Changes
:::::Աստծունն են և՛ արևելքը, և՛ արևմուտքը։
::::::::::''ԶուրանՂուրան, «Բաքարա», 115''
Գանձարանի սենյակի միակ բաց դռան միջով նայելիս ասես մշուշի մեջ երևացող Էնդերունի բակի թաց և մեծ սոճիները և երջանիկ այգում, որպեսզի մեր սուլթանը չլսի և չանհանգստանա, միմյանց հետ ձեռքի շարժումներով խոսող երկու երիտասարդ պալատական տղաների շարժումներն ինձ կանչեցին դեպի դրսի հիանալի աշխարհ, բայց ամոթի և մեղքի զգացումից անշարժ մնացի։
== 50. Մենք երկու դերվիշ ենք ==
Մեր սուլթանի նախապապի՝ հարյուրավոր տարիների ընթացքում հարյուրավոր երկրներ գրավելով, թալանելով լցրած գանձարանների ամենագաղտնի անկյուններում, մի թղթապանակի մեջ Չինաստանից, Սամարղանդից և Հերաթից եկած գրքերում մեր երկուսի գտնվելու մասին լուրերը մեծ հավանականությամբ գաճաճ Ջեզմի աղայի կողմից մինչև նկարիչներն էին տարածվել, մենք էլ եթե մեր պատմությունը սեփական ոճով պատմենք, այս գեղեցիկ սրճարանը լցրած ընտիր բազմությունից ոչ ոք չի նեղանա և դուրս չի գա, հուսամ։
Մեր մահից հարյուր տասը տարի հետո անհավատի օջախ, սատանայի բույն մեր թեքքեների, անբուժելի և առանց այդ էլ որպես «իրանցիների կողմնակից» մեղադրվելուց՝ փակվելուց հետո քառասուն տարի է անցել, բայց տեսեք ձեր առաջ կանգնած ենք։ Ինչո՞ւ։ Որովհետև եվրոպական ոճով են մեզ նկարել, այդ պատճառով։ Ինչպես երևում է այս նկարում, մի օր մենք՝ երկու դերվիշ, մեր սուլթանի երկրում մի քաղաքից մյուսն էինք գնում։
Բոբիկ ոտքերով, մեծագլուխ, կիսամերկ, հագներս մեկական անթևնոց եղնիկի մորթի, մեջքներիս՝ մեկական գոտի, ձեռքներիս՝ ոլորուն գլխով ձեռնափայտ, վզներիցս կախ շղթաներին՝ մուրացկանի բաժակներ և փայտ ջարդելու կացին մեկիս մոտ, մյուսի մոտ՝ ուտելիքի գավաթ. Աստված ինչ կտա, մի գդալ։ Հիմա, սիրելի ընկերոջս, սիրելի եղբորս հետ ինչպես միշտ ինքնամոռաց վիճում ենք. ով է առաջին գդալը ուտելու, ո՛չ ես, ո՛չ դու էինք ասում, երբ մի մեծ տան աղբյուրի գլխին մեզ մի ֆրանսիացի տարօրինակ ճանապարհորդ կանգնեցրեց, մեկական արծաթե վենետիկյան սիքքե տվեց, սկսեց նկարել։
Եվրոպացին տարօրինակ է. կարծես մեր սուլթանի վրանն ենք, այնպես էր մեզ տեղադրել թղթի կենտրոնում, մեր կիսամերկ վիճակով էր մեզ պատկերում, երբ անմիջապես հիշեցի, որոշեցի սիրելի ընկերոջս էլ ասել, որ իսկական աղքատ, մուրացկան, Քալենդարի դերվիշի նմանվելու համար մեր աչքերը պետք է այնպես պտտեցնենք, որ կույրի նման երևանք։ Այդ վիճակում դերվիշը ոչ թե բնությունը և դրսի աշխարհն է տեսնում, այլ իր գլխի աշխարհը։ Ու քանի որ մեր գլուխները թմրախոտի ազդեցության տակ են, այդ աշխարհը մեզ համար շատ հաճելի է։
Բայց արի ու տես, որ դրսի տեսարանը փչացավ, որովհետև լսեցինք, թե մի հոջա ինչպես է բղավում։
Ամա՜ն, հանկարծ սխալ չհասկանաք։ Անցած շաբաթ հոջա էֆենդու մասին էի խոսել այս գեղեցիկ սրճարանում, ինձ սխալ էին հասկացել. այդ հոջա էֆենդին էրզրումցի քարոզիչ Նուսրեթ հոջան չէր, ոչ էլ անհայտ հոր տղա Հուսրեթ հոջան, ոչ էլ ծառի վրա սատանայի հետ սեր անող սվազցի հոջան։ Որովհետև ամեն բան վատ մեկնաբանողներն ասում են, որ եթե հոջա էֆենդուն մի անգամ էլ վատ բան ասի, պատմիչ էֆենդու լեզուն կկտրենք, նրա սրճարանն էլ գլխի վրա շուռ կտանք։
Քանի որ հարյուր քսան տարի առաջ սուրճ էլ չկար, մեր հոջա էֆենդին շատ զայրացած էր։
— Ինչո՞ւ ես սրանց նկարում, դո՛ւ, ֆրանսիացի՛ անհավատ,— ասում էր նա։— Գողություն, մուրացկանություն անելով՝ այս խայտառակ քալենդերիները խոտ են ծխում, գինի են խմում, իրար հետ սեր են անում և այս կիսամերկ վիճակներից էլ երևում է, որ նամազ, աղոթք, տուն, ընտանիք, հայրենիք չունեցողներ են, աշխարհի մեղքն են։ Մեր այս գեղեցիկ երկիրն այնքա՜ն գեղեցկություն ունի, ինչո՞ւ ես այս վատությունը նկարում, ուզում ես մեզ վատությո՞ւն անել։
— Ոչ, որովհետև ձեր վատ վիճակը նկարելով՝ ավելի շատ կարող եմ վաստակել,— ասաց անհավատը, և մենք երկու դերվիշով զարմացանք նկարչի խելքի վրա։
— Ավելի շատ վաստակելու համար սատանային էլ գեղեցիկ կնկարե՞ս,— ասաց հոջա էֆենդին, բայց որքան էլ փորձում էր նրան խորամանկորեն ներքաշել վեճի մեջ, ինչպես և կարող եք հասկանալ մեր այս նկարից, ֆրանսիացի նկարիչը յուրահատուկ արհեստի տեր էր, ոչ թե չոր աղմուկի, այլ փողի մասին էր մտածում, նրան չլսեց։
Այսպիսով, մեզ նկարեց, նկարը դրեց ձիու թամբի ետևի թղթապանակում և վերադարձավ իր անհավատ երկիր, բայց օսմանյան հաղթական բանակի՝ Դոն գետի ափի այդ քաղաքն էլ գրավելու և թալանելու պատճառով մենք, հայդե՜, ճանապարհվեցինք ետ և եկանք Ստամբուլի գանձարանի սենյակ։ Այնտեղ էլ մեզ նայեցին ու կրկնօրինակեցին, և մի գաղտնի մատյանից մյուս գիրքը տեղափոխվելով՝ ի վերջո, հայտնվեցինք այս սիրելի, այս կախարդական խմիչքի սրճարանում։ Այժմ.
'''ՆԿԱՐԻ, ՄԱՀՎԱՆ ԵՎ ԱՇԽԱՐՀՈՒՄ ՄԵՐ ՏԵՂԻ ՄԱՍԻն ՄԻ ԿԱՐՃ ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆ'''
Քիչ առաջ ասացի քոնյացի Հոջա էֆենդու մասին, նրա քարոզների հաստ գրքի ամեն էջում այսպես են հրամայում․ քալենդերիներն աշխարհում տեղ չունեն, որովհետև աշխարհի մարդիկ բաժանվում են չորս խմբի՝ 1. բեյեր, 2. առևտրականներ, 3. հողագործներ, 4. արվեստագետներ։ Նրանք ոչ մի խմբի չեն պատկանում։ Ուրեմն տեղ չունեն, ավելորդ են։
Բացի այդ, այսպես է ասում. «Սրանք զույգերով են ման գալիս և միշտ մի գդալ ունեն ու վիճում են, թե առաջինը ով է ամանից ուտելու»։ Իրականում նրանց խնդիրն այն է, թե ով ում հետ է սեր անելու, չիմացողներն առանց հասկանալու ծիծաղում են։ Վայ, սխալ չհասկանաք, հոջան մեր գաղտնիքը հասկացել է, քանի որ նա էլ մեր և գեղեցիկ տղաների և աշակերտների և նկարիչների հետ նույն ճամփի ճամփորդն է։
Բայց իրական գաղտնիքը սա է. երբ ֆրանսիացի անհավատը մեր նկարն էր անում, մեզ այնքան քաղցր էր նայում և այնպիսի ուշադրությամբ, որ սիրեցինք նրան և նրա ձեռքով նկարվելը։ Աշխարհին անզեն աչքով նայելով տեսածը նկարելը սխալ է։ Այսպիսով, մեզ՝ իրականում տեսնողներիս կույր էր նկարում, բայց մենք դրա վրա ուշադրություն չդարձրեցինք։ Հիմա շատ գոհ ենք։ Ըստ հոջա էֆենդու՝ մենք դժոխքում ենք, ըստ որոշ անհավատների՝ հոտած մարմին ենք, և ըստ ձեր՝ այստեղ հավաքված խելացի նկարիչերի համայնքի՝ մենք նկար ենք և նկար լինելու պատճառով, ինչ լավ է, որ կարծես կենդանի մարդու պես ձեր առաջ ենք։ Որովհետև, պարզ է, հոջա էֆենդուն հանդիպելուց հետո Քոնյայից դեպի Սվազ երեք տան մոտ, ութ գյուղերում մուրալով քայլելուց հետո մի գիշեր այնքան ցրտեց և այնքան ձյուն տեղաց, որ մենք՝ երկու դերվիշ, միմյանց փաթաթվելով՝ քնեցինք, սառանք ու մահացանք։ Մահից առաջ երազումս տեսա, որ ինձ նկարել են, և որ իմ նկարը հազար տարի ապրելուց հետո գնում է դրախտ։
== 51. Ես վարպետ Օսմանն եմ ==
Բուխարայում դեռ Աբդուլլահ խանի ժամանակներից մնացած մի պատմություն կա։ Մի շատ կասկածամիտ կառավարիչ՝ Ուզբեկ խանը, դեմ չէր, որ մի նկարի վրա մեկից ավելի նկարիչներ աշխատեն, բայց չէր սիրում, որ նկարիչները մեկը մյուսի էջերին նայելով՝ փոխադարձաբար միմյանց կրկնօրինակում էին։ Որովհետև գծի միջոցով մեղք գործելիս միմյանց անամոթաբար կրկնօրինակող նկարիչներից մեղավորին գտնելն անհնար է լինում։ Ամենակարևորը մեկը մյուսին կրկնօրինակող նկարիչները որոշ ժամանակ անց իրենց ստիպում են մթության մեջ Աստծու հուշերը որոնելու փոխարեն իրենց մտերիմների ուսի վրայով նայել և տեսածները ծուլորեն կրկնօրինակել։ Այդ պատճառով պատերազմներից և դաժան շահերից փախչելով՝ իր մոտ ապաստան գտած հարավից՝ Շիրազից, արևելքից՝ Սամարղանդից եկած երկու մեծ վարպետներին Ուզբեկ խանը սիրով էր դիմավորել, բայց այս երկու հայտնի տաղանդավոր մարդկանց արգելել էր նայել միմյանց նկարներին, նրանց պալատի՝ մեկը մյուսից ամենահեռու երկու անկյունում մեկական փոքրիկ նկարչական սենյակ էր տվել։ Այսպիսով, այս երկու մեծ վարպետներն ուղիղ երեսունյոթ տարի, չորս ամիս անց Աբդուլլահ խանից լսեցին, թե իրենց նկարները որքան հիանալի են, որքան են միմյանցից տարբերվում, որ տեսանկյունից են իրար նման։ Դա նրանց խորհրդավոր թվաց, և անչափ հետաքրքրվեցին միմյանց նկարներով։
Ուզբեկ խանը գորտի պես երկար կյանք ապրեց և երբ մահացավ, երկու ծեր նկարիչները մեկը մյուսի նկարները տեսնելու համար միմյանց սենյակներ վազեցին։ Ավելի ուշ մի բարձի երկու անկյուններում, միմյանց գրքերը գրկած՝ միասին նստելով՝ Աբդուլլահ խանի լեգենդներից լսած միմյանց նկարներին նայելիս երկուսն էլ հիասթափվեցին, որովհետև այդ նկարները խանի պատմած նկարների պես հիանալի չէին, այլ վերջին տարիներին հանդիպած բոլոր նկարների պես սովորական, անլույս ու շաղված էին երևում։ Երկու մեծ վարպետները չհասկացան, որ դրա պատճառը դանդաղ կուրությունն է։ Նրանք դա չհասկացան անգամ որոշ ժամանակ անց, երբ երկուսն էլ ամբողջովին կուրացան, ամբողջ կյանքի ընթացքում թույլ տվեցին, որ իրենց խաբեն, մահացան՝ հավատալով, որ երազանքները նկարներից գեղեցիկ են։
Կեսգիշերին գանձարանի ցուրտ սենյակում քառասուն տարի երազածս գրքերի էջերը ցրտից սառած մատներով թերթելիս Բուխարայի այս դաժան պատմության հերոսներից շատ ավելի երջանիկ էի։
Ամբողջ կյանքում որոշ գրքեր, որոնց լեգենղներն եմ լսել, կուրանալուց և մահանալուց առաջ դրանք ձեռքս վերցնելնն ինձ այնքան էր ոգևորում, որ երբեմն շրջած թերթերից մեկի՝ իմ լսած լեգենդից ավելի գեղեցիկ լինելը տեսնելուն պես շշնջում էի.
