Changes

Յոթերորդ Բաժին: Կապիտալի Կուտակման Պրոցեսը

Ավելացվել է 110 բայտ, 10:04, 14 Դեկտեմբերի 2014
}}
{{անավարտ}}
==ՅՈԹԵՐՈՐԴ ԲԱԺԻՆ։ ԿԱՊԻՏԱԼԻ ԿՈՒՏԱԿՄԱՆ ՊՐՈՑԵՍԸ==
====3. ՍԵՓԱԿԱՆԱԶՐԿՎԱԾՆԵՐԻ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ԱՐՅՈՒՆԱԼԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ՍԿՍԱԾ XV ԴԱՐԻ ՎԵՐՋԵՐԻՑ։ ԱՇԽԱՏԱՎԱՐՁՆ ԻՋԵՑՆԵԼՈՒ ՕՐԵՆՔՆԵՐ====
 
Ֆեոդալական զինախմբերի ցրման հետևանքով վտարված և ցնցումներով իրագործվող բռնի սեփականազրկման միջոցով հողից պոկված մարդիկ, օրենքից դուրս հայտարարված այդ պրոլետարիատը, ամենևին նույնպիսի արագությամբ չէր կլանվում զարգացող մանուֆակտուրայի կողմից, ինչպես արագ լույս աշխարհ էր գալիս։ Մյուս կողմից, իրենց սովորական կենսաշավղից հանկարծակի դուրս քաշված մարդիկ չէին կարող նույնքան էլ հանկարծակի հարմարվել իրենց նոր կացության կարգապահությանը։ Նրանք մասսայորեն դառնում էին մուրացիկներ, ավազակներ, թափառաշրջիկներ — մասամբ՝ հոժարակամ, մեծ մասամբ՝ անհրաժեշտությունից ստիպված։ Այդ պատճառով XV դարի վերջում և ամբողջ XVI դարում Արևմտյան Եվրոպայի բոլոր երկրներում արյունալի օրենքներ են հրատարակվում թափառաշրջիկության դեմ։ Այժմյան բանվոր դասակարգի հայրերն ամենից առաջ պատժվեցին այն բանի համար, որ նրանց զոռով թափառաշրջիկներ ու մուրացկաններ էին դարձրել։ Օրենսդրությունը նրանց համարում էր «հոժարակամ» հանցագործներ, ելնելով այն ենթադրությունից, թե նրանք, ցանկանալու դեպքում, կարող էին շարունակել աշխատել հին, այլևս գոյություն չունեցող պայմաններում։
====6. ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԻՍՏԻ ԾԱԳՈՒՄԸ====
Արդյունաբերական<ref>«Արդյունաբերականը» այստեղ գործ է ածված որպես «հողագործականի» հակադրություն։ Տնտեսական «կատեգորիայի» իմ աստով իմաստով ֆերմերը նույնպիսի արդյունաբերական կապիտալիստ է, ինչպես և գործարանատերը։</ref> կապիտալիստի ծագումը աչքի չէր ընկնում այն աստիճանականությամբ, որով բնորոշվում է ֆերմերի ծագումը։ Անկասկած, որոշ թվով համքարական մանր վարպետներ և է՛լ ավելի մեծ թվով մանր ինքնուրույն արհեստավորներ ու նույնիսկ վարձու բանվորներ սկզբում դարձել են սաղմնային կապիտալիստներ, իսկ հետո, աստիճանաբար ընդարձակելով վարձու աշխատանքի շահագործումը և համապատասխանորեն ուժեղացնելով կապիտալի կուտակումը, դարձել են կապիտալիստներ sans phrase [առանց վերապահումների]։ Կապիտալիստական արտադրության մանկության ժամանակաշրջանում, ճիշտ այնպես, ինչպես և միջնադարյան քաղաքային կյանքի մանկության ժամանակաշրջանnuf, այն հարցը, թե փախած ճորտերից ո՛վ պետք է տեր լինի և ո՛վ՝ ծառա, սովորաբար վճռվում էր՝ նայած, թե նրանցից ով էր շուտ փախել իր տիրոջից։ Բայց այդ մեթոդի արտասովոր դանդաղ ընթացքն ամենևին չէր համապատասխանում XV դարի վերջերի մեծ գյուտերի ստեղծած համաշխարհային նոր շուկայի առևտրական պահանջներին։ Միջին դարերը ժառանգություն էին թողել կապիտալի երկու տարբեր ձևեր, որոնք հասունանում են հասարակական-տնտեսական ամենատարբեր ֆորմացիաներում և արտադրության կապիտալիստական եղանակի դարաշրջանն սկսվելուց առաջ համարվում են կապիտալ որպես այդպիսին՝ վաշխառուական կապիտալ և վաճառականական կապիտալ։ «Ներկայումս հասարակական ամբողջ հարստությունը նախ ընկնում է կապիտալիստի ձեռքը... նա ռենտա է վճարում հողի սեփականատիրոջը, աշխատավարձ՝ բանվորին, հարկեր ու տասանորդ կառավարական հարկահավաքին և իր օգտին է պահում աշխատանքի տարեկան արդյունքի մի մեծ, նույնիսկ գերակշռող, այն էլ անընդհատ աճող մասը։ Կապիտալիստին հիմա կարելի է դիտել որպես սեփականատիրոջ, որի ձեռքն է ընկնում ամբողջ հասարակական հարստությունն ամենից առաջ, թեև չկա մի այնպիսի օրենք, որն ապահովեր նրա իրավունքն այդ սեփականության նկատմամբ... Այդ հեղաշրջումը սեփականության ոլորտում տեղի ունեցավ կապիտալի տոկոս գանձելու շնորհիվ... և պակաս նշանակալից չէ, որ ամբողջ Եվրոպայի օրենսդիրները ձգտում էին այդ բանը խափանել վաշխառության դեմ ուղղված օրենքներով... Կապիտալիստների իշխանության հաստատումը երկրի ամբողջ հարստության վրա՝ սեփականության իրավունքի մեջ մի լիակատար ռևոլյուցիա է առաջ բերում. ո՞ր օրենքի կամ ո՞ր մի շարք օրենքների հիման վրա կատարվեց այդ ռևոլյուցիան»<ref>«The Natural and Artificial Right of Property Contrasted». London 1832, էջ 98, 99։ Այս անանուն աշխատության հեղինակը Թ. Հոդսկինն է։</ref>։ Հեղինակը չպետք է աչքաթող աներ, որ ընդհանրապես ռևոլյուցիաները երբեք օրենքների հիման վրա չեն կատարվում։
Վաշխառության ու առևտրի միջոցով ստեղծված փողային կապիտալի՝ արդյունաբերական կապիտալի փոխարկվելուն խանգարում էին ֆեոդալական կարգերը գյուղում և համքարական կարգերը քաղաքում<ref>Դեռ 1794 թվականին Լիդսի մանր մահուդագործ վարպետները պատգամավորություն են ուղարկում պառլամենտ՝ մի պետիցիայով այն մասին, որ օրենք հրատարակվի, որով արգելվի վաճառականների գործարանատեր դառնալը (Dr. Aikin: «Description of the Country from thirty to forty miles round Manchester», London 1795)։</ref>։ Այդ սահմանափակումները չքացան, երբ ֆեոդալական զինախմբերը լուծվեցին, երբ գյուղական բնակչությունը սեփականազրկվեց և մասամբ էլ վտարվեց։ Նոր մանուֆակտուրան ծագեց ծովային արտահանման նավահանգիստներում կամ երկրի գյուղական մասի այնպիսի կետերում, որոնք հին քաղաքային կյանքի ու նրա համքարական կարգերի վերահսկությունից դուրս էին գտնվում։ Ահա ինչու անգլիական corporate town-ները [համքարական կորպորատիվ կարգեր ունեցող հին քաղաքները] կատաղի պայքար էին մղում արդյունաբերության այդ նոր բուծարանների դեմ։
