Changes
/* Բարի ոգիներ */
Թեև սրանք նոր գյուտ են և քրիստոնեական գաղափարով են, բայց մեզ դեռ անահվանական չի թվում, որ քրիստոնեությունից առաջ հայերի մեջ եղել են հրեշտակների անուններ ու նրանց մասին կարծիքներ։ Թեև հրեշտակներ չեն մնացել, ենթադրում եմ բարի ու չար ոգիների՝ մեկ սկզբից առաջ գնալու (ինչպես հրեշտակների ու դևերի) ճանաչված լինելը<ref>Նոննոսը Գրիգոր Աստվածաբանի գրվածքի մեկնության մեջ մոգության մասին ասում է․ «Է մանկակոչութիւն բարեգործ դիւաց՝ առ ի բարիոք իմիք հաստատութիւն․․․ Կախարդութիւնն է մանկակոչութիւն դիւաց չարագործաց»։</ref>։ Վերջիններս հույների <i>դեմոն</i> (ДбЯмщн) կոչվածների նման համարվում էին պահապան կամ ազդարար հրեշտակներ՝ թերևս ավելի ստորակարգ, քան հրեշտակներից ոմանք։ Թվում է՝ սրանց տեսակից են առ այսօր ռամիկների մեջ հեթանոս հայրերից մնացած ավանդությամբ հիշված «Մեզնէ աղէկները»․ նրանք, իբր շողոքորթելով, այդպես էին կոչում այդ ոգիներին, որ իրենց վնաս չհասցնեն։ Եթե քաջքեր չեն, սրանց նման պիտի լինեն <i>Աղեկ մանուկ</i> կոչվածները։ Մի թեթևամիտ բարոյախոսական պատմության մեջ մի կախարդ, մեկին գթալով, ասում է․ «Ո՜վ որդեակ, դա որ նեղէ զքեզ՝ չէ դեւ, այլ Հողմ դիպաւ քեզ», և կեմ «Աղէկ մանուկ եհար զքեզ նախանձով»։ Մի բժշկարան էլ, խելագարի զգացածը բացատրելով, ասում է, որ կարծում են, թե «կու բռնեն զիս Աղէկ Մանկտիք»։ Աղթարական մի գրվածք էլ չարակնին խոստովանել է տալիս․ «ԶԱղէկ մանուկն հալեմ․ զտղայն ի մօր գիրկն չարչարեմ»։ Այս վկայությամբ հայտնի է դառնում, որ թեև այս մանուկ ոգիները անունով <i>Աղեկ</i> են, բայց շատ անգամ՝ նաև չարաճճի։
Լավագույն ոգիները լավագույն և գեղեցիկ են նաև անունով, նույնպես և տգեղությունների մեջ հեթանոս հայկազունների մտքի գեղեցիկ ծնունդ են հավերժահարսերը կամ հավերժական հարսերը, որ թերևս ամենացանկալին են օտար ազգերի բոլոր դիցականներից, նաև հունական նիմֆաներից, որոնք թարգմանաբար այսպես (<i>հավերժահարս</i>) են կոչվում, սակայն ըստ եղած կարծիքի՝ նույնանման չեն նրանց։ Նրանց սեռը հայտնի է դառնում անունից, որը նրանց որպես հրեշտակուհի է ներկայացնում։ Բնակության ու շրջելու տեղերը բնության զվարթուն կողմերն են՝ մարգեր, մայրի ծառաստաններ, գետեզերքներ։ Կարողությամբ, ինչպես բացատրում են հին մեկնիչները, մուսաների նման գիտուններ են, «բնութեամբ ունին, ասեն, զգիտութիւն և ոչ ուսանելով»։ Հասարակ ժողորվի կարծիք է, թե հավերժահարսերը հատուկ խնամող են իրենց սեռի նամկահասակներին՝ սկսած հարսանիքից մինչև երկունքն ու մանկան ծնվելը, ինչպես և նրանց պչրանքի ու լվացման ժամանակ։ Այս հիշատակելով՝ նոր բանասերներից ոմանք ասում են, թե հիմա էլ ինչ֊ինչ տեղերում կանայք տարին երկու անգամ (գարնանը ու աշնանը) բաղնիքում կատարում են ուրախության հանդես։ Ենթադրողներ կան, որ երբեմն հավերժահարսերի հետ շրջում են նաև արժենավոր փեսաներ՝ երիտասարդներ<ref>Խորենացու նկարագրած Արարատյան դաշտը հիշել է տալիս, որ արևմուտքից «գետոց հաւաքումն եղեալ հեզաբար, առ սահմանօք նոցա ծնիւք լերամբք եւ եզերօք դաշտին, Պատանիք ոմանք իբր առ Երիտասարդուհեօք ճեմիցին»։ Իբրև հիշատակ և ի քննություն ներկայացված է Վանում գտնված վերոդրյալ պղնձե իգակերպ քանդակը կամ ձուլածոն, որ ներկայացնում է եթե ոչ հավերժահարս, ապա դիցական մի անձ։</ref>, բայց երկուսն էլ դառնում են մահկանացու։ Այսպես է համարում նաև Գրիգոր Տաթևացին․ «Այլ եւս գոն բանաւոր և մահկանացուք, որպէս Յաւերժահարսունք․ զորս ոմանք ասեն, այլ ոչ են հանճարոյ ընդունակք»։ Նաև մեղադրում է նրանց, որ դևերի պես «միշտ պատրեն զմարդիկ՝ ուրախութեամբ»։ Նրանից ավելի հին մեկն էլ աղոթելով խնդրում է «Մի՛ ի Ճիւաղեացն իշխել, կամ Յաւերժահարսանցն զօրել»։ Քիչ֊քիչ հավերժահարսերն էլ դասվեցին խաբեբաների ու չարքերի շարքը։ Մի հին քարոզագիր հայտնապես ասում է․ «Ազգ են դիւաց»։ Հիշյալ Տաթևացու քեռորդին՝ Սյունյաց Առաքել եպիսկոպոսը, Դավիթ Անհաղթի «Սահմանք»֊ի մեկնության մեջ, առանց անունը տալու, հավերժահարսերի մասին մի այսպիսի նորալուր է ավանդում․ «Ոմանք ասեն՝ թէ Քաջք են․ և այսպէս դուստր Աստղիկ անուն․ և յորժամ Աստուած եհարց զՆոյ՝ թէ այլ որդի կամ դուստր ունի՞ս․ և նա ամաչեցաւ, և ասաց՝ թէ ոչ․ յայնժամ երկու դուստրն և որդին՝ Քաջք դարձան, և աներեւոյթք եղեն․ և վասն այն մահկանացւո ասեն զնոսա՝ որ ծնանին և մեռանին․ և ով որ կու տեսնէ զնոսա՝ հանապազ հարսանիք և դափ և գուսան տեսանեն․ և [[Պատկեր:Հավերժահարս.png]]
== Ծանոթագրություններ ==
<references>