Changes

Ծաղկած փշալարեր

Ավելացվել է 227 բայտ, 17:41, 6 Սեպտեմբերի 2014
Մեր քսանյակն ուներ իր քարտուղարը, որը ոչ այլ ոք էր, եթե ոչ Երևանի քաղաքային կոմիտեի քարտուղարներից մեկը։ Այն էլ պիտի ասել, որ կուսակցականները մեր քսանյակում կազմում էին մեծամասնություն, մի հանգամանք, որ չէր կարող թույլ տալ քարտուղարին կազմակերպել նրանց և ղեկավարությունը վերցնել իր ձեռքը, քանի որ, ինչպես հայտնի է, ղեկավարությունը վերցնելու համար ոչ թե մեծամասնություն պետք է լինել, այլ փոքրամասնություն։ Այն էլ պիտի ասել հանուն արդարության, որ քարտուղարը երբեք չմտածեց ղեկավար դառնալու մասին, որովհետև նման մարմաջով մարդիկ տարվում են, երբ ապրում են մի հասարակության մեջ, ուր կան կուշտեր և քաղցածներ։ Իսկ մեր փոքր համայնքի անդամներն անխտիր քաղցում էին, որով և ղեկավար դառնալու միտքը զրկվում էր իր իմաստից։
Ունեինք մենք մեր մեջ մի նշանավոր ինժեներ, բայց նա իր ինժեներությամբ չէր, որ դարձավ մեր համայնքի սիրելին, ոչ էլ իր հանգիստ, բարեհամբյուր բարեհամբույր վարք ու բարքով։ Նա օժտված էր զարմանալի հիշողությամբ։ Օրը երկու անգամ, առավոտյան և երեկոյան, շաբաթներ շարունակ նա պատմում էր Տոլստոյի «Աննա Կարենինան» և «Պատերազմ և խաղաղությունը»։ Նա ոչ թե պատմում էր այդ վեպերի բովանդակությունը, ոչ, նա առանց գրքի կարդում էր այդ վեպերը և չէր կարելի առանց գեղագիտական բարձր հաճույքի լսել նրան։
Մեր համայնքում կային պետական աչքի ընկնող գործիչներ, նաև մի ականավոր գիտնական, որը կլիներ մոտ վաթսուն տարեկան․ նա դատապարտված էր քսանհինգ տարվա բանտարկության և չափազանց լավ էր զգում իրեն։ Նախքան վճիռն ստանալը նա այն սխալ կարծիքն ուներ, որ ինքը երկու֊երեք տարվա կյանք ունի։ Քսանհինգ տարվա դատավճիռ ստանալուց հետո մարդը վերածնվեց։ Անկասկած պետությունը մի բան գիտե, որ նրան քսանհինգ տարի է տվել․ այդ նշանակում է, որ նա պարտավոր է այդքան էլ ապրել՝ պետությանը պարտք չմնալու համար։
Ագռավներն ունեին իրենց խմբակի հիմնը, նրանց սիրած երգը հենց իրենց անունով էլ կոչվում էր՝ «Սև ագռավ»։ «Սև ագռավ, սև ագռավ, մանկության օրերից կռռացիր, կռկռացիր իմ գլխի վրա․ ի՞նչ ես ոլորվում հիմա էլ, իմ գլխին, մի՞թե զգում ես անկումն իմ, ախ, սև ագռավ, ես քոնն եմ․․․»։ Չի կարելի ասել, որ երգում բացարձակապես կոնֆլիկտ գոյություն չուներ, երգի սկզբի տներում համառորեն ժխտվում էր անձնատվությունը, կար անընդհատ պնդում այն մասին, որ՝ «ես քոնը չե՜մ», բայց, ի վերջո, մթնոլորտն ավելի շիկանում էր, և երգը վերջանում էր զոհի բացարձակ պարտությամբ, ― «ա՜խ, սև ագռավ, ես քո՛նն եմ․․․»։ Ու տիրում էր երգից հետո մի մռայլ, ճնշող լռություն։
Ագռավները դեղձանիկների խմբակին վերագրում էին «Մի վազեր այդչափ արագ» մանկական, միամիտ երգը։ Երբ վերջիններն ազատություն էին տալիս իրենց լավատեսությանը և խոսքերն իրարից խլելով ապացուցում էին, որ հուսահատվելու ոչ մի պատճառ չկա և որ, վերջիվերջո, արդարությունը պիտի՛, այոայո՛, պիտի՛ հաղթանակի, Թայչարուխցի Օթելլոն նշան էր տալիս, և ագռավները մի մարդու նման երգում էին «Դեղձանիկների հիմնը»․<poem>
Մի՛ վազեր այդչափ արագ,
 