Նախասկզբնական կուտակման տարբեր մոմենտները պատմական որոշ հաջորդականությամբ բաշխվում են զանազան երկրների միջև, այն է՝ Իսպանիայի, Պորտուգալիայի, Հոլանդիայի, Ֆրանսիայի և Անգլիայի միջև։ XVII դարի վերջերին այդ մոմենտներն Անգլիայում սիստեմատիկորեն միանում են գաղութային սիստեմի մեջ, պետական փոխառությունների սիստեմի, արդի հարկային սիստեմի և հովանավորման սիստեմի մեջ։ Այդ մեթոդներն զգալի չափով խարսխվում են ամենակոպիտ բռնության վրա, ինչպես, օրինակ, գաղութային սիստեմը։ Բայց նրանք բոլորն էլ օգտագործում են պետական իշխանությունը, այսինքն՝ համակենտրոնացված ու կազմակերպված հասարակական բռնությունը արտադրության ֆեոդալական եղանակը կապիտալիստականի փոխարկվելու պրոցեսն արագացնելու և նրա անցման ստադիաները կրճատելու համար։ Բռնությունը մանկաբարձուհին է ամեն մի հին հասարակության, երբ վերջինս հղի է նորով։ Ինքը՝ բռնությունը մի տնտեսական պոտենցիա է։
Վ. Հաուիտը, քրիստոնեությունն իր մասնագիտությունը դարձրած այդ մարդը, քրիստոնեական գաղութայինն սիստեմի մասին ասում է. «Այսպես կոչված քրիստոնեական ռասաների կատարած բարբարոսություններն ու անպատկառ դաժանություններն աշխարհի բոլոր մասերում այն բոլոր ժողովուրդների դեմ, որոնց նրանք կարողացել են ստրկացնել, գերազանցում են այն բոլոր սարսափները, որոնք պատմական որևէ դարաշրջանում կատարել է մարդկային որևէ ռասա, չբացառելով ամենավայրենի ու անկիրթ, ամենաանգութ ու անամոթ ռասաները»<ref>William Howitt: «Colonization and Christianity. A Populär Popular History of the Treatment of the Natives by the Europeans in all their Colonies». London 1838, էջ 9։ Ստրուկների հետ վարվելու մասին տվյալների լավ ամփոփագիր կա Charles Comte-ի հետևյալ աշխատության մեջ. «Traité de Législation», 3-րդ հրատ., Bruxelles 1837։ Պետք է այս աշխատությունը մանրամասն ուսումնասիրել՝ տեսնելու համար, թե բուրժուան ինչի է փոխարկվում ինքը և ինչ է դարձնում իր բանվորներին այնտեղ, որտեղ նա կարող է, առանց քաշվելու, աշխարհը կերպարանափոխել ըստ իր պատկերի ու նմանության։</ref>։ Հոլանդական գաղութային տնտեսության պատմությունը — իսկ Հոլանդիան XVII դարի կապիտալիստական օրինակելի երկիր էր — ծավալում է դավաճանությունների, կաշառումների, մարդասպանությունների ու ստորությունների մի չտեսնված պատկեր<ref>Thomas Stamford Rafflies, Ճավա կղզու նախկին լեյտենանտ-նահանգապետ, «The History of Java». London 1817 [հ. II, հավելվածը, էջ CXC—CXCI]։</ref>։ Չկա ավելի բնորոշ մի բան, քան հոլանդացիների կիրառած մարդագողության սիստեմը Ցելեբեսում՝ Ճավա կղզու ստրուկների կադրերը համալրելու նպատակով։ Հատուկ մարդագողեր էին պատրաստվում այդ նպատակով։ Գողը, թարգմանն ու վաճառողը այդ առևտրի գլխավոր գործակալներն էին, բնիկ իշխանները՝ գլխավոր վաճառողները։ Գողացված երիտասարդությունը նետվում էր Ցելեբեսի գաղտնի բանտերը, մինչև որ հասնում էր այն տարիքին, որը նրան ընդունակ էր դարձնում ստրուկներ բարձած նավերով ուղարկվելու համար։ Մի պաշտոնական հաշվետվություն ասում է, «Օրինակ, միայն այս Մակասսար քաղաքը լիքն է գաղտնի բանտերով՝ մեկը մյուսից զարհուրելի, որոնք լեփ-լեցուն են ընչաքաղցության ու բռնակալության դժբախտ զոհերով, որոնք իրենց ընտանիքներից բռնությամբ պոկված՝ շղթայի են զարկված»։ Մալակկային տիրելու համար հոլանդացիները կաշառեցին փորթոլգալական նահանգապետին։ Նա 1641 թվականին նրանց ներս թողեց քաղաք։ Նրանք անմիջապես շտապեցին նահանգապետի տունը և սպանեցին նրան, որպեսզի հնարավորություն ունենան «խուսափելու» կաշառման պայմանավորված 21 875 ֆունտ ստ. գումարը վճարելուց։ Որտեղ նրանք ոտք էին դնում, նրանց հետևից ընթանում էր ամայացումն ու բնակիչների բնաջնջումը։ Բանյուվանգին, Ճավայի մի նահանգը, 1750 թվականին 80 000 բնակիչ ուներ, 1811 թվականին՝ ընդամենը 8 000։ Ահա այս է, որ կոչվում է doux commerce [հաջող առևտուր]։
Անգլիական-արևելահնդկական ընկերությունը, ինչպես հայտնի է, բացի Արևելյան Հնդկաստանի քաղաքական իշխանությունից, ձեռք բերեց թեյի առևտրի և ընդհանրապես Չինաստանի հետ կատարվող առևտրի բացառիկ մոնոպոլիա և, բացի դրանից, նրա ձեռքում էր կենտրոնացված Եվրոպայից ստացվող և Եվրոպա ուղարկվող ապրանքների փոխադրության մոնոպոլիան։ Բայց Հնդկաստանի առափնյա և կղզիների միջև տեղի ունեցող նավագնացությունը, ինչպես և Հնդկաստանի ներսում կատարվող առևտուրը, դարձան ընկերության բարձրաստիճան պաշտոնյաների մոնոպոլիան։ Աղի, օպիումի, թմբուլի և այլ ապրանքների մոնոպոլիաները դարձան հարստության անսպառ աղբյուրներ։ Պաշտոնատար անձինք իրենք էին սահմանում գները և կամայականորեն պլոկում էին դժբախտ հնդիկներին։ Գեներալ-նահանգապետը մասնակցում էր այդ մասնավոր առևտրին։ Նրա սիրեցյալները պայմանագրեր էին ստանում այնպիսի պայմաններով, որոնցով նրանք, ավելի հաջող ձևով, քան ալքիմիկոսները, ոսկի էին շինում ոչնչից։ Խոշոր կարողությունները անձրևից հետո աճող սունկերի նման բուսնում էին, և նախասկզբնական կուտակումն իրագործվում էր առանց թեկուզ մի շիլլինգ ծախսելու։ Ուորրեն Հեյստինգսի դատական պրոցեսը լիքն է այդպիսի օրինակներով։ Ահա նրանցից մեկը։ Օպիումի մատակարարման մի պայմանագիր է շնորհվում մի ոմն Սալլիվենի այն պահին, երբ նա պաշտոնական հանձնարարությամբ մեկնում էր Հնդկաստանի այն մասը, որը հեռու էր