— Փառք Աստծու, փառք Աստծու, փառք Աստծու։
Օրինակ՝ ութսուն տարի առաջ շահ Իսմայիլը գետն անցնելով, Հերաթը և ամբողջ Խորասանը ուզբեկներից թրի ուժով ետ գրավելով՝ իր եղբայր Սամ Միրզային Հերաթի նահանգապետ նշանակելուն պես եղբոր այս երջանկությունը շնորհավորելու համար մի գիրք է պատվիրում և Էմիր Խոսրովի՝ Դելիի պալատում տեսած «Աստղերի հանդիպումը» անունով լեգենդների ժողովածուի կրկնօրինակն է պատվիրում գրել և նախշազարդել։ Այս գրքի մի նկար, ինչպես լսել եմ լեգենդներում, մի գետի ափին հանդիպելով՝ իրենց հաղթանակները և հանդիպումները տոնող երկու տիրակալի էր պատկերում, ու երկուսի դեմքն էլ նման էր և՛ Դելիի սուլթան Քեյքուբաթին, և՛ նրա հայր Բենգալի կառավարիչ Բուղրա խանին, և՛ գրքի պատճառ հանդիսացող շահ Իսմայիլին, և՛ նրա եղբայր Սամ Միրզային։ Պատմության մասին մտածելով և նկարին նայելով, սուլթանի վրանում այդ պատմության հերոսների դեմքերի երևալու վրա վստահ՝ Աստծուն այս հիանալի էջը ինձ ցույց տալու հնարավորությունը շնորհելու համար փառաբանեցի։
Կրկին նույն լեգենդար ժամանակաշրջանի մեծ վարպետներից շեյխ Մուհամմեդի արած նկարում սուլթանի հանդեպ զգացած հիացմունքի և սիրո գագաթնակետին հասած մի աղքատ ստրուկ, երբ սուլթանը ջիրիթ է խաղում, կարծում է, որ գնդակը կարող է իրենց դիպչել։ Համբերատար, երկար սպասելիս իսկապես գնդակը նրան է հասնում, նա էլ գետնից վերցնում ու տալիս է սուլթանին։ Նկարը սա էր պատմում։ Հազարավոր անգամներ լսածիս պես մի մեծ կառավարչի, մի մեծ սուլթանի՝ աղքատ ծառայի կամ էլ մի մեծ վարպետի երիտասարդ և գեղեցիկ աշակերտի լսելիք իրական սերը, հիացմունքը և նվիրվածությունը, ծառայի՝ գնդակը բռնած մատները, սուլթանի դեմքին նայելուն չհամարձակվելու չափ այնպիսի նուրբ և խոր ըմբռնումով էր նկարվել, որ մարդ այս նկարին նայելիս (ինչպես ես էլ կարողանում էի զգալ) հասկանում ես, որ աշխարհում ամենամեծ երջանկությունը երիտասարդ, գեղեցիկ և հասկացող աշակերտներին ուսուցանելն է և մի մեծ վարպետին ծառայելը, նվիրվածությամբ աշակերտելը։ Այդ երջանկությանը չարժանացածների համար եմ տխրում։
Մինչ ես համակ ուշադրությամբ և արագորեն թերթում էի էջերը, նայում հազարավոր թռչուններին, ձիերին, զինվորներին, սիրահարներին, ուղտերին, ծառերին, ամպերին, գանձարանի երջանիկ գաճաճն իր հարստությունները ցուցադրելու հնարավորություն գտած հին շահերի պես բացահայտ հպարտանալով՝ սնդուկներից հանելով՝ նոր գրքեր էր դնում իմ առաջ։ Այս հիանալի գրքերը, սովորական հատորները, խառը թղթապանակների միջից, մի երկաթե սնդուկի երկու առանձին բաժնից դուրս եկած բալի չրի գույնով, Շիրազի ոճով կազմված և Հերաթի՝ չինական ազդեցության տակ մուգ փայլով կլայեկած երկու հիանալի գրքի էջերն այնքան նման էին իրար, որ սկզբում մտածեցի, թե կրկնօրինակումներ են։ Երբ փորձում էի հասկանալ, թե որն է բնօրինակը, որը՝ կրկնօրինակը, նայեցի նախաբանում նշված գրչի անուններին, փնտրեցի գաղտնի ստորագրությունները և, ի վերջո, դողով հայտնաբերեցի, որ Նիզամիի գրքերի վարպետ շեյխ Ալի Թեբրիզիի, Քարաքոյունլու աշխարհի տիրակալ շահի և Աքքոյունլու կառավարիչ Ուզուն Հասանի համար արած լեգենդար գրքերն են։ Որպեսզի առաջին հատորը ոչ ոք չկրկնօրինակի, Քարաքոյունլու շահը նկարչին կուրացնում է։ Մեծ վարպետ նկարիչը Աքքոյունլու Հաքանի մոտ ապաստան գտնելով՝ անգիր արած այդնկարից ավելի լավն է նկարում։ Լեգենդար գրքերից՝ կույր ժամանակ նկարած երկրորդը ավելի պարզ և անպաճույճ էր ստացվել, իսկ առաջինը ավելի կենդանի և կենսալից, դա ինձ հիշեցրեց այն մասին, որ կույրերի հիշողությունը կյանքի դաժան մերկությունն է հայտնագործում, բայց սպանում է կենսուրախությունը։
Իրական մեծ վարպետ լինելուս և ամեն ինչ տեսնող, ամեն ինչ իմացող մեծ Աստծուն տեսնելու պատճառով էլ գիտեմ, որ մի օր ես էլ եմ կուրանալու։ Բայց հիմա ուզո՞ւմ էի կուրանալ։ Գլխից վիրավոր, վերջին անգամ տեսարանին նայել ցանկացող կախաղանի տակ կանգնած դատապարտյալի պես մեծ Աստծուն ասացի՝ «Այս բոլոր նկարները տեսնեմ, հագեցնեմ իմ աչքերի ծարավը», որովհետև գանձարանի սենյակի՝ իրերով լի հիանալի և սարսափելի մթության մեջ Ալլահի գոյությունը մոտիկից զգացվում էր։ Իմ թերթած էջերում կուրության լեգենդների և պատմությունների մեջ Աստծու իմաստությանը շատ հաճախ էի հանդիպում։ Շիրինի՝ մի զբոսանքի ժամանակ Խոսրովի՝ ծառի ճյուղից կախված նկարին նայելով՝ նրան սիրահարվելու մասին պատմող հայտնի հատվածը, երկինքը ծածկող չինարի ծառի բոլոր տերևները մեկ առ մեկ նկարած շիրազցի շեյխ Ալի Ռըզան այս նկարին նայելով՝ ի պատասխան մի հիմարի, թե՝ հիմնական թեման այդտեղ չինարի ծառը չէ, ասում է, որ նկարչության մեջ հիմնական թեման ոչ թե գեղեցիկ աղջկա կիրքն է, այլ նկարչի կիրքը, դա հպարտորեն ապացուցելու համար նույն չինարի ծառը բրնձի հատիկի վրա կրկին բոլոր տերևներով սկսում է գծել։ Գործին անցնելուց յոթ տարի, երեք ամիս անց կուրանալուց հետո մեծ վարպետի՝ միայն մինչև կեսը նկարած բրնձի հատիկի վրայի ոչ թե ծառի, այլ Շիրինի սիրալիր ծառաների գեղեցիկ ոտքերի տակ հպարտորեն նետված ստորագրությունը եթե չի ստում, իհարկե, թղթի վրա կուրացող վարպետի հիանալի ծառը տեսա։ Իսկ մեկ այլ էջում Ալեքսանդրի, Ռոստամի՝ եռածայր նետով կուրացվելը Հինդ աշխարհի նկարիչների ոճով այնքան փայլուն ու գույնզգույն էր նկարել, որ հասկանալի է՝ յուրահատուկ նկարչի հավերժական խնդիրը և գաղտնի ցանկությունը կուրությունն է, իսկ նայողին դա թվում է երջանիկ խրախճանքի սկզբի պես։
Այս բոլոր նկարների ու հատորների մասին տարիներ շարունակ լսած լեգենդները սեփական աչքերով տեսնել ցանկացողի ոգևորությամբ, որոշ ժամանակ անց այլևս չտեսնելու վախով, ծեր մարդու անհանգստությամբ էի հետևում։ Կտորեղենի, փոշու գույնից և աշտանակների մոմերի տարօրինակ լույսից առաջին անգամ տեսածս մուգ կարմիրով ներկված ցուրտ գանձարանի սենյակում իմ հիացմունքի ճիչը լսելով՝ Քարան և գաճաճը մերթընդմերթ ինձ մոտ էին գալիս, ուսիս վրայով նայում էին էջին, և ես չդիմանալով՝ պատմում էի նրանց։
— Այս կարմիրը Թավրիզի մեծ վարպետ Միրզա Բաբա Իմամիի կարմիրն է, որի գաղտնիքը իր հետ գերեզման տարավ։ Գորգի ծայրը, սաֆավիդ շահի գլխի փաթթոցի կարմիր նշանը և, տեսեք, այս էջին մի առյուծի փոր կա, այստեղ էլ գեղեցիկ տղայի հագուստն են նկարել։ Աստծու ծառաներից թաքցվածը գտնենք եզակի միջատների մեջ, քարերի արանքում թաքցրած այս գեղեցիկ կարմիր ներկի աշխարհում, անզեն աչքով միայն մարդկային կառուցվածքի՝ կտորների վրա և մեծ վարպետների արած նկարներում,— ասացի ես և ավելացրի,— փառք այժմ սա մեզ ցույց տվողին։
— Նայեք սրան,— ավելի ուշ ասացի ես՝ չկարողանալով ինձ զսպել և նրանց հետ սիրո, ընկերության, գարնան, երջանկության մասին խոսելով՝ մի հիանալի նկար ցույց տվեցի, որ կարող էր ցանկացած բանաստեղծության գիրք զարդարել։ Բոլոր գույներով բացված գարնանային ծառերին, դրախտային այգու նոճիներին և այդ այգում նստած գինի խմելով՝ բանաստեղծություն կարդացող սիրահարների երջանկությանը նայելով՝ բորբոսի և փոշու հոտով գանձարանի սենյակում գարնանային ծաղիկների և երջանիկ սիրահարների մարմնի հաճելի բույրն ասես զգացինք։– Սիրահարների ձեռքերը, գեղեցիկ մերկ ոտքերը, նրանց կեցվածքի նրբությունր, շուրջը ճախրող թռչունների տրամադրություններն այսքան սրտամոտ նկարած նկարչի ետևի սոճու կոպտությանը նայեք,— ասացի ես։
— Վատ բնավորության և կռվարարության պատճառով բոլոր նկարները կիսատ թողնելով, նկարչությունից հեռու բոլոր շահերի, խաների հետ կռվելով՝ ոչ մի քաղաքում կանգ չառնող բուխարացի Լյութֆիի նկարն էր սա։ Կռիվ անելով՝ շահի մի պալատից մյուսր, մի քաղաքից մյուսն անցնելով՝ չգտնելով մի կառավարիչ, որի գրքի համար կարելի լիներ աշխատել, ի վերջո, մերկ սարերը կառավարող մի հիմար բեյի արվեստանոցում է հաստատվում և «գուցե երկիրը փոքր է, բայց խանը նկարչությունից հասկանում է» ասելով՝ կյանքի վերջին քսանհինգ տարին այնտեղ է անցկացնում։ Այդ հիմար խանի նրա կուրության մասին իմանալ-չիմանալը դեռ քննարկվում է և կատակների առիթ տալիս։
— Տեսնո՞ւմ եք այս էջը,— ասացի կեսգիշերից շատ անց, և այս անգամ մոմակալները ձեռքերին՝ երկուսն էլ վազելով մոտեցան ինձ։– Հերաթից այստեղ, Թեմուրի թոռան ժամանակներից մինչև այսօր, հարյուր հիսուն տարում այս գիրքը տասը հոգու ձեռքով է անցել։
Մենք երեքով նախաբանի էջի բոլոր անկյունների ստորագրությունները, ձոները, պատմական նախադասությունները, իրար վրա լցված և իրական կյանքում միմյանց վերացրած սուլթանների անուններն իմ խոշորացույցով կարդացինք. «Այս գիրքն Աստծու օգնությամբ հերաթցի Մուզաֆֆերի որդի գրիչ Սուլթան Վելիի կողմից հիջրի օրացույցի ութ հարյուր քառասունիններորդ տարում Հերաթում աշխարհի տիրակալ Բայսունգուրի հաղթական եղբայր Մուհամմեդ Ջուկիի կին Իսմեթ-ուդ Դունյայի համար է ավարտին հասցվել»։
