Changes

Հին հավատք կամ հեթանոսական կրոնք հայոց

No change in size, 19:49, 12 Հուլիսի 2014
/* Հրեշներ */
Այս հիշյալ հրեշ էակներից առավել նշանավոր և մեր հեթանոս հայերին ծանոթ են եղել <i>պայեր</i> ու <i>պարիկներ</i> անվանվածները (ըստ հին պարսիկների՝ <i>փարիք</i>, ըստ նորերի՝ <i>փարի</i>), որոնք նրանց սեփականն են, թեև օտար ազգերի նմանների հետ նույնն են համարվել, կան նրանց անվանումների փոխարեն սրանք են դրվել։ Պայերը գուշակվում են որպես մարդակերպ, ինչպես հայտննում է Եզնիկը․ «ԶՊայն ի մարդկանէ ելեալ ասեն», բայց կարծում եմ՝ ոչ անխառն և կենդանիների մասերից, թերևս՝ նաև որպես նոխազոտուններ կամ մարդաքաղեր, ինչպես հույների Պանը (Pan) և սատիրները (Satyres), հռոմեացիների ֆավնը (Faunes) և սյուլվանուսը (Sylvanus), որ անտառաբնակ են ու լեռնաբնակ։ Թարգմանություններից մեկում գրվել է նաև Վարդապայն Քաղեայ, որ հիշեցնում է հունաերն և լատիներեն այդ մարդաքաղ կոչվածը, որովհետև ունեին մարդու մարմին, բայց այծի եղջյուր ու սրունք, ըստ որի՝ մեր բառն էլ կարելի է կարդալ <i>մարդապայ</i>։ Բայց մեր մի հնդկաբնակ ազգակից ասում էր, թե հնդկերեն ձայնարկության մի բառ է <i>վարտապա՜յ</i> կանչելը չգիտեմ ինչ նշանակությամբ։
Թվում է, թե պարիկները իգակերպ պայերն են և ըստ անունի՝ բնության գեղեցիկ տեսարանների մեջ պարողներ ու պարայծեր են։ Մանավանդ հուշկապարիկ հատուկ տեակը, որ ավելի հաճախ է հիշատակվում և ըստ բարդված <i>հուշիկ</i> բառի՝ ենթադրել է տալիս հանդարտ և նազով պարող, ինչը, անշուշտ, հեռու չէ հավերժահարսերից։ Բայց գրված կա նաև «վշկապարի», որը Ս․ գրքում հիշատակվում է համբարուների և ամայի վայրերի հրեշների հետ, ինչպես Եսայու մոտ (ԺԳ, 21-22, ԼԳ, 11-14)․ «Անգ [ի Բաբիլոն] հանգիցեն Համբարուք․․․ և Յուշկապարիկք բնակեսցեն ի նմա»․ «Եղիցի բնակութիւն Համբարեաց և հանգիստ Ջայլամանց․ և պատահեսցեն դեւք Յուշկապարկաց, և տայցեն ձայն միմեանց։ Անդ հագիցեն Յուշկապարիկք, զի գտին իւրեանց հանգիստ»<ref>Սրանց փոխարեն հունարեն բնագրում ասվում է <i>իշացուլ</i>(Пнпченфбнспн): Լատիներենում էլ այսպես՝ կամ <i>սատիր</i> և կամ Lamia, որ կարող է <i>մարդագայլ</i> կոչվել` Loup-garou՝ ըստ ֆրանսիացիների։</ref>։ Նաև սա հիշելով Եզնիկը գրում է․ «Ս․ գրոց՝ ըստ մարդկան կարծեացն եկեալ՝ առ ի նշանակելոյ զսաստկութիւն աւերածին աշխարհին,Յուշկապարկաց ասեն բնակել յաւերակն, զոր յոյն լեզու Իշացուլս ասէ»։
=Ծանոթագրություններ=
<references/>