Changes
<TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt; border-bottom:solid windowtext 1.0pt;'>»</TD>
<TD align=right style='border-bottom:solid windowtext 1.0pt;'>1 330</TD>
<TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt; border-bottom:solid windowtext 1.0pt; border-right:solid windowtext 1.0pt;'>»</TD>
</TR>
</TABLE>
<TD style='border-top:solid windowtext 1.0pt; border-right:solid windowtext 1.0pt;'>սենյակ</TD>
<TD align=right style='border-top:solid windowtext 1.0pt;'>16</TD>
<TD style='border-top:solid windowtext 1.0pt; border-right:solid windowtext 1.0pt; border-right:solid windowtext 1.0pt;'>մարդ</TD>
</TR>
<TR>
'''c) Թափառաշրջիկ բնակչություն'''
Հիմա դառնանք բնակչության այն խավին, որը ծագումով գյուղական է, բայց իր զբաղմունքներով մեծ մասամբ արդյունաբերական է։ Այդ՝ կապիտալի թեթև հետևակազորն է, որը մի տեղից մի այլ տեղ է նետվում ըստ կապիտալի պահանջների։ Երբ այդ հետևակազորը ռազմերթի մեջ չէ, ապա նա «բանակ է դնում»։ Թափառաշրջիկ բանվորներն օգտագործվում են շինարարական զանազան աշխատանքների համար, ցամաքեցման աշխատանքներում, աղյուսի արտադրության մեջ, կիր այրելու, երկաթուղային աշխատանքների համար և այլն։ Ինչպես վարակի ճանապարհ ցույց տվող մի սյուն, այդ բանվորները ծաղիկ, տիֆ, խոլերա, քութեշ և այլ ախտեր են բերում այն բոլոր վայրերը, որոնց հարևանությամբ նրանք բանակ են դնում<ref>«Public Health. 7th Report». London 1865. էջ 18։</ref>։ Կապիտալի զգալի ծախսումներ պահանջող ձեռնարկություններում, ինչպես՝ երկաթուղային շինարարությունը և այլն, ձեռնարկատերը սովորաբար ինքն է իր բանակին մատակարարում փայտե բարաքներ և այլն — հապճեպով շինված գյուղեր, առանց որևէ սանիտարական հարմարանքների, տեղական իշխանության վերահսկողությունից դուրս, շատ շահութաբեր պարոն կապալառուի համար, որը կրկնակի է շահագործում բանվորներին՝ թե՛ որպես արդյունաբերության զինվորների և թե՛ որպես բնակարան վարձողների։ Նայած թե փայտե շենքում քանի նկուղ է տեղավորված, մեկ, երկու թե երեք,— կենվորը, այսինքն՝ հողափորը և այլն, շաբաթական պետք է վճարի 2, 3, 4շիլլինգ<ref>«Public Health. 7th Report». London 1865. էջ 165։</ref>։ Մի օրինակ բավական կլինի։ 1864 թ. սեպտեմբերին,— հաղորդում է դ-ր Սայմոնը,— ներքին գործերի մինիստր սըր Ջորջ Գրեյը հետևյա֊ զեկուցումն ստացավ Սևենոքս ծխական համայնքի Nuisance Removal Committee-ի [Հակասանիտարական պայմանների վերացման կոմիտեի] նախագահից. «Դեռ 12 ամիս առաջ ծաղիկը բոլորովին անծանոթ էր մեր ծխական համայնքին։ Սրանից կարճ ժամանակ առաջ սկսվեցին Լյուիշեմից մինչև Տեմբրիջ երկաթուղու կառուցման աշխատանքները։ Չխոսելով արդեն այն մասին, որ գլխավոր աշխատանքները կատարվում էին այս քաղաքին անմիջաբար հարևան վայրերում, այստեղ շինվեց նաև ամբողջ ձեռնարկության գլխավոր դեպոն։ Ուստի այստեղ մեծ թվով բանվորներ էին զբաղված։ Որովհետև նրանց բոլորին անկարելի էր կոտտեջներում տեղավորել, կապալառու պ. Ջեյը կարգադրեց ճանապարհի երկարությամբ տարբեր կետերում բարաքներ շինել բանվորներին բնակեցնելու համար։ Այդ բարաքներում ո՛չ օդափոխություն կար, ո՛չ էլ կեղտահորեր և, բացի դրանից, դրանք լեփ-լեցուն էին անհրաժեշտաբար, որովհետև ամեն մի բնակարան վարձող ստիպված էր ուրիշ կենվորների էլ ընդունելու, որքան էլ բազմանդամ լիներ նրա սեփական ընտանիքը, և չնայած որ յուրաքանչյուր բարաքում ընդամենը երկու սենյակ կար։ Մեր ստացած բժշկական հաշվետվության համաձայն, հետևանքն այն է եղել, որ այդ դժբախտ մարդիկ գիշերներն ստիպված են եղել ենթարկվելու շնչահեղձ լինելու բոլոր տանջանքներին, որպեսզի պաշտպանվեն ուղղակի իրենց լուսամուտների տակ լճացած կեղտաջրերի ու արտաքնոցների վարակված գոլորշիներից։ Վերջապես, մեր կոմիտեին բողոք տվեց մի բժիշկ, որն առիթ էր ունեցել այդ բարաքներն այցելելու։ Նա ամենադառն արտահայտություններով էր խոսում հիշյալ, այսպես կոչված, բնակարանների դրության մասին և երկյուղ էր հայտնում, թե կարող են շատ լուրջ հետևանքներ առաջ գալ այն դեպքում, եթե մի քանի սանիտարական միջոցներ չձեռնարկվեն։ Հիշյալ Ջեյը համարյա մի տարի առաջ պարտավորվեց մի տուն շինելու, ուր պետք է անմիջապես հեռացնեին նրա մոտ աշխատող բանվորներին՝ վարակիչ հիվանդություններով վարակվելու դեպքում։ Նա այդ խոստումը կրկնեց անցյալ հուլիսի վերջում, բայց ամենափոքր քայլ անգամ չարեց այդ կատարելու համար, թեև այդ ժամանակից հետո ծաղկի մի քանի դեպքեր և նրա հետևանքով մահվան երկու դեպքեր եղան։ Սեպտեմբերի 9-ին բժիշկ Կելսոնն ինձ հաղորդեց ծաղկի նոր դեպքերի մասին այդ բարաքներում, որոնց դրությունը, ըստ նրա նկարագրության, սարսափելի է։ Ի տեղեկություն Ձեզ (մինիստրին) ես պետք է ավելացնեմ, որ մեր ծխական համայնքում կա մի մեկուսացած տուն, այսպես կոչված՝ վարակատուն, որտեղ բժշկում են վարակիչ հիվանդություններով բռնված ծխականներին։ Ահա մի քանի ամիս է ինչ այդ տունը շարունակ լիքն է հիվանդներով։ Մի ընտանիքում ծաղկից ու տենդից 5 երեխա մեռան։ Այս տարվա ապրիլի 1-ից մինչև սեպտեմբերի 1-ը առնվազն 10 մահվան դեպք է եղել ծաղկից, այդ թվում 4-ը՝ հիշյալ բարաքներում, որոնք վարակման աղբյուր են։ Հիվանդանալու դեպքերի թիվը որոշելն անկարելի է, որովհետև այն ընտանիքները, որտեղ տեղի են ունենում հիվանդացումները, աշխատում են, որքան կարելի է, թաքցնել դրանք»<ref>«Public Health. 7th Report». London 1865, էջ 18, ծանոթագրություն։ Չեպլ ան լե Ֆրիտ Յունիոնի աղքատների հոգաբարձուն հաղորդում է «Registrar General»-ին. «Դավիխոլզում կրամոխրի մի մեծ բլրի մեջ բազմաթիվ մանր այրեր են շինված։ Այդ այրերը բնակարան են ծառայում հողափորների և երկաթուղային շինարարությամբ զբաղված մյուս բանվորների համար։ Այրերը նեղ են, խոնավ, չունեն կոյուղիներ և արտաքնոցներ։ Նրանք չունեն օդափոխության և ոչ մի հարմարանք, բացի առաստաղի կամարի մեջ բացված անցքից, որը միաժամանակ նաև որպես ծխնելույզ է ծառայում։ Ծաղիկ հիվանդությունը մոլեգնում է և արդեն մահվան մի քանի դեպքերի պատճառ է եղել» (տրոգլոդիտների մեջ) (նույն տեղում, 2-րդ ծանոթագրություն)։</ref>։ Քարածխի և այլ հանքերի բանվորները պատկանում են բրիտանական պրոլետարիատի ամենալավագույն կերպով վարձատրվող կատեգորիաներին։ Թե ինչ գնով են նրանք ձեռք բերում իրենց աշխատավարձը, արդեն մատնանշված է մի ուրիշ տեղ<ref>542 և հաջորդ էջերում բերված մանրամասնությունները վերաբերում են գլխավորապես ածխահանքերի բանվորներին։ Մետաղահանքերի է՛լ ավելի վատթար կացության մասին հմմտ, Royal Commission-ի [Թագավորական հանձնաժողովի] 1864 թ. բարեխիղճ հաշվետվությունը։</ref>։ Այստեղ ես մի թռուցիկ ակնարկ կգցեմ նրանց բնակարանային պայմանների վրա։ Հանքեր շահագործողը, սեփականատեր լինի նա թե վարձակալ, սովորաբար որոշ թվով կոտտեջներ է շինում իր ձեռքերի համար։ Բանվորները կոտտեջներն ու վառելու քարածուխն ստանում են «ձրի», այսինքն՝ այդ կազմում է նրանց աշխատավարձի մի մասը, որը տրվում է in natura (բնամթերքով)։ Եթե ոմանք այդ կերպով չեն կարող բնակարան ստանալ, փոխարենն ստանում են տարեկան 4 ֆունտ ստեռլինգ։ Հանքագործական շրջաններն արագորեն ներգրավում են մեծ թվով բնակչություն, որը կազմված է հենց հանքագործ բանվորներից ու նրանց շուրջը խմբված արհեստավորներից, կրպակատերերից և այլն։ Ինչպես ամենուրեք, որտեղ բնակչության խտությունը մեծ է, այստեղ ևս հողային ռենտան բարձր մակարդակի վրա է կանգնած։ Այդ պատճառով հանքարդյունաբերողն աշխատում է հանքահորի մուտքի մոտ շինարարական ամենանեղ տեղամասում այնքան կոտտեջներ շինել, որքան անհրաժեշտ է իր ամբողջ բանող ձեռքերին ու նրանց ընտանիքներին խցկելու համար։ Եթե մոտակայքում նոր հանքահորեր են բացվում, կամ հները նորից սկսում են շահագործվել, ապա