Changes

Գործավարի արկածը

No change in size, 04:34, 18 Հունվարի 2013
:    ― Ձեզ սպասում էի, բայց դուք մի փոքր շուտ եկաք։ Այսօր առավոտյան ինձ հանձնեցին եղբորս նամակը։ Նա ձեզ շատ է գովում։
:    ― Ես ցուցատախտակի վրա փնտրում էի իմ ապագա ֆիրման, երբ մոտեցաք։
:    Առայժմ ցուցատախտակ չունենք, մենք միայն անցյալ շաբաթ ենք վարձել այս շենքը։ Դե ինչ, գնանաք վերև, հենց ակնտեղ այնտեղ էլ կխոսենք։
:    Աստիճաններով բարձրացանք համարյա տանիքի տակ և հայտնվեցինք դատարկ ու կեղտոտ, քարուքանդ ու տակնուվրա մի սենյակում, որտեղից դուռ էր բացվում դեպի նույնատիպ մի այլ սենյակ։ Հույս ունենալով տեսնել մեծ գրասենյակ՝ փայլուն սեղանների շարքով և բազմաթիվ գործավարներով, ես շշմած նայեցի գալարավարագույրներից կամ վարագույրներից զուրկ մերկ պատուհաններին, սոճու փայտից պատրաստած երկու նստարաններին և փոքր սեղանին,որոնք համրիչի և թղթի զամբյոիղի հետ միասին կազմում էին ամբողջ կահավորանքը։
:    Միստր Պիկրոֆտ, թող ձեզ չշփոթեցնի մեր համեստ սենյակը, ― ինձ ոգևորեց նոր պետս, նկատելով ձգված դեմքս, ― Հռոմը միանգամից չի կառուցվել։ Մեր գործակալությունը բավականին հարուստ է, մենք մեր դրամները քամուն չենք տալիս։ Խնդրում եմ նստեք և տվեք ձեր նամակը։
140
edits