գտնվում օպիումի արտադրության շրջանից։ Սալլիվենն իր պայմանագիրը 40 000 ֆ. ստեռլինգով վաճառում է ինչ-որ Բիննի, իսկ Բիննը նույն օրը այն վերավաճառում է 60 000 ֆունտ ստեռլինգով։ Վերջին գնորդն ու պայմանագիրը կատարողը հայտարարում է, թե ինքն էլ դեռ հսկայական օգուտ է ստացել ղրանից։ դրանից։ Պառլամենտին ներկայացված մի փաստաթղթի համաձայն, հիշյալ ընկերությունն ու նրա պաշտոնյաները 1757—1766 թվականներին հնդիկներին ստիպել են նրանց 6 միլիոն ֆ. ստ. նվիրելու։ 1769—1770 թվականներին անգլիացիները արհեստական սով սարքեցին՝ ամբողջ բրինձը գնելով և հրաժարվելով այն այլ կերպ վաճառել, բայց եթե առասպելական բարձր գներով<ref>1866 թվականին միայն Օրիսա նահանգում մեկ միլիոնից ավելի հնդիկներ սովամահ եղան։ Այնուամենայնիվ, բոլոր հանքերը գործ էին դրվում Հնդկաստանի պետական գանձարկղը հարստացնելու՝ սովյալներին բարձր գներով կենսամիջոցներ վաճառելու միջոցով։<br>243a Վիլյամ Կոբբետը նկատում է, որ Անգլիայում բոլոր հասարակական հիմնարկները կոչվում են «թագավորական», բայց դրա փոխարեն այնտեղ պարտքը լինում է «ազգային» (national debt)։<br>243b «Եթե թաթարները Եվրոպան գերեին մեր օրերում, ապա շատ դժվար կլիներ նրանց բացատրել այն նշանակությունը, որ ֆինանսիստն ունի մեր մեջ» (Montesquieu: «Esprit des lois», հրատ. Londres 1769, հ. IV, էջ 33)։ [Мотескье: «О духе законов», ռուս. թարգմ. Կովալևսկու խմբ., ՍՊԲ. 1900 թ., էջ 607։]</ref>։
Բնիկների հետ, իհարկե, ամենից ավելի սարսափելի վարվում էին այն պլանտացիաներում, որոնք, ինչպես, օրին., Արևմտյան Հնդկաստանում, հատկացված էին բացառապես արտահանման առևտրի համար, ինչպես նաև կողոպուտի ու ավերածության մատնված այնպիսի հարուստ ու խտաբնակ երկրներում, ինչպես Մեքսիկան և Արևելյան Հնդկաստանը։ Սակայն իսկական գաղութներում էլ նախասկզբնական կուտակման քրիստոնեական բնույթը շուտով երևան եկավ։ Նոր-Անգլիայի պուրիտանները — զգաստ բողոքականության այդ վիրտուոզները — 1703 թվականին իրենց Assembly-ում [օրենսդրական ժողովում] որոշեցին 40 ֆ. ստ. մրցանակ տալ հնդկացու ամեն մի գանգամաշկի և ամեն մի կարմրամորթ գերու համար. 1720 թվականին մի գանգամաշկի համար նշանակված մրցանակը բարձրացվեց մինչև 100 ֆ. ստ., 1744 թվականին, երբ Մասսաչուզետս Բեյը մի ցեղի խռովարար ցեղ հայտարարեց, նշանակվեցին հետևյալ գները. 12 տարեկան ու ավելի մեծ տղամարդու գանգամաշկի համար՝ 100 ֆ. ստ. փողի նոր կուրսով, արական սեռի գերու համար՝ 105 ֆ. ստ., գերի կնոջ կամ երեխայի համար՝ 55 ֆ. ստ., կնոջ կամ երեխայի գանգամաշկի համար՝ 50 ֆ. ստեռլինգ։ Մի քանի տասնամյակ հետո գաղութային սիստեմն իր վրեժը հանեց այդ բարեպաշտ piligrim father-ների [ուխտագնաց հայրերի] հետնորդներից, որոնք, իրենց հերթին, խռովարարներ էին դարձել։ Անգլիացիների դրդումով ու կաշառումներով նրանք tomahawked եղան [տոմահավկներով սպանվեցին]։ Բրիտանական պառլամենտը արյունռուշտ շներին ու գանգամաշկումը հայտարարեց «աստծուց և բնությունից իրեն շնորհված միջոցներ»։
Գաղութային սիստեմը նպաստում էր առևտրի ու նավագնացության արագընթաց աճմանը։ «Gesellschaften Monopolia»-ները [«մոնոպոլիա-ընկերությունները»] (Լութեր) կապիտալի համակենտրոնացման հզոր լծակներն էին։ Գաղութները արագ առաջացող մանուֆակտուրաների համար ապահովում էին վաճառահանման շուկան, իսկ այդ շուկայի մոնոպոլ տիրապետումը ապահովում էր արագացած կուտակումը։ Եվրոպայի սահմաններից դուրս կողոպուտի, բնիկների ստրկացման, սպանությունների միջոցով ձեռք բերված գանձերը հոսում էին դեպի մայր երկիրը և այնտեղ էլ դառնում էին կապիտալ։ Հոլանդիան, որտեղ առաջին անգամ լիովին զարգացավ գաղութային սիստեմը, 1648 թվականին արդեն իր առևտրական հզորության գագաթնակետին էր հասել։ «Նրա համարյա անբաժան տիրապետության տակ էին գտնվում արևելահնդկական առևտուրը և եվրոպական հարավ-արևմուտքի ու հյուսիս-արևելքի միջև եղած առևտրական հարաբերությունները։ Նրա ձկնորսարանները, նավագնացությունը, մանուֆակտուրաները իրենց հավասարը չունեին ոչ մի այլ երկրում։ Այդ ռեսպուբլիկայի կապիտալները գուցե ավելի մեծ էին, քան մնացած ամբողջ Եվրոպայի բոլոր կապիտալները միասին»։ [Q. Gülich: «Geschichtliche Darstellung etc.». Jena 1830, հ. I, էջ 371։] Այս տողերի հեղինակ Գյուլիխը մոռանում է ավելացնել` Հոլանդիայի ժողովրդական մասսաներն արդեն 1648 թվականին ավելի էին տառապում ուժից վեր աշխատանքից, ավելի աղքատ էին և ավելի դաժան ճնշում էին կրում, քան մնացած ամբողջ Եվրոպսյյի Եվրոպայի ժողովրդական մասսաները։
Ներկայումս արդյունաբերական գերիշխանությունն իր հետևից բերում է առևտրական գերիշխանություն։ Բուն մանուֆակտուրային ժամանակաշրջանում, ընդհակառակը, առևտրական գերիշխանության միջոցով է ապահովվում արդյունաբերական գերիշխանությունը։ Դրանից էլ առաջ էր գալիս այն աչքի ընկնող դերը, որ գաղութային սիստեմը խաղում էր այն ժամանակ։ Գաղութային սիստեմն այն «անծանոթ աստվածն» էր, որը բազմեց եկեղեցու սեղանի վրա Եվրոպայի հին աստվածների կողքին և մի գեղեցիկ օր նրանց բոլորին մի հարվածով դուրս շպրտեց սրբարանից։ Նա հարստացումը մարդկության վերջին ու միակ նպատակը հռչակեց։