Ավելի ուշ Աքքոյունլու սուլթան Հալիլի ձեռքն անցավ, հետո նրա որդի՝ Յաքուփ բեյի, նրանից դեպի հյուսիս ընկած երկրների ուզբեկ սուլթաններից յուրաքանչյուրը որոշ ժամանակ գրքով երջանկությամբ հետաքրքրվել էր, մի քանի նկար հանել, մի քանիսն ավելացրել։ Հաճույքով գեղեցիկ կանանց նկարներ ավելացնող, առաջին էջին հպարտորեն անունները գրող այս ուզբեկ սուլթաններից Հերաթը գրաված շահ Իսմայիլի եղբայր Սամի Միրզայի ձեռքն է անցնում գիրքը, նա էլ այն հատուկ ձոնով մեծ եղբորն է նվիրում։ Այն բանից հետո, երբ Թավրիզ գնացող շահ Իսմայիլը հրամայում է այդ գիրքը որպես նվեր պատրաստել և ձոնը գրել, լուսահոգի Յավուզ սուլթան Սելիմ խանը նրան Չալդըրանում պարտության է մատնում, Թավրիզի Հեշթ Ռեհիշթ պալատը թալանվում է, և այս գիրքը հաղթանակած սուլթանի զինվորների հետ անապատներ, սարեր, գետեր անցնելով՝ Ստամբուլ՝ այս գանձարանի սենյակ է գալիս։ Իմ՝ ծեր նկարչիս ուշադրությունը և ոգևորությունը Քարան և գաճաճը որքանո՞վ էին կիսում։ Նոր գրքեր բացելով, էջերը թերթելով՝ հարյուրավոր մեծ քաղաքներում, միմյանցից լրիվ տարբեր, դաժան շահերի, խաների, բեյերի հովանավորության տակ նկարելով, իրենց տաղանդը ցույց տալով՝ կուրացած հազարավոր նկարիչների խոր ցավն էի զգում իմ մեջ։ Աշակերտության տարիներին մեր բոլորի ստացած ծեծի, քանոնի հարվածներից, ապտակից կարմրած այտերին, մարմարե կնիքներով մեր սափրած գլուխներին ստացած հարվածների ցավը կրկին զգացի, երբ թերթում էի տանջանքների եղանակները և գործիքները ցույց տվող գրքի առաջին էջերը։ Այս թշվառ գիրքը, որ անհավատ զբոսաշրջիկներն օգտագործում էին՝ իրենց կրոնի հետևորդներին ապացուցելու համար, թե մենք որքան դաժան ու վատն ենք և մի քանի ոսկու դիմաց այս նկարները պատվիրում էին խզբզել անշնորհք նկարիչներին ու հպարտանում․ օսմանյան գանձարանում ինչ գործ ուներ, չգիտեմ։ Բայց ես ֆալաքայի, ծեծի, խաչվելու, կախվելու, գլխի վրա կախելու, կեռից կախելու, ցից հանելը, գնդի վրա դնելով՝ օդ թռցնելու, խաչելու, խեղդելու, կոկորդը կտրելու, քաղցած շներին նետելու, մտրակելու, պարկի մեջ դնելու, աքցանով սեղմելու, սառը ջրի մեջ նետելու, մազերը պոկելու, մատները կոտրելու, մաշկը բարակ շերտերով քերթելու, քիթը կտրելու և աչքերը հանելու այդ բոլոր նկարներն անելիս նկարչի ստացած ակնհայտ խայտառակ հաճույքից ամաչում եմ։ Միայն մեզ պես՝ ամբողջ աշակերտության շրջանի ընթացքում, դաժանորեն ֆալաքայի ենթարկվող, անընդհատ ծեծվող (որպեսզի սխալ գիծ գծած նյարդային վարպետը հանդարտվի), բռունցքներով ծեծվող, մեր ներսի սատանային սպանելով՝ նկարչությունը բյուրեղի վերածելու համար ժամերով փայտերով և քանոններով ծեծվող յուրահատուկ նկարիչները ֆալաքայի և տանջանքների նկարներ անելիս այսքան խոր հաճույք էին ստանում և այս գործիքները մի երեխայի՝ օդապարուկ ներկելու պես ուրախ ներկերով էին կարողանում պատկերել։
Մեր աշխարհը, մեր պատկերած գրքերի նկարները դարեր անց հեռվից առանց շատ հասկանալու, բայց մոտենալու և հասկանալու ցանկությամբ անհամբեր դիտողները ցուրտ գանձարանի սենյակում նկարներին նայելիս իմ զգացած ամոթը և երջանկությունը, խոր ցավը և տեսնելու հաճույքը գուցե կարող են զգալ, բայց լիովին չեն կարող հասկանալ։ Ցրտից անզգայացած ծեր մատներս թերթում էին էջերը, սադափե պոչով վաղեմի խոշորացույցս և ձախ աչքս նկարների վրայով ամբողջ աշխարհը վերևից տեսնող թափառական արագիլի պես ներքևի տեսարանին առանց զարմանալու, բայց միևնույն է՝ հիացմունքով նայելով, կրկին ինչ֊որ բաներ կարդալով՝ անցնում էր։ Տարիներ շարունակ մեզ ցուցադրված էջերին նայելիս հասկանում էի՝ որ նկարիչն ումից ինչ է սովորել, մեր օրերում ոճ կոչվածն առաջինը որ արվեստանոցում է ի հայտ եկել, որ շահի հովանավորության տակ ձևավորվել, որ լեգենդար վարպետը ում հովանու տակ է աշխատել կամ օրինակ՝ Հերաթից Չինաստանի ազդեցությամբ ամբողջ Իրանում ինչպես է տարածվել խուճուճ չինական ոճով ամպեր նկարելու ավանդույթը։ Քանի որ գիտեի՝ այն նաև Քազվինում է օգտագործվում, մերթընդմերթ զարմացած ինքս ինձ ասում էի՝ վայ, բայց սրտիս խորքում զգացածս ցավը, ձեզ հետ ստիպված կիսածս տառապանքը և ամոթը, աշակերտության տարիներին շատերի՝ վարպետների վնասած դեմքով, եղնիկի աչքերով, երկարահասակ գեղեցիկ նկարիչների՝ նկարչության համար կրած ցավը, ստորացումները, նրանց զգացած ոգևորությունը և հույսը, իրենց վարպետների հետ ապրած հոգևոր մերձեցումը և ընդհանուր նկարչական սերը տարիների վերջում իրենց հասած մոռացման և կուրացումի հետ էր կապված։ Մեր սուլթանի համար տարիներ շարունակ պատերազմի և խրախճանքների նկարներ անելու պատճառով այս ցավով և ամոթով մտա այս նուրբ զգացմունքների աշխարհ, որի նկարվելու հավանականության մասին հոգիս աստիճանաբար մոռանում էր։ Մի թղթապանակում, ճիշտ այնպես, ինչպես ես էի այդ պահին անում, գրկին այդ պահին մի գիրք պահող կարմիր շուրթերով, նուրբ գոտկատեղով մի իրանցի տղա տեսա և հիշեցի այն, ինչ ոսկու և իշխանության ետևից ընկած շահերը մոռացել են. բոլոր գեղեցկություններն Սստծունն են։ Մեկ այլ էջի վրա սպահանցի երիտասարդ վարպետի նկարած, իրար սիրահարված երկու հիանալի գեղեցիկ երիտասարդ, իմ գեղեցկադեմ աշակերտների՝ նկարչության հանդեպ ունեցած սերը հիշելով, արցունքներով նայեցի։ Կեռասե շուրթերով, նշաձև աչքերով, թանաքամանի պես քթով բարեկազմ գեղեցիկ աղջիկ֊կատվի պես փոքրիկ ոտքերով, թափանցիկ մաշկով, նուրբ և ոչ մկանուտ երիտասարդի, մարդու մեջ այդ մաշկը համբուրելու և նրա համար մեռնելու ցանկություն արթնացնող նուրբ թևը խնամքով մերկացրել էր և գեղեցիկ թևի մեջ սիրո ուժն ու աղջկա հանդեպ ունեցած մտերմությունն ապացուցելու համար երիտասարդի՝ կրակով իրեն այրելով արած երեք փոքրիկ և խոր սիրո նշանին այնպես էր նայում, ասես երեք գեղեցիկ ծաղկի նայեր։
Տարօրինակ կերպով սիրտս սկսեց արագ բաբախել։ Թավրիզից եկած և սև մատիտով նկարված մարմարե մաշկով գեղեցիկ տղաներին, փոքր կրծքով նուրբ աղջիկներին ցույց տվող կիսաանշնորհք նկարներին աշակերտությանս առաջին տարիներին՝ վաթսուն տարի առաջ նայելիս, ինչպես այժմ՝ ճակատս քրտնում էր։ Վարպետության առաջին քայլն անելով՝ ամուսնանալուց մի քանի տարի անց արվեստանոց որպես աշակերտի թեկնածու բերված հրեշտակի դեմքով, նշաձև աչքերով, վարդագույն մաշկով մի գեղեցիկ երիտասարդի նայելիս զգացածս մտքի խորությունը և նկարելու սերը հիշեցի։ Մի պահ այնքան ուժեղ զգացի, որ հասկացա՝ նկարչության հանդեպ այս հետաքրքրությունր ոչ թե ամոթի և տխրության հետ է կապված, այլ նախևառաջ Աստծու սիրո հետ, Աստծու սերն էլ, նրա մեջ եղած աշխարհը սիրո վերածելն էլ այնքան ուժեղ զգացի, որ գիրկս դրած գրակալով անցկացրածս այդ բոլոր սապատավոր տարիներին իմ արվեստը սովորելու համար ստացածս ծեծը, նկարելով կուրանալու վճռականությունը, իմ կրած և իմ պարտադրած բոլոր նկարչական ցավերը կարծես ապրեցի որպես երջանիկ հաճույքի հաղթանակ։ Արգելված մի բանի նայելու պես այս հիանալի նկարին անձայն, երկար և միևնույն հաճույքով նայեցի։ Որոշ ժամանակ անց դեռ նայում էի, երբ աչքիցս մի արցունք պոկվելով՝ այտովս իջավ և կորավ մորուքիս մեջ։
Գանձարանի սենյակում դանդաղ շրջող մոմակալներից մեկի ինձ մոտենալը տեսնելով՝ թղթապանակը բարձրացրի, որոշ ժամանակ անց բացեցի գաճաճի՝ իմ կողքին թողած պատահական գրքերից մեկը։ Սա էլ շահերի համար պատրաստվող յուրահատուկ թղթապանակ էր. մի մարգագետնի եզրին երկու սիրահար եղնիկ և նրանց թշնամաբար նախանձող բորենիներ։ Էջը թերթեցի, միայն հերաթցի հին վարպետի վրձնին պատկանող դարչնագույն և կարմիր ձիեր տեսա, որքա՜ն գեղեցիկ են։ Էջը թերթեցի, վստահորեն նստած մի գրիչ վարպետի նկար տեսա, յոթանասուն տարեկան նկար էր, դեմքից չէի կարող հասկանալ, թե ով է, որովհետև բոլորին նման էր։ Ուզում էի ասել, որ նկարի ոճը, նստած մարդու մորուքի՝ մի քանի գույնով ներկվելը ինձ որոշ բաներ հիշեցրին, սիրտս արագ բաբախեց, ճանաչեցի նկարի հիանալի ձեռքը, ձեռքս ինձնից առաջ էլ էր զգացել, միայն նա կարող էր այսքան գեղեցիկ ձեռք նկարել։ Նկարը մեծ վարպետ Բեհզադինն էր։ Կարծես նկարից դեմքիս վրա լույս ընկավ։ Ավելի շուտ մի քանի անգամ մեծ վարպետ Բեհզադի նկարները տեսել էի, բայց գուցե այս նկարներին ոչ թե միայնակ, այլ տարիներ առաջ հին վարպետների հետ նայելու, գուցե վստահ չլինելու պատճառով, չէի հասկացել, որ սա մեծ Բեհզադի նկարն է, աչքերս չէին շլացել նրա փայլից, ինչպես հիմա։
Գանձարանի սենյակի բորբոսահոտ ծանր մթությունը կարծես լուսավորվեց։ Այս գեղեցիկ նկարված ձեռքով քիչ առաջ տեսածս, սիրո նշաններով դրոշմված այդ նուրբ, հիանալի ձեռքը չէի կարողանում մոռանալ։ Աստծուն շնորհակալություն հայտնեցի կուրանալուց առաջ ինձ ցույց տված այս գեղեցկությունների համար։ Որտեղի՞ց գիտեի, որ շուտով կուրանալու եմ։ Չգիտեմ։ Մի պահ զգացի, որ մոմակալը ձեռքին՝ իմ նկարին նայող Քարային կարող եմ հայտնել այդ մասին, բայց բերանիցս այլ բան դուրս եկավ.
— Նայիր ձեռքի գեղեցկությանը,— ասացի ես։— Բեհզադինն է։
Երիտասարդ տարիքում առանձին-առանձին սիրածս այդ նուրբ, թավշե մաշկով գեղեցիկ փոքր աշակերտներիս ձեռքը բռնելու պես ձեռքս ինքն իրեն երկարեց դեպի Քարայի ձեռքը։ Ձեռքն ուղիղ էր և ուժեղ, իմ ձեռքից տաք էր, այնտեղ, ուր միանում է թևի հետ, բազկի երկարոտ հատվածը, ինչպես ես եմ սիրում, նուրբ էր և լայն։ Իմ երիտասարդ տարիքում մի աշակերտի ձեռքը ափիս մեջ առնելով՝ վրձինը բռնելու ոճի մասին ասելուց առաջ նրա վախվորած, գեղեցիկ աչքերի մեջ էի նայում։ Այնպես նայեցի Քարային, որ ձեռքին բռնած մոմի լույսի տակ տեսա բիբերը։
— Մենք՝ բոլոր նկարիչներս, եղբայրներ ենք,— ասացի ես։– Բայց հիմա ամեն ինչ ավարտվում է։
— Ինչպե՞ս։
Տարիները մի կառավարչի, մի արքայազնի նվիրած, նրա արվեստանոցում հին վարպետների ոճով հրաշքներ ստեղծած և անգամ արվեստանոցի ոճն ապահոված մի մեծ վարպետ, իր հովանավորի՝ բոլոր պատերազմներում պարտվելուց հետո քաղաք մտած թալանող թշնամի զինվորիներից հետո նոր պարոնների հրամանով ստիպված է լինում իր արվեստանոցը փակել։ Նրա գրքերր փչացնում են, նոր հատորներ են կազմում, նկարչության մեջ իր հավատացած և իր գտածոն եղած ամեն բան երեխայի սիրած փոքրիկ իրերի պես վերացնում են, ամեն ինչ ավարտվում է։ Այս խոսքը կուրանալու ցանկության պես հնչեց։ Բայց Քարային դա պետք է այլ կերպ բացատրեի։
— Այս նկարը մեծ բանաստեղծ Աբդուլլահ Հաթիֆիինն է,— ասացի ես։— Հաթիֆին այնպիսի մեծ բանաստեղծ է, որ երբ շահ Իսմայիլի՝ Հերաթ մտնելիս բոլորը նրան շողոքորթում են, նա տեղից չի շարժվում։ Շահ Իսմայիլն է գնում նրա՝ քաղաքից դուրս գտնվող տուն։ Դա ոչ թե այն պատճառով է, որ Հաթիֆին նկար ուներ, որ վարպետ Բեհզադը Հաթիֆիի դեմքն էր նկարել, այլ որ նկարի տակի գրություն կար, հասկանալի է, չէ՞։
Քարան գեղեցիկ աչքերով «այո» ասելով՝ ինձ նայեց։
— Բանաստեղծի դեմքին նայելիս,— ասացի ես,— տեսնում ենք, որ այն տարբերվում է։ Աբդուլլահ Հաթիֆին՝ լուսահոգին, եթե հիմա այստեղ լիներ, այս նկարով չէինք ճանաչի։ Նրան կճանաչեինք այս ամբողջական նկարից. նկարի ոճում, Հաթիֆիի կեցվածքի, գույների մեջ, գրի և վարպետ Բեհգադի նկարած այդ գեղեցիկ ձեռքի մեջ այնպիսի բան կար, որ անմիջապես հասկանում էի. սա բանաստեղծի նկար է։ Որովհետև մեր նկարի մեջ իմաստը դեմքից կարևոր է։ Այժմ, ինչպես մեր սուլթանի՝ լուսահոգի Էնիշթե էֆեդուն պատվիրած գրքում է, երբ սկսում են ֆրանսիացի և իտալացի վարպետներին կրկնօրինակել, այս ամբողջ իմաստային աշխարհն ավարտվում է և սկսվում է դեմքի աշխարհը, քանի որ ֆրանսիական ոճով...
