Աշխատավարձը, որն ընդհանրապես խղճուկ է արդյունաբերության վերը նկարագրված ճյուղերում (ծղոտագործական դպրոցներում բացառիկ դեպքերում երեխաների առավելագույն աշխատավարձը 3 շիլլինգ է), իր անվանական մեծությունից էլ ավելի ցած է ընկնում truck-system-ի [բանվորներին աշխատավարձի դիմաց վարկով ապրանքներ տալու սիստեմի] հետևանքով, որն ընդհանուր առմամբ տարածված է հատկապես ժանեկագործական արտադրության օկրուգներում<ref>«Children’s Employment Commission. 1st Report 1863», էջ 185։</ref>։
'''e) Ժամանակակից մանուֆակտուրայի և տանը կատարվող ժամանակակից աշխատանքի անցումը խոշոր արդյունաբերության։ Այդ ռևոլյnւցիայի ռևոլյուցիայի արագացումը՝ գործարանային օրենքները արտադրության այդ եղանակների վրա տարածելու միջոցով'''
Աշխատուժի էժանացումը կանանց ու փոքրահասակների աշխատուժը պարզապես չարաշահելով, աշխատանքը պարզապես զրկելով այն բոլոր պայմաններից, որոնց մեջ աշխատանքն ու կյանքը կարող են նորմալ կերպով ընթանալ, ուժից վեր ու գիշերային աշխատանքի դաժանության միջոցով — վերջիվերջո դեմ է առնում որոշ բնական սահմանների, որոնցից անցնել չի կարելի, իսկ դրա հետ միասին նույն սահմաններին են բախվում ապրանքների էժանացումն ու ընդհանրապես կապիտալիստական շահագործումը, որոնք այդ իսկ հիմքերի վրա են կառուցված։ Հենց որ, վերջապես, հասնում են այդ կետին,— իսկ մինչև այդ երկար ժամանակ է անցնում,— հնչում է մեքենաներ մտցնելու և տանը կատարվող մանրատված աշխատանքի (այլև մանուֆակտուրայի) այդ մոմենտից արագորեն գործարանային արտադրության փոխարկվելու ժամը։
Այդ շարժման ամենավիթխարի օրինակը տալիս է «wearing apparel»-ի [հագուստեղենի պատկանելիքների] արտադրությունը։ «Children’s Employment Commission»-ի դասակարգման համաձայն՝ արդյունաբերության այդ ճյուղը ընդգրկում է ծղոտե ու կանացի գլխարկ ու թասակ կարողներին, դերձակներին, milliners ու dressmakers<ref>Millinery-ն իսկապես միայն գլխարկների, բայց նաև կանացի թիկնոցների ու մանտիլյաների արտադրություն է. dressmaker-ները նույնն են, ինչ որ մեր մոդիստկաները։</ref>, սպիտակեղեն կարող բանվորներին ու բանվորուհիներին, կորսետագործներին, ձեռնոցագործներին, մուճակագործներին և, բացի դրանից, բազմաթիվ մանր ճյուղեր, ինչպես, օրինակ, փողկապների, օձիքների և այլ իրերի պատրաստումը։ Անգլիայում և Ուելսում արդյունաբերության այդ ճյուղերում զբաղված կանացի անձնակազմը 1861 թվականին կազմում էր 586 298 հոգի, որից առնվազն 115 242-ը` 20 տարեկանից փոքր, 16 560-ը` 15 տարեկանից փոքր։ Միացյալ թագավորության մեջ (1861 թ.) այդ բանվորուհիների թիվը 750 334 էր։ Անգլիայի և Ուելսի գլխարկագործության, մուճակագորձության, ձեռնոցագործության ու դերձակության մեջ նույն տարին զբաղված տղամարդ բանվորների թիվը 437 969 էր, որից 14 964-ը՝ 15 տարեկանից փոքր, 89 285-ը՝ 15—20 տարեկան, 333 117-ը՝ 20 տարեկանից մեծ։ Այս տվյալների մեջ բացակայում են այս շարքին պատկանող համեմատաբար մանր ճյուղերը։ Բայց եթե մենք վերցնենք հենց նոր բերված թվերը, ինչպես որ նրանք կան, ապա 1861 թվականի մարդահամարի համաձայն՝ միայն Անգլիայի և Ուելսի համար ստացվում է 1 024 277 մարդ, այսինքն՝ համարյա այնքան, որքան հողագործության ու անասնապահության մեջ են զբաղված։ Մենք սկսում ենք հասկանալ, թե մեքենաներն ինչի համար են այդպիսի հրեշավոր քանակությամբ արդյունքներ արտադրում և այդպիսով նպաստում բանվորների ահագին մասսաների «ազատմանը»։
«Wearing apparel»-ի [հագուստեղենի պատկանելիքների] արտադրությամբ զբաղվող մանուֆակտուրաները իրենց ներսում վերարտադրում են աշխատանքի այն բաժանումը միայն, որի membra disjecta-ն [բաժան-բաժան անդամները] նրանք գտնում են արդեն պատրաստի. այդ արտադրությամբ զբաղված են մանր արհեստավորները, որոնք, սակայն, ոչ թե առաջվա նման աշխատում են անհատական սպառողների, այլ մանուֆակտուրաների ու խանութների համար, այնպես որ հաճախ ամբողջ քաղաքներ ու վայրեր, որպես իրենց հատուկ մասնագիտությամբ, զբաղվում են այդ արտադրության այնպիսի ճյուղերով, ինչպես կոշկակարությունը և այլն. վերջապես, նույն արտադրությամբ ամենից շատ զբաղվում են, այսպես կոչված, տնային բանվորները, որոնք մանուֆակտուրաների, խանութների և նույնիսկ համեմատաբար մանր վարպետների արտաքին բաժանմունքներն են կազմում<ref>Անգլիական millitierymillinery-ն ու dressmaking-ր ը սովորաբար կատարվում են ձեռնարկատերերի շենքերում, մասամբ այնտեղ բնակվող վարձու բանվորուհիների, մասամբ էլ դրսում բնակվող օրավարձու բանվորուհիների միջոցով։</ref>։ Աշխատանյութի, հումքի, կիսաֆաբրիկատների և այլ պատկանելիքների մասսաները մատակարարում է խոշոր արդյունաբերությունը, իսկ մարդկային էժան (taillable à merci et miséricorde [ողորմածության ու զայրույթի մատնված]) նյութի մասսան կազմված է նրանցից, որոնց «ազատել» են խոշոր արդյունաբերությունն ու հողագործությունը։ Արդյունաբերության այս ճյուղերի մանուֆակտուրաներն իրենց ծագմամբ պարտական են գլխավորապես այն բանին, որ կապիտալիստը կարիք ունի ձեռքի տակ պահելու մի այնպիսի պատրաստի բանակ, որը կարողանա հարմարվել պահանջարկի ամեն մի շարժման<ref>Հանձնաժողովի անդամ Ուայտը այցելել է զինվորական հագուստեղենի մի մանուֆակտուրա, որտեղ զբաղված են եղել 1 000-ից մինչև 1 200 անձ, գրեթե բոլորն էլ իգական սեռի, մի կոշկեղենի մանուֆակտուրա՝ 1 300 բանվորներով, որոնց համարյա կեսը՝ երեխաներ ու դեռահասներ և այլն («Children’s Employment Commission. 2nd Report», էջ XLVII, № 319)։</ref>։ Սակայն այդ մանուֆակտուրաները թույլ էին տալիս, որ իրենց կողքին շարունակի գոյություն ունենալ արհեստային ու տնային մանրատված արտադրությունը, որպես իրենց լայնածավալ հիմք։ Հավելյալ արժեքի ահագին արտադրությունն աշխատանքի այդ ճյուղերում և միևնույն ժամանակ նրանց արտադրած ապրանքների պրոգրեսիվ էժանացումը պայմանավորված էր և պայմանավորված է գլխավորապես աշխատավարձի նվազագույն չափերով, որը հազիվ բավարարում է խղճուկ բուսական կյանքին և որը կապված է աշխատաժամանակի՝ մարդու համար հազիվ հնարավոր մաքսիմումի հետ։ Հենց ապրանքների փոխարկված մարդկային քրտինքի ու մարդկային արյան էժանությունն է, որ շարունակ ընդարձակել և ամեն օր ընդարձակում է վաճառահանման շուկան, մասնավորապես Անգլիայի համար՝ նաև գաղութային շուկան, որտեղ առանց այն էլ անգլիական սովորություններն ու ճաշակն են իշխում։ Վերջապես, հասավ դարձակետը։ Հին մեթոդի հիմքը, բանվորական նյութի պարզապես բիրտ շահագործումը, որին ավելի կամ պակաս չափով ուղեկցում էր աշխատանքի սիստեմատիկորեն զարգացած բաժանումը, այլևս չէր բավարարում աճող շուկային և կապիտալիստների է՛լ ավելի արագ աճող կոնկուրենցիային։ Հնչեց մեքենայի ժամը։ Եվ այն մեքենան, որը վճռողական ռևոլյուցիոն դեր խաղաց, այն մեքենան, որը հավասարաչափ ընդգրկեց արտադրության այս ոլորտի բոլոր անհամար ճյուղերը, ինչպես, օրինակ, մոդայական ապրանքների արտադրությունը, դերձակությունը, կոշկակարությունը, կարի գործը, գլխարկագործությունը և այլն,— կարի մեքենան էր։