Իմ աղվորիկ նապաստակ,
 
Շատ փոքրիկ ես տակավին,
 
Թաթիկնրդ կհոգնեն․․․
</poem>
Սի՜րտ պետք էր, որ դիմանար․․․
Վերջում՝ իհարկե բանկետ։ Նստում ենք բոլորս շրջանաձև, ամեն մեկի առաջ իր օրվա ընթացքում խնայած հացը, իսկ մեջտեղը՝ Երևանի անմահական, հազարաստղանի ջուրը։ Օրվա թամադան նույն ինքը՝ հանդիսավոր նիստի նախագահն է․ խմում ենք հոբելյարի, ներկաների կենացը և նրանց հիշատակին, որոնք խիստ հարգելի խատճառներով չկարողացան իրենց մասնակցությունը բերել այս մեծ և պատմական ու պատվական երեկոյին, խմում ենք, խմում մինչև վերջին կաթիլը։
 
․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․
․․․ Ճամփանե՜ր, ճամփանե՜ր։ ― Նորից աշուն էր, աշունը փչեց իր դեղին բուռուները և Նորքից, Կոնդից ու Քանաքեռի բարձրունքից քշեց անթիվ, անհամար դեղին տերևներ։ Նրանցից մի քանիսն ընկան բանտի բակը, ընկան ու անշարժացան։
Կեսգիշերին դուռը բացվեց։ Դռների մեջ կանգնածներից մեկը կարդաց երկու ճարտարապետների ազգանունները։ Նրանց հրամայվեց դուրս գալ։ Առանց իրերի։
Առանց իրերի։ Ա՛յս էր կասկածելին և սարսափելին։ Առանց իրերի, ինչո՞ւ առանց իրերի։ Ագռավները փակեցին իրենց աչքերը, ― մենք այդպես էլ գիտեինք, ― կարծես ասում էին նրանց փակ աչքերը։ Առաստաղին կպած լամպի ազոտ աղոտ լույսի տակ երկու ճարտարապետների անտեր մնացած իրերի երկու կապոցները չարագուշակ խորհուրդ էին ստանում, հատկապես նրանցից մեկը։ Ճարտարապետներից մեկի ադյալը մուգ֊կարմրագույն էր։
Ոչ֊ոք չէր խոսում։ Եվ ի՞նչ խոսեին։ Ագռավներն իրենց ասծածն ասածն ասել էին, դեղձանիկները դայլալելու հիմք չունեին, լսվում էր միայն ծխողների լուցկիների չրթոցը։ Թայչարուխցի Օթելլոն բարձր հազաց։ Նրան սաստեցին այս ու այն կողմից, ― «սը՛ս», ― նա երկու ձեռքերը բռունց բռունցք արած վեր բարձրացրեց ու թափով խփեց ծնկներին։ Այս նշանակում էր, ― «ի՞նչ է, հազալու իրավունք չունե՞մ․․․»։ ― Հետո ժպտաց։ Ժպիտը վարակիչ չէր։ Ուր որ ընկավ, կորավ նրա ժպիտը, և նա խեղճացավ։