— Իմ փեսան՝ լուսահոգին, սպանվել է,— կոպիտ ասաց Քարան։
Ափիս մեջ Քարայի ձեռքր, երիտասարդ աշակերտի՝ ապագայում հրաշքներ գործող թեկնածուի փոքրիկ ձեռքի պես հարգանքով շոյեցի։ Մի պահ անձայն, հարգանքով Բեհզադի հրաշքին նայեցինք։ Հետո Քարան ձեռքը հանեց իմ ափի միջից։
— Սրանից առաջվա էջի դարչնագույն ձիու քթին չկարողացանք նայել, շատ արագ անցանք,— ասաց նա։
— Այնտեղ ոչինչ չկա,— ասացի ես և որպեսզի տեսնի, բացեցի նախորդ էջը. ձիերի ռունգերում ոչ մի արտասովոր բան չկար։
— Ե՞րբ ենք գտնելու տարօրինակ քթով ձիերին,— երեխայի պես հարցրեց Քարան։
Բայց կեսգիշերի և առավոտվա միջև մի պահ, երբ ես և գաճաճը շահ Թահմասփի լեգենդար «Շահնամեն» մի երկաթե սնդուկի միջի մետաքսե կտորների, կանաչ ատլասների տակից հանում էինք, Քարան կծկվել էր Ուշաքի կարմիր գորգի վրա, մարգարիտներով զարդարված բարձին էր դրել համաչափ գլուխը և քնում էր։ Մինչդեռ ես լեգենդար գիրքը տարիներ անց կրկին տեսնելուն պես անմիջապես հասկացել էի. ինձ համար օրը դեռ նոր էր սկսվում։
Այս գիրքն այնքան մեծ էր ու ծանր, որ Ջեզմի աղայի հետ դժվարությամբ բարձրացնելով կարողացանք հանել։ Քսանհինգ տարի առաջ հեռվից տեսածս գրքին հպվելուն պես հասկացա, որ կաշվե կազմը ներսից փայտյա է։ Քսանհինգ տարի առաջ, երբ Քանունի սուլթան Սուլեյմանը մահացավ, շահ Թահմասփը Թավրիզը երեք անգամ գրաված այս սուլթանից փրկվելու համար այնքան էր ուրախացել, որ նրանից հետո գահ բարձրացած սուլթան Սելիմին ուղտերով ծանրաբեռնված նվերների հետ մեկտեղ մի հիանալի Ղուրան և իր գանձարանի այս ամենագեղեցիկ գիրքն էր ուղարկել։
Գիրքը նախ երեք հարյուր հոգանոց իրանյան պատվիրակության հետ այդ ժամանակի նոր սուլթանին գերի ընկնելով՝ գնում է Էդիրնե, ուր անց է կացնում ձմեռը, մյուս նվերների հետ ուղտերին և բեռնաձիերին բարձած՝ Ստամբուլ գալուն պես գանձարանում փակվելուց առաջ գլխավոր նկարիչ Քարա Մեմին և մենք՝ երեք երիտասարդ նկարիչներս, այսինքն՝ չորս հոգով, գնացել էինք գիրքը նայելու։ Հնդկաստանից բերված փիղը, Աֆրիկայից եկած ընձուղտը տեսնելու գնացող ստամբուլցիների պես վազելով՝ մեր՝ պալատ գնալու այդ օրը, վարպետ Քարա Մեմիից էի լսել, որ մեծ վարպետ Բեհզադը ծեր տարիքում Հերաթից Թավրիզ է եկել, բայց կույր լինելու պատճառով այս գրքին չի դիպել։ Այդ ժամանակ յոթ֊ութ նկար ունեցող սովորական գրքերով հիացող մեզ պես օսմանցի նկարիչների համար երկու հարյուր հիսուն նկար ունեցող այս գրքին նայելը, հիանալի պալատում զբոսնելու նման էր, երբ բոլորը քնած են։ Գրքի անհավատալի հարուստ էջերին առանց մի խոսքի նայեցինք, ասես հրաշքի պես կարճ ժամանակում մեր առջև երևացող դրախտի պարտեզներն էինք դիտում։
Դրան հաջորդող քսանհինգ տարում գանձարանում կողպված այս գրքի մասին շատ խոսեցինք։ Քսանհինգ տարի անց լեգենդար «Շահնամեի» հաստ կազմը մի պալատի հսկայական դուռը բացելու պես անձայն բացեցի, բայց հաճելի խշխշոցով էջերը թերթելիս ավելի շատ տխրություն զգացի, քան հիացմունք։
1. Ստամբուլցի բոլոր վարպետ նկարիչներն այս գրքի էջերից որոշ բաներ գողանալու պատմությունների պատճառով չէին կարողանում լիովին կենտրոնանալ այս նկարների վրա։
2. Գրքի հինգ-վեց նկարում երևացող հրաշքների (Թահմուրասը ավելի ուշ՝ հաշտության ժամանակ իրենց այբուբենը, հունարեն և տարբեր լեզուներ սովորեցնող սատանաների և դևերի գլուխներին ինչպիսի վճռականությամբ և նրբությամբ էր իջեցնում թուրը) մի անկյունում Բեհզադի նկարածին հանդիպելու հույսով համակ ուշադրություն էի դարձել։
3. Ձիերի ռունգերը և Քարայի ու գաճաճի ներկայությունը խանգարում էին, որ ամբողջովին նվիրվեի իմ տեսածներին։
Բոլոր մեծ նկարիչներին Աստծու նվերի պես մոտեցող մթության թավշե վարագույրից առաջ այս լեգենդար գրքին նայելը որքան էլ որ Աստծու շնորհ համարվի, որքան էլ որ նրան ուզածի չափ նայել կարողանալը մեծ հաջողություն համարվի, նրան ավելի շատ մտքով, քան սրտով նայելս էլ, իհարկե, դժբախտություն էր։ Մինչ առավոտվա լույսերը հասան գանձարանի՝ աստիճանաբար սառը գերեզմանի նմանվող սենյակ, այս աննման գրքի բոլոր երկու հարյուր հիսունինը (ոչ հիսուն) նկարները տեսա։ Խելքով նայեցի. խելացի արաբ գիտնականների պես կրկին առանձին նշեմ.
1. Ռունգերը ստոր մարդասպանի նկարածի պես մի ձի, Ռոստամի՝ Թուրանում ձի գողանալիս հանդիպած գույնզգույն ձիերը, արաբ սուլթանի արգելքից հետո Ֆերիդուն շահի՝ Տիգրիսը լողալով անցնող հիանալի ձիերը, երբ հայրը մեկին հեռավոր Հռոմն է տալիս, իսկ մյուսին՝ ավելի հեռու Չինաստանը, ամենափոքր որդի Իրեչին ամենագեղեցիկ երկիր Իրանն է տալիս և փոքր եղբորը նախանձող մեծ եղբայր Թուրի՝ Իրեչի գլուխը ստորաբար և դավաճանաբար կտրելիս հեռվից հետևող տխուր մոխրագույն ձիերը, Ալեքսանդրի՝ հագարացիների, եգիպտացիների, բերբերների և թազուերների հետ զրահների, չկոտրվող սրերի և փայլող սաղավարտներով բանակի ձիերը, Աստծու՝ նրա համար նախատեսած դժբախտության դեմ ապստամբելու համար անընդհատ քթից արնահոսող շահ Յազդգիրդի՝ բուժիչ ջրով բուժող կանաչ գետի ափին անսպասելի կերպով և Աստծու արդարությամբ սպանված լեգենդար ձին և վեց֊յոթ նկարչի պատկերած հարյուրավոր լեգենդար և իսկական ձիեր տեսա, բայց ոչ մեկն իմ փնտրածը չէր։ Գանձարանի այլ գրքերին նայելու համար դեռ մեկ օր ժամանակ ունեի։
2. Վերջին քսանհինգ տարվա ընթացքում վարպետ նկարիչների համար մշտական բամբասանքի թեմա դարձած մի պնդում կա. եթե նկարիչը տաղանդավոր է, ուրեմն սուլթանի հատուկ թույլտվությամբ գանձարանի այս անհասանելի սենյակ մտնելով՝ այս հիանալի գիրքն է գտել, բացել, մոմի լույսի տակ մատյանների ձիերի, ծառերի, ամպերի, ծաղիկների, թռչունների, այգիների և պատերազմի ու սիրո տեսարանների օրինակներ է արտատպել, որպեսզի հետո դրանցից օգտվի... Ամեն անգամ, երբ մի նկարիչ հրաշալի և չնաշխարհիկ մի բան է նկարում, նրան նախանձողները սա էին ասում։ Մի քիչ էլ Թավրիզի, իրանյան գործ համարելով՝ նրա աշխատանքները թերագնահատելու համար։ Այդ ժամանակներում Թավրիզը մեր սուլթանի երկիրը չէր։ Երբ այս հերյուրանքը, որն այսօր իմ մասին է ասվում և որի համար զայրացել ու հպարտություն եմ զգացել, ուրիշների մասին էր ասվում, ես էլ էի հավատում։ Այժմ տարօրինակ կերպով՝ քսանհինգ տարի առաջ այս գրքին մի անգամ նայած մենք՝ չորս վարպետներս, այդ օրն այդ գիրքը նկարեցինք մեր հիշողության մեջ։ Տխրությամբ տեսա, որ այս քսանհինգ տարվա ընթացքում մեր գլխում փոխելով, հիշելով՝ սուլթանի գրքերում վերարտադրել ենք այդ ոճը։ Տխրում եմ ոչ թե այն պատճառով, որ այս գիրքը կամ մյուս գրքերը գանձարանից հանելով՝ զգուշավոր սուլթանները մեր առաջ են դրել, այլ որովհետև մեր նկարչական աշխարհը թերի է։ Թե՛ հերաթցի մեծ վարպետները, թե՛ թավրիզցի նոր վարպետները, իրանցի նկարիչները, մեր՝ օսմանցի նկարիչներից ավելի կատարյալ և հրաշալի նկարներ են նկարել։
Մի պահ մտածեցի, որ եթե երկու օր անց ինձ հետ բոլոր նկարիչներին տանջանքների ենթարկեն, լավ կլինի և իմ առաջ բաց դրված նկարի մեջ իմ ձեռքի տակ առաջինը եկած դեմքի աչքերը սրիչիս ծայրով անխղճորեն փորեցի։
Հնդիկ դեսպանի բերած շախմատաձև տախտակով քարերին նայելով՝ շախմատ սովորող, սովորելուն պես վարպետ հնդիկին հաղթող իրանցի գիտնականի պատմությունն է սա։ Իրանական սուտ։ Շախմատ խաղացածների, նրանց հետևող շահի և նրա մարդկանց աչքերն էլ մեկ առ մեկ փորեցի։ Էջերը ետ թերթելով՝ դաժանորեն պատերազմող շահերի, հիանալի զրահներով շքեղ բանակների զինվորի, գետնին ընկած, կտրված գլուխների աչքերն էլ մեկ առ մեկ դաժանաբար փորեցի։ Այս գործը երեք էջի վրա էլ անելով՝ սրիչը դրեցի գոտուս մեջ։ Ձեռքերս դողում էին, բայց ինձ վատ չէի զգում։ Հիսուն տարվա նկարչական կյանքիս ընթացքում հաճախ հանդիպածս այս տարօրինակ գործին այդքան նվիրվածների զգացմունքները հիմա հասկանո՞ւմ էի։ Ուզում էի, որ իմ փորած աչքերից գրքի էջերին արյուն թափվի։
3. Սա ինձ տանում էր դեպի իմ կյանքի վերջին ցավ և մխիթարանք։ Շահ Թահմասփի ամենատաղանդավոր իրանցի նկարիչներին տասը տարի աշխատեցնելով ձեռք բերված այս գեղեցիկ գրքին մեծ Բեհզադի գրիչը չէր դիպել, նրա գեղեցիկ ձեռքերը ոչինչ չէին գծել։ Թալանված Հերաթից կյանքի վերջին տարիներին Թավրիզ գալու ժամանակ Բեհզադի կույր լինելն էր հաստատում սա։ Այսպիսով, ևս մեկ անգամ ուրախությամբ հասկացա․ որպեսզի ամբողջ կյանքում աշխատելով՝ հին վարպետների անթերիությանը հասնելու ժամանակ նկարչությունր ուրիշ ոչ մի արվեստանոցի և շահի ցանկություններով չհամեմատվի, մեծ վարպետը պետք է ինքն իրեն կուրացնի։
Քարան և գաճաճը մի հաստ գիրք բացելով՝ այդ պահին իմ առաջ դրեցին։
— Ոչ, սա չէ,— ասացի ես առանց համառելու։– Սա մոնղոլական շահնամե է. երբ Ալեքսանդրի երկաթե ձիավորների երկաթե ձիերի վրա նավթ էին լցնում և մեկական լամպի պես այրում, նրանք, ռունգերից կրակ թափելով, հարձակվում էին թշնամու վրա։
Չինական նկարներից ելած կրակների միջի այս երկաթե բանակին նայեցինք։
— Ջեզմի աղա,— ասացի ես։— Քսանհինգ տարի առաջ շահ Թահմասփի այս գիրքը բերող իրանցի դեսպանների նվերները, ավելի ուշ մենք «Սելիմնամեում» ենք նկարել...
