Changes

Սպանություն Էբբի֊Գրեյնջում

Ավելացվել է 1 բայտ, 14:14, 23 Հունվարի 2013
:    ― Թիրախին ենք կպել, թե վրիպել, բայց Հոպկինսը պետք է ինչ-որ բան իմանա։ Թե չէ ի՞նչ կմտածի մեր կրկնակի այցի մասին, ― ասաց Հոլմսը։ ― Բայց բոլոր մանրամասներին իրազեկ դարձնելը դեռ վաղ է։ Հիմա մեր գործունեության վայրը պետք է լինի Ադելաիդա-Սաութհեմփթոն նավային երթուղու գրասենյակը, որը եթե հիշողությունս չի դավաճանում, գտնվում է Փել-Մել փողոցի վերջում։ Հարավային Ավստրալիան Անգլիայի հետ կապող մի երթուղի ևս կա, բայց սկզբից սկսենք ավելի խոշորից։
:    Գրասենյակի կառավարչին ուղարկած Հոլմսի այցեքարտը մոգական ազդեցություն գործեց։ Հոլմսը շատ արագ ստացավ իրեն հետաքրքրող տեղեկությունները։
:    1895 թվականի հունիսին այդ ֆիրմայի միայն մի նավ՝ «Ռոք օֆ Ջիբրալտարը», ժամանել էր հայրենական նավահանգիստ։ Դա իրենց ամենամեծ և լավագույն նավն էր։ Ուղևորների ցուցակում նշված էին միսս Ֆրեյզերը՝ Ադելաիդայից, և նրա սպասուհին։ Հիմա այդ շոգենավը գտնվում էր Ավստրալիայի ճանապարհին, մոտավորապես Սուեզի ջրանցքի հարավային մասում։ Անձնակազմը նույնն էր, ինչ 1895թվականին1895 թվականին, միայն մի բացառությամբ։ Ավագ օգնական Ջեկ Կրոուկերը նավապետ էր նշանակվել «Բաս Ռոք» նավի վրա, որը երկու օրից մեկնելու էր Սաութհեմփթոնից։ Կրոուկերն ապրում է Սայդենհեմում, բայց այսօր առավոտյան պետք է գա հրահանգների համար։ Կարելի է նրան սպասել։
:    Ոչ, միստր Հոլմսը չի ցանկանում նրան տեսնել, բայց ուրախ կլինի նայել նրա ծառայության ցուցակն ու իմանալ, թե ինչպիսի մարդ է։ Իրականում դա փայլուն առաջադիմություն էր։ Ամբողջ նավատորմում չկար մի սպա, որին կարելի լիներ համեմատել նավապետ Կրոուկերի հետ։ Ինչ վերաբերում է նրա անձնական արժանիքներին, ապա աշխատանքում ճշտակատար էր, բայց ծառայությունից դուրս երբեմն երևան էր գալիս նրա անսանձ, տաքարյուն բնավորությունը։ Բռնկուն, անգամ անխոհեմ մարդ է, բայց այս ամենով հանդերձ շատ բարի է, ազնիվ ու պարտքին հավատարիմ։
:    Ահա թե ինչ իմացավ Հոլմսը Ադելաիդա-Սաութհեմփթոն նավային երթուղու գրասենյակում։
140
edits