նեղվածքը սաստկանում է։ Կոտտեջներ կառուցելիս վճռական նշանակություն ունի միայն մի տեսակետ — կապիտալիստի «ինքնահրաժարումը» բոլոր ոչ-բացարձակորեն անխուսափելի կանխիկ ծախսումներից։ «Նորտեմբեբլենդի և Դերհեմի հանքերի հետ կապված հանքագործ ու այլ բանվորների բնակարաններն ընդհանրապես,— ասում է դ-ր Յուլիան Հանտերը,— թերևս ամենավատն ու ամենաթանկն են այն ամենից, որ Անգլիան այս տեսակետից ներկայացնում է խոշոր մասշտաբով, բացառությամբ, սակայն, Մոնմաուտշիրի նույնպիսի շրջանների։ Նրանցը ծայրահեղ վատ դրությունը պայմանավորված է յուրաքանչյուր սենյակում լիքը-լցված անձերի մեծ թվով, շինարարական այն հողամասի նեղվածությամբ, որի վրա բազմաթիվ տներ են շինված, ջրի պակասությամբ ու արտաքնոցների բացակայությամբ, հաճախակի կիրառվող այն մեթոդով, երբ մի տուն շինում են մյուսի վրա կամ դրանք բաժանում են flat-ների (այնպես որ տարբեր կոտտեջներն ուղղաձիգ կերպով իրար վրա ընկած հարկեր են կազմում)... Ձեռնարկատերն այնպես է նայում ամբողջ գաղութին, որ կարծես նա լոկ բանակ է դրել և ոչ թե մշտակյաց կյանքով է ապրում»<ref>«Public Health. 7th Report». London 1885, էջ 180, 182։</ref>։ «Իմ ստապած հրահանգները կատարելու համար,— ասում է դ-ր Ստիվենսը,— ես այցելեցի Դերհեմ Յունիոնի հանքագործական խոշոր գյուղերի մեծ մասը... Շատ քիչ բացառությամբ, բոլորի մասին պետք է ասել, որ բնակիչների առողջությունը պահպանելու համար ոչ մի միջոց ձեռք չի առնվում... Բոլոր հանքագործ բանվորները 12 ամսով հանքերի վարձակալին (lessee) կամ հանքատիրոջն են ամրացված (bound, ինչպես և bondage արտահայտությունը ճորտատիրական իրավունքի դարաշրջանից է գալիս)։ Եթե բանվորներն արտահայտում են իրենց դժգոհությունը կամ որևէ կերպ բարկացնում են վերակացուին («viewer»), ապա նա իր մատյանում նրանց անվան դիմաց միայն նշան է դնում կամ նշում է անում և տարեկան նոր պայմանագիրը կնքելիս նրանց արձակում է... Ինձ թվում է, որ truck-system-ի [բանվորներին ապրանքներով հատուցելու սիստեմի] ոչ մի տեսակը չի կարող ավելի վատ լինել, քան այն, որ իշխում է այս խտաբնակ շրջաններում։ Բանվորն ստիպված է վարակիչ պայմաններում գտնվող բնակարան ստանալ որպես իր աշխատավարձի մի մասը։ Նա չի կարող ինքն իրեն օգնել։ Նա մի ճորտ է ամեն տեսակետից (he is to all intents and purposes a serf)։ Եվ ընդհանրապես էլ պետք է կասկածել, թե որևէ ուրիշ մեկը կարող էր նրան օգնել, բացի նրա սեփականատիրոջից, իսկ այդ սեփականատերը ամենից առաջ իր հաշվեկշռի մասին է հոգում, իսկ դրա հետևանքը դժվար չէ նախագուշակել։ Բանվորը հենց սեփականատիրոջից էլ ստանում է իր ջուրը։ Լավ է այդ ջուրը թե վատ, այն մատակարարում են բանվորին թե չէ, միևնույն է, նա պարտավոր է բոլոր դեպքերում էլ այդ ջրի համար վճարելու, կամ, ավելի ճիշտ, համապատասխան հանուրդ թույլ տալու իր աշխատավարձից»<ref>Նույն տեղում։ էջ 515, 517։</ref>։ «Հասարակական կարծիքի» հետ կամ նույնիսկ սանիտարական ոստիկանության հետ բախվելիս կապիտալն ամենևին չի քաշվում մասամբ վտանգավոր, մասամբ նվաստացնող այն պայմանները, որոնց մեջ դնում է նա բանվորի աշխատանքն ու ընտանեկան կյանքը, այն նկատառումով «արդարացնելուց», թե այդ անհրաժեշտ է բանվորին ավելի ձեռնտու կերպով շահագործելու համար։ Այսպես է գործի դրությունը, երբ նա ինքնահրաժարվում է գործարանում վտանգավոր մեքենաներից պաշտպանող հարմարանքներ, ինքնահրաժարվում է հորաններում օդափոխություն ու նախապահպանական միջոցներ մտցնելուց և այլն։ Այդպես է դրությունը նաև այստեղ, հանքագործ բանվորների բնակարանների հարցում։ «Որպես արդարացում,— ասում է Privy Council-ի բժշկական պաշտոնյա դ-ր Սայմոնը իր պաշտոնական հաշվետվության մեջ,— անթույլատրելի բնակարանային պայմանների համար մատնանշում են, թե հանքերը սովորաբար շահագործվում են վարձակալության սկզբունքներով, թե վարձակալական պայմանագրի տևողությունը (քարածաահանքերում մեծ մասամբ 21 տարի) չափազանց կարճ է, որպեսզի վարձակալին հաշիվ լինի լավ բնակարաններ շինել այն բանվորների, արհեստավորների ու մյուս մարդկանց համար, որոնց ներգրավում է ձեռնարկությունը, եթե նա մինչև անդամ ուզենար էլ այդ կողմից առատաձեռն լինել, ապա հողատերը կխորտակեր նրա պլանները։ Նա կաշխատեր անմիջապես չափազանց բարձր լրացուցիչ ռենտա ստանալ այն արտոնության դիմաց, որ գետնի երեսին մի կարգին ու բարեհարմար գյուղ է շինված իր ստորերկրյա սեփականությունը հանող բանվորներին բնակարաններ տալու համար։ Այս արգելիչ գինը, եթե ոչ ուղղակի արգելքը, համենայն դեպս կսարսափեցներ նրանց, ովքեր այլ պայմաններում թերևս տրամադիր լինեին գյուղերի շինարարության ձեռնարկելու... Ես ավելի մանրամասնորեն կանգ չեմ առնի այն հարցի վրա, թե որքան հիմնավոր է այդ արդարացումը, ինչպես նաև այն հարցի վրա, թե կարգին բնակարանների կառուցման լրացուցիչ ծախսերը վերջին հաշվով ում վրա կընկնեին, հողատիրո՞ջ, հանքերի վարձակալի՞, բանվորների՞, թե՞ հասարակության վրա... Բայց, նկատի ունենալով այն ամոթալի փաստերը, որոնեք մերկացվում են կցված (դ-ր Հանտերի, Ստիվենսի ու մյուսների) հաշվետվությունների մեջ, պետք է միջոցներ ձեռք առնել դրանք վերացնելու համար... Հողատիրության իրավունքն այստեղ օգտագործում են ուրեմն հասարակական մեծ անարդարություն կատարելու համար։ Հողատերը, որպես հանքատեր, արդյունաբերական գաղութ է հրավիրում իր տիրապետություններում աշխատելու, իսկ հետո, որպես գետնի երեսի սեփականատեր, իր ժողոված բանվորների համար անհնարին է դարձնում բավարար բնակարաններ գտնելը, որոնք անհրաժեշտ են նրանց ապրելու համար։ Հանքերի վարձակալը (կապիտալիստական շահագործողը) այդ երկակի գործառնությանը դիմադրելու ոչ մի նյութական շահագրգռություն չունի, որովհետև նա լավ գիտե, որ եթե հողատիրոջ պահանջները չափից դուրս են, ապա հետևանքներն իր վրա չեն ծանրանալու, որ բանվորները, որոնց վրա են ընկնել ու այդ հետևանքները, չափազանց տգետ են իրենց առողջապահական իրավունքներն իմանալու համար, և որ ո՛չ ամենագարշելի բնակարանները, ո՛չ էլ ամենանեխած ջուրը երբեք գործադուլի առիթ չեն ծառայի»<ref>«Public Health. 7th Report». London 1865. էջ 16։</ref>։ '''d) Ճգնաժամերի ազդեցությունը բանվոր դասակարգի ամենալավ վարձատրվող մասի վրա''' Նախքան բուն հողագործական բանվորներին անցնելը, ես մի օրինակով ևս ցույց կտամ, թե ինչպես են ճգնաժամերը ազդում նույնիսկ բանվոր դասակարգի ամենալավ վարձատրվող մասի, նրա արիստոկրատիայի վրա։ Հիշեցնենք, որ 1857 թվականը բերեց մեկն այն խոշոր ճգնաժամերից, որոնցով ամեն անգամ ավարտվում է արդյունաբերական ցիկլը։ Հետևյալ ճգնաժամը բռնկվեց 1866 թվականին։ Բուն գործարանային օկրուգներում արդեն կանխված լինելով բամբակի սովի կողմից, որը ներդրման սովորական ոլորտներից շատ կապիտալներ քշեց դեպի փողային շուկայի խոշոր կենտրոնները, ճգնաժամն այս անգամ առավելապես ֆինանսական բնույթ ընդունեց։ Նրա սկսվելու ազդանշանը եղավ 1866 թ. Լոնդոնի հսկայական բանկերից մեկի սնանկացումը, որին արագ հաջորդեց բազմաթիվ ֆինանսական սպեկուլյանտական ընկերությունների կործանումը։ Լոնդոնի խոշոր արտադրական ճյուղերից մեկը, որոնց վրա տարածվեց աղետը, երկաթանավերի կառուցումն էր։ Արդյունաբերության այդ ճյուղի խոշորագույն արտադրությունները սպեկուլյացիայի ժամանակաշրջանում ո՛չ միայն գերարտադրել էին ամեն չափից ավելի, այլև, բացի դրանից, հսկայական մատակարարումներ էին ստանձնել օգտագործելով այն հանգամանքը, որ վարկի աղբյուրը այնուհետև ևս առաջվա առատությամբ կհոսի։ Իսկ հիմա սկսվեց մի սոսկալի ռեակցիա, որը Լոնդոնի արդյունաբերության մյուս ճյուղերում<ref>«Լոնդոնի աղքատների մասսայակա՜ն սովահարությունը» («Wholesale starvation of the London Poor!»)