|աղբյուր = [[«Կապիտալ»]]
}}
{{անավարտ}}
==ՉՈՐՐՈՐԴ ԲԱԺԻՆ։ ՀԱՐԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՎԵԼՅԱԼ ԱՐԺԵՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ==
===ՏԱՍՆԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ։ ՀԱՐԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՎԵԼՅԱԼ ԱՐԺԵՔԻ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ===
Աշխատանքային օրվա այն մասը, որը միայն կապիտալի կողմից վճարված աշխատուժի արժեքի համարժեքն է արտադրում, մինչև այժմ մենք ընդունում էինք որպես հաստատուն մեծություն, և նա իրոք արտադրության տվյալ պայմաններում, հասարակության տնտեսական զարգացման տվյալ աստիճանի վրա հաստատուն մեծություն է։ Բանվորն իր այդ անհրաժեշտ աշխատաժամանակից կարող է 2, 3, 4, 6 ժամ և է՛լ ավելի աշխատել։ Այդ երկարացման չափերից են կախված հավելյալ արժեքի նորման և աշխատանքային օրվա մեծությունը։ Եթե անհրաժեշտ աշխատաժամանակը, այսպիսով, հաստատուն է, ապա, ընդհակառակը, ամբողջ աշխատանքային օրը փոփոխուն մեծություն է։ Հիմա ենթադրենք, որ մեզ տրված են ինչպես աշխատանքային օրվա ընդհանուր տևողությունը, այնպես էլ նրա բաժանումը անհրաժեշտ աշխատանքի ու հավելյալ աշխատանքի։ Ասենք, օրինակ, ac գիծը` a----------b--c, ներկայացնում է տասներկուժամյա աշխատանքային օր, ab հատվածը՝ 10 ժամ անհրաժեշտ աշխատանք, bc հատվածը՝ 2 ժամ հավելյալ աշխատանք։ Հարց է ծագում, թե ինչպե՞ս կարող է հավելյալ արժեքի արտադրությունը մեծացվել, ուրիշ խոսքով — ինչպե՞ս կարող է հավելյալ աշխատանքը երկարացվել առանց ac-ի որևէ հետագա երկարացման կամ ac-ի որևէ հետագա երկարացումից անկախ։
Այն ռևոլյուցիան, որ խոշոր արդյունաբերությունն առաջ է բերում հողագործության մեջ և հողագործական արտադրության ագենտների հասարակական հարաբերությունների մեջ, կարող է շարադրվել միայն հետագայում։ Այստեղ բավական է, կանխելով հետագա շարադրանքը, մատնանշել այդ ռևոլյուցիայի մի քանի հետևանքները։ Եթե մեքենաների գործածությունը հողագործության մեջ մեծ մասամբ զերծ է այն ֆիզիկական վնասակար հետևանքներից, որ նա հասցնում է գործարանային բանվորին<ref>Անգլիական հողագործության մեջ կիրառվող մեքենաների մանրամասն նկարագրությունը գտնվում է դ-ր W. Hamm-ի «Die Landwirtschaftlichen Geräthe und Maschinen Englands» աշխատության մեջ, 2-րդ հրատ., 1856։ Անգլիական հողագործության զարգացման իր ուրվագծում պ. Համմը չափազանց անքննադատորեն հետևում է պ. Լեոնս դե Լավերնին։ {'''4-րդ հրատ. հավելում.'''— Հիմա այդ աշխատությունը, իհարկե, հնացել է։— Ֆ. Է.}</ref>, ապա դրա փոխարեն այստեղ նա գործում է է՛լ ավելի ինտենսիվորեն և, դիմադրության չհանդիպելով, ազդում է բանվորների «ավելորդ» դառնալու վրա, ինչպես որ հետո մենք ավելի մանրամասն ցույց կտանք։ Քեմբրիջ ու Սաֆֆոլկ կոմսություններում, օրինակ, մշակվող հողի տարածությունը վերջին քսան տարում խիստ ավելացել է, այնինչ գյուղական բնակչությունը նույն ժամանակաշրջանում պակասել է ո՛չ միայն հարաբերաբար, այլև բացարձակորեն։ Հյուսիսային Ամերիկայի Միացյալ Նահանգներում հողագործական մեքենաներն առայժմ միայն պոտենցիալ բանվորներին են փոխարինում, այսինքն՝ նրանք արտադրողին հնարավորություն են տալիս ավելի մեծ տարածություն մշակելու, բայց դուրս չեն քշում արդեն զբաղված բանվորներին։ Անգլիայում և Ուելսում հողագործական մեքենաների արտադրությանը մասնակցող անձերի թիվը 1861 թվականին կազմում էր 1 034, մինչդեռ շոգեմեքենաներով ու աշխատամեքենաներով աշխատող հողագործական բանվորների թիվը ընդամենը միայն 1 205 էր։