Որովհետև պետական պարտքերը հենվում են պետական եկամուտների վրա, որոնց հաշվին պետք է ծածկվեն տարեկան տոկոսները և այլ վճարումներ, ուստի արդի հարկային սիստեմը դարձավ ազգային վարկի սիստեմի անհրաժեշտ լրացումը։ Փոխառությունները կառավարությանը թույլ են տալիս արտակարգ ծախսերն այնպես ծածկել, որ հարկատուն միանգամից չի զգում նրանց ամբողջ ծանրությունը, բայց նույն այդ փոխառությունները, վերջիվերջո, պահանջում են հարկերի բարձրացում։ Մյուս կողմից, հարկերի բարձրացումը, որպես հետևանք միմյանց հետևից կնքված փոխառությունների, կառավարությանն ստիպում է յուրաքանչյուր նոր արտակարգ ծախսի դեպքում շարունակ նորանոր փոխառությունների դիմել։ Այսպիսով, արդի գանձահասութային սիստեմը, որի առանցքը կազմում է ամենաանհրաժեշտ կենսամիջոցների հարկումը (և, հետևապես, նրանց թանկացումը), հենց իր մեջ կրում է հարկերի ավտոմատիկ աճման սաղմը։ Չափից դուրս հարկումը ո՛չ թե մի պատահական շեղումն է այդ սիստեմից, այլ ավելի շուտ հենց նրա սկզբունքը։ Հոլանդիայում, որտեղ այդ սիստեմն ամենից առաջ է ամրապնդվել, մեծ հայրենասեր դը Վիտտը իր «Մաքսիմներ»-ում այն փառաբանում է որպես լավագույն եղանակը՝ վարձու բանվորի մեջ հնազանդություն, չափավորություն, ջանասիրություն և... ուժից վեր աշխատանքը տանելու պատրաստակամություն զարգացնելու համար։ Սակայն մեզ այստեղ հետաքրքրում է ոչ այնքան այն կործանարար ազդեցությունը, որ արդի գանձահասութային սիստեմը գործում է վարձու բանվորների դրության վրա, որքան գյուղացիների, արհեստավորների, մի խոսքով՝ մանր բուրժուազիայի բոլոր բաղկացուցիչ մասերի բռնի սեփականազրկումը, որ պայմանավորված է այդ սիստեմով։ Այս մասին երկու կարծիք չկա, նույնիսկ բուրժուական տնտեսագետների շարքերում։ Գանձահասութային սիստեմի սեփականազրկող ներգործությունն է՛լ ավելի է սաստկանում հովանավորման սիստեմի շնորհիվ, որն ինքը գանձահասութային սիստեմի անբաժան բաղկացուցիչ մասերից մեկն է։
Այն մեծ դերը, որ պետական պարտքերն ու արդի գանձահասութային սիստեմը խաղում են հասարակական հարստությունը կապիտալի փոխարկելու պրոցեսում, մասսաների սեփականազրկման և վարձու բանվորներին ճնշելու գործում, մոլորեցրել է մի շարք հեղինակների, ինչպես Կոբբետը, Գաբլդեյր Դաբլդեյը և ուրիշներ, որոնք այստեղ տեսել են արդի ժողովրդական աղքատության գլխավոր պատճառը։
Հովանավորման սիստեմը մի արհեստական միջոց էր գործարանատերեր պատրաստելու և անկախ բանվորներին սեփականազրկելու համար, արտադրության ազգային միջոցներն ու կենսամիջոցները կապիտալի փոխարկելու և արտադրության հին եղանակից արդի եղանակին անցնելու պրոցեսը բռնի կերպով կրճատելու համար։ Եվրոպական պետությունները կռվտում էին այդ գյուտի արտոնագրի առաջնության համար և, մի անգամ արդեն ծառայության մտնելով շահույթի ասպետների մոտ, արդեն չէին բավարարվում նրանով, որ այղ. այդ նպատակով իրենց սեփական ժողովուրդներին հարկում էին, անուղղակի կերպով հովանավորական մաքսերով, ուղղակի֊ ուղղակի կերպով էքսպորտային պրեմիաներով և այլն։ Իրենցից կախում ունեցող երկրորդական երկրներում նրանք բռնությամբ արմատախիլ էին անում ամեն մի արդյունաբերություն, ինչպես, օրինակ, անգլիացիներն արմատախիլ արին Իռլանդիայի բրդեղենի մանուֆակտուրան։ Կոլբերի շնորհիվ Եվրոպայի մայր-ցամաքում այդ պրոցեսն է՛լ ավելի պարզեցվեց։ Նախասակզբնական կապիտալն այստեղ դեպի արդյունաբերողներն է հոսում զգալի չափով ուղղակի պետական գանձարանից։ «Ինչո՞ւ,— բացականչում է Միրաբոն,— յոթնամյա պատերազմից առաջ Սաքսոնիայում տեղի ունեցած մանուֆակտուրային ծաղկման պատճառը այնքան հեռու փնտրել։ Բավական է ուշադրություն դարձնել 180 միլիոն պետական պարտքի վրա»<ref>Mirabeau: «De la Monarchie Prussienne». Londres 1788, հ. VI, էջ 101։</ref>։
Գաղութային սիստեմ, պետական պարտքեր, հարկերի ճնշում, հովանավորման սիստեմ, առևտրական պատերազմներ և այլն,— բուն մանուֆակտուրային ժամանակաշրջանի այս ընձյուղները վիթխարի չափերով աճում-տարածվում են խոշոր արդյունաբերության մանկական շրջանում։ Խոշոր արդյունաբերության ծնունդը նշանավորված է մանուկների հերովդեսյան վիթխարի կոտորածով։ Ինչպես թագավորական նավատորմն իր նավաստիներին, այնպես էլ գործարանները բռնությամբ են հավաքագրում իրենց բանվորներին։ Մենք տեսանք, թե ինչպիսի անտարբերությամբ է նայում սըր Ֆ. Մ. Իդենը այն սարսափներին, որոնք ուղեկցում էին գյուղական ժողովրդի սեփականազրկմանը հողից, սկսած XV դարի վերջին երրորդից ընդհուպ մինչև իր ժամանակը, XVIII դարի վերջը, մենք տեսանք, թե նա ինչպիսի ինքնագոհությամբ է ողջունում այդ պրոցեսը, որն «անհրաժեշտ էր» կապիտալիստական հողագործություն ստեղծելու և «վարելահողի ու արոտավայրի միջև ճիշտ հարաբերակցություն սահմանելու» համար. բայց նույնիսկ սըր Իդենը այնքան հեռու չի գնում, որ սառնասրտությամբ ընդունի, թե տնտեսապես անհրաժեշտ է երեխաներին հափշտակելն ու ստրկացնելր՝ մանուֆակտուրային արտադրությունը գործարանային արտադրության փոխարկելու և կապիտալի ու աշխատուժի միջև ճիշտ հարաբերության սահմանելու համար։ Նա ասում է. «Գուցե հասարակության ուշադրությանն արժանի է հետևյալ հարցը։ Արդյունաբերությանը, որը կարող է հաջողակ գործել միայն հափշտակելով կոտտեջներից ու աշխատատներից աղքատ երեխաներին, որոնք խումբ-խումբ հերթափոխվելով պետք է գիշերվա մեծ մասը աշխատեն, չիմանալով ինչ է հանգիստը. արդյունաբերությունը, որը, բացի դրանից, երկու սեռի և տարբեր տարիքների ու հակումների անձերին խառնում է իրար հետ, մի բան, որի անհրաժեշտ հետևանքը պետք է լինի երիտասարդության փչացումն ու անառակացումը՝ շնորհիվ վարակիչ վատ օրինակների,— արդյոք այդպիսի արդյունաբերությունը կարո՞ղ է ազգային ու անհատական երջանկության գումարը մեծացնել»<ref>Eden: «The State of the Poor», գիրք II, գլ. I, էջ 421։</ref>։ «Դերբիշիրում, Նոտտինգհեմշիրում և մանավանդ Լանկաշիրում,— գրում է Ֆիլդենը,— վերջերս հնարված մեքենաներ կիրառվեցին խոշոր գործարաններում՝ կառուցված վտակների մոտ, որոնք կարող են ջրանիվը պտտեցնել։ Այդ տեղերի համար, որոնք քաղաքներից հեռու են գտնվում, հազարավոր բանվոր ձեռքեր պահանջվեցին հանկարծակի. և հատկապես Լանկաշիրում, որն անպտղաբեր է և մինչև այժմ էլ նոսր է բնակեցված, բնակչությունն ավելացնելու այդ պահանջը լուրջ կերպով զգացվեց։ Հատկապես մեծ էր երեխաների փոքրիկ ու արագաշարժ մատների պահանջարկը։ Անմիջապես սովորություն դարձավ Լոնդոնի, Բիրմինհամի ու այլ ծխական աշխատատներից աշկերտներ (!) հավաքագրելը։ Հազարավոր ու հազարավոր այդպիսի փոքրիկ անօգնական արարածներ, 7.