Նրա անմիջական ներգործությունը բանվորների վրա մոտավորապես նույնն է, ինչ որ ընդհանրապես այն բոլոր մեքենաներինը, որոնք խոշոր արդյունաբերության ժամանակաշրջանում առաջին անգամ նվաճում են արտադրության նոր ճյուղերը։ Ամենափոքրահասակ երեխաները հեռացվում են։ Մեքենայի բանվորների աշխատավարձը բարձրանում է տնային բանվորների համեմատությամբ, որոնցից շատերը պատկանում են «աղքատներից ամենաաղքատների» («the poorest of the poor») շարքին։ Ընկնում է համեմատաբար լավ դրության մեջ գտնվող այն արհեստավորների վաստակը, որոնց հետ մրցել է սկսում մեքենան։ Մեքենայի նոր բանվորները բացառապես աղջիկներ ու երիտասարդ կանայք են։ Մեխանիկական ուժի օգնությամբ նրանք ոչնչացնում են ավելի ծանր աշխատանքների բնագավառում տղամարդու աշխատանքի մոնոպոլիան, իսկ ավելի թեթև աշխատանքների բնագավառից դուրս են մղում ծեր կանանց ու փոքրահասակ երեխաների մասսաներին։ Անհաղթահարելի կոնկուրենցիան կործանում է ամենաթույլ ձեռնաշխատ բանվորներին։ Վերջին տասնամյակում Լոնդոնում տեղի ունեցող սովամահության (death from starvation) դեպքերի սարսափելի աճումը զուգահեռ է ընթանում մեքենայական կարի ծավալման հետ<ref>Ահա մի օրինակ, օրինակ։ 1864 թ. փետրվարի 26-ին «Registrar General»-ի շաբաթական հաշվետվությունը, որ վերաբերում է մահացությանը, սովամահության 5 դեպք է մատնանշում։ Հենց նույն օրը «Times»-ը հաղորդում է սովամահության մի նոր դեպքի մասին։ Սովամահության վե՜ց զոհ մի՜ շաբաթվա մեջ։</ref>։ Կարի մեքենայով աշխատող նոր բանվորուհիները, որոնք մեքենան բանեցնում են ձեռքով ու ոտքով կամ միայն ձեռքով, նստած կամ կանգնած, նայած մեքենայի ծանրությանը, մեծությանն ու առանձին բնույթին, պետք է աշխատուժի մեծ քանակ գործադրեն։ Նրանց աշխատանքը առողջության համար վնասակար է դառնում պրոցեսի երկարատևության պատճառով, թեև այն սովորաբար ավելի կարճ է լինում, քան հին սիստեմի պայմաններում։ Ամենուրեք,— օրինակ՝ մուճակների, կորսետների, գլխարկների և այլ առարկաների արտադրության մեջ,— ուր կարի մեքենան մուտք է գործում առանց այն էլ նեղ ու գերլցված արհեստանոցները, նա սաստկացնում է առողջության համար վնասակար ազդեցությունները։ «Այն տպավորությունը,— ասում է հանձնաժողովի անդամ Լորդը,— որ ստանում ես ցածր արհեստանոցները մտնելիս, որտեղ միասին 30-ից մինչև 40 մարդ է աշխատում մեքենաներով, անտանելի է... Շոգը, որի պատճառը մասամբ արդուկները տաքացնելու համար գործածվող գազավառարաններն են, սարսափելի է... Նույնիսկ այն դեպքերում, երբ այդպիսի արհեստանոցներում սահմանված է, այսպես կոչված, չափավոր աշխատաժամանակ, այսինքն՝ առավոտվա ժամի 8-ից մինչև երեկոյան ժամի 6-ը, ամեն օր սովորաբար 3 կամ 4 հոգի ուշաթափվում են»<ref>«Children’s Employment Commission. 2nd Report 1864», էջ LXVII, № 406—9. էջ 84, № 124. էջ LXXIII, № 441. էջ 68, № 6. էջ 84, № 126. էջ 78, № 85. էջ 76, № 69. էջ LXXII, № 438։</ref>։
Արտադրության հասարակական եղանակի հեղաշրջումը, արտադրության միջոցների փոխակերպության այդ անհրաժեշտ արդյունքը, կատարվում է անցման ձևերի մի խայտաբղետ քաոսի մեջ։ Այդ ձևերը փոփոխվում են՝ նայած թե ինչ չափով և որքան վաղուց է կարի մեքենան արդեն ընդգրկել արդյունաբերության այս կամ այն ճյուղը, փոփոխվում են՝ նայած թե բանվորներն ինչ դրության մեջ էին գտնվում մեքենան մտցնելիս, նայած թե մանուֆակտուրային, արհեստային թե տնային արտադրությունն էր գերակշռել, նայած արհեստանոցների վարձավճարին և այլն<ref>«Արհեստանոցների վարձավճարը, ըստ երևույթին, այն հանգամանքն է, որը — ինչպես և պետք էր սպասել, մանավանդ մայրաքաղաքներում — վերջին հաշվով վճռողական նշանակություն էր ունենում այն ուղղությամբ, որ մանր ձեռնարկատերերին ու ընտանիքներին գործ բաժանելու հին սիստեմը ամենից ավելի երկար էր պահպանվում և ամենից արագ էլ վերականգնվում էր» (նույն տեղում, էջ 83, 123)։ Վերջին նախադասությունը վերաբերում է բացառապես մուճակագործությանը։</ref>։ Օրինակ, մոդային ապրանքների արտադրության բնագավառում, որտեղ աշխատանքը մեծ մասամբ արդեն կազմակերպված էր գլխավորապես պարզ կոոպերացիայի միջոցով, կարի մեքենան սկզբում մանուֆակտուրային արտադրության միայն մի նոր գործոն է։ Դերձակության, շապիկների, մուճակների և նման այլ ճյուղերում բոլոր ձևերը խաչահատվում են։ Այստեղ բուն գործարանային արտադրություն է։ Այնտեղ միջնորդները հում նյութն ստանում են en chef [ձեռնարկատեր] կապիտալիստից և «նկուղներում» ու «ձեղնահարկերում» խմբում են կարի մեքենաների շուրջը 10-ից մինչև 50 ու է՛լ ավելի վարձու բանվորների։ Վերջապես, ինչպես առհասարակ բոլոր մեքենաների նկատմամբ է կատարվում, որչափով նրանք մի կուռ, շաղկապված սիստեմ չեն կազմում և կարող են գաճաճային չափերով կիրառվել, արհեստավորները կամ տնային բանվորները, իրենց ընտանիքի կամ սակավաթիվ կողմնակի բանվորների օգնությամբ, բանեցնում են իրենց պատկանող կարի մեքենաները<ref>Այս բանը չկա ձեռնոցների և նման արտադրություններում, որտեղ բանվորների դրությունը հազիվ է տարբերվում պաուպերների դրությունից։</ref>։ Անգլիայում հիմա փաստորեն գերակշռում է այնպիսի սիստեմ, երբ կապիտալիստը իր շենքերում համեմատաբար զգալի թվով կարի մեքենաներ է կենտրոնացնում, իսկ հետո մեքենայական արդյունքը հետագա վերամշակման համար բաշխում է տնային բանվորների մի ամբողջ բանակի միջև<ref>«Children’s Employment Commission. 