«Սելիմնամեն» գտնելով՝ անմիջապես իմ առաջ դրեց։ Դեսպանների՝ լուսահոգի սուլթան Սելիմին մյուս նվերների հետ մեկտեղ «Շահնամեն» մատուցելը ցույց տվող փայլուն էջի դիմաց մեկ առ մեկ շարքով գրված նվերների մեջ աչքս ինքն իրեն գտավ այն, ինչ մի ժամանակ կարդացել էի, բայց կարծես չէի հավատացել, հերաթցի հին վարպետների և վարպետաց վարպետ նկարիչ Բեհգադի՝ իրեն կուրացնելու համար օգտագործած փիրուզե ծայրով և ներկած սադափից ոսկե ասեղը։
Գաճաճին հարցրի, թե «Սելիմնամեն» որտեղից է գտել։ Գանձարանի սենյակի փոշոտ մթության միջի սնդուկների, կտորեղենի և գորգերի կույտերի, պահարանների արանքով և աստիճանների տակով ոլորվելով քայլեցինք։ Մեր մեծացող և փոքրացող ստվերների՝ զրահների, փղոսկրե թամբի, վագրերի մորթիների վրայով անցնելը տեսա։ Նույն տարօրինակ կարմիր կտորի և թավշե գույնի մեջ թաղված մյուս սենյակներից մեկում՝ այն երկաթե սնդուկի կողքին, որի միջից «Շահնամեն» էինք գտել, այլ գրքերի, արծաթե և ոսկե թելերով նախշված ծածկոցների, Սեյլանի անմշակ քարերի, ռուբինե դաշույնների արանքում շահ Թահմասփի ուղարկած այլ նվերներից՝ Սպահանի մետաքսե գորգերը, փղոսկրե շախմատը տեսա և վրայի չինական վիշապներին և ճյուղերը և սադափով զարդարված արևի խորհրդանիշով հստակ Թեմուրի ժամանակներից եկող մի գրչատուփ նկատեցի։ Տուփը բացեցի, միջից մի քիչ այրված թուղթ և վարդաբույր փիրուզե պոչով սադափե, ոսկե ասեղը դուրս եկավ։ Ասեղը վերցրի, ստվերի պես վերադարձա իմ տեղը։
Միայնակ մնալով՝ վարպետ Բեհզադի այն ասեղը, որով իրեն կուրացրել էր, դրեցի «Շահնամեի» բաց էջին և նայեցի։ Ոչ միայն Բեհզադի ասեղը, որով իրեն կուրացրել էր, այլև նրա հիանալի ձեռքերին դիպած ցանկացած իր տեսնելն ինձ ստիպում էր դողալ։
Այս սարսափելի ասեղը շահ Թահմասփը նվեր գրքի հետ ինչո՞ւ էր սուլթան Սելիմին ուղարկել։ Մանկության տարիներին Բեհզադից նկարչության դասեր առած, իսկ մանկության տարիներին նկարիչներին ձեռքի վրա պահած շահը ծերանալուն պես բանաստեղծներին և նկարիչներին իր շրջապատից հեռացնելով՝ նվիրվել էր կրոնի՞ն։ Ամենամեծ վարպետների՝ տասը տարի աշխատած այս հիանալի նկարից է՞լ էր այդ պատճառով համաձայնել հրաժարվել։ Գրքի հետ այս ասեղը մեծ վարպետի կամավոր կուրության մասին բոլորին հայտնելու համա՞ր էր ուղարկել, թե՞, ինչպես մի ժամանակ պատմում էին, այս լեգենդար գրքի էջերին մի անգամ նայողի՝ աշխարհում արդեն ոչինչ չի տեսնել չցանկանալու պատճառով։ Բայց ինչպես շատ ծեր իշխաններն են ասում, երիտասարդ տարիքում նկարի հանդեպ սիրո մեղքի վախով զղջում ապրած շահի համար այս գիրքն արդեն հրաշք չէր։
Ծերանալով՝ հիասթափություն ապրող դժբախտ նկարիչների արած պատմությունները հիշեցի, երբ Քարաքոյունլու կառավարիչ աշխարհի տիրակալ շահի բանակները Շիրազ էին գնում, քաղաքի լեգենդար գլխավոր նկարիչ Իբնի Հուսամը ասում է՝ «Ես այլ կերպ չեմ կարող նկարել» և աշակերտին հրամայում է իրեն կուրացնել։ Յավուզ սուլթան Սելիմի բանակները շահ Իսմայիլին հաղթելով՝ Թավրիզ են մտնում, Հեշթ Բեհիշթ պալատը թալանում են, Ստամբուլ են բերում մի խումբ նկարիչների, որոնցից մեկը՝ մի իրանցի տարիքով վարպետ, ինչպես պնդում են, ոչ թե ճանապարհին հիվանդությունների պատճառով, այլ օսմանյան ոճով չնկարելու պատճառով՝ իրեն դեղերով կուրացնում է։ Բեհզադի՝ իրեն կուրացնելու մասին զայրույթի պահերին իմ նկարիչներին որպես օրինակ ես էի պատմում։
Չի՞ կարող երկրորդ ճանապարհ լինել։ Եթե վարպետ նկարիչը նոր ոճերը քիչ-քիչ յուրացնի, ամբողջ արվեստանոցը և հին վարպետների ոճը գոնե մի քիչ չի՞ փրկի։
Ասեղի՝ շատ նուրբ մշակված սուր ծայրին մուգ կետ կար, բայց հոգնած աչքերս չէին կարողանում հասկանալ՝ արյո՞ւն էր, թե՞ այլ բան։ Խոշորացույցը մոտեցնելով տխրությամբ երկար նայեցի ասեղին։ Փորձեցի պատկերացնել, թե Բեհզադն այս գործն ինչպես է արել։ Ասում են, որ մարդ անմիջապես չի կուրանում, ինչպես բնական ճանապարհով կուրացող ծերերը, թավշե մթությունը օրերով, ամիսներով է իջնում։
Կողքի սենյակ անցնելիս էի տեսել, գնացի, նայեցի, այնտեղ էր. կեռ պոչով և հաստ եբենոսյա շրջանակով, շղարշի պես գրությամբ, ծաղկի պես նախշերով փղոսկրե հայելին։ Նստեցի տեղս և հայելու մեջ նայեցի աչքերիս։ Վաթսուն տարի նկարող և նկարների նայող աչքերիս բիբերում ոսկե մոմակալի կրակը որքա՜ն գեղեցիկ էր ալիքվում։
«Վարպետ Բեհզադն ինչպե՞ս էր արել»,— կրկին հետաքրքրությամբ հարցրի ինձ։
Առանց աչքերս հայելուց հեռացնելու՝ աչքերին սուրմա քսող կնոջ սովորության համաձայն՝ ձեռքս ինքն իրեն գտավ ասեղը։ Նկարելիք ջայլամի ձուն գագաթից ծակելու պես առանց տատանվելու ասեղը քաջությամբ, հանդարտությամբ և ուժով խրեցի աջ բիբիս մեջ։ Ոչ թե արածս զգալու, այլ արածս տեսնելու համար էր սիրտս ցավում։ Ասեղը քառորդ մատի չափ աչքս մտցրի և հանեցի։ Հայելու շրջանակի մեջ գրված քառատողում բանաստեղծը հայելուն նայողին հավերժական գեղեցկություն և հավերժական լույս, իսկ հայելուն հավերժական կյանք էր ցանկանում։ ժպտալով՝ նույնը ձախ աչքիս հետ էլ արեցի։
Երկար ժամանակ չշարժվեցի։ Նայեցի աշխարհին։ Ամեն ինչին։ Աշխարհի գույները, ինչպես կարծում էի, չմգացան, բայց կարծես մի քիչ խառնվեցին։ Բայց դեռ ամեն ինչ շատ թե քիչ տեսնում էի։
Քիչ անց արևի գունատ լույսը իջավ գանձարանի սենյակի մուգ կարմիր, արյան գույն կտորների մեջ։ Գանձապետը և նրա մարդիկ կրկին նույն արարողությամբ կոտրեցին կնիքը, բացեցին կողպեքը և դուռը։ Գիշերանոթները, լամպերը և վառարանը փոխեցին, թարմ հաց ու թթի չիր բերեցին և ասացին, որ շարունակենք սուլթանի գրքերում փնտրել տարօրինակ քթով ձիերին։ Աշխարհի ամենագեղեցիկ նկարներին նայելով՝ Աստծու տեսած աշխարհը հիշելուց ավելի գեղեցիկ ի՞նչ կարող է լինել։
== 52. Իմ անունը Քարա է ==
Առավոտյան, երբ գանձապետր և աղաները հանդիսավոր բացեցին դռները, գանձարանի սենյակի կարմիր թավշե գույնին աչքերս այնքան էին հարմարվել, որ Էնդերունի բակից ներս ընկնող ձմեռային առավոտվա լույսն ինձ՝ նայողին խաբելու համար արված սարսափելի կատակի էր նման։ Ինչպես վարպետ Օսմանը, ես էլ տեղիցս չշարժվեցի, կարծես եթե շարժվեի, գանձարանի սենյակների այդ բորբոսահոտ, փոշոտ և շոշափելի օդը մեր որոնած հետքերի հետ մեկտեղ դուրս կփախչեր։
Վարպետ Օսմանը բաց դռների մոտ երկու շարքով շարված գանձարանի աղաների գլուխների արանքով ներս ընկող լույսին այնպիսի տարօրինակ հիացմունքով էր նայում, ասես առաջին անգամ էր տեսնում։ Գիշերը նկարներին նայելիս շահ Թահմասփի «Շահնամեի» էջերը թերթելիս նրան հեռվից նայելիս նույն հիացմունքի նշանները ժամանակ առ ժամանակ նրա դեմքին էին արտացոլվում։ Պատի վրա երևացող ստվերը երբեմն թեթև դողում էր, գլուխն ուշադիր մոտենում էր խոշորացույցին, շրթունքներն այնպիսի ձև էին ստանում, ասես հաճելի գաղտնիք էին ասելու, հետո նկարին նայելիս իրենք իրենց շարժվում էին։ Դռան փակվելուց հետո անրնդհատ աճող անհանգստության մեջ սենյակից սենյակ անհամբեր քայլեցի, տագնապած մտածեցի, որ գանձարանի գրքերից բավականաչափ տեղեկություն չենք ստանա, որ ժամանակը չի բավականացնի։ Քանզի զգում էի, որ վարպետ Օսմանը բավականաչափ ուշադրություն չի դարձնում այս գործին, նրան հայտնեցի իմ անհանգստությունների մասին։
Աշակերտներին շոյելուն սովոր իրական վարպետի պես ձեռքս սիրով բռնեց։
— Մեր նմաններն աշխարհն Աստծու տեսածի պես տեսնելուց և Աստծու արդարությանը նվիրվելուց բացի ուրիշ ճանապարհ չունեն,― ասացնա։– Այստեղ այս երկուսի, այս նկարների և իրերի մեջ միմյանց մոտենալը զգում եմ իմ ներսում։ Երբ մոտենում ենք Աստծու աշխարհը նրա պես տեսնելուն, նրա արդարությունը մեզ է մոտենում։ Տես, սա այն ասեղն է, որով վարպետ Բեհզադն իրեն կուրացրել է...
Երբ այդ դաժան պատմությունն էր պատմում, ավելի լավ տեսնելու համար մոտեցրած խոշորացույցի տակ այդ տհաճ իրի ծայրին նայեցի ուշադրությամբ և մի վարդագույն խոնավ կետ տեսա։
— Հին վարպետները,— ասաց վարպետ Օսմանը,– ամբողջ կյանքը, նվիրած տաղանդը, գույները և ոճերը փոխելը համարում են մեծ խղճի հարց։ ժամանակակիցների պես աշխարհը մի օր արևելքի շահի, մյուս օրը արևմուտքի ղեկավարի «տես» ասելուն պես տեսնելը անպատիվ են համարում։
Աչքերը ոչ իմ աչքերին էին նայում, ոչ էլ իր առջև բացված էջին։
Կարծես անհասանելի հեռու սպիտակ կետի էր նայում։ Իր առջև դրված «Շահնամեի» էջին Իրանի և Թուրանի բանակները ամբողջ ուժով բախվել էին իրար, երբ ձիերը խփվում էին ուսերով, ձիավորների նիզակները, զրահները ծակելով՝ մաս֊մաս էին անում մարմինները, գլուխները, թևերը պոկվում էին, երկու կես եղած արյունոտ մարմինները թափվում էին գետնին, ագահացած հերոս ռազմիկները խրախճանքի ուրախությամբ և գույներով իրենց թրերը բարձրացրած՝ սպանում էին միմյանց։
— Պարտվածների ոճերը յուրացնել, նկարիչներին կրկնօրինակել ստիպած հին մեծ վարպետներն իրենց պատիվը պաշտպանելու համար իրենց ի վերջո վարպետորեն ասեղով կուրացնելուց հետո Աստծու պարզ մթության՝ աչքերի վրա նվերի պես իջնելուց առաջ իրենց առաջ դրած մի հիանալի էջին ժամերով, երբեմն օրերով անդադար նայում էին։ Քանի որ ժամերով այնպես էին նայում, ասես երբեք չեն կարող բարձրացնել գլուխը, երբեմն աչքերից հոսող արյան կաթիլներով էին ողողում այդ նկարները, հերոս վարպետների աչքերն աստիճանաբար մթնում էին, դեպի կուրացում գնալու համար քաղցր փափկության մեջ մեղմում էին ամեն բան։ Ինչպիսի՜ երջանկություն։ Գիտե՞ս մինչև կուրության մթությանը հասնելը ո՞ր նկարին կցանկանայի նայել։
Աչքերի բիբերը փոքրանում էին, սպիտակուցներն աստիճանաբար ասես նեղանում, աչքերը՝ մանկության հուշը հիշել փորձողի պես դեպի հեռուն, կարծես գանձարանի սենյակից դուրս՝ մի տեղ էր հառել։
― Հերաթցի հին վարպետների ոճով Խոսրովի՝ ձիով Շիրինի երամակի մոտ գալով, նրա սիրով այրվելով՝ երկար սպասելու տեսարանը գիտես։
Որպես հին վարպետների կուրացման գովասանք՝ ողբերգական բանաստեղծության ոճով գուցե այդ նկարն էր պատմելու։
— Իմ մե՜ծ վարպետ, էֆենդի,— տարօրինակ մղումով ընդհատեցի ես։— Միշտ կուզեի իմ սիրելիի նուրբ դեմքին նայել։ Նրա հետ երեք օր առաջ եմ ամուսնացել։ Տասներկու տարի կարոտով նրա մասին եմ մտածել։ Շիրինի՝ Խոսրովի նկարին նայելով սիրահարվելու տեսարանը ինձ միշտ նրան է հիշեցնում։
Վարպետ Օսմանի դեմքին անթաքույց արտահայտության բեռ, գուցե հետաքրքրասիրություն կար, բայց և՛ իմ պատմությամբ, և՛ իր առաջ դրված արյունոտ պատերազմի տեսարանով չէր հետաքրքրվում։ Կարծես ծանր շնչելով՝ ավետիսի էր սպասում։ Վստահ լինելով, որ ինձ չի տեսնում, մի պահ նրա առաջ դրած ասեղը վերցրի և հեռացա։
Գանձարանի սենյակներից երրորդի՝ բաղնիքին կից սենյակի մի մութ անկյունում բազմաթիվ ֆրանսիացի թագավորների և կառավարիչների նվիրած, կարճ ժամանակում փչանալով՝ մի անկյունում դրված հարյուրավոր տարօրինակ և մեծ ժամացույցների կույտ կար։ Գնացի այնտեղ և վարպետ Օսմանի՝ Բեհգադի՝ իրեն կուրացրած ասեղին ավելի ուշադիր նայեցի։
