Changes
/* Գլուխ տասներորդ — Շարիկը գնում է անտառ */
— Իսկ ես չէի խնդրում, որ ինձ հանես։ Գուցե ես չէի խեղդվում։ Կարող է ստորջրյա լողով եմ զբաղվում։ Ես դեռ չեմ էլ որոշել, թե ինչ էի անում այնտեղ, հատակին։
Մինչդեռ այնքան վատ է զգում, որ քիչ է մնում օգնություն կանչի։ Եվ նրանից շատրվանի նման ջուր է թափվում, իսկ ինքը ամաչում է կողբին կուղբին նայել։ Դե, իհարկե, եկել է գազաններ որսալու, այնինչ նրանք իր կյանքը փրկեցին։ Գետի ափով տուն է գնում։ Թրջված հավի պես, գլուխը կախ գցած։ Քարշ է տալիս հրացանը եւ մտածում․
«Որսի հարցում ոնց որ թե բախտս չի բերում։ Նախ սայլից ցած ընկա։ Հետո խճճվեցի որսորդական պայուսակի մեջ։ Իսկ վերջում էլ քիչ մնաց խեղդվեմ։ Ինձ դուր չի գալիս այսպիսի որսորդությունը։ Ավելի լավ է ձուկ որսամ։ Ինձ համար կարթ կգնեմ, թիթեռացանց։ Բուտերբրոդ կվերցնեմ հետս եւ ափին կնստեմ։ Կլինեմ ոչ թե որսորդական շուն, այլ՝ ձկնորսական։ Իսկ գազանների վրա կրակել չեմ ուզում։ Նրանց միայն կփրկեմ։