Հողագործության ոլորտում խոշոր արդյունաբերությունը գործում է մեծագույն ռևոլյուցիոնությամբ այն իմաստով, որ նա ոչնչացնում է հին հասարակության պատվարը, «գյուղացուն», և նրա տեղը առաջ է քաշում վարձու բանվորին։ Այսպիսով, գյուղի սոցիալական հեղաշրջման պահանջներն ու սոցիալական հակադրությունները նույնանման են դառնում քաղաքի հետ։ Գործը ամենահնամոլական, ամենաանռացիոնալ և ամենաաննպատակահարմար կերպով վարելու փոխարեն հանդես է գալիս գիտության գիտակցական տեխնոլոգիական կիրառումը։ Արտադրության կապիտալիստական եղանակը ավարտում է հողագործության ու արդյունաբերության սկզբնական ընտանեկան ա՛յն միության խզումը, որը զուգակցում էր երկուսի մանկական անզարգացած ձևերը։ Բայց այդ եղանակը միևնույն ժամանակ ստեղծում է մի նոր, ավելի բարձր սինթեզի — հողագործության ու արդյունաբերության դաշինքի նյութական նախադրյալներ նրանց հակադրորեն զարգացած ձևերի հիմքի վրա։ Քաղաքային բնակչության հարաճուն գերակշռության հետ, այն բնակչության, որ կապիտալիստական արտադրությունը կուտակում է խոշոր կենտրոններում, նա, մի կողմից, կուտակում է հասարակության առաջընթաց շարժման պատմական ուժը, իսկ մյուս կողմից՝ արգելք է հանդիսանում նյութերի փոխանակությանը մարդու և հողի միջև, այսինքն՝ հողի այն բաղադրամասերը հողին վերադարձնելուն, որ մարդն օգտագործել է սննդամիջոցների ու հագուստեղենի ձևով, այսինքն՝ խախտում է հողի հարատև պտղաբերության հավիտենական բնական պայմանը։ Դրանով էլ հենց նա միաժամանակ խորտակում է քաղաքային բանվորների ֆիզիկական առողջությունն ու գյուղական բանվորների մտավոր կյանքը<ref>«Դուք ժողովրդին բաժանում եք երկու թշնամի բանակի — կոպիտ շինականների ու փափկասուն գաճաճների։ Ո՜վ երկնային տեր։ Հողագործական ու առևտրական շահերի տարբերությամբ բաժանված ազգն իրեն առողջ է համարում և մինչև, անգամ իրեն լուսավորված ու քաղաքակիրթ է անվանում ոչ թե այդ հրեշավոր ու անբնական բաժանման հակառակ, այլ կարծես հենց դրա հետևանքով» (David Urquhart: «Familiar Words». London 1855, էջ 119)։ Այս հատվածը դրսևորում է միաժամանակ այնպիսի քննադատության ուժն ու թուլությունը, որ կարողանում է քննարկել ու դա տա պարտել արդիականությունը, բայց չի կարողանում հասկանալ այն։</ref>։ Բայց նյութերի այդ փոխանակության սոսկ տարերայնորեն գոյացած պայմանները խորտակելով, կապիտալիստական արտագրությունը հարկադրում է արդեն սիստեմատիկորեն վերականգնելու հիշյալ փոխանակությունը, որպես հասարակական արտադրությունը կարգավորող օրենք, և մարդու լիակատար զարգացմանը համապատասխան ձևով։ Ինչպես մանուֆակտուրայի, այնպես էլ հողագործության մեջ արտադրության պրոցեսի կապիտալիստական բարեփոխությունը