... Վերջին օրերը Լոնդոնի տների պատերի վրա փակցված էին ահագին պլակատներ՝ հետևյալ ուշագրավ հայտարարություններով. «Գիրացած եզներ, սովալլու՜կ մարդիկ։ Գիրացած եզները թողել են իրենց հախճապակե պալատները, որպեսզի հարուստներին գիրացնեն նրանց շքեղ ապարանքներում, մինչդեռ սովահար մարդիկ իրենց խղճուկ որջերում ոչնչանում են և մեռնում»։ Այդ չարագուշակ մակագրություններով պլակատները շարունակ նորոգվում են։ Հազիվ են պլակատների մի խումբը պոկում և վրայից nւրիշ բան կպցնում, երբ իսկույն պլակատների մի նոր խումբ է երևան գալիս միևնույն կամ նույնքան աչքի ընկնող մի ուրիշ տեղում... Այս հիշեցնում է այն. չարագուշակ նախանշանները, որոնք ֆրանսիական ժողովրդին պատրաստում էին 1789 թվականի իրադարձությունների համար... Նույն այն ժամանակ, երբ անգլիական բանվորներն իրենց կանանցով ու երեխաներով մեռնում են քաղցից ու ցրտից, միլիոններով անգլիական փող — անգլիական աշխատանքի արդյունք — ներդրվում է ռուսական, իսպանական, իտալական և արտասահմանյան այլ փոխառությունների մեջ («Reynolds’ Newspaper», 20 January 1867)։</ref> հարատևում է մինչև այժմ, այսինքն՝ 1867 թ. մարտի վերջերը։ Բանվորների դրությունը բնութագրելու համար բերենք հետևյալ հատվածը «Morning Star»-ի թղթակցի մանրամասն հաղորդումից, որը 1867 թվականի սկզբներին այցելել էր աղետի գլխավոր կենտրոնները։ «Լոնդոնի արևելյան մասում, Պոպլար, Միլուոլ, Գրինվիչ, Ռետֆորդ, Լայմհաուզ և Կենինգ-Տաուն օկրուգներում առնվազն 15 000 բանվոր իրենց ընտանիքներով գտնվում են ծայրահեղ կարոտության մեջ, և նրանց թվում՝ ավելի քան 3 000 հոգի որակյալ մեխանիկներ։ Նրանց ռեզերվային ֆոնդերն սպառված են վեց-ութամսյա գործազրկության հետևանքով... ես մեծ դժվարությամբ կարողացա ճխլտվելով հասնել աշխատատան դուռը (Պոպլարում), որովհետև նա շրջապատված էր սովահար ամբոխով։ Նա սպասում էր հացի տոմսերի, բայց տոմսեր բաժանելու ժամանակը դեռ չէր եկել։ Բակը կազմում է մի մեծ քառակուսի՝ սրահածածկով, որը ձգվում էր նրա պատերի շուրջը։ Բակի մեջտեղում մեծ ձյունակույտերը ծածկում էին մայթի քարերը։ Այստեղ փոքրիկ տարածությունները ոչխարների փարախի նման ցանկապատած էին ուռի ճյուղերով. այդտեղ լավ եղանակին աշխատում են տղամարդիկ։ Իմ այցելության օրը մակաղատեղերն այնպես էին ծածկված ձյունով, որ ոչ ոք նրանց մեջ նստել չէր կարող։ Այնուամենայնիվ տղամարդիկ ծածկի ելուստի պաշտպանության տակ զբաղված էին մայթերի համար քարեր ջարդելով։ Ամեն մեկը մի մեծ քարի վրա նստած՝ ծանր մուրճով ջարդում էր սառցակալած գրանիտը, մինչև որ հինգ բուշել խիճ ջարդեր։ Այդ ժամանակ նրա օրական աշխատանքը ավարտվում էր, և նա ստանում էր 3 պենս և հացի տոմս։ Բակի մյուս մասում կանգնած էր մի խղճուկ փայտե տնակ։ Դուռը բաց անելով, մենք տեսանք, որ նա լիքն էր տղամարդկանցով, որոնք իրար էին սեղմվել տաքանալու համար։ Նրանք խծուծ էին քրքրում և վիճում իրար հետ, թե նրանցից ով կարող է սննդի մինիմումով բոլորից երկար աշխատել, որովհետև դիմացկունությունն այստեղ պատվի գործ էր։ Մենակ այդ աշխատատանը օժանդակություն էին ստանում 7 000 հոգի, որոնց մեջ հարյուրավոր այնպիսիները, որոնք 6 կամ 8 ամիս առաջ որակյալ աշխատանքի համար մեր երկրում ընդունված ամենաբարձր աշխատավարձն էին ստանում։ Նրանց թիվը կրկնակի մեծ կլիներ, եթե չլիներ այն հանգամանքը, որ նրանցից շատերն իրենց բոլոր փողային խնայողությունները սպառելուց հետո էլ, այնուամենայնիվ, խուսափում են ծխական համայնքի օգնությունից, քանի դեռ մի որևէ բան ունեն գրավ դնելու համար... Աշխատատունը թողնելով ես շրջեցի փողոցներով, որտեղ մեծ մասամբ միհարկանի տներ են, որոնք այնքան շատ են Պոպլարում։ Իմ առաջնորդը գործազուրկների կոմիտեի անդամն էր։ Առաջին տունը, ուր մենք մտանք, երկաթագործարանի բանվորի տուն էր, նա արդեն 27 շաբաթ անգործ էր։ Ես նրան գտա հետևի սենյակում իր ամբողջ ընտանիքի հետ միասին։ Սենյակում դեռ մի երկու կահկարասի կար, սենյակը տաքացվում էր։ Այդ անհրաժեշտ էր փոքրիկ երեխաների