2nd Report 1864», էջ 83, № 122։</ref>։ Սակայն անցման ձևերի խայտաբղետությունը չի թաքցնում բուն գործարանային արտադրության փոխարկվելու տենդենցը։ Այս տենդենցը սնվում է հենց կարի մեքենայի բնույթով — նրա կիրառման եղանակների բազմազանությունը հարկադրում է արտադրության ղրանից առաջ բաժանված ճյուղերը միացնելու մեկ շենքում, մեկ կապիտալի հրամանատարության տակ. սնվում է, այնուհետև, այն հանգամանքով, որ նախնական կարումն ու մի քանի այլ օպերացիաներ ամենից ավելի նպատակահարմար է կատարել մեքենայի գտնված տեղում, վերջապես, նույն ուղղությամբ է գործում նաև արհեստավորների ու տնային բանվորների անխուսափելի սեփականազրկումը, որոնք սեփական մեքենաներով են արտադրում։ Այդ ճակատագրին նրանք մասամբ արդեն հիմա են արժանացել։ Կարի մեքենաների մեջ ներդրված կապիտալի մշտական աճումը<ref>Լեստերում, կոշիկների և մուճակների մի արտադրության մեջ, որ մեծածախ առևտրի համար է աշխատում, 1864 թվականին արդեն 800 կարի մեքենա էր գործածվում։</ref> խթանում է արտադրության ընդարձակումը և շուկայում առաջ է բերում կանգառումներ, որոնք տնային բանվորներին ստիպում են իրենց կարի մեքենաները վաճառելու։ Կարի մեքենաների գերարտադրությունն իսկ վաճառահանման կարիք ունեցող արտադրողներին ստիպում է շաբաթական վարձով տալու այդ մեքենաները և այդպիսով մանր մեքենայատերերի համար մահացու կոնկուրենցիա է ստեղծում<ref>«Children’s Employment Commission. 2nd Report 1864», 84, № 124։</ref>։ Մեքենաների կառուցվածքի դեռ չդադարող մշտական փոփոխություններն ու նրանց էժանացումը շարունակ նույնքան արժեքազուրկ են դարձնում մեքենաների հին տեսակները, որի հետևանքով դրանք շահավետորեն գործադրել կարող են միայն խոշոր կապիտալիստները, որոնք հեքիաթային էժան գներով դնում են այդ մեքենաները։ Վերջապես, այստեղ էլ, ինչպես և հեղաշրջման բոլոր նման պրոցեսներում, վճռական դերը պատկանում է մարդկանց շոգեմեքենայով փոխարինելուն։ Շոգեուժի կիրառումն սկզբում բախվում է այնպիսի զուտ տեխնիկական արգելքների, ինչպես մեքենաների ցնցումը, նրանց արագությունը կարգավորելու դժվարությունը, ավելի թեթև մեքենաների արագ փչացումը և այլն, սակայն այդ բոլորը արգելքներ են, որոնց հաղթահարելը շուտով սովորեցնում է պրակտիկան<ref>Օրինակ, Լոնդոնում, Պիմլիկոյի զինվորական հագուստեղենի դեպոյում, Լոնդոնդերիում Տիլլիի ու Հենդերսոնի շապկագործարանում, Լիմերիկի Տեյտ ֆիրմայի հագուստագործարանում որը մինչև 1 200 «ձեռք» է աշխատեցնում։</ref>։ Եթե, մի կողմից, բազմաթիվ աշխատամեքենաների կենտրոնացումը համեմատաբար խոշոր մանուֆակտուրաներում դրդում է շոգեուժ կիրառելու, ապա, մյուս կողմից, շոգու կոնկուրենցիան մարդու մկանների դեմ արագացնում է բանվորական անձնակազմի ու աշխատամեքենաների կենտրոնացումը խոշոր գործարաններում։ Այսպես, օրինակ, Անգլիայում «wearing apparel»-ի [հագուստեղենի պատկանելիքների] արտադրության վիթխարի ոլորտները, ինչպես և մնացած արտադրությունների մեծամասնությունը, ներկայումս ապրում են մի ռևոլյուցիա, երբ մանուֆակտուրան, արհեստներն ու տանը կատարվող աշխատանքները փոխարկվում են գործարանային արտադրության, բայց դեռ այդ փոխարկումից առաջ էլ բոլոր հիշյալ ձևերը խոշոր արդյունաբերության ազդեցության տակ բոլորովին փոխվել, քայքայվել, աղճատվել էին և վաղուց արդեն վերարտադրել և նույնիսկ գերազանցել էին գործարանային սիստեմի ամբողջ հրեշավորությունը՝ առանց այդ սիստեմի դրական մոմենտները, զարգացման մոմենտները յուրացնելու<ref>«Տենդենցը դեպի գործարանային սիստեմը» (<Children’s Employment Commission. 2nd Report 1864», էջ LXVII)։ «Ամբողջ արտադրությունը ներկայումս գտնվում է անցումային վիճակում և ենթարկվում է նույնպիսի փոփոխությունների, ինչպես ժանեկագործության, մանածագործության և այլ ճյուղերում կատարվածները» (նույն տեղում, № 405)։ «Լիակատար ռևոլյուցիա» (ն. տ., էջ XLVI, 318)։ 1840 թվականի «Children’s Employment Commission»-ի ժամանակ գուլպայագործական արտադրությունը դեռ ձեռքի աշխատանք էր։ 1846 թվականից սկսած մտցվում են զանազան մեքենաներ, որոնք հիմա շոգու միջոցով են բանեցվում։ Անգլիական գուլպայագործական արտադրության մեջ զբաղված երկու սեռի ու 3 տարեկանից սկսած զանազան անձերի ընդհանուր թիվը 1862 թվականին կազմում էր մոտ 120 000։ Այդ թվից, փետրվարի 11-ի Parlamentary Return-ի [պառլամենտական հաշվետվության] համաձայն, 1862 թ. ընդամենը միայն 4 063 հոգու վրա էր տարածվում գործարանային օրենքի ներգործությունը։</ref>։Արտադրության հասարակական եղանակի հեղաշրջումը, արտադրության միջոցների փոխակերպության այդ անհրաժեշտ արդյունքը, կատարվում է անցման ձևերի մի խայտաբղետ քաոսի մեջ։ Այդ ձևերը փոփոխվում են՝ նայած թե ինչ չափով և որքան վաղուց է կարի մեքենան արդեն ընդգրկել արդյունաբերության այս կամ այն ճյուղը, փոփոխվում են՝ նայած թե բանվորներն ինչ դրության մեջ էին գտնվում մեքենան մտցնելիս, նայած թե մանուֆակտուրային, արհեստային թե տնային արտադրությունն էր գերակշռել, նայած արհեստանոցների վարձավճարին և այլն<ref>«Արհեստանոցների վարձավճարը, ըստ երևույթին, այն հանգամանքն է, որը — ինչպես և պետք էր սպասել, մանավանդ մայրաքաղաքներում — վերջին հաշվով վճռողական նշանակություն էր ունենում այն ուղղությամբ, որ մանր ձեռնարկատերերին ու ընտանիքներին գործ բաժանելու հին սիստեմը ամենից ավելի երկար էր պահպանվում և ամենից արագ էլ վերականգնվում էր» (նույն տեղում, էջ 83, 123)։ Վերջին նախադասությունը վերաբերում է բացառապես մուճակագործությանը։</ref>։ Օրինակ, մոդային ապրանքների արտադրության բնագավառում, որտեղ աշխատանքը մեծ մասամբ արդեն կազմակերպված էր գլխավորապես պարզ կոոպերացիայի միջոցով, կարի մեքենան սկզբում մանուֆակտուրային արտադրության միայն մի նոր գործոն է։ Դերձակության, շապիկների, մուճակների և նման այլ ճյուղերում բոլոր ձևերը խաչահատվում են։ Այստեղ բուն գործարանային արտադրություն է։ Այնտեղ միջնորդները հում նյութն ստանում են en chef [ձեռնարկատեր] կապիտալիստից և «նկուղներում» ու «ձեղնահարկերում» խմբում են կարի մեքենաների շուրջը 10-ից մինչև 50 ու է՛լ ավելի վարձու բանվորների։ Վերջապես, ինչպես առհասարակ բոլոր մեքենաների նկատմամբ է կատարվում, որչափով նրանք մի կուռ, շաղկապված սիստեմ չեն կազմում և կարող են գաճաճային չափերով կիրառվել, արհեստավորները կամ տնային բանվորները, իրենց ընտանիքի կամ սակավաթիվ կողմնակի բանվորների օգնությամբ, բանեցնում են իրենց պատկանող կարի մեքենաները<ref>Այս բանը չկա ձեռնոցների և նման արտադրություններում, որտեղ բանվորների դրությունը հազիվ է տարբերվում պաուպերների դրությունից։</ref>։ Անգլիայում հիմա փաստորեն գերակշռում է այնպիսի սիստեմ, երբ կապիտալիստը իր շենքերում համեմատաբար զգալի թվով կարի մեքենաներ է կենտրոնացնում, իսկ հետո մեքենայական արդյունքը հետագա վերամշակման համար բաշխում է տնային բանվորների մի ամբողջ բանակի միջև<ref>«Children’s Employment Commission. 