Փոշոտ և փչացած ժամացույցների ոսկե շրջանակներից, բյուրեղյա ապակիներից, ալմաստներից արտացոլվող կարմրավուն ցերեկային լույսի տակ ասեղի վարդագույն հեղուկով ծածկված ոսկե ծայրը մերթընդմերթ փայլում էր։ Լեգենդար վարպետ Բեհզադն իսկապես այս գործիքով իրեն կուրացրե՞լ էր։ Վարպետ Օսմանը Բեհզադի արած սարսափելի բանն արե՞լ էր։ Մեծ ժամացույցներից մեկի մեխանիզմին կապված, գույնզգույն ներկված, մի մատի մեծություն ունեցող մաղրիբցու արձանիկ կարծես ինձ հայացքով հավանության նշան էր ցույց տալիս։ Հաբսբուրգի թագավորի նվեր այս ժամացույցի մարդը մի ժամանակ տաղանդավոր ժամագործի կատակով, ամեն ժամը մեկ ուրախությամբ գլուխը թափահարելով՝ մեր սուլթանին և հարեմի կանանց էր ուրախացնում։
Բազմաթիվ սովորական գրքերի նայեցի, ինչպես գաճաճն ասաց՝ սպանված և ունեցվածքին տիրացած փաշաների բռնագրավված ունեցվածքից էին դուրս գալիս սրանք։ Այնքան շատ փաշա էր խեղդվել, որ այս գրքերը երբեք չէին ավարտվում։ Գաճաճը դաժան ուրախությամբ, ունեցվածքից և ուժից հարբած, մոռանալով, որ ծառա է, ասաց, որ սուլթանների և շահերի պես իր անունով էլ է գիրք պատվիրել, ու որ ոսկեզարդ փաշան արժանի է եղել մահվան և ունեցվածքի բռնագրավմանը։ Թղթապանակներում երբեմն զարդարված, նկարված դիվանների, այս գրքերում անգամ Շիրինի՝ Խոսրովի նկարին նայելով սիրահարվելու տեսարանին հանդիպելիս երկար նայում էի։
Նկարի միջի նկարը, այսինքն՝ Շիրինի՝ մարգագետնում զբոսնելիս տեսած Խոսրովի նկարը երբեք հստակ չէր երևում։
Նկարի փոքրիկ մանրամասները ոչ թե այն պատճառով չէինք տեսնում, որ նկարիչները բավականաչափ լավ չեն նկարել, այլ որովհետև նկարներն անող նկարիչների մեծ մասը եղունգի, բրնձի, անգամ մազի վրա նկարելու չափ նուրբ էին կարողանում աշխատել։ Գեղեցկադեմ Խոսրովի դեմքը, աչքերը ինչո՞ւ ճանաչելի լինելու չափ հստակ չէին նկարում։ Կեսօրից հետո գուցեև հուսահատությունս մոռանալու համար այս հարցերր վարպետ Օսմանին տալու մասին մտածելով՝ ձեռքս անցած մի խառը թղթապանակի պատահական էջերը թերթելիս հարսի խումբը պատկերող կտորի վրա արված ձիու նկարը գրավեց իմ ուշադրությունր։ Մի պահ սիրտս սկսեց արագ բաբախել։
Իմ առաջ տարօրինակ քթով ձի էր։ Մեջքին նուրբ հարսին էր կրում և ինձ նայում։ Կարծես խորհրդավոր ձին ինձ մի գաղտնիք էր շշնջալու։ Ասես երազում՝ ցանկացա բղավել, բայց չկարողացա։
Գիրքը վերցրի և իրերի, սնդուկների միջով անցնելով՝ վարպետ Օսմանի մոտ վազեցի, էջը դրեցի նրա առաջ։ Նայեց նկարին։ Դեմքին փայլ չտեսնելով՝ անհանգստացա։
— Ձիու ռունգերը նույնն են, ինչ փեսայիս գրքի համար նկարվածինը,— ասացի ես։
Ձեռքի խոշորացույցը դրեց ձիու վրա։ Քիթը գրեթե էջին հպելու չափ մոտեցավ խոշորացույցին։
Չդիմացա լռությանը։
— Փեսայիս գրքի համար նկարված ձիու ոճով չի արված այս ձին, ինչպես տեսնում եք,— ասացի ես։– Բայց քիթը նույնն է։ Նկարիչը փորձել է աշխարհը չինացիների պես տեսնել։
Մի պահ լռեցի։
― Հարսանեկան թափոր է։ Կարծես չինական նկար է, բայց նկարվածները չինացիներ չեն, մեզ են նման։
Այժմ վարպետի խոշորացույցը նկարին, իսկ քիթը ասես խոշորացույցին էր հպվել։ Տեսնելու համար ոչ միայն աչքերը, գլուխը, վզի մկանները, ծեր մեջքը, ուսերն ամբողջ ուժով շարժման մեջ էին։ Շատ երկար լռություն տիրեց։
— Ձիու ռունգը կտրված է,— շնչակտուր ասաց նա շատ հետո։
Գլուխս հենեցի նրա գլխին։ Միմյանց հպված դեմքերով՝ երկար նայեցինք ձիու ռունգերին։ Մի պահ ոչ միայն ձիու ռունգերի կտրված լինելը, այլև վարպետ Օսմանի տեսողության խնդիրն էլ տխրությամբ նկատեցի։
— Տեսնում եք, չէ՞։
— Շատ քիչ,— ասաց նա։– նկարը դու պատմիր։
— Կարծում եմ, որ սա տխուր հարս է,— տխուր ասացի ես։– նստել է կտրված ռունգերով դարչնագույն ձի, օտար պահապանների և ուղեկցորդների հետ գնում է հարսնացուն։ Տղամարդկանց դեմքի խիստ արտահայտությունը, վախեցնող սև մորուքները, կիտած հոնքերը, հաստ բեղերը, հաստ ոսկորները, նուրբ կտորից պարզ թիկնոցները, նուրբ կոշիկները, արջի մորթուց փափախները, կացիններն ու թրերը Մավերաուննեհիրի Աքքոյունլու թուրքմեններին պատկանելն է ցույց տալիս։
Գիշերվա լապտերների և ջահերի լույսի տակ ծառայի հետ ճամփորդելն էլ հուշում էր, որ հարսնացուին երկար ճանապարհ էր սպասում։ Նա գուցե տխուր չինացի արքայադուստր է։
— Կամ էլ հարսնացուի գեղեցկության անթերիությունը շեշտելու համար նկարիչը չինացիների պես դեմքին ճերմակ ներկ է քսել, աչքերն էլ չինացիների աչքերի պես շեղ է նկարել, այդ պատճառով ենք նրան չինացի համարում,— ասաց վարպետ Օսմանը։
— Ով էլ որ լինի, տափաստանի միջով կեսգիշերին խիստ հայացքով օտար պահապանների ուղեկցությամբ մի օտար երկիր, անծանոթ ամուսնու մոտ գնացող այս տխուր հարսնացուին խղճում եմ,— ասացի ես։– Նրա հեծած ձիու կտրված ռունգից ինչպե՞ս ենք հասկանալու, թե նկարիչն ով է,— անմիջապես հարցրի ես։
— Թերթի՛ր այս հատորի էջերը և ասա, թե ինչ ես տեսնում,— ասաց վարպետ Օսմանը։
Այժմ մեզ հետ էր նաև գաճաճը, որ նստել էր գիշերանոթին, երբ ես գիրքը վազելով տանում էի վարպետ Օսմանին. էջերին երեքով էինք նայում։
Մեր տխուր հարսնացուի ոճով նկարված գեղեցիկ չինացի աղջիկներ տեսանք, մի այգում հավաքված՝ տարօրինակ ուդ էին նվագում։
Չինական տներ, երկար ճամփորդությունների ելած տխուր քարավաններ, տափաստանի ծառեր, հին հուշերի պես գեղեցիկ տափաստանային տեսարաններ տեսանք, չինական ոճով գալարուն ծառեր, ամբողջ ուժով բացված գարնանային ծաղիկներ, ճյուղերի վրա ուրախ սոխակներ տեսանք, Խորասանի ոճով վրանների տակ նստած՝ բանաստեղծությունից, գինուց և սիրուց խոսող արքայազններ, հիանալի այգիներ, ձեռքերին թառած հեքիաթային բազեներով, հիանալի ձիերի վրա ուղիղ նստած, որսի գնացող գեղեցկադեմ բեյեր տեսանք։ Հետո էջերի արանքով կարծես սատանա անցավ, և զգացինք, որ նկարում երևացող չարությունը իմաստության է վերածվում։ Վիշապին հսկայական գավազանով սպանող հերոս արքայազնի շարժումին ծաղրական մի բան ավելացրե՞լ էր նկարիչը։ Շեյխի առաջ նրանից բուժում ակնկալող խեղճ գյուղացիների աղքատությունից հաճույք ստացե՞լ էր։ Զուգավորվելիս միմյանցից բաժանվել չկարողացող խեղճ շների տխուր աչքերը նկարելի՞ս էր ավելի հաճույք ստանում, թե՞ նրանց նայելով՝ ծիծաղող կանանց բաց բերաններին սատանայական կարմիր ներկ քսելիս։
Հետո նաև տեսանք նկարչի սատանաներին, հերաթցի հին վարպետների, «Շահնամեի» նկարիչների բազմիցս նկարած ջիներին ու դևերին Էին նման այս տարօրինակ արարածները, բայց նկարչի կատակասեր տաղանդը նրանց ավելի վատ, ավելի ագրեսիվ և մարդանման էր դարձրել, մարդու ուրվագծերով, բայց հսկայական մարմնով, ցից պոզերով, կատվի պոչով սարսափելի սատանաներ տեսանք։ Մինչ ես շրջում էի էջերը, հաստ հոնքերով, լայն դեմքով, մեծ աչքերով, սուր ատամներով, սուր եղունգներով և մուգ մաշկով ծերերի պես գալարվող մերկ սատանաներն իրար հետ կռվելով, մի հսկա ձի գողանալով, աստվածներին զոհաբերելու համար ցատկռտելով, պարելով, ծառերը կտրելով, գեղեցիկ սուլթանների կառքերը վերցնելով՝ սկսեցին գանձարանը թալանել։ Տարբեր նկարիչների գրչին պատկանող հատորում սատանաներին նկարող Սև Մատիտի մազերը խառնված էին, տեսքը թափթփված էր, երկաթե շղթաներով էր շղթայված, ձեռքերին մահակներով Քալենդերի դերվիշներին նկարելու մասին պատմելիս վարպետ Օսմանը նմանությունները մեկ առ մեկ կրկնեց, հետո ուշադրությամբ ինձ լսեց։
— Ավելի լավ շնչելու և ավելի լավ վազելու համար ձիերի քիթը կտրելը հարյուրավոր տարիների մոնղոլական ավանդույթ է,— ասաց նա հետո։– Ձիերով ամբողջ արաբական, իրանյան և չինական երկրներ գրաված Հյուլագու խանի բանակները Բաղդադ մտնելով՝ ամբողջ քաղաքի ժողովրդին սպանելով, թալանելով՝ բոլոր գրքերը Տիգրիս նետեցին, հայտնի գրիչ և հետո նկարիչ Իբնի Շաքիրը քաղաքից ու ջարդից փախչելու համար, ինչպես բոլորն են անում, ոչ թե հարավ, այլ, ինչպես հայտնի է, մոնղոլ ձիավորներին պատկանող հյուսիս գնաց։ Այդ ժամանակ, քանի որ Ղուրանն արգելում է, գրքերում նկարներ չէին անում, նկարիչներին էլ լուրջ չէին ընդունում։ Մեր մասնագիտության ամենամեծ գաղտնիքի՝ աշխարհը մինարեթից տեսնելու, հորիզոնի գծի գաղտնի կամ բացահայտ, անընդհատ գոյությունը և ամպերից մինչև միջատներ ամեն ինչ չինացիների տեսածի պես գալարուն, կենդանի և գեղեցիկ գույներով նկարելու համար պարտական ենք մեր առաջնորդ, մեր վարպետ Իբնի Շաքիրի՝ մոնղոլական բանակներին սիրաշահելու համար կատարած այդ երկար լեգենդար արշավանքի ընթացքում հյուսիս գնալու համար ձիերի ռունգերին նայելուն։ Բայց չնայած դժվարություններին՝ քայլելով մի տարվա մեջ հասավ Սամարղանդ։ Այնտեղ նկարելիս, որքանով որ ես եմ տեսել, ոչ մեկի քիթը կտրված չէր։
Որովհետև երազային կատարյալ ձիերը իր հասուն տարիքում հանդիպած ուժեղ, հաղթական մոնղոլական ձիերը չէին, տխրությամբ անցյալում թողած երջանիկ երիտասարդության նուրբ արաբական ձիերն էին։ Այդ պատճառով փեսայի գրքի համար նկարված ձիու տարօրինակ քիթը ինձ ոչ մոնղոլական ձիերին, ոչ էլ մոնղոլների՝ Խորասանում, Սամարղանդում տարածված այս ավանդույթր չհիշեցրեց։
Վարպետ Օսմանը երբեմն գրքին, երբեմն էլ ինձ նայելով էր պատմում, բայց ոչ թե մեզ, այլ իր երազանքներն էր կարծես տեսնում։
— Ձիերի ռունգերը կիսելուց և չինական նկարից բացի Իրանում և մոնղոլական բանակների պատճառով այստեղ հասած մեկ այլ բան կա՝ այս գրքի սատանաները։ Հավանաբար լսել եք, որ նրանք ստորգետնյա մութ ուժերի բերած վատության դեսպաններն են, մեզ՝ մարդկանց կյանքը և մեր գնահատած բաները վերցնելով՝ փախչում են, մեզ մթության և մահվան ստորգետնյա աշխարհն են ուզում տանել։ Այս ստորգետնյա աշխարհում ամեն բան՝ ամպերը, ծառերը, իրերը, շները, գրքերը հոգի ունեն և խոսում են։
— Այո՛,— ասաց ծեր գաճաճը,– Աստված վկա, ներսում փակվածս որոշ գիշերներում ոչ թե այս միայնակ ժամերի, չինական ափսեների, անընդհատ ցնգացող բյուրեղյա թասերի, այլ այդ բոլոր հրացանների և թրերի, զրահների և արյունոտ սաղավարտների հոգիներն անհանգստանալով՝ այնպես են սկսում խոսել, որ մթության մեջ գանձարանի սենյակը վերածվում է բազմամարդ պատերազմի դաշտի։
— Այս հավատը Խորասանից Իրան, հետո էլ մինչև մեր Ստամբուլ բերեց Քալենդարի դերվիշներին, որոնց նկարը տեսաք,— ասաց վարպետ Օսմանը։– Յավուզ սուլթան Սելիմը շահ Իսմայիլին հաղթելով՝ Թավրիզը և Հեշթ Բեհիշթ պալատը թալանելիս Թեմուրի տոհմից սերող Բեդիուզգաման Միրզան շահ Իսմայիլին դավաճանեց և Քալենդերի դերվիշների հետ միացավ օսմանցիներին։ Ձմռանը Թավրիզից Ստամբուլ վերադարձող լուսահոգի Յավուզ սուլթան Սելիմի, Չալդըրանում պարտության մատնված շահ Իսմայիլի սպիտակ մաշկով, շեղ, նշաձև աչքերով երկու գեղեցիկ կանանց նկարներից բացի Թավրիզի հին տերերին մոնղոլներից, իլհանցիներից, ջելայիցիներից, քարաքոյունլուներից մնացած և պարտված շահի՝ ուզբեկներից, իրանցիներից, թուրքմեններից, թեմուրցիներից թալանվելուց հետո Թավրիզի Հեշթ Բեհիշթ պալատի գրադարանում թաքցրած բոլոր գրքերը կային։ Մինչև մեր սուլթանն ու գանձապետն ինձ այստեղից հանեն, այս գրքերն եմ նայելու։
Բայց հայացքն արդեն կույրերի պես անորոշ էր. սադափե պոչով խոշորացույցը ձեռքին ոչ թե տեսնելու, այլ սովորության համաձայն էր պահում։ Մի քիչ լռեցինք։ Վարպետ Օսմանն ամբողջ պատմությունը տխուր հեքիաթի պես լսող գաճաճին ասաց, որ մանրամասն նկարագրած գիրքը կրկին գտնի և բերի։ Երբ գաճաճը գնաց, միամտորեն հարցրի վարպետիս.
