}}
: ― Մոտս ինչ-որ թղթեր կան, ― ասաց Հոլմսը, երբ ձմռան մի երեկո նստած էինք կրակի մոտ։ ― Չէր խանգարի դրանք նայել, Ուոտսոն։ Այս փաստաթղթերը վերաբերում են «Գլորիա Սկոտի» արտասովոր գործին։ Երբ հաշտարար դատավոր Թրևորը կարդաց ահա այս գրությունը, կաթված ստացավ և գիտակցությն գիտակցության չգալով, մահացավ։
: Շերլոկ Հոլմսը գրասեղանի դարակից վերցրեց ժամանակի ընթացքում սևացած տուփը, այնտեղից հանեց և ինձ մեկնեց մոխրագույն թղթի վրա խզբզված գրությունը։
: Գրությունը հետևյալ բովանդակությունն ուներ․