Changes
/* Ներածություն */
== Ներածություն ==
20-րդ դարի հայտնի փիլիսոփա Բերտրան Ռասելի «Փիլիսոփայության պրոբլեմները» աշխատությունը փիլիսոփայության հիմնահարցերի մասին առավել հետաքրքիր ներածականներից է: Այսօր փիլիսոփայության ներածությունների անհրաժեշտությունը շատ մեծ է: Ակնհայտ է, որ խորիմաստ ու գրավիչ ներածականների շնորհիվ հնարավոր է հասարակության ավելի լայն շրջանակների մոտ հետաքրքրություն առաջացնել փիլիսոփայական հիմնախնդիրների նկատմամբ: Այս աշխատությունը Ռասելը գրել է 1911թ-ին և հետագայում խոստովանել է, որ շատ բաներ կցանկանար փոխել: Ամեն դեպքում, աշխատությունը շատ արժեքավոր է, քանզի դրանում քննարկվում են ճանաչողության տեսության, մեթոդաբանության այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են մատերիան, գիտելիքների տեսակները, ճշմարտության և ստի խնդիրը, ապրիորի գիտելիքը, ինդուկցիան: Աշխա-տության մեջ Ռասելը հետաքրքիր ձևով արժևորում է փիլիսոփայության դերը ժամանակակից կյանքում: «Փաստորեն, փիլիսոփայության արժեքը հիմնականում հարկ է փնտրել հենց իր անորոշության մեջ»,- գրում է Ռասելը: Այսինքն՝ Ռասելը փիլիսոփայության արժեքը տեսնում է մի հարցում, որի համար մշտապես քարկոծել են փիլիսոփայությունը: Թեև փիլիսոփա-յությունը չի կարող շատ հարցերի ճշգրիտ պատասխաններ տալ, բայց կարող է առաջարկել մի քանի հնարավոր պատասխաններ, որոնք կընդլայնեն մեր մտահորիզոնը՝ այն ձերբազատելով «սովորույթի բռնակալությունից»: Բայց փիլիսոփայության մեծագույն արժեքը Ռասելը տեսնում է այն խնդիրների մեջ, որոնց մասին խորհրդածում է փիլիսոփայությունը: Փիլիսոփայությամբ չապրող մարդը սահմանափակված է անձնային հարցերի շրջանակով: «Փիլիսոփայական կյանքը հանգիստ է ու ազատ»,- եզրակացնում է մեծ փիլիսոփան: 20-րդ դարի շատ փիլիսոփաներ (Հուսեռլ, Ֆրանկֆուրտյան դպրոցի, Վիեննական խմբակի ներկայացուցիչներ) են փորձել հիմնավորել փիլիսոփայության անհրաժեշտությունը: Բայց այս աշխատությունում բերվող Ռասելի հիմնավորումները ավելի համոզիչ են հնչում:
Քանի որ աշխատությունը Ռասելի առաջին ստեղծագործություններից է, ապա բնական է, որ ժամանակի ընթացքում փոխվել են հեղինակի մոտեցումները: Մասնավորապես 1924թ. հրատարակված գրքի գերմանական թարգմանության նախաբանում Ռասելը գրում է, որ գրքի 1-ին և 2-րդ գլուխները փոփոխության կարիք ունեն։ Խոսքք մատերիայի խնդրի մասին է: Հեղինակը խոստովանում է նաև, որ «Փիլիսոփայության պրոբլեմները» գրքում ինքը որոշ բաներ կփոխեր, եթե մինչ այդ հայտնի լիներ հարաբերականության ընդհանուր տեսությունը, և ինքը մասնավոր տեսության մասին ավելի մանրամասն իմանար: Այդուհանդերձ, հեղինակը գերադասել է աշխատության բովանդակությունը թողնել անփոփոխ:
Ուրախալի է, որ գրքի հայերեն թարգմանությունը կատարված է Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության, սոցիոլոգիայի և հոգեբանության ֆակուլտետի 4-րդ կուրսի շնորհալի ուսանող Արշակ Բալայանի կողմից: Թարգմսւնչի նախաձեռնությունը գովելի է այն իմաստով, որ «Փիլիսոփայության պրոբլեմները» 20-րդ դարի խոշոր փիլիսոփաների առաջին աշխատություններից մեկն է, որը թարգմանվում է հայերեն: Խոսքը վերաբերում է հատկապես անալիտիկ, նոր պոզիտիվիստական ուղղությանը, որի ներկայացուցիչ է Ռասելը:
Բերտրան Ռասելի այս գիրքը մեծ արժեք ունի և կարող է հետաքրքրել ինչպես մասնագետ փիլիսոփաներին, այնպես էլ փիլիսոփայությամբ հետաքրքրվողներին: Աշխատությունը փիլիսոփայության հիմնարար կատեգորիաների մասին խորհրդածելու լավ աղբյուր է:
<div align="right">
ՍԵՐՈԲ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ԵՊՀ փիլիսոփայության պատմության ամբիոնի ասիստենտ
</div>
== Նախաբան ==
== Գլուխ I. Երևութականը և իրականությունը==