— Այդ դեպքում փեսայիս գրքի ձիու նկարն ո՞վ է արել։
— Երկու ձիերի ռունգերն էլ կտրված են,— ասաց նա։– Բայց թե՛ Սամարղանդում, թե՛, ինչպես ասացի, Մավերաուննեհիրում, այս ձին չինական ոճով է նկարվել։ Իսկ Էնիշթեի գրքի գեղեցիկ ձին հերաթցի վարպետների հիանալի ձիերի պես իրանական ոճով էր նկարվել։ Դա նուրբ ձի էր, որի նմանն այս աշխարհում դժվար է գտնելը։ Այն նկարչի ձի է, ոչ թե մոնղոլական ձի։
— Բայց ռունգերն իսկական մոնղոլական ձիու նման կտրված են։
— Որովհետև ակնհայտ է, որ մոնղոլներից հետո Թեմուրի և որդիների իշխանության տակ երկու հարյուր տարի առաջ Հերաթում նկարող հին վարպետներից մեկը ձիու նկար անելիս կա՛մ տեսած և հիշած մոնղոլական ձիերից, կա՛մ այս ձիերին կտրված քթերով նկարած մեկ այլ նկարչի նկարից տպավորվելով՝ նրբորեն կտրված ռունգերով հիանալի ձիու նկար էր արել։ Ո՞ր շահի համար էր նկարվել, ո՞ր գրքի որ էջին էր՝ ոչ ոք չգիտեր։ Բայց վստահ եմ, որ այդ գիրքը և նկարը մի պալատում, ով գիտի, գուցե շահի հարեմի սիրելի կանանցից մեկի հավանությանն է արժանացել, գովաբանում են և լեգենդ դարձնում։ Քանի որ այդպես է, բոլոր սովորական նկարիչների՝ կտրված ռունգերով այս ձիուն նախանձելով, վատաբանելով կրկնօրինակելուն վստահ եմ։ Այսպիսով, այս հիանալի ձին և կտրված ռունգերը տպավորվում են արվեստանոցի նկարիչների հիշողության մեջ և անգիր են արվում։ Տարիներ անց այս նկարիչները, որոնց տերերը պատերազմներում պարտություն կրելով՝ այլ հարեմներ գնացող տխուր կանանց պես իրենց նոր շահեր, արքայազններ գտնելով, քաղաքներ և երկրներ փոխելով՝ իրենց հիշողությունների ձիերի նրբորեն կտրված ռունգերն էլ իրենց հետ են տարել։ Շատ նկարիչների հիշողության մի անկյունում մնացած այս կտրված ռունգերը այլ արվեստանոցում այլ ոճով և այլ վարպետների պատճառով ընդհանրապես չնկարվելով՝ հավանաբար մոռացվել են։ Բայց որոշ նկարիչներ էլ նոր արվեստանոցներում նրբորեն կտրված ռունգերով ձիերով չեն սահմանափակվել, «հին վարպետներն այսպես Էին անում» ասելով նաև սա սովորեցրել են իրենց գեղեցկադեմ աշակերտներին։ Այսպիսով, մոնղոլների և կտրված քթով ձիերի՝ Իրանից և Արաբիստանից հեռանալուց, ավերված ու թալանված քաղաքներում նոր կյանքից հարյուրամյակներ հետո անգամ որոշ նկարիչներ հավատալով, որ դա կաղապար է, շարունակել են ձիերին կտրված ռունգերով նկարել։ Ոմանք էլ չիմանալով, մոնղոլ նվաճող ձիավորներից էլ, ձիերի կտրված ռունգերից էլ անտեղյակ՝ «սա կաղապար է» ասելով՝ ձիերը մեր նկարիչների պես են նկարել, վստահ եմ։
— Վարպետ,— ասացի ես հիացմունքի զգացողությամբ։– Ծառայի ոճը, իսկապես, ինչպես հույս ունեիք, տվեց իր արդյունքները։ Յուրաքանչյուր նկարիչ իր գաղտնի ստորագրությունն ունի։
— Ոչ թե յուրաքանչյուր նկարիչ, այլ արվեստանոց,— հպարտությամբ ասաց նա։– Անգամ ամեն արվեստանոց չունի։ Որոշ դժբախտ արվեստանոցներում, ինչպես որոշ դժբախտ ընտանիքներում, տարիներ շարունակ ամեն մեկը մի բան է ասել, և ոչ ոք չի հասկացել, որ երջանկությունը կապված է ներդաշնակության հետ, իսկ ներդաշնակությունն ինքնին երջանկությունն է։ Որոշ չինացիների պես որոշ թուրքմեններ, որոշ շիրազցիների, որոշ մոնդոլների նման են աշխատում նկարել և տարիներով վիճող դժբախտ ամուսինների պես անգամ ընդհանուր ոճ չեն ունենում։
Հիմա դեմքին միայն հպարտություն էր երևում, երկար ժամանակ նրա դեմքին տեսածս «դժբախտ, տխուր ծերունի» արտահայտության փոխարեն ամբողջ ուժը հավաքել ցանկացող համառ մարդու զայրացած հայացք էր ստացել։
— Վարպետ,— ասացի։– Դուք այստեղ Ստամբուլում, աշխարհի չորս կողմից տարբեր բնավորությամբ, տարբեր տեսակի նկարիչների քսան տարում այնպիսի ներդաշնակության մեջ միավորեցիք, որ ստեղծեցիք օսմանյան ոճ։
Քիչ առաջ ամբողջ սրտով զգացածս հիացմունքը այժմ նրա երեսին ասելիս ինչո՞ւ էի ինձ կեղծավոր զգում։
Մեկին, ում տաղանդի և վարպետության հանդեպ անկեղծ հիացմունք ենք զգում, նրան գովաբանելիս անկեղծ լինելու համար նրա իշխանության առաջ մի քիչ խե՞ղճ պետք է երևանք։
— Ո՞ւր մնաց այդ գաճաճը,— ասաց նա։
Շողոքորթությունից և գովասանքից հաճույք ստացող, բայց ավելի շատ հաճույք ստանալու անհրաժեշտությունը հիշող, մեծ ուժի տեր մարդկանց պես ասաց։ Կարծես ցանկանում էր փոխել թեման։
— Չնայած իրանյան լեգենդների և ոճերի մեծ վարպետ լինելուն՝ օսմանյան վեհությանը և ուժին արժանի այլ նկարչական կյանքի աշխարհ ստեղծեցիք,— շշնջացի ես։– նկարչության օսմանյան թրի ուժը, հաղթանակի գեղեցիկ գույները, իրերի և գործիքների հետաքրքրության ուշադրությունը և ապրելու հանգստության ազատությունը դուք բերեցիք։ Վարպետ, իմ կյանքի ամենամեծ պատիվը ձեզ հետ այստեղ լեգենդար հին վարպետների հրաշքերին նայելով...
Այս ոճով երկար շշնջացի։ Գանձարանի սենյակի՝ լքված ռազմադաշտի նման տակնուվրա վիճակը և ցուրտ մթության մեջ մեր մարմինների մտերմությունն իմ շշնջոցին մտերմիկ ոճ էր տալիս։
Ավելի ուշ, ինչպես որոշ կույր մարդկանց մոտ, որոնց դեմքի արտահայտությունը չի փոխվում, վարպետ Օսմանի աչքերում հաճույքին տրված ծերունու հայացք երևաց։ Երբեմն անկեղծ զգալով՝ երբեմն էլ կույրերի հանդեպ զգացածս անկեղծ զզվանքից դողալով՝ երկար գովեցի վարպետին։
Սառը մատներով բռնեց ձեռքս, շոյեց թևերս, հպվեց դեմքիս։ Մատներից ինձ նրա ուժն ու ծերությունն անցան ասես։ Մտածեցի տանն ինձ սպասող Շեքուրեի մասին։
Անշարժ նստեցինք. մեր առաջ բաց էջերն Էին։ Ասես իմ գովեստներն ու իր հանդեպ հիացմունքը և խղճահարությունը մեզ հոգնեցրել էին և հանգստանում էինք։ Ասես ամաչում էինք միմյանցից։
— Գաճա՞ճը ուր մնաց,— կրկին հարցրեց նա։
Վստահ էի, որ խորամանկ գաճաճը մի անկյունից մեզ էր հետևում։ Ասես հայացքով նրան փնտրելով՝ ուսերս թոթվեցի, բայց համակ ուշադրությամբ աչքերս հառեցի վարպետ Օսմանի աչքերին։ Կո՞ւյր էր, թե ուզում էր բոլորին, ինչպես և իրեն, հավատացնել, որ կույր է։ Շիրազի անընդունակ և անտաղանդ որոշ հին վարպետներ ծեր տարիքում, որպեսզի իրենց հանդեպ հարգանք տածեն և անհաջողությունները չբացահայտվեն, ցույց են տալիս, որ կույր են։
— Ուզում եմ մահանալ,— ասաց նա։
— Մե՛ծ վարպետ,— շողոքորթեցի ես։— Ոչ թե նկարչության, այլ նրա միջոցով վաստակած գումարի մասին հին վարպետների փոխարեն ֆրանսիացի կրկնօրինակողներին գնահատողների այս վատ ժամանակներում ձեր ասածն այնքան լավ եմ հասկանում, որ ցանկանում եմ արտասվել։ Բայց ձեր վարպետ նկարիչներին թշնամիներից պաշտպանելն էլ է ձեր պարտականությունը։ Ասացեք, խնդրեմ, ծառայի ոճից ի՞նչ եզրակացության եկաք։ Ո՞վ է նկարել այդ ձին։
— Զեյթինը։
Այնպես ասաց, որ զարմացել էի։
Մի քիչ լռեց։
— Բայց վստահ եմ, որ Զեյթինը ո՛չ փեսայիդ, ո՛չ էլ Զարիֆ էֆենդուն չի սպանել,— հանգիստ ասաց նա։— Գիտեմ, որ ձին Զեյթինն է նկարել, որովհետև նա հին վարպետներին ամենաշատն է կապված, Հերաթի լեգենդներն ու ոճերն ամենամոտը և անգիր նա գիտի, վարպետների տոհմածառի՝ մինչև Սամարղանդ հասնելուց եմ հասկանում։
Գիտեի, որ չի հարցնի՝ Զեյթինի՝ տարիներ շարունակ նկարած մյուս ձիերի ռունգերն ինչո՞ւ այսպիսին չէին։ Ասացի, որ չնայած մի մանրամասնի, մի թռչնի թևի, մի ծառի տերևի, վարպետից մինչև աշակերտ սերնդեսերունդ իր հիշողության մեջ թաքնված լինելուն՝ նկարիչ վարպետի բարդ բնավորությունը և խստությունը արվեստանոցի ու սուլթանի հաճույքի և ցանկության պատճառով ընդհանրապես ի հայտ չի եկել։ Ուրեմն սիրելի Զեյթինի՝ մանկության տարիներին իրանյան վարպետներից սովորած և չմոռացած ձին սա է։ Այս ձին հիմար Էնիշթեի գրքի պատճառով էր ի հայտ եկել, և Աստծու դաժան խաղն էր դարձել ինձ համար։ Հերաթի հին վարպետների համար բոլորս բավականաչափ օրինակ չե՞նք ծառայել։
Ինչպես թուրքմեն նկարիչն է երազում գեղեցիկ կնոջ դեմքի մասին, մենք էլ կնոջը միայն չինացու տեսքով նկարելով՝ հերաթցի հին նկարիչների հրաշքների մասին չե՞նք մտածում։ Բոլորս հերաթցի հին վարպետների երկրպագուն ենք։
Բոլոր մեծ նկարիչների թիկունքում Բեհզադի Հերաթր, Հերաթի ետևում էլ մոնղոլական ձիեր և չինացիներ կան։
Հերաթի լեգենդներին այդքան կապված Զեյթինը հին ոճերով իրենից էլ ավելի, անգամ կուրորեն սիրած խեղճ Զարիֆ էֆենդուն ինչո՞ւ պետք է սպաներ։
— Ո՞վ,— ասացի ես։— Քելեբե՞քը։
— Լեյլեքը,— ասաց նա։— Սա էլ է ինձ սիրտս հուշում, որովհետև գիտեմ նրա զայրույթը, ագահ աշխատասիրությունը։ Լսիր, խեղճ Զարիֆ էֆենդին մեծ հավանականությամբ հասկացել էր, որ Եվրոպական ոճը կրկնօրինակող Էնիշթեի գրքում անհավատություն, անշնորհքություն կա և վախեցել էր։ Մի կողմից՝ այդ հիմար էրզրումցի քարոզչի խոսքերին ականջ դնելու չափ կոպիտ լինելու պատճառով (գրիչ վարպետները, ովքեր Աստծուն նկարիչներից էլ ավելի մոտ են, ինչ ափսոս, որ ձանձրալի և հիմար են լինում), մյուս կողմից էլ՝ որովհետև գիտեր քո հիմար փեսայի գրքի՝ սուլթանի գաղտնի և մեծ գործը լինելու մասին։ Նրա սարսափները և կասկածները հակասել են միմյանց, սուլթանի՞ն հավատալ, թե՞ էրզրումցի քարոզչին։ Հինգ մատիս պես ճանաչածս խեղճ երեխաս ներսից կրծող խնդիրը, ինչպես նախկինում, կգար ինձ՝ իր վարպետին կպատմեր։ Բայց ֆրանսիացի կրկնօրինակողի՝ Էնիշթեի գրքի համար գրություն գրելու, ինձ, մեր արվեստանոցին դավաճանելու պատճառով հիմար ուղեղով մեկ ուրիշին կանչեց և նրա տաղանդով, նրա խելքով ու բարոյականությամբ հիանալու պատճառով խորամանկ և զայրացած Լեյլեքին պատմեց իր խնդիրը։ Լեյլեքի՝ այս հիացմունքից օգտվելով, Զարիֆ էֆենդուն օգտագործելը շատ եմ տեսել։ Նրանց միջև ինչպիսի վեճ է եղել՝ չգիտեմ, բայց Լեյլեքն է նրան սպանել։ Քանի որ Զարիֆ էֆենդին իր վախի մասին ավելի շուտ էրզրումցիներին էլ է պատմել, նրանք էլ վրեժով իրենց ուժը ցույց տալու համար ընկերների մահվան պատասխանատվությունր գցեցին քո եվրոպական ոճի երկրպագու փեսայի վրա և նրան սպանեցին։ Չեմ կարող ասել, որ դա ինձ տխրեցրել է։ Տարիներ առաջ փեսադ մեր սուլթանին խաբելով՝ մի վենետիկցի նկարչի պես (անունը Սեբաստիո էր) մեր սուլթանի նկարը անհավատների թագավորի նկարի նման եվրոպական ոճով նկարեց, հետո այդ խայտառակ նկարը իմ առաջ որպես օրինակ դնելով՝ ինձ ստիպեց նույնը նկարել, տգեղ ու վիրավորական մի բան անել, և ես էլ անհավատների ոճով արված այդ նկարը մեր սուլթանի վախից ստորաբար կրկնօրինակեցի։ Եթե չանեի, գուցե Էնիշթեի մահվան համար կտխրեի, այսօր ամեն ինչ կանեի, որ նրան սպանած ստորը բռնվի։ Բայց ես ոչ թե Էնիշթեի, այլ իմ արվեստանոցի մահվան մասին եմ մտածում։ Քո փեսայի պատճառով երեխաներիս պես սիրածս, քսանհինգ տարի փայփայած, մեծացրածս վարպետ նկարիչներն էլ ինձ և մեր բոլոր նկարչական ավանդույթներին դավաճանեցին, և մեր սուլթանն արդեն այդպես է ուզում ասելով՝ եվրոպական նկարիչներին սկսեցին հաճույքով կրկնօրինակել։ Այս բոլոր անպատիվներն արժանի են տանջանքների։ Մենք՝ նկարիչներս, եթե նախևառաջ ոչ թե մեզ աշխատանք տվող սուլթանի, այլ մեր տաղանդի և արվեստի ծառան լինենք, արժանի կլինենք ճանապարհվելու դրախտ։ Այժմ միայն ուզում եմ նայել գրքին։