միաժամանակ արտադրողների մարտիրոսագրություն է, աշխատանքի միջոցը՝ բանվորի ստրկացման միջոց, շահագործման ու պաուպերացման միջոց է. աշխատանքի պրոցեսների հասարակական կոմբինացիան բանվորի անհատական կենսագործունեության, ազատության ու ինքնուրույնության կազմակերպված ճնշում է։ Գյուղական բանվորների ցրվածությունը մեծ տարածությունների վրա միաժամանակ կոտրում է նրանց դիմադրության ուժը, այնինչ քաղաքային բանվորների համակենտրոնացումը ավելացնում է այդ ուժը։ Ինչպես ժամանակակից քաղաքային արդյունաբերության մեջ, այնպես էլ ժամանակակից հողագործության մեջ աշխատանքի արտադրողական ուժի բարձրացումը և նրա ավելի մեծ շարժունությունը ձեռք են բերվում բուն իսկ աշխատուժի խորտակման ու հյուծման գնով։ Բացի ղրանից, կապիտալիստական հողագործության ամեն մի առաջադիմություն ո՛չ միայն բանվորին կողոպտելու արվեստի, այլև հողը կողոպտելու արվեստի առաջադիմություն է, տվյալ ժամանակամիջոցում հողի պտղաբերությունը բարձրացնելու ամեն մի առաջադիմություն միաժամանակ այդ պտղաբերության մշտական աղբյուրները քայքայելու առաջադիմություն է։ Որքան ավելի է որոշ երկիր, ինչպես, օրինակ, Հյուսիսային Ամերիկայի Միացյալ Նահանգները, ելնում խոշոր արդյունաբերությունից՝ որպես իր զարգացման քողարկված պատվանդանից, այնքան ավելի արագ է կատարվում քայքայման այդ պրոցեսը<ref>Հմմտ. Liebig: «Die Chemie in ihrer Anwendung auf Agrikultur und Physiologie», 7-րդ հրատ 1862, հատկապես առաջին հատորում՝ «Einleitung in die Naturgesetze des Feldbaues»։ [Հմմտ. Ю. Либих: «Химия в приложении к земледелию и физиологии растений». Москва 1870։ Ներածություն։] Արդի հողագործության բացասական կողմը բնագիտության տեսակետից պարզաբանելը Լիբիխի անմահ ծառայութուններից մեկն է։ Հողագործության պատմության մեջ նրա կատարած պատմական էքսկուրսները, թեև կոպիտ սխալներից զերծ չեն, նույնպես լույս են սփռում որոշ հարցերի վրա։ Պետք է ափսոսալ միայն, որ նա խիզախում է այնպիսի ենթադրական հայտարարություններ անելու, ինչպես հետևյալն, է. «Հետագա մանրացումն ու հաճախակի հերկումը ուժեղացնում են օդափոխությունը հողի ծակոտկեն մասնիկներում, ավելացնում ու նորոգում են այդ մասնիկների մակերեսը, որի վրա պետք է, օդը ներգործի. բայց հեշտ է հասկանալ, որ դաշտի բերքատվության ավելացումը չի կարող համամասնական լինել դաշտ ի վրա ծախսված աշխատանքի հետ, որ, ընդհակառակը, բերքատվությունը շատ ավելի փոքր համամասնությամբ է բարձրանում»։ «Այս օրենքը,— ավելացնում է Լիբիխը,— առաջին անգամ Ջ. Ստ. Միլլն այսպես է արտահայտել իր «Principles of Political Economy» աշխատության մեջ, հ. I, էջ 17. «Որ հողի արդյունքը caeteris paribus [մյուս հավասար պայմաններում] ավելանում է զբաղված բանվորների թվի ավելացման նկատմամբ նվազող համամասնությամբ (պ. Միլլը մինչև իսկ Ռիկարդոյի դպրոցի հայտնի օրենքը կրկնում է սխալ ձևակերպումով, որովհետև «the decrease of the labourers employed» [զբաղված բանվորների թվի նվազումը»] Անգլիայում միշտ համաքայլ է ընթացել հողագործության առաջադիմության հետ, ուստի և Անգլիայի համար ու Անգլիայում գտնված