ից մինչև 13 կամ 14 տարեկան, այն ժամանակ ուղարկվեցին դեպի հյուսիս։ Գործատերերը (այսինքն՝ երեխաներին հափշտակողները) սովորություն դարձրին իրենց աշկերտներին հագցնել, կերակրել ու տեղավորել գործարանին մոտիկ գտնվող տներում։ Նրանց աշխատանքին հսկելու համար վերակացուներ վարձվեցին։ Ստրուկների այդ վերակացուների շահը պահանջում էր, որ երեխաներին ստիպեն որքան հնարավոր է շատ աշխատելու, որովհետև վերակացուների վճարը կախված էր յուրաքանչյուր երեխայից քամած արդյունքի քանակից։ Դրա բնական հետևանքը եղավ անգթությունը։ Գործարանային շատ շրջաններում, մանավանդ Լանկաշիրի շրջանում, ամենասարսափելի տանջանքների ենթարկվեցին այդ անմեղ, անպաշտպան արարածները, որոնք գործարանատերերի իրավունքին էին հանձնված։ Նրանց մահամերձ էին անում չափից դուրս աշխատանքով... ծեծում էին, շղթայակապ էին անում, ենթարկում էին ամենանրբահնար ու ամենադաժան տանջանքների. քաղցից ծայրահեղ աստիճան հյուծված ու կմախք դարձած այդ երեխաներին հաճախ մտրակով էին ստիպում աշխատելու... Երբեմն ինքնասպանության էին հասցնում նրանց։ Դերբիշիրի, Նոտտինգհեմշիրի ու Լանկաշիրի գեղեցիկ ու ռոմանտիկ հովիտները, ամեն մի հասարակական վերահսկողությունից թաքնված, դարձան խոշտանգումների և հաճախ սպանությունների մռայլ վայրեր... Գործարանատերերի շահույթները վիթխարի էին։ Այդ լոկ սաստկացնում էր նրանց հատուկ՝ գայլի ագահությունը։ Նրանք սկսեցին գիշերային աշխատանքի պրակտիկան կիրառել, այսինքն՝ գիշերը վրա հասնելիս, երբ ցերեկվա աշխատանքից ուժասպառ բանվորների մի խումբը գնում էր քնելու, նրա փոխարեն գործարանում աշխատանքի էր անցնում բանվորների մի ուրիշ խումբ, ցերեկվա խումբը գնում էր մտնելու այն անկողինները, որ գիշերային խումբը հենց նոր էր թողել և vice versa [ընդհակառակը]։ Լանկաշիրի մի ժողովրդական ավանդություն ասում է, թե անկողինները երբեք չէին սառչում»<ref>John Fielden: «The Curse of the Factory System». London 1836, էջ 5, 6։ Գործարաններում սկզբնական շրջանում տիրող այլանդակությունների մասին հմմտ. Dr. Aikin: «Description of the Country from thirty to forty miles round Manchester», London 1795, էջ 219, և Gisborne: «Inquiry into the Duties of Men», 1795, Հ. II։ — Երբ շոգեմեքենան գործարանները գյուղական առանձնացած ջրվեժներից փոխադրեց քաղաքների կենտրոնները, մանկական բանվորական տարրը «ժուժկալության» տրամադիր կապիտալիստի ձեռքի տակ դրվեց, և աշխատատներից բռնությամբ ստրուկներ փոխադրելը ավելորդ դարձավ։ — Երբ սըր Ռոբերտ Պիլը («Plausibilität [«բարեվայելչության»] մինիստրի» հայրը) 1815 թվականին երեխաների պաշտպանության վերաբերյալ բիլլը մտցրեց, Ֆրենսիս Հորները (Bullion-Committee-ի [Ձույլերի կոմիտեի] լուսատուն և Ռիկարդոյի մտերիմ բարեկամը) ստորին պալատում հայտարարեց. «Անկասկածելիորեն հաստատված է, որ մի սնանկի ունեցածի հետ, իբրև նրա գույքի մասը, աճուրդով հրապարակորեն վաճառելու են նշանակել և իսկապես վաճառել են գործարանային երեխաների մի խումբ, եթե թույլատրելի է՝ մի այսպիսի արտահայտություն գործածել։ Երկու տարի առաջ (1813 թ.) մի վրդովեցուցիչ դեպք քննվում էր King’s Bench-ի [թագավորական բարձրագույն դատական ատյանի] առջև։ Հարցը վերաբերում էր մի խումբ երեխաների։ Լոնդոնի մի ծխական համայնք նրանց տվել էր մի գործարանատիրոջ, որը, իր հերթին, նրանց զիջել էր մի ուրիշի։ Վերջիվերջո, մի քանի մարդասերներ երեխաներին գտան բացարձակ սովահարության (absolute famine) վիճակում։ Մի ուրիշ, է՛լ ավելի զզվելի դեպքի էր ծանոթացել նա որպես պառլամենտական հետազոտիչ հանձնաժողովի անդամ։ Մի քանի տարի առաջ Լոնդոնի մի ծխական համայնք Լանկաշիրի մի գործարանատիրոջ հետ պայմանագիր էր կնքել, ընդ որում գործարանատերը պարտավորվել էր իր գնած ամեն մի 20 առողջ երեխայի հետ մի ապուշ երեխա ընդունել»։</ref>։Գաղութային սիստեմ, պետական պարտքեր, հարկերի ճնշում, հովանավորման սիստեմ, առևտրական պատերազմներ և այլն,— բուն մանուֆակտուրային ժամանակաշրջանի այս ընձյուղները վիթխարի չափերով աճում-տարածվում են խոշոր արդյունաբերության մանկական շրջանում։ Խոշոր արդյունաբերության ծնունդը նշանավորված է մանուկների հերովդեսյան վիթխարի կոտորածով։ Ինչպես թագավորական նավատորմն իր նավաստիներին, այնպես էլ գործարանները բռնությամբ են հավաքագրում իրենց բանվորներին։ Մենք տեսանք, թե ինչպիսի անտարբերությամբ է նայում սըր Ֆ. Մ. Իդենը այն սարսափներին, որոնք ուղեկցում էին գյուղական ժողովրդի սեփականազրկմանը հողից, սկսած XV դարի վերջին երրորդից ընդհուպ մինչև իր ժամանակը, XVIII դարի վերջը, մենք տեսանք, թե նա ինչպիսի ինքնագոհությամբ է ողջունում այդ պրոցեսը, որն «անհրաժեշտ էր» կապիտալիստական հողագործություն