մերկ ոտները ցրտից պաշտպանելու համար֊,— սաստիկ ցուրտ օր էր։ Կրակի դիմաց ափսեի վրա դրված էր խծուծը, որ կինն ու երեխաները քրքրում էին՝ աշխատատնից տրվող հացի փոխարենը վճարելու համար։ Ամուսինն աշխատում էր հենց նոր նկարագրված բակերից մեկում և օրական ստանում էր հացի տոմս ու 3 պենս։ Նա հիմա եկել էր տուն ճաշելու, շատ սոված էր, ինչպես ասաց մեզ մի դառն քմծիծաղով, և նրա ճաշը բաղկացած էր մի քանի բրդուճ հացից ու ճարպից և մի բաժակ թեյից առանց կաթի... Հաջորդ դուռը, որ մենք բախեցինք, բաց արեց միջին տարիքի մի կին, որն առանց մի բառ ասելու մեզ տարավ հետևի փոքրիկ սենյակը, որտեղ լուռ նստած էր նրա ամբողջ ընտանիքը, աչքերը հառած արագ մարվող կրակին։ Այդ մարդկանց դեմքերին և նրանց փոքր սենյակում այնպիսի ամայություն, այնպիսի հուսահատություն էր նկատվում, որ ես չէի ցանկանա նորից տեսնել նման մի տեսարան։ «Նրանք ոչինչ չեն վաստակել, պարո՛ն,— ասաց կինը, ցույց տալով իր զավակներին,— 26 շաբաթվա մեջ ոչինչ, և մեր ամբողջ փողը ծախսվեց, ամբողջ 20 ֆ. ստ., որ ես ու հայրը լավ ժամանակները ետ էինք դրել երազելով մի կերպ գլուխ պահել վատ ժամանակները։ Ահա տեսեք»,— ճչաց նա գրեթե վայրենի ձայնով հանելով բանկային գրքույկը, որի մեջ կանոնավոր նշումներ էին արված մուծած ու ետ ստացած փողի մասին, այդ գրքույկից մենք կարող էինք տեսնել, թե ինչպես փոքրիկ կարողությունն սկսվել էր 5 շիլլինգ առաջին ավանդից, թե ինչպես նա, հետզհետե աճելով, դարձել էր 20 ֆ. ստեռլինգ և հետո սկսել էր հալչել ֆունտ ստեռլինգներից մինչև շիլլինգները, մինչև որ վերջին գրանցումը հասցրել էր այն դրության, այժմ գրքույկը ոչ մի արժեք չունի, ինչպես սպիտակ թղթի կտորը։ Այս ընտանիքն օրական մի աղքատիկ ճաշ է ստանում աշխատատնից։ Մեր հետևյալ այցելությունը եղավ նավաշինարանում աշխատած մի իռլանդացու կնոջ։ Նրան մենը գտանք սննդի պակասությունից հիվանդ վիճակում. նա շորերով պառկած էր ներքնակի վրա, որը գորգի կտորով հազիվ էր ծածկված, որովհետև ամբողջ տեղաշորը գրավ էր դրված։ Նրան խնամում էին թշվառ երեխաները, բայց նրանց տեսքից երևում էր, որ նրանք իրենք կարիք ունեին մայրական խնամքի։ Տասնինը շաբաթվա հարկադրական պարապությունը նրան հասցրել էր այդ վիճակին և, իր դառն անցյալի պատմությունն անելով նա այնպես էր հառաչում, որ կարծես կորցրել էր ավելի լավ ապագայի ամեն մի հույս... Երբ մենք տնից դուրս եկանք, մեզ մոտ վազեց մի երիտասարդ և խնդրեց, որ իր տունը մտնենք և տեսնենք, թե արդյոք չի կարելի որևէ բան անել նրա համար։ Ջահել կինը, երկու սիրուն երեխան փոխատու գանձարկղի մի կույտ անդորրագրեր ու մի դափ-դատարկ սենյակ,— ահա այն բոլորը, որ նա կարող էր ցույց տալ մեզ»։ Ահա 1866 թվականի ճգնաժամի հետևանք հանդիսացող թշվառությունների մասին ևս մի քաղվածք մի տորիական լրագրից։ Չպետք է մոռանալ, որ Լոնդոնի արևելյան մասը, որի մասին այստեղ խոսվում է, ոչ միայն այն վայրն է, որտեղ ապրում են այս գլխի տեքստում արդեն հիշատակված երկաթանավեր կառուցող բանվորները, այյև կենտրոնն այսպես կոչված «տանը կատարվող աշխատանքի», որը միշտ մինիմումից ցածր է վարձատրվում։ «Մի սարսափելի տեսարան տեղի ունեցավ երեկ մայրաքաղաքի մի մասում։ Թեև Իստենդի հազարավոր գործազուրկները մասսայական ցույց չէին անում սև դրոշակներով, այնուամենայնիվ, բազմությունը բավական մեծ էր։ Հիշենք, թե այս բնակչությունն ինչպես է տառապում։ Նա մեռնում սովից։ Այս մի պարզ ու սոսկալի փաստ է։ Նրանք 40 000 հոգի են... Մեր աչքի առջև, այս զարմանալի մայրաքաղաքի մի թաղամասում, հարստության ամենավիթխարի կուտակման կողքին, որպիսին երբևիցե տեսել է աշխարհը. դրա կողքին առանց որևէ օգնության սովամահ են լինում 40 000 մարդ։ Հիմա այդ հազարավորները խուժում են ուրիշ քաղաքամասեր, միշտ կիսաքաղց նրանք մեր ականջին ճչում են իրենց տանջանքների մասին, նրանք այդ առթիվ իրենց աղաղակն ուղղում են երկինք, նրանք մեզ պատմում