Լռություն, լռություն, լռություն, այնպիսի մի լռություն, որը բանաստեղծի ասածի նման աճում է, աղմուկ դառնում։ Ա՛խ, եթե հիմա գուռը դուռը բացվեր և ներս խոթվեին երկու ճարտարապետները, երկուսն էլ գրեթե մի բոյի, այն ժամանակ, այո՛, այն ժամանակ ամեն ինչ կգնար իր բնականոն ճանապարհով, և այն ժամանակ դեղձանիկները ցույց կտային ագռավներին։ Ասենք, ի՞նչ կարող էին ցույց տալ, պարզապես պիտի կտցահարեին, գիշեր֊ցերեկ կտցահարեին այդ սև ագռավներին։
Պետք էր որ լուսաբաց լիներ, երբ լսվեց ավտոյի հռինդ, հետո լսվեց, թե ինչպես բացվեց բանտի դուռը, և լսվեցին ոտնաձայներ։ Երկու անգամ երկուսի նման պարզ էր, որ գալիս են տանեն հաջորդ զույգին կամ զույգերին։ Տեսնես ո՞ւր են տանում, ― ո՞ւր պիտի տանեն, նման դեպքերում ո՞ւր են տանում, ― աներանց տո՞ւն․․․ խե՜ղճ ինժեներներ․ խե՜ղճ մենք։
Արևը խտտում է մեր աչքերը։ Մեր ոտները թմրած են։ Նայում ենք շուրջը։ Այս ի՞նչ բան է, տղե՛րք։ Կեցցե՜․․․ այս ի՞նչ երջանկություն է, մեզ աքսոր են տանում․․․ կայարա՛ն։
․․․ Կեցցե համեմատական երջանկությունը։ Մենք գտնվում ենք կայարանի հրապարակում։ Այստեղ մեզ սպասում է բացառիկ ընդունելություն՝ ամենաբարձր մակարդակով։ Կողմնակի ոչ մի քաղաքացի։ Ոչ էլ ուղղակի։ Ընդարձակ հրապարակը գտնվում է զինվորական հսկողության տակ։ Այստեղ֊այնտեղ երևում են զինված պահնորդներ՝ վարժեցրած շների հետ։ Այս բոլորն, իհարկե, արվում է մեր ապահովության համար։ Նրանք արգելել են ամեն երթևեկ և փակել բոլոր ճանապարհները։ Առանց այս հոգատար միջոցառումների ժողովուրդը կարող է հարձակվել․․․ ո՞ւմ վրա․․․ Իհարկե, իր թշնամիների, մե՛զ վրա, մե՛զ վրա։ Նրանք մեզ բզիկ֊բզիկ, ակնոցավոր օձի լեզվով ասած՝ հողմացրիվ կանեն, հում֊հում կուտեն։ Մենք հիմա պաշտպանված ենք ամեն կողմից շներով և մարդկանցով։ Մեզ չեն գնդակահարում, մեզ տանում են հյուսիս, աքսոր։ Կեցցր՜ Կեցցե՜ մարդասիրությունը, կամ այն մյուս բառով ասած՝ հո՛ւմ․․․ հո՛ւմ․․․ հումանիզմը։ Շնորհակալությո՜ւն, շնորհակալությո՜ւն՝ հոգատարության համար։ Հո՛ւմ֊հո՛ւմ֊հումանիզմի՛ համար։
․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․
― Հո՜ւմ․․․ հո՜ւմ, ― ես ուզում եմ լայն բանալ իմ աչքերը, բայց դրանից արցունքներն ավելի առատ են հոսում բարձին։ Ծիծաղելի է, ես ոչ ավել, ոչ պակաս՝ հեկեկում եմ։ Այսպես հեկեկում էի ես, երբ փոքր էի, ― հո՛ւմ․․․ հո՛ւմ․․․
Վստահելի
1396
edits