Changes
: ― Ախ, ահա թե դուք ինչ եք կարծում, ― մռնչած Հադսոնը։ ― Լավ, թանկագինս, մենք դեռ կտեսնվենք․․․
: Կռացած դուրս եկավ սենյակից, իսկ կես ժամ անց մեկնեց՝ հորս թողնելով ամենաողբալի վիճակում։ Գիշերները լսում էի հորս քայլերն իր սենյակում։ Հավատացած էի, որ ուր որ է աղետը կպայթի։
: ― Եվ ինչպե՞ ինչպե՞ս պայթեց, ― անհամբեր հարցրի ես։
: ― Արտակարգ պարզ։ Նամակի վրա, որը երեկ երեկոյան ստացավ հայրս, կար Ֆորդինգբրիջի կնիքը։ Հայրս կարդաց այն, բռնեց գլուխը և խելագարի պես սկսեց վազել սենյակներով։ Երբ վերջապես նրան պառկեցրի բազմոցին, բերանն ու աչքերը ծռված էին՝ կաթվածահար էր եղել։ Առաջին իսկ կանչով եկավ բժիշկ Ֆորդեմը։ Հորս տեղափոխեցինք անկողին։ Հետո ամբողջովին կաթվածահարվեց, գիտակցությունն այլևս տեղը չեկավ, և վախենում եմ, որ մենք նրան կենդանի չենք գտնի։
: ― Ինչպիսի ողբերգություն, ― բացականչեցի։ ― Իսկ ի՞նչ կարող էր լինել այդ ճակատագրական նամակում։