2nd Report 1864», էջ 83, № 122։</ref>։ Սակայն անցման ձևերի խայտաբղետությունը չի թաքցնում բուն գործարանային արտադրության փոխարկվելու տենդենցը։ Այս տենդենցը սնվում է հենց կարի մեքենայի բնույթով — նրա կիրառման եղանակների բազմազանությունը հարկադրում է արտադրության դրանից առաջ բաժանված ճյուղերը միացնելու մեկ շենքում, մեկ կապիտալի հրամանատարության տակ. սնվում է, այնուհետև, այն հանգամանքով, որ նախնական կարումն ու մի քանի այլ օպերացիաներ ամենից ավելի նպատակահարմար է կատարել մեքենայի գտնված տեղում, վերջապես, նույն ուղղությամբ է գործում նաև արհեստավորների ու տնային բանվորների անխուսափելի սեփականազրկումը, որոնք սեփական մեքենաներով են արտադրում։ Այդ ճակատագրին նրանք մասամբ արդեն հիմա են արժանացել։ Կարի մեքենաների մեջ ներդրված կապիտալի մշտական աճումը<ref>Լեստերում, կոշիկների և մուճակների մի արտադրության մեջ, որ մեծածախ առևտրի համար է աշխատում, 1864 թվականին արդեն 800 կարի մեքենա էր գործածվում։</ref> խթանում է արտադրության ընդարձակումը և շուկայում առաջ է բերում կանգառումներ, որոնք տնային բանվորներին ստիպում են իրենց կարի մեքենաները վաճառելու։ Կարի մեքենաների գերարտադրությունն իսկ վաճառահանման կարիք ունեցող արտադրողներին ստիպում է շաբաթական վարձով տալու այդ մեքենաները և այդպիսով մանր մեքենայատերերի համար մահացու կոնկուրենցիա է ստեղծում<ref>«Children’s Employment Commission. 2nd Report 1864», 84, № 124։</ref>։ Մեքենաների կառուցվածքի դեռ չդադարող մշտական փոփոխություններն ու նրանց էժանացումը շարունակ նույնքան արժեքազուրկ են դարձնում մեքենաների հին տեսակները, որի հետևանքով դրանք շահավետորեն գործադրել կարող են միայն խոշոր կապիտալիստները, որոնք հեքիաթային էժան գներով դնում են այդ մեքենաները։ Վերջապես, այստեղ էլ, ինչպես և հեղաշրջման բոլոր նման պրոցեսներում, վճռական դերը պատկանում է մարդկանց շոգեմեքենայով փոխարինելուն։ Շոգեուժի կիրառումն սկզբում բախվում է այնպիսի զուտ տեխնիկական արգելքների, ինչպես մեքենաների ցնցումը, նրանց արագությունը կարգավորելու դժվարությունը, ավելի թեթև մեքենաների արագ փչացումը և այլն, սակայն այդ բոլորը արգելքներ են, որոնց հաղթահարելը շուտով սովորեցնում է պրակտիկան<ref>Օրինակ, Լոնդոնում, Պիմլիկոյի զինվորական հագուստեղենի դեպոյում, Լոնդոնդերիում Տիլլիի ու Հենդերսոնի շապկագործարանում, Լիմերիկի Տեյտ ֆիրմայի հագուստագործարանում որը մինչև 1 200 «ձեռք» է աշխատեցնում։</ref>։ Եթե, մի կողմից, բազմաթիվ աշխատամեքենաների կենտրոնացումը համեմատաբար խոշոր մանուֆակտուրաներում դրդում է շոգեուժ կիրառելու, ապա, մյուս կողմից, շոգու կոնկուրենցիան մարդու մկանների դեմ արագացնում է բանվորական անձնակազմի ու աշխատամեքենաների կենտրոնացումը խոշոր գործարաններում։ Այսպես, օրինակ, Անգլիայում «wearing apparel»-ի [հագուստեղենի պատկանելիքների] արտադրության վիթխարի ոլորտները, ինչպես և մնացած արտադրությունների մեծամասնությունը, ներկայումս ապրում են մի ռևոլյուցիա, երբ մանուֆակտուրան, արհեստներն ու տանը կատարվող աշխատանքները փոխարկվում են գործարանային արտադրության, բայց դեռ այդ փոխարկումից առաջ էլ բոլոր հիշյալ ձևերը խոշոր արդյունաբերության ազդեցության տակ բոլորովին փոխվել, քայքայվել, աղճատվել էին և վաղուց արդեն վերարտադրել և նույնիսկ գերազանցել էին գործարանային սիստեմի ամբողջ հրեշավորությունը՝ առանց այդ սիստեմի դրական մոմենտները, զարգացման մոմենտները յուրացնելու<ref>«Տենդենցը դեպի գործարանային սիստեմը» («Children’s Employment Commission. 2nd Report 1864», էջ LXVII)։ «Ամբողջ արտադրությունը ներկայումս գտնվում է անցումային վիճակում և ենթարկվում է նույնպիսի փոփոխությունների, ինչպես ժանեկագործության, մանածագործության և այլ ճյուղերում կատարվածները» (նույն տեղում, № 405)։ «Լիակատար ռևոլյուցիա» (ն. տ., էջ XLVI, № 318)։ 1840 թվականի «Children’s Employment Commission»-ի ժամանակ գուլպայագործական արտադրությունը դեռ ձեռքի աշխատանք էր։ 1846 թվականից սկսած մտցվում են զանազան մեքենաներ, որոնք հիմա շոգու միջոցով են բանեցվում։ Անգլիական գուլպայագործական արտադրության մեջ զբաղված երկու սեռի ու 3 տարեկանից սկսած զանազան անձերի ընդհանուր թիվը 1862 թվականին կազմում էր մոտ 120 000։ Այդ թվից, փետրվարի 11-ի Parlamentary Return-ի [պառլամենտական հաշվետվության] համաձայն, 1862 թ. ընդամենը միայն 4 063 հոգու վրա էր տարածվում գործարանային օրենքի ներգործությունը։</ref>։
Տարերայնորեն կատարվող այդ արդյունաբերական ռևոլյուցիան արհեստականորեն արագացվում է գործարանային օրենքների տարածումով արդյունաբերության այն բոլոր ճյուղերի վրա, որտեղ կանայք, դեռահասներ ու երեխաներ են աշխատում։ Աշխատանքային օրվա հարկադրական կարգավորումը տևողության, ընդմիջումների, սկսելու և վերջացնելու մոմենտի տեսակետից, երեխաների հերթափոխության սիստեմը, որոշ տարիքից փոքր երեխաների բացառումը և այլն հարկագրում հարկադրում են մեքենաների կիրառումն ուժեղացնելու<ref>Այսպես, օրինակ, Կոկբենի Կոկրենի «Britannia Pottery, Գլազգո» ֆիրման կավագործական արտադրության մասին հաղորդում է, . «Արտադրության նախկին չափերը պահպանելու համար դիմեցինք ուժեղ չափերով մեքենաներ կիրառելուն, որոնց վրա ոչ-որակյալ բանվորներ են աշխատում, և ամեն օր մենք համոզվում ենք, որ ավելի մեծ քանակությամբ արդյունք կարող ենք արտադրել, քան հին մեթոդի ժամանակ» («Reports of Insp. of Fact. for 31dt October 1865», էջ 13)։ «Գործարանային օրենքը ազգում ազդում է այն ուղղությամբ, որ թելադրում է նորից ու նորից մեքենաներ մտցնել» (նույն տեղում, էջ 13, 14)։</ref> և մկանները, որպես շարժիչ ուժ, շոգիով փոխարինելու<ref>Այսպես, օրինակ, կավագործության վրա գործարանային օրենքը տարածելուց հետո նկատվում է power jigger-ների [մեխանիկական ճախրիկների] մեծ ավելացում handmoved jigger-ների [ձեռնաշարժ ճախրիկների] փոխարեն։</ref>։ Մյուս կողմից, ժամանակի տեսակետից կորցրածը շենքի հաշվին շահելու ձգտումը տանում է դեպի ընդհանուր ձևով օգտագործվող աշխատամիջոցների քանակության՝ վառարանների, շենքերի և այլ հարմարությունների ընդարձակում,— կարճ ասած՝ ուժեղացնում է արտադրության միջոցների կենտրոնացումը և դրան համապատասխանորեն՝ բանվորների խտացումը։ Ամեն անգամ, երբ մանուֆակտուրային սպառնում է գործարանային օրենքի կիրառումը, կրքոտությամբ կրկնվում է միևնույն գլխավոր առարկությունը՝ գործարանային օրենքին ենթարկվելու դեպքում գործը հին չափերով շարունակելու համար անհրաժեշտ կլինի կապիտալի է՛լ ավելի մեծ ծախսում։ Ինչ վերաբերում է մանուֆակտուրայի և տանը կատարվող աշխատանքի միջև եղած միջակա ձևերին կամ հենց տանը կատարվող աշխատանքին, ապա աշխատանքային օրն ու երեխաների աշխատանքը սահմանափակելու հետևանքով նրանք կորցնում են ոտքի տակի հողը։ Էժան աշխատուժի անսահման շահագործումը նրանց մրցունակության միակ հիմքն է։