օրենքը առնվազն Անգլիայում բոլորովին կիրառում չէր ունենա),— այդ՝ հողագործության ընդհանուր օրենքն է»։ Այդ զարմանքի արժանի կարծիք է, որովհետև Միլլին անծանոթ էր այդ օրենքի հիմքը կազմող պատճառը» (Լիբիխ, հիշատակված աշխատությունը, հատ. I, էջ 143 [ռուս. հրատ. էջ 100] և ծանոթագրությունը)։ Մի կողմ թողնելով սխալ մեկնաբանությունը «աշխատանք» բառի, որի տակ Լիբիխը մի ինչ-որ այլ բան է հասկանում, քան քաղաքատնտեսությունը, համենայն դեպս «զարմանքի արժանի է» այն, որ նա Ջ. Ստ. Միլլին է դարձնում առաջին հռչակողն այն թեորիայի, ո՛րը Ջեմս Անդերսոնն առաջին անգամ հրապարակել է Ա. Սմիթի ժամանակ և հետո մինչև XIX դարի սկզբները կրկնել է իր տարբեր աշխատություններում,— որը 1815 թվականին յուրացրեց Մալթուսը, որ բանագողության վարպետ է ընդհանրապես (բնակչությանը վերաբերյալ նրա ամբողջ թեորիան մի անպատկառ բանագողություն է),— ո՛րը Ուեստը զարգացրեց հենց այն ժամանակ Անդերսոնից անկախ,— ո՛րը Ռիկարդոն 1817 թվականին կապակցեց արժեքի ընդհանուր թեորիայի հետ, և ո՛րն այն ժամանակվանից սկսած Ռիկարդոյի անվան տակ տարածվեց ամբողջ աշխարհով մեկ,— ո՛րը 1820 թվականին գռեհկացրեց Ջեմս Միլլը (Ջ. Ստ. Միլլի հայրը), և ո՛րը, վերջապես, ի միջի այլոց կրկնեց նաև պ. Ջ. Ստ. Միլլը որպես արդեն ընդհանուր տեղ դարձած դպրոցական դոգմա։ Անժխտելի է, որ Ջ. Ստ. Միլլը իր, համենայն դեպս «զարմանքի արժանի», հեղինակավորությունը պարտական է համարյա միայն այդպիսի qui pro quo-ների։</ref>։ Հետևաբար, կապիտալիստական արտադրությունը միայն այն ձևով է զարգացնում արտադրության հասարակական պրոցեսի տեխնիկան ու կոմբինացիան, որ նա միաժամանակ խորտակում է ամեն մի հարստության աղբյուրները՝ հողն ու բանվորին։Հողագործության ոլորտում խոշոր արդյունաբերությունը գործում է մեծագույն ռևոլյուցիոնությամբ այն իմաստով, որ նա ոչնչացնում է հին հասարակության պատվարը, «գյուղացուն», և նրա տեղը առաջ է քաշում վարձու բանվորին։ Այսպիսով, գյուղի սոցիալական հեղաշրջման պահանջներն ու սոցիալական հակադրությունները նույնանման են դառնում քաղաքի հետ։ Գործը ամենահնամոլական, ամենաանռացիոնալ և ամենաաննպատակահարմար կերպով վարելու փոխարեն հանդես է գալիս գիտության գիտակցական տեխնոլոգիական կիրառումը։ Արտադրության կապիտալիստական եղանակը ավարտում է հողագործության ու արդյունաբերության սկզբնական ընտանեկան ա՛յն միության խզումը, որը զուգակցում էր երկուսի մանկական անզարգացած ձևերը։ Բայց այդ եղանակը միևնույն ժամանակ ստեղծում է մի նոր, ավելի բարձր սինթեզի — հողագործության ու արդյունաբերության դաշինքի նյութական նախադրյալներ նրանց հակադրորեն զարգացած ձևերի հիմքի վրա։ Քաղաքային բնակչության հարաճուն գերակշռության հետ, այն բնակչության, որ կապիտալիստական արտադրությունը կուտակում է խոշոր կենտրոններում, նա, մի կողմից, կուտակում է հասարակության առաջընթաց շարժման պատմական ուժը, իսկ մյուս կողմից՝ արգելք է հանդիսանում նյութերի փոխանակությանը մարդու և հողի միջև, այսինքն՝ հողի այն բաղադրամասերը հողին վերադարձնելուն, որ մարդն օգտագործել է սննդամիջոցների ու հագուստեղենի ձևով, այսինքն՝ խախտում է