ստեղծելու և «վարելահողի ու արոտավայրի միջև ճիշտ հարաբերակցություն սահմանելու» համար. բայց նույնիսկ սըր Իդենը այնքան հեռու չի գնում, որ սառնասրտությամբ ընդունի, թե տնտեսապես անհրաժեշտ է երեխաներին հափշտակելն ու ստրկացնելը՝ մանուֆակտուրային արտադրությունը գործարանային արտադրության փոխարկելու և կապիտալի ու աշխատուժի միջև ճիշտ հարաբերության սահմանելու համար։ Նա ասում է. «Գուցե հասարակության ուշադրությանն արժանի է հետևյալ հարցը։ Արդյունաբերությունը, որը կարող է հաջողակ գործել միայն հափշտակելով կոտտեջներից ու աշխատատներից աղքատ երեխաներին, որոնք խումբ-խումբ հերթափոխվելով պետք է գիշերվա մեծ մասը աշխատեն, չիմանալով ինչ է հանգիստը. արդյունաբերությունը, որը, բացի դրանից, երկու սեռի և տարբեր տարիքների ու հակումների անձերին խառնում է իրար հետ, մի բան, որի անհրաժեշտ հետևանքը պետք է լինի երիտասարդության փչացումն ու անառակացումը՝ շնորհիվ վարակիչ վատ օրինակների,— արդյոք այդպիսի արդյունաբերությունը կարո՞ղ է ազգային ու անհատական երջանկության գումարը մեծացնել»<ref>Eden: «The State of the Poor», գիրք II, գլ. I, էջ 421։</ref>։ «Դերբիշիրում, Նոտտինգհեմշիրում և մանավանդ Լանկաշիրում,— գրում է Ֆիլդենը,— վերջերս հնարված մեքենաներ կիրառվեցին խոշոր գործարաններում՝ կառուցված վտակների մոտ, որոնք կարող են ջրանիվը պտտեցնել։ Այդ տեղերի համար, որոնք քաղաքներից հեռու են գտնվում, հազարավոր բանվոր ձեռքեր պահանջվեցին հանկարծակի. և հատկապես Լանկաշիրում, որն անպտղաբեր է և մինչև այժմ էլ նոսր է բնակեցված, բնակչությունն ավելացնելու այդ պահանջը լուրջ կերպով զգացվեց։ Հատկապես մեծ էր երեխաների փոքրիկ ու արագաշարժ մատների պահանջարկը։ Անմիջապես սովորություն դարձավ Լոնդոնի, Բիրմինհամի ու այլ ծխական աշխատատներից աշկերտներ (!) հավաքագրելը։ Հազարավոր ու հազարավոր այդպիսի փոքրիկ անօգնական արարածներ, 7-ից մինչև 13 կամ 14 տարեկան, այն ժամանակ ուղարկվեցին դեպի հյուսիս։ Գործատերերը (այսինքն՝ երեխաներին հափշտակողները) սովորություն դարձրին իրենց աշկերտներին հագցնել, կերակրել ու տեղավորել գործարանին մոտիկ գտնվող տներում։ Նրանց աշխատանքին հսկելու համար վերակացուներ վարձվեցին։ Ստրուկների այդ վերակացուների շահը պահանջում էր, որ երեխաներին ստիպեն որքան հնարավոր է շատ աշխատելու, որովհետև վերակացուների վճարը կախված էր յուրաքանչյուր երեխայից քամած արդյունքի քանակից։ Դրա բնական հետևանքը եղավ անգթությունը։ Գործարանային շատ շրջաններում, մանավանդ Լանկաշիրի շրջանում, ամենասարսափելի տանջանքների ենթարկվեցին այդ անմեղ, անպաշտպան արարածները, որոնք գործարանատերերի իրավունքին էին հանձնված։ Նրանց մահամերձ էին անում չափից դուրս աշխատանքով... ծեծում էին, շղթայակապ էին անում, ենթարկում էին ամենանրբահնար ու ամենադաժան տանջանքների. քաղցից ծայրահեղ աստիճան հյուծված ու կմախք դարձած այդ երեխաներին հաճախ մտրակով էին ստիպում աշխատելու... Երբեմն ինքնասպանության էին հասցնում նրանց։ Դերբիշիրի, Նոտտինգհեմշիրի ու Լանկաշիրի գեղեցիկ ու ռոմանտիկ հովիտները, ամեն մի հասարակական վերահսկողությունից թաքնված, դարձան խոշտանգումների և հաճախ սպանությունների մռայլ վայրեր... Գործարանատերերի շահույթները վիթխարի էին։ Այդ լոկ սաստկացնում էր նրանց հատուկ՝ գայլի ագահությունը։ Նրանք սկսեցին գիշերային աշխատանքի պրակտիկան կիրառել, այսինքն՝ գիշերը վրա հասնելիս, երբ ցերեկվա աշխատանքից ուժասպառ բանվորների մի խումբը գնում էր քնելու, նրա փոխարեն գործարանում աշխատանքի էր անցնում բանվորների մի ուրիշ խումբ, ցերեկվա խումբը գնում էր մտնելու այն անկողինները, որ գիշերային խումբը հենց նոր էր թողել և vice versa [ընդհակառակը]։ Լանկաշիրի մի ժողովրդական ավանդություն ասում է, թե անկողինները երբեք չէին սառչում»<ref>John Fielden: «The Curse of the Factory System». London 1836, էջ 5, 6։ Գործարաններում սկզբնական շրջանում տիրող այլանդակությունների մասին հմմտ. Dr. Aikin: «Description of the Country from thirty to forty miles round Manchester», London 1795, էջ 219, և Gisborne: «Inquiry into the Duties of Men», 1795, Հ. II։ — Երբ շոգեմեքենան գործարանները գյուղական առանձնացած ջրվեժներից փոխադրեց քաղաքների կենտրոնները, մանկական բանվորական տարրը «ժուժկալության» տրամադիր կապիտալիստի ձեռքի տակ դրվեց, և աշխատատներից բռնությամբ ստրուկներ փոխադրելը ավելորդ դարձավ։ — Երբ սըր Ռոբերտ Պիլը («Plausibilität [«բարեվայելչության»] մինիստրի» հայրը) 1815 թվականին երեխաների պաշտպանության վերաբերյալ բիլլը մտցրեց, Ֆրենսիս Հորները (Bullion-Committee-ի [Ձույլերի կոմիտեի] լուսատուն և Ռիկարդոյի մտերիմ բարեկամը) ստորին պալատում հայտարարեց. «Անկասկածելիորեն հաստատված է, որ մի սնանկի ունեցածի հետ, իբրև նրա գույքի մասը, աճուրդով հրապարակորեն վաճառելու են նշանակել և իսկապես վաճառել են գործարանային երեխաների մի խումբ, եթե թույլատրելի է՝ մի այսպիսի արտահայտություն գործածել։ Երկու տարի առաջ (1813 թ.) մի վրդովեցուցիչ դեպք քննվում էր King’s Bench-ի [թագավորական բարձրագույն դատական ատյանի] առջև։ Հարցը վերաբերում էր մի խումբ երեխաների։ Լոնդոնի մի ծխական համայնք նրանց տվել էր մի գործարանատիրոջ, որը, իր հերթին, նրանց զիջել էր մի ուրիշի։ Վերջիվերջո, մի քանի մարդասերներ երեխաներին գտան բացարձակ սովահարության (absolute famine) վիճակում։ Մի ուրիշ, է՛լ ավելի զզվելի դեպքի էր ծանոթացել նա որպես պառլամենտական հետազոտիչ հանձնաժողովի անդամ։ Մի քանի տարի առաջ Լոնդոնի մի ծխական համայնք Լանկաշիրի մի գործարանատիրոջ հետ պայմանագիր էր կնքել, ընդ որում գործարանատերը պարտավորվել էր իր գնած ամեն մի 20 առողջ երեխայի հետ մի ապուշ երեխա ընդունել»։</ref>։