Գործարանային արտադրության էական պայմանը, մանավանդ այն ժամանակից սկսած, երբ նրա վրա տարածված է աշխատանքային օրվա կարգավորումը, նորմալ հետևանքի ապահովվածությունն է, այսինքն՝ այն վստահությունը, թե տվյալ ժամանակամիջոցում կարտադրվի որոշ քանակությամբ ապրանք կամ ձեռք կբերվի ցանկալի օգտակար էֆեկտ։ Կարգավորված աշխատանքային օրվա օրինասահման ընդմիջումները ենթադրում են, այնուհետև, որ աշխատանքի հանկարծակի ու պարբերական դադարները հնարավոր են առանց արտադրության պրոցեսում գտնվող արդյունքին վնաս հասցնելու։ Հետևանքի այդ ապահովվածությունն ու աշխատանքի ընդմիջման հնարավորությունը, հասկանալի է, ավելի հեշտ իրագործելի են զուտ մեխանիկական արտադրությունների մեջ, քան այնտեղ, որտեղ որոշ դեր են խաղում քիմիական ու ֆիզիկական պրոցեսները, ինչպես, օրինակ, կավագործության, ճերմակացման, ներկարարության, հացագործության մեջ, մետաղ մշակող մանուֆակտուրաների մեծամասնության մեջ։ Այնտեղ, որտեղ տիրում է չսահմանափակված աշխատանքային օրվա, գիշերային աշխատանքի ու մարդկային ուժերի ազատ շռայլման հին սովորությունը, ամեն մի տարերային արգելք շուտով սկսում են համարել արտադրության հավերժական «բնական սահման»։ Ոչ մի թույն այնպես արագ կերպով չի ոչնչացնում միջատներին, որքան գործարանային օրենքը՝ այդպիսի «բնական սահմանները»։ Ոչ ոք ավելի բարձր չէր աղաղակում «անհնարինությունների» մասին, քան կավագործության պարոնները։ 1864 թվականին նրանց ենթարկեցին գործարանային օրենքին, և 16 ամիս անց արդեն չքացան բոլոր անհնարինությունները։ Գործարանային օրենքով կյանքի կոչված «կատարելագործված մեթոդը, որով կավազանգվածը (slip) չորացման փոխարեն պատրաստվում է մամլելու միջոցով, չթրծած ապրանքը չորացնող վառարանների նոր կառուցվածքը և այլն,— այդ բոլորը կավագործության արվեստի համար մեծ կարևորություն ունեցող իրադարձություններ են, այնպիսի առաջադիմություն են նշանակում, որի նմանը չի կարելի ցույց տալ վերջին հարյուրամյակի ընթացքում։ Վառարանների ջերմաստիճանը զգալի չափով պակասեցված է, ընդ որում ածխի սպառումը զգալի չափով կրճատվել է, և ջերմությունն ապրանքի վրա ավելի արագ է ներգործում»<ref>«Reports of Insp. of Fact. for 31st October 1865», էջ 96 և 127։</ref>։ Բոլոր մարգարեությունների հակառակ, բարձրացան ո՛չ թե կավեղենի արտադրության ծախքերը, այլ արդյունքի մասսան, այնպես որ 1864 թվականի դեկտեմբերից մինչև 1865 թվականի դեկտեմբեր՝ 12 ամսվա արտահանությունը արժեքի 138 628 ֆ. ստեռլինգ ավելցուկ տվեց՝ նախընթաց երեք տարվա արտահանության միջին մեծության համեմատությամբ։ Լուցկու արտադրության մեջ բնության օրենք էր համարվում, որ դեռահասները, նույնիսկ կերակուրը կուլ տալիս, պետք է ձողիկները թաթախեին ֆոսֆորային տաք բաղադրության մեջ, որի թունավոր գոլորշիները դիպչում էին նրանց երեսին։ Գործարանային օրենքը (1864 թ.), հարկադրելով տնտեսել ժամանակը, ստիպեց մտցնել «dipping machine» (թաթախելու մեքենա), որի գոլորշիները չեն կարող հասնել բանվորին<ref>Լուցկու գործարանում այդ և ուրիշ մեքենաներ մտցնելու հետևանքով նրա մի բաժանմունքում 230 դեռահասների փոխարինեցին 14—17 տարեկան 32 պատանիներ ու աղջիկներ։ Բանվորների թվի միջոցով կատարված այդ տնտեսումը 1865 թվականին է՛լ ավելի շարունակվեց շոգեուժի կիրառմամբ։</ref>։ Նմանապես և ժանեկագործական մանուֆակտուրայի այն ճյուղերի նկատմամբ, որոնք դեռ չեն ենթարկված գործարանային օրենքին, այժմ պնդում են, թե կերակուր ընդունելու ժամանակը չի կարող այստեղ կարգավորված լինել, որովհետև տարբեր ժանեկանյութերը չորանալու համար պահանջում են տարբեր ժամանակ, որը տատանվում է 3 րոպեից մինչև մեկ ժամ և ավելի։ Դրան «Children’s Employment Commission»-ի անդամները պատասխանում են, «Պայմանները նույնն են, ինչպես պաստառատպության մեջ։ Այս ճյուղի գլխավոր գործարանատերերից մի քանիսը եռանդագին պնդում էին, թե կիրառվող նյութերի բնույթն ու այն պրոցեսների այլազանությունը, որոնցով անցնում են այդ նյութերը, թույլ չեն տալիս կերակուր ընդունելու համար աշխատանքի հանկարծակի ընդմիջումներ կատարել՝ առանց մեծ կորուստ պատճառելու...Factory Act’s Extension [գործարանային օրենքը արդյունաբերության նոր ճյուղի վրա տարածելու լրացուցիչ օրենքի] (1864 թ.) 6-րդ բաժնի 6-րդ կետի համաձայն՝ նրանց տրվում է այդ օրենքը հրատարակելու օրից հաշված տասնութամսյա ժամանակամիջոց, որը լրանալուց հետո նրանք պետք է գործարանային օրենքով սահմանված հանգստի ընդմիջումներ մտցնեն»<ref>«Children’s Employment Commission. 