են ծայրահեղ աղքատության մեջ թաղված իրենց բնակարանների մասին, պատմում են այն մասին, որ աշխատանք գտնելն իրենց համար անհնարին է, իսկ մուրալը՝ անօգուտ։ Իրենց հերթին, աղքատների օգտին կոմունալ հարկ վճարողները, ծխական համայնքների նորանոր պահանջների հետևանքով, մոտ են պաուպերիզմին» («Standard», 5 April 1867)։ Անգլիական կապիտալիստների մեջ մոդա է Բելգիան բանվորների դրախտ պատկերացնելը, որովհետև «աշխատանքի ազատությունը» կամ, որ միևնույն է, «կապիտալի ազատությունը» այնտեղ չի խախտվում ո՛չ տրեդ-յունիոներրի բռնակալությամբ, ո՛չ էլ գործարանային օրենքներով. ուստի պետք է մի երկու խոսք ասենք բելգիական «ազատ» բանվորի «երջանկության» մասին։ Հավանորեն, ոչ ոք ավելի խորը հաղորդակից չէր այդ երջանկության գաղտնիքներին, քան հանգուցյալ պ. Դյուկպեսյոն, բելգիական բանտերի ու բարեգործական հիմնարկների գլխավոր տեսուչը և բելգիական վիճակագրության կենտրոնական հանձնաժողովի անդամը։ Դիմենք նրա աշխատությանը — «Budgets économiques des classes ouvrières en Belgique». Bruxelles 1855։ Այստեղ մենք, ի միջի այլոց, գտնում ենք բելգիական նորմալ բանվորական ընտանիքը, որի տարեկան ծախսերն ու եկամուտները հաշվված են շատ ստույգ տվյալների հիման վրա, և որի սնման պայմաններն այնուհետև համեմատվում են զինվորի, նավատորմի նավաստու և բանտարկյալի սնման պայմանների հետ։ Ընտանիքը «կազմված է հորից, մորից ու չորս երեխայից»։ Այդ վեց անձից «չորսը կարող են տարին բոլոր զբաղվել օգտակար աշխատանքով ենթադրվում է, «որ նրանց մեջ ո՛չ հիվանդներ կան, ո՛չ անաշխատունակներ», որ ծախսեր չեն կատարվում «կրոնական, բարոյական ու մտավոր պետքերի վրա, չհաշված այն չնչին գումարը, որ տրվում է եկեղեցում տեղ ունենալու համար», չեն կատարվում «մուծումներ խնայդրամարկղները կամ ծերունիների խնամատարության գանձարկղները», չկան «պերճանքի առարկաների և առհասարակ որևէ ուրիշ ավելորդ ծախսեր»։ Սակայն հայրն ու մեծ որդին ծխախոտ են ծխում և կիրակի օրերը պանդոկ են հաճախում, որի համար նրանք պետք է շաբաթական ամբողջ 86 սանտիմ ծախսեն։ «Արտադրության տարբեր ճյուղերի բանվորների ստացած աշխատավարձերի ընդհանուր ամփոփումից հետևում է... որ օրական ամենաբարձր միջին աշխատավարձը կազմում է 1 ֆրանկ 56 սանտիմ տղամարդկանց համար, 89 սանտիմ կանանց համար, 56 սանտիմ տղաների համար և 55 սանտիմ աղջիկների համար։ Այդպես հաշվելիս ընտանիքի եկամուտները տարեկան կկազմեն ամենաշատը 1 068 ֆրանկ... Մեր կողմից տիպիկ համարված ընտանիքում հաշվել ենք բոլոր հնարավոր եկամուտների գումարը։ Բայց եթե ենթադրենք, որ մայրն էլ է աշխատավարձ ստանում, ապա դրանով ընտանիքի տնտեսությունից կխլենք ղեկավարուհուն. ո՞վ կհոգա այդ դեպքում տան մասին, ո՞վ կխնամի փոքրիկ երեխաներին։ Ո՞վ կեփի, կլվանա, կկարկատի։ Այս հարցն ամեն օր կանգնում է բանվորի առջև»։ Այդպես ստացվում է ընտանիքի հետևյալ բյուջեն. <TABLE border=0> <TR> <TD>Հայրը</TD> <TD align=middle>300</TD> <TD align=middle>աշքսատանքային</TD> <TD align=middle>օր</TD> <TD align=right>1,56</TD> <TD align=middle>ֆր.</TD> <TD align=right>468</TD> <TD align=middle>ֆր.</TD> </TR> <TR> <TD>Մայրը</TD> <TD align=middle>»</TD> <TD align=middle>»</TD> <TD align=middle>»</TD> <TD align=right>0,89</TD> <TD align=middle>»</TD> <TD align=right>267</TD> <TD align=middle>»</TD> </TR> <TR> <TD>Տղան</TD> <TD align=middle>»</TD> <TD align=middle>»</TD> <TD align=middle>»</TD> <TD align=right>0,56</TD> <TD align=middle>»</TD> <TD align=right>168</TD> <TD align=middle>»</TD> </TR> <TR> <TD>Աղջիկը</TD> <TD align=middle>»</TD> <TD align=middle>»</TD> <TD align=middle style='border-bottom:solid windowtext 1.0pt;'>»</TD> <TD align=right style='border-bottom:solid windowtext 1.0pt;'>0,55</TD> <TD align=middle style='border-bottom:solid windowtext 1.0pt;'>»</TD> <TD align=right style='border-bottom:solid windowtext 1.0pt;'>165</TD> <TD align=middle style='border-bottom:solid windowtext 1.0pt;'>»</TD> </TR> <TR> <TD colspan=6 align=right>Ընդամենը</TD> <TD align=right>1 068</TD> <TD align=middle>ֆրանկ</TD> </TR></TABLE> Եթե բանվորը հետևյալ մարդկանց սնունդն ստանար, ապա ընտանիքի տարեկան ծախսն ու նրա պակասորդը կկազմեր՝ <TABLE border=0> <TR> <TD>Նավատորմիղի նավաստու սնունդ</TD> <TD align=right>1 828</TD> <TD align=middle>ֆր.