Մանուֆակտուրային ժամանակաշրջանում, կապիտալիստական արտադրության զարգացման հետ Եվրոպայի հասարակական կարծիքը կորցրել էր ամոթի ու խղճի վերջին մնացորդները։ Ազգերը ցինիկորեն պարծենում էին ամեն մի ստորությամբ, եթե այն կապիտալի կուտակման միջոց էր։ Կարդացե՛ք, օրինակ, ֆիլիստեր Ա. Անդերսոնի կազմած առևտրի միամիտ տարեգրությունը։ Այնտեղ, որպես անգլիական պետական իմաստության ամենաբարձր հաղթանակ, մեծարվում է այն փաստը, որ Անգլիան Ուտրեխտի հաշտությունը կնքելիս իսպանացիներից asiento [ստրկավաճառության] պայմանագրով արտոնություն կորզեց, որը նրան թույլ էր տալիս Աֆրիկայում գնած նեգրերին վաճառել Ամերիկայի իսպանական տիրապետություններում, մինչդեռ մինչև այժմ նեգրերի առևտուրը թույլատրվում էր միայն Աֆրիկայի և անգլիական Արևմտյան Հնդկաստանի միջև։ Անգլիան իրավունք ստացավ մինչև 1743 թվականն իսպանական Ամերիկային մատակարարելու տարեկան 4 800 նեգր։ Դրանով միաժամանակ պաշտոնական քողարկում ստեղծվեց բրիտանական մաքսանենգության համար։ Լիվերպուլն աճեց ստրկավաճառության հողի վրա։ Ստրկավաճառությունը նախասկզբնական կուտակման նրա մեթոդն է։ Եվ մինչև մեր օրերն էլ Լիվերպուլի բարձր հասարակությունը մնացել է որպես ստրկավաճառության Պինդարոս, ստրկավաճառության, որը — հմմտ. դ-ր Էյկինի 1795 թվականին լույս տեսած աշխատությունը, որից ցիտատներ բերինք վերևում,— «առևտրական նախաձեռնության ոգին դարձնում է կիրք, փառապանծ ծովագնացներ է ստեղծում և հսկայական փողեր է բերում»։ 1730 թվականին ստրկավաճառությամբ էին զբաղվում լիվերպուլյան 15 նավ, 1751 թվականին՝ 53 նավ, 1760 թվականին՝ 74 նավ, 1770 թվականին՝ 96 և 1792 թվականին՝ 132 նավ։
Բամբակեղենի արդյունաբերությունը, Անգլիայում մանուկների ստրկություն մտցնելով, միաժամանակ զարկ տվեց այն բանին, որ Միացյալ Նահանգների մինչ այդ ավելի կամ պակաս չափով նահապետական ստրկատնտեսությունը փոխարկվի առևտրական հիմունքներով կազմակերպված շահագործման սիստեմի։ Ընդհանրապես Եվրոպայում վարձու բանվորների սքողված ստրկության համար որպես պատվանդան հարկավոր էր անսքող ստրկությունը Նոր Աշխարհում<ref>1790 թվականին անգլիական Արևմտյան Հնդկաստանում 10 ստրուկ էր ընկնում 1 ազատ մարդուն, ֆրանսիականում՝ 14-ը մեկին. Հոլանդականում՝ 23-ը մեկին (Henry Brougham: «An Inquiry into the Colonial Policy of the European Powers». Edinburgh 1803, հ. II, էջ 74)։</ref>։
Tantae molis erat [այդպիսի ջանքեր պահանջվեցին] արտադրության կապիտալիստական եղանակի «հավիտենական բնական օրենքների] օրենքների» ազատ դրսևորման պայմաններ ստեղծելու, բանվորներին նրանց աշխատանքի միջոցներից անջատելու պրոցեսը կատարելու, մի բևեռում արտադրության հասարակական միջոցներն ու կենսամիջոցները կապիտալի փոխարկելու, հակառակ բևեռում ժողովրդական մասսային վարձու բանվորներ, ազատ «աշխատող չքավորներ» — արդի պատմության այդ գլուխ-գործոցը — դարձնելու համար<ref>«Labouring poor» [«աշխատող չքավռր»] արտահայտությունն անգլիական օրենսդրության մեջ հանդիպում է այն վայրկյանից, երբ վարձու բանվորների դասակարգը նկատելի չափեր է ընդունում։ «Labouring poor»-ը [«աշխատող չքավորըչքավորը»] հակադրվում է, մի կողմիդկողմից, «idle poor»-ին [«ծույլ չքավորներին»], մուրացկաններին և այլն, մյուս կողմից այն բանվորներին, որոնք դեռ բոլորովին չեն ազատագրված սեփականությունից, դեռ իրենց աշխատամիջոցների տերերն են։ «Աշխատող չքավոր» արտահայտությունը օրենսդրությունից անցավ քաղաքատնտեսության մեջ, որտեղ գործ է ածվում՝ սկսած Կելպեպերից, Դ. Չայլդից և ուրիշներից մինչև Ա. Սմիթն ու Իդենը։ Դրա համեմատ էլ կարելի է դատել «execrable politlcal Cantmonger» political cantmonger» [«քաղաքական գարշելի կեղծավորության փերեզակ»] Էդմունդ Բերկի bonne foi-ի [բարեխղճության] մասին, երբ նա «աշխատող չքավոր» արտահայտությունը անվանում է «execrable political cant» [«քաղաքական գարշելի կեղծավորություն»]։ Այս սիկոֆանտը, որ անգլիական օլիգարխիայի հաշվին է ապրում, ռոմանտիկի դեր էր խաղում ֆրանսիական ռևոլյուցիայի նկատմամբ, իսկ ամերիկյան խռովությունների ժամանակ հյուսիս-ամերիկյան գաղութներից վարձ ստանալով, նույնպիսի հաջողությամբ լիբերալի դերում էր հանդես գալիս անգլիական օլիգարխիայի դեմ. իսկ փաստորեն նա մի ամենասովորական բուրժուա էր. «Առևտրի օրենքները բնության օրենքներ են հետևաբար, աստծու օրենքներ» (E. Burke: «Thoughts and Details on Scarcity», հրատ. London 1800, էջ 31, 32)։ Զարմանալու ոչինչ չկա, որ նա, աստծու ու բնության օրենքներին հավատարիմ, միշտ վաճառե՜լ է իրեն ամենաձեռնտու շուկայում։ Այդ Էդմունդ Բերկի՝ լիբերալություն անելու շրջանի լավ բնութագիրը կարելի է գտնել Տեկկերի գրվածքներում։ Տեկկերը տերտեր ու տորի էր, բայց մնացած բաներում կարգին մարդ էր ու լավ տնտեսագետ։ Նկատի ունենալով այն խայտառակ անսկզբունքայնությունը, որն իշխում է մեր օրերի քաղաքատնտեսության մեջ և անխախտ բարեպաշտությամբ ամրապնդում է հավատը «առևտրի օրենքների» նկատմամբ, անհրաժեշտ է կրկին ու կրկին նշավակել Բերկերին, որոնք իրենց հետևորդներից լոկ մի բանով են տարբերվում — տաղանդով։</ref>։ Եթե փողը, Օժյեի ասելով, «աշխարհ է գալիս մի այտի վրա արյան բնական բծով»<ref>Marie AugerAugier: «Du Crédit Public».