2nd Report 1864», էջ IX, № 50։</ref>։ Հազիվ էր օրենքը պառլամենտի սանկցիան ստացել, որ պարոնայք գործարանատերերն արդեն հայտնագործեցին, թե «Այն անհարմարությունները, որ մենք սպասում էինք գործարանային օրենքը մտցնելուց, երևան չեկան։ Մենք չենք գտնում, թե արտադրությունը որևէ չափով թուլացել է։ Իրապես, մենք նույն ժամանակամիջոցում ավելի ենք արտադրում»<ref>«Reports of Insp. of Fact. for 31st October 1865», էջ 22։</ref>։ Այսպիսով, անգլիական պառլամենտը, որին ոչ ոք չի կշտամբի հանճարեղության համար, փորձի միջոցով հասավ այն համոզմունքին, թե հարկադրական օրենքը կարող է պարզ հրամանագրումով վերացնել այն բոլոր, այսպես կոչված, բնական արգելքները, որ արտադրությունը իբր թե դնում է աշխատանքային օրը սահմանափակելու և կարգավորելու դեմ։ Այդ պատճառով էլ արդյունաբերության որոշ ճյուղում գործարանային օրենքը մտցնելիս 6-ից մինչև 18 ամսվա ժամկետ է սահմանվում, և արդեն գործարանատիրոջ գործն է այդ ժամանակամիջոցում տեխնիկական արգելքները վերացնելը։ Միրաբոյի «Impossible? Ne me dites jamais ce bête de mot!» [«Անկարելի՞ է։ Երբե՛ք ինձ չասեք այդ հիմար բառը»։] խոսքերը հատուկ նշանակություն են ստանում արդի տեխնոլոգիայի համար։ Բայց եթե գործարանային օրենքն արագ կերպով, ինչպես ջերմոցում, հասունացնում է մանուֆակտուրային արտագրությունը գործարանային արտադրության փոխարկելու համար անհրաժեշտ նյութական տարրերը, ապա, միաժամանակ կապիտալի ծախսումներն ավելացնելու անհրաժեշտություն ստեղծելով, նա արագացնում է ավելի մանր վարպետների կործանումն ու կապիտալի համակենտրոնացումը<ref>«Անհրաժեշտ բարելավումները բազմաթիվ մանուֆակտուրաներում չեն կարող մտցվել առանց կապիտալի այնպիսի ծախսումների, որոնք գերազանցում են այժմյան շատ գործատերերի միջոցները... Գործարանային օրենքը մտցնելուն անհրաժեշտորեն ուղեկցում է անցողիկ կազմալուծումը։ Այս կազմալուծման ծավալն ուղիղ հարաբերական է այն չարիքների չափերին, որ պետք է վերացնի գործարանային օրենքը» (նույն տեղում, էջ 96, 97)։</ref>։Գործարանային արտադրության էական պայմանը, մանավանդ այն ժամանակից սկսած, երբ նրա վրա տարածված է աշխատանքային օրվա կարգավորումը, նորմալ հետևանքի ապահովվածությունն է, այսինքն՝ այն վստահությունը, թե տվյալ ժամանակամիջոցում կարտադրվի որոշ քանակությամբ ապրանք կամ ձեռք կբերվի ցանկալի օգտակար էֆեկտ։ Կարգավորված աշխատանքային օրվա օրինասահման ընդմիջումները ենթադրում են, այնուհետև, որ աշխատանքի հանկարծակի ու պարբերական դադարները հնարավոր են առանց արտադրության պրոցեսում գտնվող արդյունքին վնաս հասցնելու։ Հետևանքի այդ ապահովվածությունն ու աշխատանքի ընդմիջման հնարավորությունը, հասկանալի է, ավելի հեշտ իրագործելի են զուտ մեխանիկական արտադրությունների մեջ, քան այնտեղ, որտեղ որոշ դեր են խաղում քիմիական ու ֆիզիկական պրոցեսները, ինչպես, օրինակ, կավագործության, ճերմակացման, ներկարարության, հացագործության մեջ, մետաղ մշակող մանուֆակտուրաների մեծամասնության մեջ։ Այնտեղ, որտեղ տիրում է չսահմանափակված աշխատանքային օրվա, գիշերային աշխատանքի ու մարդկային ուժերի ազատ շռայլման հին սովորությունը, ամեն մի տարերային արգելք շուտով սկսում են համարել արտադրության հավերժական «բնական սահման»։ Ոչ մի թույն այնպես արագ կերպով չի ոչնչացնում միջատներին, որքան գործարանային օրենքը՝ այդպիսի «բնական սահմանները»։ Ոչ ոք ավելի բարձր չէր աղաղակում «անհնարինությունների» մասին, քան կավագործության պարոնները։ 1864 թվականին նրանց ենթարկեցին գործարանային օրենքին, և 16 ամիս անց արդեն չքացան բոլոր անհնարինությունները։ Գործարանային օրենքով կյանքի կոչված «կատարելագործված մեթոդը, որով կավազանգվածը (slip) չորացման փոխարեն պատրաստվում է մամլելու միջոցով, չթրծած ապրանքը չորացնող վառարանների նոր կառուցվածքը և այլն,— այդ բոլորը կավագործության արվեստի համար մեծ կարևորություն ունեցող իրադարձություններ են, այնպիսի առաջադիմություն են նշանակում, որի նմանը չի կարելի ցույց տալ վերջին հարյուրամյակի ընթացքում։ Վառարանների ջերմաստիճանը զգալի չափով պակասեցված է, ընդ որում ածխի սպառումը զգալի չափով կրճատվել է, և ջերմությունն ապրանքի վրա ավելի արագ է ներգործում»<ref>«Reports of Insp. of Fact. for 31st October 1865», էջ 96 և 127։</ref>։ Բոլոր մարգարեությունների հակառակ, բարձրացան ո՛չ թե կավեղենի արտադրության ծախքերը, այլ արդյունքի մասսան, այնպես որ 1864 թվականի դեկտեմբերից մինչև 1865 թվականի դեկտեմբեր՝ 12 ամսվա արտահանությունը արժեքի 138 628 ֆ. ստեռլինգ ավելցուկ տվեց՝ նախընթաց երեք տարվա արտահանության միջին մեծության համեմատությամբ։ Լուցկու արտադրության մեջ բնության օրենք էր համարվում, որ դեռահասները, նույնիսկ կերակուրը կուլ տալիս, պետք է ձողիկները թաթախեին ֆոսֆորային տաք բաղադրության մեջ, որի թունավոր գոլորշիները դիպչում էին նրանց երեսին։ Գործարանային օրենքը (1864 թ.), հարկադրելով տնտեսել ժամանակը, ստիպեց մտցնել «dipping machine» (թաթախելու մեքենա), որի գոլորշիները չեն կարող հասնել բանվորին<ref>Լուցկու գործարանում այդ և ուրիշ մեքենաներ մտցնելու հետևանքով նրա մի բաժանմունքում 230 դեռահասների փոխարինեցին 14—17 տարեկան 32 պատանիներ ու աղջիկներ։ Բանվորների թվի միջոցով կատարված այդ տնտեսումը 1865 թվականին է՛լ ավելի շարունակվեց շոգեուժի կիրառմամբ։</ref>։ Նմանապես և ժանեկագործական մանուֆակտուրայի այն ճյուղերի նկատմամբ, որոնք դեռ չեն ենթարկված գործարանային օրենքին, այժմ պնդում են, թե կերակուր ընդունելու ժամանակը չի կարող այստեղ կարգավորված լինել, որովհետև տարբեր ժանեկանյութերը չորանալու համար պահանջում են տարբեր ժամանակ, որը տատանվում է 3 րոպեից մինչև մեկ ժամ և ավելի։ Դրան «Children’s Employment Commission»-ի անդամները պատասխանում են, «Պայմանները նույնն են, ինչպես պաստառատպության մեջ։ Այս ճյուղի գլխավոր գործարանատերերից մի քանիսը եռանդագին պնդում էին, թե կիրառվող նյութերի բնույթն ու այն պրոցեսների այլազանությունը, որոնցով անցնում են այդ նյութերը, թույլ չեն տալիս կերակուր ընդունելու համար աշխատանքի հանկարծակի ընդմիջումներ կատարել՝ առանց մեծ կորուստ պատճառելու...Factory Act’s Extension Act-ի [գործարանային օրենքը արդյունաբերության նոր ճյուղի վրա տարածելու լրացուցիչ օրենքի] (1864 թ.) 6-րդ բաժնի 6-րդ կետի համաձայն՝ նրանց տրվում է այդ օրենքը հրատարակելու օրից հաշված տասնութամսյա ժամանակամիջոց, որը լրանալուց հետո նրանք պետք է գործարանային օրենքով սահմանված հանգստի ընդմիջումներ մտցնեն»<ref>«Children’s Employment Commission. 