Changes
/* Կոնտակտի հաջորդականության օրինակ */
Հենց մարդը սահմանում է պահանջվող օբյեկտը այլ օբյեկտների շարքում, որոնք նա ընտրում էր և դեն նետում (դա կարող է լինել նաև «Դու֊օբյեկտ», ինչպես բերված օրինակում, որտեղ այդպիսի օբյեկտ հանդիսացավ մարդը), նրա մոտ առաջանում է վերջնական կոնտակտի հնարավորություն, այսինքն՝ դրսևորված պահանջմունքի՝ պաշտպանված լինելու պահանջմունքի, լիակատար բավարարման հնարավորություն։
Կգա պահ, երբ մարդը կապրի լիակատար նույնությունը իր պահանջմունքի և շրջակա միջավայրում ընտրված ռեսուրսի միջև։ Առկա կլինի ամբողջական և ավարտում գեշտալտ։ «Գեշտալտ֊թերապիայի» հեղինակները, խոսելով վերջնական առնչման մասին, որպես մոդել են վերցրել օրգանիզմը սեռական ակտի ժամանակ․ այլևս չկամ ես, չկաս դու, գոյություն ունի միայն միահյուսման պահը, երբ աստիճանաբար ձևավորվող ցանկությունները գրավել են ողջ դաշտը, որտեղ ուրիշը նմանապես գրավում է ողջ տեղը, բայց որտեղ այլևս չկաս ոչ դու, ոչ ես, քանի որ չկա յալևս սահմանի զգացողություն, կա միայն Մենք֊ը, ժամանակավոր Մենք֊ը։ Վերջնական կոնտակտի ապրման փուլից հետո սահմանը փակվում է և մարդը սկսում է յուրացնել ստացված փորձը; վերջինիս յուրացման («ինտեգրացիայի») արդյունքում տեղի է ունենում աճը։ Բայց թերապիայում եմքն տեսնում ենք, որ մեզնից մեծամասնությունը ընդհատում է այդ հերթականությունը։ Կան մտադրված, ինքնակամ, հետևաբար նաև՝ կառավարելի ընդհատումներ․ այն պահին, երբ ես պատրաստվում եմ իրականացնել այս կամ այն գործողությունը, հեռախոսը զանգում է և ընդհատում է ինձ, ես կարող եմ մի կողմ դնել գործը և շարունակել այն ավելի ուշ։ Նմանապես ես կարող եմ անել մտածված, գիտակցված ընտրություն և ընդհատել հերթականությունը։ Ես «պարտավոր» չեմ բավարարել իմ ցանկությունը կամ իմ պահանջմունքը իմպուլսիվ և ավտոմատ կերպով․ ցանկացած պահի ես պահպանում եմ ընտրության հնարավորությունը։ Ախտածին իրավիճակը ստեղծվում է, երբ ես չեմ ընտրում ընդհատել փորձի հոսքը, այլ ինչ֊որ ձևով այն ընդհատվում է առանց իմ իմացության։ Վերադառնանք թերապևտիկ հանդիպման ժամանակ սուր իրավիճակի մասին հարցին։ Թերապևտը փորձում է օգնել այցելուին գիտակցել կոնտակտի ընդհատումը և նրա հետ միասին տեսնել, ինչպես է այդ ընդհատումը դրսևորվում, ինչով և ինչպես կարելի է ազդել այդ ընդհատման վրա այնպես, որպեսզի սուբյեկտը կրկին կրկին ձեռք բերի ընտրության, գիտակցված ընտրության կարողություն․ ընդհատել, թե այլ կերպ վարվել, այլ կերպ ասած, որպեսզի սուբյեկտը կրկին ստանա ստեղծագործական հարմարման հնարավորություն։
==Ծանոթագրություններ==
<references/>