հողի հարատև պտղաբերության հավիտենական բնական պայմանը։ Դրանով էլ հենց նա միաժամանակ խորտակում է քաղաքային բանվորների ֆիզիկական առողջությունն ու գյուղական բանվորների մտավոր կյանքը<ref>«Դուք ժողովրդին բաժանում եք երկու թշնամի բանակի — կոպիտ շինականների ու փափկասուն գաճաճների։ Ո՜վ երկնային տեր։ Հողագործական ու առևտրական շահերի տարբերությամբ բաժանված ազգն իրեն առողջ է համարում և մինչև անգամ իրեն լուսավորված ու քաղաքակիրթ է անվանում ոչ թե այդ հրեշավոր ու անբնական բաժանման հակառակ, այլ կարծես հենց դրա հետևանքով» (David Urquhart: «Familiar Words». London 1855, էջ 119)։ Այս հատվածը դրսևորում է միաժամանակ այնպիսի քննադատության ուժն ու թուլությունը, որ կարողանում է քննարկել ու դատապարտել արդիականությունը, բայց չի կարողանում հասկանալ այն։</ref>։ Բայց նյութերի այդ փոխանակության սոսկ տարերայնորեն գոյացած պայմանները խորտակելով, կապիտալիստական արտադրությունը հարկադրում է արդեն սիստեմատիկորեն վերականգնելու հիշյալ փոխանակությունը, որպես հասարակական արտադրությունը կարգավորող օրենք, և մարդու լիակատար զարգացմանը համապատասխան ձևով։ Ինչպես մանուֆակտուրայի, այնպես էլ հողագործության մեջ արտադրության պրոցեսի կապիտալիստական բարեփոխությունը միաժամանակ արտադրողների մարտիրոսագրություն է, աշխատանքի միջոցը՝ բանվորի ստրկացման միջոց, շահագործման ու պաուպերացման միջոց է. աշխատանքի պրոցեսների հասարակական կոմբինացիան բանվորի անհատական կենսագործունեության, ազատության ու ինքնուրույնության կազմակերպված ճնշում է։ Գյուղական բանվորների ցրվածությունը մեծ տարածությունների վրա միաժամանակ կոտրում է նրանց դիմադրության ուժը, այնինչ քաղաքային բանվորների համակենտրոնացումը ավելացնում է այդ ուժը։ Ինչպես ժամանակակից քաղաքային արդյունաբերության մեջ, այնպես էլ ժամանակակից հողագործության մեջ աշխատանքի արտադրողական ուժի բարձրացումը և նրա ավելի մեծ շարժունությունը ձեռք են բերվում բուն իսկ աշխատուժի խորտակման ու հյուծման գնով։ Բացի ղրանից, կապիտալիստական հողագործության ամեն մի առաջադիմություն ո՛չ միայն բանվորին կողոպտելու արվեստի, այլև հողը կողոպտելու արվեստի առաջադիմություն է, տվյալ ժամանակամիջոցում հողի պտղաբերությունը բարձրացնելու ամեն մի առաջադիմություն միաժամանակ այդ պտղաբերության մշտական աղբյուրները քայքայելու առաջադիմություն է։ Որքան ավելի է որոշ երկիր, ինչպես, օրինակ, Հյուսիսային Ամերիկայի Միացյալ Նահանգները, ելնում խոշոր արդյունաբերությունից՝ որպես իր զարգացման քողարկված պատվանդանից, այնքան ավելի արագ է կատարվում քայքայման այդ պրոցեսը<ref>Հմմտ. Liebig: «Die Chemie in ihrer Anwendung auf Agrikultur und Physiologie», 7-րդ հրատ 1862, հատկապես առաջին հատորում՝ «Einleitung in die Naturgesetze des Feldbaues»։ [Հմմտ. Ю. Либих: «Химия в приложении к земледелию и физиологии растений». Москва 1870։ Ներածություն։] Արդի հողագործության բացասական կողմը բնագիտության տեսակետից պարզաբանելը Լիբիխի անմահ ծառայութուններից մեկն է։ Հողագործության պատմության մեջ նրա կատարած պատմական էքսկուրսները, թեև