2nd Report 1864», էջ IX, № 50։</ref>։ Հազիվ էր օրենքը պառլամենտի սանկցիան ստացել, որ պարոնայք գործարանատերերն արդեն հայտնագործեցին, թե «Այն անհարմարությունները, որ մենք սպասում էինք գործարանային օրենքը մտցնելուց, երևան չեկան։ Մենք չենք գտնում, թե արտադրությունը որևէ չափով թուլացել է։ Իրապես, մենք նույն ժամանակամիջոցում ավելի ենք արտադրում»<ref>«Reports of Insp. of Fact. for 31st October 1865», էջ 22։</ref>։ Այսպիսով, անգլիական պառլամենտը, որին ոչ ոք չի կշտամբի հանճարեղության համար, փորձի միջոցով հասավ այն համոզմունքին, թե հարկադրական օրենքը կարող է պարզ հրամանագրումով վերացնել այն բոլոր, այսպես կոչված, բնական արգելքները, որ արտադրությունը իբր թե դնում է աշխատանքային օրը սահմանափակելու և կարգավորելու դեմ։ Այդ պատճառով էլ արդյունաբերության որոշ ճյուղում գործարանային օրենքը մտցնելիս 6-ից մինչև 18 ամսվա ժամկետ է սահմանվում, և արդեն գործարանատիրոջ գործն է այդ ժամանակամիջոցում տեխնիկական արգելքները վերացնելը։ Միրաբոյի «Impossible? Ne me dites jamais ce bête de mot!» [«Անկարելի՞ է։ Երբե՛ք ինձ չասեք այդ հիմար բառը»։] խոսքերը հատուկ նշանակություն են ստանում արդի տեխնոլոգիայի համար։ Բայց եթե գործարանային օրենքն արագ կերպով, ինչպես ջերմոցում, հասունացնում է մանուֆակտուրային արտադրությունը գործարանային արտադրության փոխարկելու համար անհրաժեշտ նյութական տարրերը, ապա, միաժամանակ կապիտալի ծախսումներն ավելացնելու անհրաժեշտություն ստեղծելով, նա արագացնում է ավելի մանր վարպետների կործանումն ու կապիտալի համակենտրոնացումը<ref>«Անհրաժեշտ բարելավումները բազմաթիվ մանուֆակտուրաներում չեն կարող մտցվել առանց կապիտալի այնպիսի ծախսումների, որոնք գերազանցում են այժմյան շատ գործատերերի միջոցները... Գործարանային օրենքը մտցնելուն անհրաժեշտորեն ուղեկցում է անցողիկ կազմալուծումը։ Այս կազմալուծման ծավալն ուղիղ հարաբերական է այն չարիքների չափերին, որ պետք է վերացնի գործարանային օրենքը» (նույն տեղում, էջ 96, 97)։</ref>։
Եթե մի կողմ թողնենք զուտ տեխնիկական ու տեխնիկապես հաղթահարելի արգելքները, ապա աշխատանքային օրվա կարգավորումը բախվում է հենց բանվորների անկարգ սովորություններին, մանավանդ այնտեղ, որտեղ գործավարձն է իշխում, և օրվա կամ շաբաթվա որոշ մասի գործալքումը կարող է փոխհատուցվել հետագա արտաժամյա կամ գիշերային աշխատանքով, մի մեթոդ, որ բթացնում է մեծահասակ բանվորին և քայքայիչ ազդեցություն է անում նրա փոքրահասակ ընկերների ու կանանց վրա<ref>Օրինակ, հալոցագործարաններում «շաբաթվա վերջում աշխատանքի տևողությունը սովորաբար շատ է երկարում այն բանի հետևանքով, որ բանվորները սովորություն ունեն երկուշաբթի օրերը, երբեմն էլ երեքշաբթի օրվա մի մասը կամ ամբողջ երեքշաբթի օրը չաշխատելու» («Children’s Employment Commission. 3rd Report», էջ VI)։ «Մանր վարպետների մոտ աշխատանքի ժամերը սովորաբար շատ անկանոն են։ Նրանք կորցնում են 2—3 օր, իսկ հետո բացը լրացնելու համար աշխատում են ամբողջ գիշերը... Նրանք իրենց երեխաներին միշտ ստիպում են աշխատելու, եթե երեխաներ ունեն» (նույն տեղում, էջ VII)։ «Աշխատանքի սկզբում կանոնավորության բացակայություն, որը խրախուսվում է դրա դիմաց աշխատանքի ժամերի թիվը ավելացնելու հնարավորությամբ, որը և իրականացվում է գործնականում» (նույն տեղում, էջ XVIII)։ «Ժամանակի վիթխարի կորուստ Բիրմինհամում... պարապություն ժամանակի մի մասի ընթացքում, ուժասպառության հասնող տաժանելի աշխատանք մյուս մասի ընթացքում» (նույն տեղում, էջ XI)։</ref>։ Թեև աշխատուժի ծախսման այդ անկանոնությունը մի բնական կոպիտ ռեակցիա է սպանիչ աշխատանքի տաղտկալի միապաղաղության դեմ, սակայն, նա անհամեմատ ավելի մեծ չափով բխում է հենց արտադրության անարխիայից, որը, իր հերթին, դարձյալ աշխատուժի անսանձ շահագործում է ենթադրում կապիտալի կողմից։ Արդյունաբերական ցիկլի փուլերի ընդհանուր պարբերական հերթափոխությունների և շուկայի հատուկ տատանումների կողքին արտադրության ամեն մի ճյուղում ասպարեզ են գալիս հատկապես, այսպես կոչված, սեզոնը և ա՛յն մեծ պատվերների հանկարծակիությունը, որ պետք է ամենակարճ ժամանակում կատարել, ընդ որում նշանակություն չունի՝ այդ սեզոնային աշխատանքները նավագնացության համար տարվա բարենպաստ եղանակների պարբերականությամբ թե մոդայով են պայմանավորված։ Հանկարծակի պատվերներն այսքան ավելի սովորական են դառնում, որքան ավելի են տարածվում երկաթուղիներն ու հեռագիրը։ «Երկաթուղային սիստեմի տարածումն ամբողջ երկրում,— ասում է, օրինակ, Լոնդոնի մի գործարանատեր,— խիստ նպաստեց կարճաժամկետ պատվերների սովորությանը. հիմա Գլազգոյից, Մանչէստրից Մանչեստրից ու Էդինբուրգից գնորդները գալիս են 2 շաբաթը մեկ անգամ կամ մեծաքանակ գնումների համար դիմում են Սիտիի առևտրական տներին, որոնց մենք ապրանքներ ենք մատակարարում։ Փոխանակ պահեստներից գնելու, ինչպես այդ սովորություն էր առաջներում, նրանք պատվերներ են տալիս, որոնք մենք պետք է անմիջապես կատարենք։ Նախկին տարիներում մենք միշտ կարող էինք թույլ պահանջարկի ժամանակ հաջորդ սեզոնի պահանջարկը բավարարելու համար նախօրոք աշխատել, բայց հիմա ոչ ոք չի կարող գուշակել, թե այն ժամանակ ինչի պահանջարկ կլինի»<ref>«Children’s Employment Commission. 4th Report», էջ XXXII. «Երկաթուղային սիստեմի ընդարձակումը, ասում են, խիստ նպաստեի նպաստեց հանկարծակի պատվերների այդ սովորությանը և դրա հետևանքը եղավ աճապարումը, կերակուր ուտելու ժամերի անտեսումը և մինչև ուշ ժամերն աշխատելը» (նույն տեղում, էջ XXXI)։</ref>։
Գործարանային օրենքին դեռ չենթարկված գործարաններում ու մանուֆակտուրաներում իշխում է սարսափելի, ուժից վեր աշխատանք, պարբերաբար — այսպես կոչված՝ սեզոնների ժամանակ և անորոշ մոմենտներին — հանկարծակի պատվերների հետևանքով։ Գործարանի, մանուֆակտուրայի ու խանութի արտաքին ոլորտում, տանը կատարվող աշխատանքի ոլորտում, որ առանց այն էլ բոլորովին անկանոն է, հում նյութի և պատվերների կողմից ամբողջովին կախված է կապիտալիստի քմահաճույքից, որն այստեղ չի կաշկանդված շենքերի, մեքենաների և այլ հարմարանքների օգտագործման վերաբերյալ ոչ մի նկատառումով և ոչ մի ռիսկ չի անում, բացի հենց բանվորների կաշուց,— այդ արտաքին ոլորտում սիստեմատիկորեն աճեցվում է այսպիսով մի արդյունաբերական ռեզերվային բանակ, որը միշտ պատրաստ է կապիտալին ծառայելու, որը տարվա մի մասում նոսրանում է՝ մարդկային ուժերից վեր տաժանելի աշխատանքի հետևանքով, իսկ տարվա մյուս մասում հասցվում է բոսյակային վիճակի աշխատանքի պակասության պատճառով։ «Ձեռնարկատերերը,— ասում է «Children’s Employment Commission»-ը,— տանը կատարվող աշխատանքի սովորության դարձած անկանոնությունը շահագործում են, որպեսզի այն ժամանակ, երբ արտակարգ աշխատանքներ են հարկավոր, այդ աշխատանքը երկարաձգեն մինչև գիշերվա ժամի 11-ը, 12-ը, 2-ը կամ, ինչպես տարածված դարձվածքն է ասում, մինչև ուզած ժամը, և այդ արվում է այնպիսի շենքերում, «որտեղ միայն գարշահոտությունը բավական է, որ ձեզ ուշաթափ գետին գլորի» (the stench is enough to knock you down)։ Գուցե դուք գնաք մինչև դուռը և այն բաց անեք, բայց չեք վստահանա առաջ գնալ»<ref>«Children’s Employment Commission. 4th Report», էջ XXXV, № 235 և 237։</ref>։ «Որքա՜ն խեղկատակ են մեր ձեռնարկատերերը,— ասում է ունկնդրված վկաներից մեկը, մի կոշկակար,— եթե նրանք կարծում են, թե պատանուն ոչ մի վնաս չի պատճառում այն, որ տարվա կես մասում նրան խոշտանգում են սպանիչ աշխատանքով, իսկ մյուս կեսում հարկադրում են համարյա բոլորովին անգործ թափառելու»<ref>«Children’s Employment Commission. 4th Report», էջ № 56։</ref>։
