Changes
/* 1. Ներսես Պարթևի տեսլիքը */
«Տեսիլքի» հեղինակը հայտնում է, որ Հայաստանը նվաճող «այլադէմ և այլալեզու» թագավորի սուրը չի հասնելու միայն Վարագա մեծ լեռանը, որի փեշերին մարդիկ հիմնելու են ագարակներ և որին ապավինած՝ նրանք հաստատ են պահելու քրիստոնեական հավատը։ Այս նշումը որոշ հիմք է տալիս կռահելու «Տեսիլքի» խմբագրության տեղն ու հանգամանքները։
Պատմելով Վարագա խաչի «հրաշափառ» երևումը սելջուկների ներխուժման նախօրեին, Թովմա Արծրունին գրում է, որ «ի ստորոտ լերինն» նոր շինված «մենաստանաց մայրաքաղաք» Վարագա վանքի միաբանության համար Սենեքերիմ թագավորը նշանակեց ռոճիկ, և որ վանքի միաբանները, իրենց հերթին, հսկում էին Վասպուրականի խաղաղությանը, ապաստան մատակարարելով «ամենայն աշխարհաց անկելոց և գերելոց»<ref> Թովմա Արծրունի, նույն տեղում, էջ 307։</ref>։ Պատմում են, որ, հանձնելով Վասպուրականը հույներին, բարեպաշտ Սենեքերիմը պահեց իր ձեռքում Վարագը և սրա շուրջը փռված բազմաթիվ վանքերը. «զի կացցեն ազատս և աղօթս արասցեն Սենեքերիմայ և որդւոյն նորա. և էին 115 և ոմանք 900 վանք ասեն»<ref>Ս. Անեցի, նույն տեղում, էջ 104։</ref>։ Այս, ինչպես և «Տեսիլքի» վերոհիշյալ տվյալներից պիտի եզրակացնել, որ «մենաստանեաց մայրաքաղաք» Վարագը և նրա շուրջը փռված վանքերը շարունակում էին իմունիտետ վայելել ինչպես բյուզանղացիներիբյուզանդացիների, այնպես նաև սելջուկների օրոք։ Անհնարին չէ, որ Վարագում կամ նրան ենթակա վանքերից մեկում էլ հենց խմբագրված լինի «Տեսիլքի» ընդարձակ վարիանտը։
Կիլիկիայի Լևոն II թագավորին ուղղած իր թղթում հայ և հույն եկեղեցիների միացման կողմը հակված Լամբրոնացին, թվարկելով իր համախոհներին, հիշատակում է Վասպուրական աշխարհի և Վարագա վանքի կրոնավորներին, մասնավորապես իր ուսուցիչ Ստեփանոս Տիրացուին, Գևորգ Ճգնավորին, իրեն ուսումնակից Ստեփանոսին և ուրիշներին, բացի այս Տարոնի ու Եկեղյաց գավառների եկեղեցականներին, Խաչենի իշխաններին և եկեղեցականներին, որոնց թվում՝ իրեն աշակերտած Հովսեփին<ref>Ներսէս Լամբրոնացի, Ատենաբանութիւն և թուղթք և ճառք,Վենետիկ, 1865, էջ 229 և հետ.։</ref>։ Աչքի առաջ ունենալով «Տեսիլքի» քաղաքական տենդենցը, անհնարին չէ, որ այն խմբագրվել է հենց Լամբրոնացուն համախոհ Վարագա վանականների ձեռքով։ Թերևս այս ենթադրությունը ոչ միայն հավաստել, այլև բացատրել կարող է մեր այն դիտողությունը, որ շրջադարձ կատարելով դեպի Հայաստանի նոր «ազատարարները», «Տեսիլքի» հեղինակը շարունակում էր համարել հին Բյուզանդիոնը՝ «տեղապահ թագաւորին Քրիստոսի»։