Changes

/* 3. Դաշանց թուղթը */
Տրդատի և Կոստանդինոսի դաշինքի մասին վկայում են արդեն հին հեղինակները։ Պիտի կարծել, թե դաշինքի պատմությունն այլ ինչ չէր, քան քրիստոնեացրած մի զրույց հանդիսավոր այն ընդունելության մասին, որին մեր թվականության առաջին դարում արժանացել էր հեթանոս Տրդատ 1-ը, քրիստոնեահալած Ներոն կայսրի կողմից։ Հայտնի է, որ այս Տրդատն էր հենց, որ հռոմեական կայսրի ձեռից ստացավ արքայական իր պատվանշանները։ Հռոմեական հեղինակները հաղորդում են նաև, որ դեպի Հռոմ կատարած տասնամսյա ճանապարհորդության ժամանակ նրան ուղեկցում էր մեծ շքախումբ և երեք հազարանոց '''պարթևական''' մի ջոկատ<ref> К. В. Тревер, Надпись о построении армянской крепости в Гарни, Ленинград, 1919, стр. 25 и др.</ref>։ Ըստ երևույթին այն Տրդատի օրոք, որն իսկապես եղել է Հռոմում, Արշակունի ծագում ունեցող դինաստիան տակավին այնքան քիչ վստա-հություն ուներ դեպի իր երկրի ժողովուրդը, որ անձնական պաշտպանության համար կարիք էր զգում ոչ թե հայ, այլ '''պարթև''' թիկնապահների։ Նոր մի փաստ, թե որքան էին հեռանում հետագա զրույցները պատմական իրադարձերից<ref> Քրիստոնյա Տրդատին հայ ժողովրդական բանահյուսությունը վերագրում է հատկություններ, որոնք գալիս են դարձյալ հեթանոս տրդատից։ Այսպես՝ Բուլանըխում պատմվում էր, թե «Ծրդատ (Տրդատ) մեծ թագավորը 40 գոմեշի ուժ ուներ և '''պալեր''' (վեմ քար) կշրջեր» (Ազգագրական հանդես, VII, էջ 30)։</ref>։
Սակայն «Դաշանց թուղթը» գերազանցում է Տրդատի մասին պատմվող մյուս զրույցներից։ Այստեղ գործ ունենք ոչ միայն ժողովրդական լեգենդների, այլև մի կեղծիքի հետ, որի վրա դժվար չէ նշմարել ուշ ժամանակների եկեղեցաքաղաքական տենդենցը։ Կոստանդինոսյան հանրահայտ «կեղծ նվիրագրի» հետ մրցող «սիրո և միաբանության» այս թուղթը կառուցված է «աստուածընտիր ժողովրդի», ներկա դեպքում Հռոմի՝ գերիշխանության, նրա տիեզերական եկեղեցապետության գաղափարի վրա։ Աշխարհիկ-քաղաքական իշխանությունը ստորադրված է հոգևոր-եկեղեցական իշխանության։ «Աստուածընտիր ժողովրդի» և հպատակ ժողովրդի հակադրումը հետևողականորեն սրված է մանավանդ՝ քրիստոնյաների և ոչ քրիստոնյաների հակադրման մեջ։ Ազատագրվելիք Հայաստանում սահմանվելու է մի իրավակարգ, որը լոկ շրջումն է լինելու մուսումանական օրենքի. քրիստոնյաների փոխարեն գլխահարկ են վճարելու մուսուլմանները. ասել է մուսուլման նվաճողների սահմանած անհավասարության տեղը բռնելու է հայերի սահմանելիք անհավասարությունը։ Արդեն իսկ այս մանրամասնությունը փոխադրում է մեզ Տրդատի և Կոստանդինոսի ժամանակներից խաչակիր ֆեոդալների և նրանց դաշնակիցների «ազատագրված» աշխարհը։ Խաչակիր այդ պետությունների մեջ նվաճվածները դրված են բանող գրաստի և խոսուն գործիքի վիճակում։ Աշխատավոր գյուղացիները—մուսուլման արաբներ կամ քրիստոնյա հույներ և սիրիացիներ— դատապարտված էին ճորտ-պառիկոսների դրության։ Նույն դրությունը իշխում էր նաև Կիլիկիայում։ Հայերն այդտեղ տիրող տարր էին՝ ոչ միայն պառիկոսների վիճակում գտնված մուսուլմանների, այլև քրիստոնյա հույների, սիրիացիների և անգամ ֆրանկների հանդեպ, որոնք դուրս էին մնում էքստերիտորիալ իրավունքների շրջանակից<ref>Վերջիններիս մասին տե՛ս՝ Լanglois, V. Լa Trésor des Chartes d‘Arménie Venise, 1863, p. 33.</ref>։ Հայ շինականներն այդտեղ տակավին գամված չէին հողին. նրանք ունեին մի վիճակ, որ հիշեցնում է արևմտյան կոլոնների վիճակը<ref>Հմմտ. Langlois V, Essai historique et critique sur la constitution socials et politique de l‘Arménie sous les rois de la Dynastie Roupénienne, S. Petersbourg, 860, էջ 46։</ref>։ Վարդան պատմիչը Լևոն II-ի մասին գրում էր՝ «և էր ճոխ և հաղթազգաց և հարկադիր և լծատանջ ամենայն շրջակա ազգացն»<ref>Վարդան,նույն տեղում, էջ 182։</ref>։ Այս վիճակը պատերազմական իրավունքի պարզ հետևություններից էր. «Եւ գիտել պարտ է,— գրում էր Սմբատի «Դատաստանագիրքը»,— որ այլ հալալ կումաշ չկա և մուտք՝ քան զայն, որ մարդ իր թրովն շահի յանօրինաց<ref>Josef Karst. Sempadischer Kodex aus dem 13 Jahrhundert. Strassburg, 1905, էջ 164։</ref>։ Ցայտուն կերպով շեշտված է մուսուլման հպատակների ստորադաս վիճակը այն փաստի մեջ, որ նրանց արյան գինը նշանակված էր 100 դահեկան, մինչդեռ քրիստոնյաներինը՝ 300 դահեկան<ref>Նույն տեղում, էջ 1919։</ref>։
== 4. Լեգենդի արձագանքները ուշ միջնադարում ==
Վստահելի
199
edits