Պարտության համար պատասխանատվություն կրող մի հոգնած փաշայի՝ մահապատժի դատապարտվելուց առաջ հայտնած վերջին ցանկության պես տխուր հնչեց այս խոսքը։ Բացեց գաճաճի առաջ դրած գրքի էջերը և կշտամբող ձայնով իր ուզած էջը գտնելու համար սկսեց նրան հրամաններ տալ։ Այս մեղադրական ձայնը նրան անմիջապես վերադարձրեց ամբողջ արվեստանոցի՝ մեզ հայտի գլխավոր նկարչի կերպարին։
Հեռացա և մարգարիտներով զարդարված բարձերի, թանկարժեք քարերով զարդարված կոթերով ժանգոտած հրացանների ու պահարանների արանքով անցնելով, մի անկյուն քաշվելով՝ հեռվից հետևեցի վարպետ Օսմանին։ Նրան լսելիս ինձ կրծող կասկածն այժմ ավելի ուժգին էր. խեղճ Զարիֆ էֆենդուն և ավելի ուշ՝ փեսայիս մեր սուլթանի եվրոպական ոճով գրքի աշխատանքները խոչընդոտելու համար սպանելն այժմ ինձ լրիվ տրամաբանական էր թվում։ Վարպետ Օսմանի հանդեպ քիչ առաջ զգացածս հիացմունքի պատճառով մի պահ ինձ մեղադրեցի։ Մյուս կողմից էլ՝ ամբողջությամբ իր առաջ դրված նկարին նվիրված, կույր, թե կիսակույր, իր դիմաց դրված նկարին կարծես ծեր դեմքի բոլոր կնճիռներով հետևող այս մեծ վարպետի հանդեպ ակամա խոր հարգանք էլ էի զգում։ Հասկացա, որ արվեստանոցի հին ոճը և կարգը պաշտպանելու, փեսայիս գրքի փրկվելու, կրկին սուլթանի սիրելին դառնալու համար ոչ միայն վարպետ նկարիչներից ցանկացածին, այլև ինձ էլ Բոսթանջըբաշըի տանջանքներին առանց տատանվելու կհանձներ։ Նրա հանդեպ երկու օր զգացածս սիրուց ազատվելու համար երկար աշխատեցրի երևակայությունս։ Շատ ժամանակ էր անցել, և մտքերս խառնվել էին։ Միայն իմ ներսի սատանաներին հանգստացնելու, անորոշության ջիների ուշադրությունը ցրելու համար սնդուկներից հանած հատորների նկարած էջերին երկար նայեցի։ Որքան մարդ, կին, տղամարդ էր մատը դրել բերանը։ Որպես հիացմունքի նշան վերջին երկու հարյուր տարում Սամարղանդից Բաղդադ բոլոր արվեստանոցներում այս շարժումն էր օգտագործվել, երբ թշնամիների կողմից շրջապատված հերոս Քեյհուսրեվը Ջեյհուն գետով սև ձիու թամբին նստած և Աստծու օգնությամբ ողջ-առողջ անցնում է, նրան իր լաստի վրա տեղ չտվող ստոր լաստավարը և նրա թիավարը մատը հիացմունքով բերանն են դնում։ Մուգ արծաթե ջրերով լճում լողացող լուսե մաշկով Շիրինի գեղեցկությունն առաջինը տեսնող Խոսրովը մատը հիացմունքից բերանն է դնում։ Իսկ այն նկարները, որոնց ավելի մեծ ուշադրությամբ երկար նայեցի, պալատի կիսաբաց դռների մեջ, ամրոցի աշտարակների անհասանելի պատուհաններում, վարագույրների ետևից երևացող հարեմի գեղեցիկ կանանց բերանները դրած մատներն էին ցույց տալիս. Իրանի բանակին պարտված, թագը կորցրած Թեժայի պատերազմի դաշտից փախչելիս պալատի հարեմի պատուհանից գեղեցկուհի, սուլթանի սիրելի Էսփինույը տխրությամբ և հիացմունքով մատը բերանը դրած նրան էր հետևում և աչքերով աղաչում էր՝ ինձ մի հանձնիր թշնամուն։ Բռնաբարության հերյուրանքով բանտարկված Հովսեփին երբ խուց էին տանում, պատուհանի մոտ կանգնած հերյուրանքներ տարածող Զուլեյհան մատը ոչ այնքան զարմանքով, սատանայությամբ և ցանկասիրությամբ գեղեցիկ բերանի մեջ է առնում։ Մի գազելից ելած երջանիկ, բայց տխուր սիրահարների՝ դրախտային պարտեզում սիրո և գինու ուժով տարվելիս՝ վատ նպատակներ ունեցող ծառան մատը ոչ այնքան հիացմունքից, որքան նախանձից կարմիր բերանն էր դրել, նրանց էր հետևում։ Չնայած այս շարժումը բոլոր նկարիչների համար կաղապար էր դարձել՝ գեղեցիկ կինն իր երկար մատներն ամեն անգամ մի այլ նրբությամբ էր դնում բերանը։
Այս նկարներին նայելը որքանո՞վ էր մխիթարում։ Երբ սկսեց մութն ընկնել, վարպետ Օսմանի մոտ գնացի և ասացի.
— Վարպետ, ձեր թույլտվությամբ, երբ դուռը բացեն, ես լքելու եմ գանձարանը։
— Ինչո՞ւ,— ասաց նա։— Դեռ մի գիշեր և մի առավոտ ունենք։ Աչքերդ ինչ արագ են հագեցել աշխարհի ամենագեղեցիկ նկարներին նայելուց։
Խոսելիս դեմքը իր առաջ դրված էջից չկտրեց, բայց բիբերի գույնի մեջ երևացող գունատությունը ցույց էր տալիս, որ դանդաղ կուրանում է։
— Ձիու ռունգերի գաղտնիքն իմացանք,— ասացի ես խիզախորեն։
— Հա՛,— ասաց նա։– Այո՛, արդեն մնացածը մեր սուլթանի և գանձապետի գործն է։ Գուցեև բոլորիս կների։
Նրանց Լեյլեքի՞ անուն էր տալու, որպես մարդասպան։ Վախից անգամ չհարցրի, որովհետև վախենում էի, որ ինձ դուրս չի թողնի։ Ավելի վատ՝ երբեմն հավատում էի, որ ինձ երբեմն մեղադրում է։
— Բեհզադի ասեղը, որով իրեն կուրացրել է, կորել է,— ասաց նա։
— Հավանաբար գաճաճն է տեղը դրել,— ասացի ես։– Այս էջը որքա՜ն գեղեցիկ է։
Դեմքը երեխայի դեմքի պես փայլեց, ժպտաց։
— Խոսրովի՝ ձիով գիշերը Շիրինի տան մոտ գալով՝ նրան սիրուց այրվելով՝ սպասելը,— ասաց նա։— Հերաթի հին վարպետների ոճով։
Այժմ նկարին այնպես էր նայում, ասես տեսնում էր, բայց խոշորացույցն անգամ ձեռքին չէր։
— Գիշերվա մթության մեջ ծառերի տերևների, գարնան ծաղիկների և աստղերի տեսարանը, կարծես լուսավորվելով ցույց տված գեղեցկությունը, պատի նախշերի համեստ համբերությունը, ոսկե նախշի օգտագործման նրբությունր, ամբողջ նկարի նուրբ հավասարակշռությունը տեսնո՞ւմ ես։ Գեղեցկադեմ Խոսրովի ձին կնոջ պես գեղեցիկ է և նուրբ։ Վերևի պատուհանի մոտ նրա սիրելին՝ Շիրինը, խոնարհ է, բայց՝ հպարտ։ Կարծես նկարչության սիրով նկարի նուրբ գույներից, կտավից, կաշվից ցայտող գույների մեջ սիրահարներն այստեղ հավերժ կանգնած են մնալու։ Տեսնո՞ւմ ես, նրանք իրար են նայում, բայց նրանց մարմինների մի կեսը շրջված է դեպի մեզ։ Որովհետև գիտեն, որ մի նկարի մեջ են, գիտեն, որ իրենց ենք նայում։ Այդ պատճառով չեն փորձում նմանվել նրան, ինչ մենք միշտ տեսնում ենք։ ճիշտ հակառակը՝ ցույց են տալիս, որ Աստծու հուշերից են ելել։ Այդ պատճառով այնտեղ այդ նկարի մեջ, ժամանակը կանգ է առել։ Նկարով պատմված պատմությունը որքան էլ արագ լինի, նրանք լավ դաստիարակված ամաչկոտ ու քաղաքավարի երիտասարդ աղջիկների պես ձեռքերի, թևերի, նուրբ մարմինների, անգամ աչքերի չափազանցված ոչ մի շարժում չանելով՝ ընդմիշտ կանգնելու են։ Նրանց հետ մեկտեղ լաջվարդ գիշերվա մեջ ամեն բան սառելու է. երկնքի թռչունը միշտ մթության, աստղերի մեջ, սիրելիների արագ բաբախող սրտերի պես անհանգստացած թռչում է, և այնտեղ, այդ աննման թռիչքի մեջ, երկնքում խաչվածի պես ընդմիշտ կանգնելու են։ Աչքերի առաջ Աստծու թավշե մթության՝ վարագույրի պես իջնելն իմացող հերաթցի հին վարպետները նաև գիտեն, որ եթե օրեր, շաբաթներ շարունակ առանց շարժվելու այդպես մի նկարի նայելով կուրանան, հոգիներն ի վերջո կխառնվեն նկարի այդ հավերժական ժամանակին։
Երբ երեկոյան էզանի ժամանակ գանձարանի դուռը նույն արարողությամբ և կոպտությամբ բացվեց, վարպետ Օսմանը դեռ համակ ուշադրությամբ նայում էր իր առաջ դրված էջին, երկնքում անշարժ կանգնած թռչունին։ Սակայն բիբերի խունացած գույնը նկատողները հասկացան, որ իր դիմաց դրված հիանալի նկարին տարօրինակ է նայում, ինչպես ափսեին սխալ կողմից մոտեցող որոշ կույրեր։
Քանի որ վարպետ Օսմանը դեռ ներսում էր մնալու, Ջեզմի աղայի՝ դռան մոտ լինելն իմացող գանձարանի խցի տասնապետները ինձ շատ չխուզարկեցին, այդ պատճառով չգտան վարտիքիս մեջ թաքցրածս ասեղը։ Պալատի բակից Ստամբուլի փողոցներ դուրս գալով՝ մի քանի տների արանքը մտա և լեգենդար Բեհզադին կուրացրած սարսափելի իրը վարտիքիցս հանելով՝ դրեցի գոտուս մեջ։ Փողոցներով ասես ոչ թե քայլում էի, այլ վազում։
Գանձարանի սենյակներում այնքան էի մրսել, որ ինձ թվաց, թե քաղաքի փողոցներում վաղահասած գարնանային եղանակ է։ Էսքիհան շուկայի՝ մեկ առ մեկ փակվող նպարավաճառի, վարսավիրի, համեմունք վաճառողի, բանջարավաճառի, փայտ վաճառողների խանութների մոտով անցնելիս դանդաղելով՝ լուսավոր, տաք խանութների ներսի տակառներին, ծածկոցներին, գազարներին, ամաններին ուշադրությամբ նայեցի։
Փեսայիս փողոցը, էլ չեմ ասում «իմ փողոցը», անգամ Շեքուրեի փողոցը չեմ կարողանում ասել դեռ, երկու օրվա դադարից հետո ավելի օտար ու հեռու էր թվում։ Բայց Շեքուրեին ողջ և առողջ հասնելու ուրախությունը, մարդասպանի՝ գտնվելու, այս գիշեր սիրելիիս անկողին մտնելու միտքն ինձ ամբողջ աշխարհին այնպես էր մոտեցնում, որ նռենին և նորոգված փականներով տունը տեսնելուն պես գետի մյուս ափ ձայն տվող հողագործի պես չբղավելու համար ինձ գսպեցի։ Որովհետև ցանկանում էի Շեքուրեին տեսնելուն պես խոսքս այսպես սկսել.
— Իմացան, թե ով է անիծյալ մարդասպանը...
Բացեցի բակի դուռը։ Դռան ճռռոցից, թե ջրհորի դույլից ջուր խմող ճնճղուկի անամոթությունից, թե տան մթությունից, չգիտեմ, բայց տասներկու տարի մենակ ապրած մարդու գայլային հոտառությամբ անմիջապես հասկացա, որ տանը ոչ ոք չկա։ Երբ մարդ ցավով հասկանում է, որ լրիվ մենակ է մնացել և բոլոր դռները, պահարանները, անգամ կաթսաները մեկ առ մեկ բացում-փակում է։ Այդպես արեցի։ Անգամ սնդուկները բացեցի։
Այս ամբողջ լռության մեջ լսածս միակ բանն արագ բաբախող սրտիս ձայնն էր։ Ալյուրը մաղած, մաղը կախած ծերունու պես ամենահեռու սնդուկի տակ թաքցրածս թուրը հանելով՝ կապելուց հետո մի պահ հանգստացա։
Գրչովս արած այդքան տարվա գործն ինձ ներքին հանգստություն, իսկ փղոսկրից պոչով թուրս հավասարակշռություն (նաև քայլելու հավասարակշռությունն) էին տվել ինձ։ Գրքերը մարդկանց դժբախտությանը մխիթարանք են միայն։
Իջա բակ. ճնճղուկը գնացել էր։ Խորտակվող նավը լքելու պես տունը թողնելով մթության մեջ՝ դուրս եկա։
— Վազի՛ր,― ասում էր ինձ այժմ ինձնից ինքնավստահ սիրտս,― գնա՛, գտիր նրանց։
Վազեցի։ Բայց միևնույն է, մարդաշատ վայրերում, մզկիթի բակերում, որոնք անցա կարճ ճանապարհով, զվարճանալու համար ետևիցս ընկած շները հենց շատանում Էին, քայլերս դանդաղեցնում էի։