</TD> <TD align=middle>պակասորդ</TD> <TD align=right>760</TD> <TD align=middle>ֆր.</TD> </TR> <TR> <TD>Զինվորի</TD> <TD align=right>1 473</TD> <TD align=middle>»</TD> <TD align=middle>»</TD> <TD align=right>405</TD> <TD align=middle>»</TD> </TR> <TR> <TD>Բանտարկյալի</TD> <TD align=right>1 112</TD> <TD align=middle>»</TD> <TD align=middle>»</TD> <TD align=right>44</TD> <TD align=middle>»</TD> </TR></TABLE> «Դրանից երևում է, որ բանվորական քիչ ընտանիքներ կարող են, չխոսելով արդեն նավաստիների կամ զինվորների մասին, նույնիսկ բանտարկյալի նման սնվել։ Բելգիայում 1847—1849 թվականներին ամեն մի բանտարկյալ միջին հաշվով նuտել է օրական 63 սանտիմ, որը բանվորի օրական սննդի ծախսերի դիմաց 13 սանտիմի տարբերություն է տալիս։ Կառավարման ու հսկողության ծախսերը հավասարակշռվում են նրանով, որ բանտարկյալը բնակարանավարձ չի վճարում... Բայց ինչո՞վ բացատրել, որ մեծ թվով բանվորներ,— մենք կարող էինք ասել նրանց ահագին մեծամասնությունը,— դեռ էլ ավելի սուղ պայմաններում են ապրում։ Լոկ նրանով, որ բանվորները դիմում են այնպիսի միջոցների, որոնց գաղտնիքը միայն նրանց է հայտնի. նրանք խուզում են իրենց օրական բաժինը, ցորենի հացի փոխարեն տարեկանի հաց են ուտում, միս քիչ են ուտում կամ բոլորովին չեն ուտում, նմանապես յուղ ու բանջարեղեն, ընտանիքը սեղմվում է մի կամ երկու խցիկի մեջ, որտեղ աղջիկներն ու տղաները միասին են քնում, հաճախ միևնույն ծղոտե ներքնակի վրա, նրանք խնայողություն են անում հագուստեղենից, սպիտակեղենից, մաքրության միջոցներից, հրաժարվում են կիրակնօրյա զվարճություններից, կարճ ասած՝ ամենածանր զրկանքներ են կրում։ Երբ բանվորն այդ վերջին սահմանին է հասել, կենսամիջոցների գների ամենաչնչին բարձրացումը, աշխատանքի ամեն մի դադար, ամեն մի հիվանդություն ավելացնում են բանվորի աղքատությունը և նրան բոլորովին քայքայում։ Պարտքերը դիզվում են, վարկը ցամաքում է, հագուստեղենը, ամենաանհրաժեշտ կահկարասին գրավատուն են ուղարկվում, և ամեն ինչ վերջանում է նրանով, որ ընտանիքը խնդրամատույց է լինում, որ իրեն մտցնեն աղքատների ցուցակի մեջ»<ref>Ducpétiaux: «Budgets économiques des classes ouvrières en Belgique». Bruxelles 1855, էջ 151, 154, 155։</ref>։ Եվ իրոք, «կապիտալիստների դրախտ» համարվող այդ երկրում ամենաանհրաժեշտ կենսամիջոցների գնի ամենափոքրիկ փոփոխությանը հետևում է մահվա՜ն դեպքերի ու ոճրագործությունների՜ թվի փոփոխությունը (տե՛ս Maatschappij-ի մանիֆեստը — «De Vlamingen Vooruit! Brussel 1860», էջ 15, 16)։ Ամբողջ Բելգիայում հաշվվում է 930 000 ընտանիք, որից, ըստ պաշտոնական վիճակագրության, 90 000 հարուստ (ընտրողներ) = 450 000 մարդ. 390 000 ընտանիք քաղաքային ու գյուղական մանր բուրժուազիա, որի մի զգալի մասը շարունակ անցնում է պրոլետարիատի շարքերը = 1 950 000 անձ։ Վերջապես, 450 000 բանվորական ընտանիք 2 250 000 մարդ, որոնցից օրինակելի ընտանիքները վայելում են Դյուկպեսյոյի նկարագրած երջանկությունը։ 450 000 բանվորական ընտանիքների թվից աղքատների ցուցակումն են 200 000-ից ավելի՜ն։ '''e) Բրիտանական հողագործական պրոլետարիատը''' Կապիտալիստական արտադրության ու կուտակման անտագոնիստական բնույթը ոչ մի տեղ ավելի կոպիտ ձևով երևան չի գալիս, որքան անգլիական
<references>