Ինչպես տեխնիկական արգելքների, այնպես էլ այդ, այսպես կոչված, «առևտրական սովորությունների» («usage which have grown with the growth of trade») մասին շահագրգռված կապիտալիստներն ասում էին և ասում են, թե դրանք արտադրության «բնական սահմաններ» են,— բամբակեղենի արդյունաբերության լորդերի սիրած գանգատը այն ժամանակաշրջանում, երբ նրանց առաջին անգամ սպառնալ սկսեց գործարանային օրենքը։ Թեև նրանց արդյունաբերությունն ամեն մի այլ արդյունաբերությունից ավելի մեծ չափով է հիմնվում համաշխարհային շուկայի, ուրեմն և նավագնացության վրա, սակայն փորձը մերկացրեց նրանց սուտը։ Այն ժամանակվանից սկսած անգլիական գործարանային տեսուչներն ամեն մի, այսպես կոչված, «առևտրական արգելքի» վերաբերվում են որպես դատարկ խուսաբանության<ref>«Ինչ վերաբերում է այն առևտրական վնասներին, որոնք առաջ էին գալիս ծովով փոխադրվող պատվերները համապատասխան ժամկետում չկատարելուց, ապա ես հիշում եմ, որ այդ գործարանային ձեռնարկատերերի սիրած փաստարկն էր 1832 ու 1833 թվականներին։ Այն բոլորը, ինչ հիմա կարելի է ասել այս առարկայի առթիվ, չունի այնպիսի ուժ, ինչպես այն ժամանակ, երբ շոգին դեռ երկու անգամ չէր կրճատել բոլոր տարածությունները և փոխադրության նոր հարմարանքներ չէր ստեղծել։ Հենց այն ժամանակ էլ այդ փաստարկը սնանկ էր գործնական փորձի առաջ, իսկ հիմա նա ոչ մի փորձի չի դիմանա» («Reports of Insp. of Fact. for 31st October 1862», էջ 54, 55)։</ref>։ Իրոք, «Children’s Employment Commission»-ի հիմնավոր ու բարեխիղճ հետազոտություններն ապացուցում են, որ աշխատանքային օրվա կարգավորումը արդյունաբերության մի քանի ճյուղերում լոկ ավելի հավասարաչափ կբաշխեր ամբողջ տարվա վրա աշխատանքի այն մասսան, որն արդեն կիրառվում է այդ ճյուղերում<ref>«Children’s Employment Commission. 3rd Report», էջ XVIII, № 118։</ref>, որ այդ կարգավորումը կծառայեր որպես առաջին ռացիոնալ սանձը մոդայի փոփոխական քմահաճույքների դեմ, որոնք մարդասպան են, անմիտ և ըստ էության չեն համապատասխանում խոշոր արդյունաբերության սիստեմին<ref>1699 թվականին արդեն Ջոն Բելլերսը նկատում է. «Մոդաների անհաստատությունը անհրաժեշտորեն ավելացնում է աղքատների թիվը։ Նա երկու մեծ չարիք է պարունակում. 1) բանվորները ձմեռը տառապում են աշխատանքի պակասությունից, մետաքսե կտորեղեն վաճառող առևտրականներն ու ձեռնարկատեր-շուլհակները, մինչև որ գարունը չգա և չպարզվի, թե ինչ մոդա է լինելու, չեն վստահանում իրենց կապիտալները ծախսել և դրանով օգնել բանվորներին՝ որոշ աշխատանք տալով. 2) գարնանը բանվորների թիվն անբավարար է լինում, և գործատեր-ջուլհակները պետք է բազմաթիվ աշկերտներ ներգրավեն թագավորության առևտրի մատակարարումն ապահովելու համար քառորդ կամ կես տարով. այս հանգամանքը խլում է աշխատող ձեռքերը հողագործությունից, գյուղը զրկում է աշխատողներից և վիթխարի չափով լցնում է քաղաքները մուրացիկներով. ձմեռը նրանք, որոնք ամաչում են մուրալ, սովամահ են լինում» («Essays about the Poor, Manufactures etc.», էջ 9)։</ref>, որ օվկիանոսյան նավագնացության և. ընդհանրապես հաղորդակցության միջոցների զարգացումը վերացրել է սեզոնային աշխատանքի բուն տեխնիկական հիմքը<ref>«Children’s Employment Commission. 5th Report», էջ 171, № 34։</ref>, որ մյուս, իբր թե վերահսկողության չենթարկվող, բոլոր պայմանները վերացվում են շենքերի ընդարձակումով, լրացուցիչ մեքենաներով, միաժամանակ զբաղված բանվորների թվի ավելացումով<ref>Այսպես, օրինակ, Բրեդֆորդի արտահանող առևտրականների ցուցմունքներում ասված է. «Այսպիսի հանգամանքներում պարզ է, որ կարիք չկա դեռահասներին ստիպելու ավելի աշխատել խանութներում, քան առավոտյան ժամի 8-ից մինչև երեկոյան ժամի 7-ը կամ 7½-ը։ Այս բացառապես ավելադիր ծախսումների ու ավելադիր ձեռքերի հարց է։ (Երեխաներն ստիպված չէին լինի մինչև ուշ գիշեր աշխատելու, եթե ձեռնարկատերերի մի մասը այնպես ծարավի չլիներ շահույթի. ավելադիր մեքենան արժե ընդամենը 16 կամ 18 ֆունտ ստեռլինգ։) ...Բոլոր դժվարություններն առաջ են գալիս հարմարանքների ու շենքի պակասությունից» (նույն տեղում, էջ 171, № 35, 36 և 38)։</ref> և դրանից բխող հետադարձ ազդեցությամբ խոշոր առևտրի սիստեմի վրա<ref>Նույն տեղում։ Ահա Լոնդոնի մի գործարանատիրոջ ցուցմունքը, որն աշխատանքային օրվա պարտադիր կարգավորումը համարում է բանվորներին գործարանատերերի դեմ և հենը հենց գործարանատերերին խոշոր առևտրի դեմ պաշտպանելու միջոց. «Մեր ճյուղի վրա ճնշում են գործադրում ապրանք արտահանողները, որոնք, օրինակ, մտադիր են ապրանքներն առագաստանավով ուղարկել. նրանք ուզում են որոշ սեզոնի սկզբին տեղում լինել — և միևնույն ժամանակ գրպանները դնել առագաստանավով ու շոգենավով ապրանք տեղափոխելու գնի տարբերությունը, կամ երկու շոգենավից նրանք ընտրում են ավելի վաղ մեկնողը, որպեսզի իրենց մրցորդներից շուտ հայտնվեն օտարերկրյա շուկայում»։</ref>։ Սակայն կապիտալը, ինչպես նա հաճախակի հայտարարել է իր ներկայացուցիչների բերանով, այդպիսի հեղաշրջման հոժարում է «միայն ընդհանուր պառլամենտական ակտի ճնշման տակ»<ref>«Այս բանից կարելի էր խուսափել,— ասում է մի գործարանատեր,— պառլամենտական մի ընդհանուր օրենքի ճնշման տակ արտադրությունն ընդարձակելու գնով» (նույն տեղում, էջ X, № 38)։</ref>, որը հարկադիր օրենքով կարգավորում է աշխատանքային օրը։
====9. ԳՈՐԾԱՐԱՆԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ (ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈՒ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ)։ ՆՐԱ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԱՐԱԾՈՒՄՆ ԱՆԳԼԻԱՅՈՒՄ====