կեղծամի համար։ Ճիշտ է, ծնոտներդ էնքան էլ լավը չեն։ Երևի կարգին չես կարողանում կծել։
Ալիսը քրքջաց, բայց անմիջապես ձևացրեց, թե հազում է։ Ի վերջո նա հավաքեց իրեն և լուրջ֊լուրջ ասաց.
— Ինչո՞ւ։ Ամեն ուտելիք էլ կծում եմ։
— Էդպիսի բերանո՞վ։ Օրինակ, ասենք հարձակման ժամանակ կարո՞ղ ես ատամներով թշնամուդ օձիքից բռնել։
— Վայ թե չեմ կարող,— ասաց Ալիսը։
— Տեսնո՞ւմ ես։ Որովհետև ծնոտներդ կարճ են։ Փոխարենը կատարդ կլոր է ու գեղեցիկ։
Այս ասելով՝ Իշամեղուն հանեց կեղծամն ու թաթը մեկնեց Ալիսին, ասես ուզում էր ցուցադրել քիչ առաջվա ասածը։ Ալիսն ընկրկեց, ձևացնելով, թե չի հասկանում, իսկ Իշամեղուն շարունակեց իր քննադատությունը.
— Աչքերդ շատ են դուրս պրծած։ Հաստատ։ Մեկն էլ բավական էր, ինչի են պետք երկուսը, երբ էդքան մոտ են տեղավորված։
Ալիսին դուր չեկավ Իշամեղվի քննադատությունը, և տեսնելով, որ վերջինս արդեն իրեն լավ է զգում ու լեզվին է տվել, որոշեց, որ կարելի է հանգիստ խղճով հեռանալ։
— Դե ես գնամ,— ասաց Ալիսը։— Ցտեսություն։
— Ցտեսություն և... շնորհակալություն,— պատասխանեց Իշամեղուն։
Եվ Ալիսը կրկին իջավ զառիթափ բլրով։ Նա ուրախ էր, որ կարճ ժամանակամիջոցում կարողացավ հանգստացնել խեղճ ծերուկին։