կոպիտ սխալներից զերծ չեն, նույնպես լույս են սփռում որոշ հարցերի վրա։ Պետք է ափսոսալ միայն, որ նա խիզախում է այնպիսի ենթադրական հայտարարություններ անելու, ինչպես հետևյալն, է. «Հետագա մանրացումն ու հաճախակի հերկումը ուժեղացնում են օդափոխությունը հողի ծակոտկեն մասնիկներում, ավելացնում ու նորոգում են այդ մասնիկների մակերեսը, որի վրա պետք է, օդը ներգործի. բայց հեշտ է հասկանալ, որ դաշտի բերքատվության ավելացումը չի կարող համամասնական լինել դաշտի վրա ծախսված աշխատանքի հետ, որ, ընդհակառակը, բերքատվությունը շատ ավելի փոքր համամասնությամբ է բարձրանում»։ «Այս օրենքը,— ավելացնում է Լիբիխը,— առաջին անգամ Ջ. Ստ. Միլլն այսպես է արտահայտել իր «Principles of Political Economy» աշխատության մեջ, հ. I, էջ 17. «Որ հողի արդյունքը caeteris paribus [մյուս հավասար պայմաններում] ավելանում է զբաղված բանվորների թվի ավելացման նկատմամբ նվազող համամասնությամբ (պ. Միլլը մինչև իսկ Ռիկարդոյի դպրոցի հայտնի օրենքը կրկնում է սխալ ձևակերպումով, որովհետև «the decrease of the labourers employed» [զբաղված բանվորների թվի նվազումը»] Անգլիայում միշտ համաքայլ է ընթացել հողագործության առաջադիմության հետ, ուստի և Անգլիայի համար ու Անգլիայում գտնված օրենքը առնվազն Անգլիայում բոլորովին կիրառում չէր ունենա),— այդ՝ հողագործության ընդհանուր օրենքն է»։ Այդ զարմանքի արժանի կարծիք է, որովհետև Միլլին անծանոթ էր այդ օրենքի հիմքը կազմող պատճառը» (Լիբիխ, հիշատակված աշխատությունը, հատ. I, էջ 143 [ռուս. հրատ. էջ 100] և ծանոթագրությունը)։ Մի կողմ թողնելով սխալ մեկնաբանությունը «աշխատանք» բառի, որի տակ Լիբիխը մի ինչ-որ այլ բան է հասկանում, քան քաղաքատնտեսությունը, համենայն դեպս «զարմանքի արժանի է» այն, որ նա Ջ. Ստ. Միլլին է դարձնում առաջին հռչակողն այն թեորիայի, ո՛րը Ջեմս Անդերսոնն առաջին անգամ հրապարակել է Ա. Սմիթի ժամանակ և հետո մինչև XIX դարի սկզբները կրկնել է իր տարբեր աշխատություններում,— որը 1815 թվականին յուրացրեց Մալթուսը, որ բանագողության վարպետ է ընդհանրապես (բնակչությանը վերաբերյալ նրա ամբողջ թեորիան մի անպատկառ բանագողություն է),— ո՛րը Ուեստը զարգացրեց հենց այն ժամանակ Անդերսոնից անկախ,— ո՛րը Ռիկարդոն 1817 թվականին կապակցեց արժեքի ընդհանուր թեորիայի հետ, և ո՛րն այն ժամանակվանից սկսած Ռիկարդոյի անվան տակ տարածվեց ամբողջ աշխարհով մեկ,— ո՛րը 1820 թվականին գռեհկացրեց Ջեմս Միլլը (Ջ. Ստ. Միլլի հայրը), և ո՛րը, վերջապես, ի միջի այլոց կրկնեց նաև պ. Ջ. Ստ. Միլլը որպես արդեն ընդհանուր տեղ դարձած դպրոցական դոգմա։ Անժխտելի է, որ Ջ. Ստ. Միլլը իր, համենայն դեպս «զարմանքի արժանի», հեղինակավորությունը պարտական է համարյա միայն այդպիսի qui pro quo-ների։</ref>։ Հետևաբար, կապիտալիստական արտադրությունը միայն այն ձևով է զարգացնում արտադրության հասարակական պրոցեսի տեխնիկան ու կոմբինացիան, որ նա միաժամանակ խորտակում է ամեն մի հարստության աղբյուրները՝ հողն ու բանվորին։
<br>
<TABLE border = 0 width="128px">
<TR>
<TD style='border-top:solid windowtext 1.0pt;'></TD>
</TR>
</TABLE>
<references>