</ref>, ապա նորածին կապիտալի բոլոր ծակոտիներից, ոտից մինչև գլուխ, արյուն ու կեղտ է հոսում<ref>«Կապիտալը,— ասում է «Quarterly Reviewer»-ը,— խուսափում է աղմուկից ու կռվից և երկչոտ բնավորություն ունի։ Այդ ճիշտ է, բայց այդ դեռ ամբողջ ճշմարտությունը չէ։ Կապիտալը վախենում է շահույթի բացակայությունից կամ շատ փոքր շահույթից, ինչպես բնությունը վախենում է դատարկությունից։ Բայց երբ առկա է բավականաչափ շահույթը, կապիտալը համարձակ է դառնում։ Տասը տոկոսն ապահովեցեք, և կապիտալը համաձայն է ամեն մի կիրառման. 20 տոկոսի դեպքում նա աշխուժանում է, 50 տոկոսի դեպքում նա դրականապես պատրաստ է ամեն մի հանդգնության, 100 տոկոսի դեպքում նա ոտնատակ է տալիս մարդկային բոլոր օրենքները, 300 տոկոսի դեպքում չկա մի ոճիր, որը գործելու ռիսկ չանի նա, թեկուզ նրան կախաղանի վտանգ սպառնալիս լինի։ Եթե աղմուկն ու կռիվը շահույթ են բերում, կապիտալը կսկսի նպաստել թե՛ մեկին, թե՛ մյուսին։ Ապացույց՝ մաքսանենգությունը և ստրկավաճառությունը» (T. J. Dunning: «Trades’ Unions and Strikes». London 1860, էջ 35, 36)։</ref>։
====7. ԿԱՊԻՏԱԼԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՏԱԿՄԱՆ ՊԱՏՄԱԿԱՆ ՏԵՆԴԵՆՑԸ====
Արտադրության միջոցների նկատմամբ աշխատողի մասնավոր սեփականությունը մանր արտադրության հիմքն է, իսկ մանր արտադրությունը մի անհրաժեշտ պայման է հասարակական արտադրության և բուն իսկ աշխատողի ազատ անհատականության զարգացման համար։ Ճիշտ է, արտադրության այդ եղանակը հանդիպում է թե՛ ստրկության, թե՛ ճորտության և թե՛ անձնական կախման այլ ձևերի ժամանակ։ Սակայն նա լիակատար ծաղկման է հասնում, իր ամբողջ եռանդը դրսևորում, իրեն համապատասխան կլասիկ ձևը ստանում է միայն այնտեղ, որտեղ աշխատողը աշխատանքի իր գործածած պայմանների ազատ մասնավոր սեփականատերն է, որտեղ գյուղացին տերն է այն դաշտի, որ նա մշակում է, արհեստավորը՝ այն գործիքների, որոնց նա տիրապետում է իբրև վիրտուոզ։
Արտադրության այդ եղանակը հողի ու արտադրության մնացած միջոցների մանրատում է ենթադրում։ Նա բացառում է ինչպես այդ վերջինների համակենտրոնացումը, այնպես էլ նրանց կոոպերացիան, բացառում է աշխատանքի բաժանումը արտադրական միևնույն պրոցեսի ներսում, հասարակական իշխանությունը բնության վրա ու բնության հասարակական կարգավորումը, հասարակական արտադրողական ուժերի ազատ զարգացումը։ Այն համատեղելի է արտադրության ու հասարակության միայն նեղ տրադիցիոն սահմանների հետ։ Արտադրության այդ եղանակի հավերժացման ձգտումը, ինչպես Պեկերն է իրավամբ ասում, հավասարազոր է «ընդհանուր միջակությունը դեկրետագրելուն»։ Բայց զարգացման որոշ մակարդակի վրա արտադրության հիշյալ եղանակը ինքն է ստեղծում իր սեփական ոչնչացման նյութական միջոցները։ Այդ վայրկյանից սկսած՝ հասարակության ընդերքում շարժվել են սկսում այն ուժերն ու կրքերը, որոնք իրենց շղթայված են զգում արտադրության այդ եղանակի կողմից։ Վերջինը պետք է ոչնչացվի, և նա ոչնչացվում է։ Նրա ոչնչացումը, արտադրության անհատական ու փոշիացած միջոցները հասարակականորեն համակենտրոնացված արտադրության միջոցներ դարձնելը, հետևապես, շատերի գաճաճային սեփականությունը քչերի վիթխարի սեփականության փոխարկելը ժողովրդական լայն մասսաների սեփականազրկումը հողից, կենսամիջոցներից ու աշխատանքի գործիքներից,— ժողովրդական մասսայի այդ զարհուրելի ու դժվարին սեփականազրկումը կապիտալի պատմության նախաբանն է կազմում։ Նա պարունակում է մի ամբողջ շարք բռնի մեթոդներ, որոնցից մենք վերը քննարկեցինք միայն ամենակարևոր, դարագլուխ կազմող մեթոդները, ինչպես նախասկզբնական կուտակման մեթոդները։ Անմիջական արտադրողների սեփականազրկումը կատարվում է ամենաանխնա վանդալիզմով և ամենաստոր, ամենակեղտոտ, ամենամանր ու ամենակատաղի կրքերի ազդեցության տակ։ Սեփականատիրոջ աշխատանքով ձեռք բերված մասնավոր սեփականությունը, որը հիմնված է, այսպես ասած, առանձին անկախ աշխատավորի սերտաճելու վրա իր աշխատանքի գործիքների ու միջոցն երի միջոցների հետ, դուրս է մղվում կապիտալիստական մասնավոր սեփականության կողմից, որը խարսխված է ուրիշի աշխատուժի, բայց ձևականորեն ազատ աշխատուժի շահագործման վրա<ref>«Մենք ոտք ենք դրել մի բոլորովին նոր հասարակակարգ... մենք ձգտում ենք սեփականության ամեն մի տեսակ անջատել աշխատանքի ամեն մի տեսակից» (Sismondi: «Nouveaux Principes d’Économie Politique», հ. II, էջ 434)։</ref>։
Երբ փոխարկման այդ պրոցեսը խորությամբ ու լայնությամբ բավարար չափով քայքայել է հին հասարակությունը, երբ բանվորներն արդեն դարձել են պրոլետարներ, իսկ նրանց աշխատանքի պայմանները՝ կապիտալ, երբ արտադրության կապիտալիստական եղանակը սեփական ոտքերի վրա է կանգնում, այն ժամանակ աշխատանքի հետագա հանրայնացումը, հողի ու արտադրության մյուս միջոցների փոխարկումը հասարակականորեն օգտագործելի հողի ու միջոցների և, հետևապես, ղրանց դրանց փոխարկումն ընղհանուր արտադրության միջոցների և դրա հետ կապված՝ մասնավոր սեփականատերերի հետագա սեփականազրկումը նոր ձև է ընդունում։ Այժմ սեփականազրկման ենթակա է արդեն ո՛չ թե ինքնուրույն տնտեսություն վարող բանվորը, այլ շատ բանվորներ շահագործող կապիտալիստը։
Այդ սեփականազրկումը կատարվում է բուն կապիտալիստական արտադրության ներհատուկ օրենքների խաղով, կապիտալների կենտրոնացման միջոցով։ Մեկ կապիտալիստը տապալում է շատ կապիտալիստների։ Այդ կենտրոնացման կամ բազմաթիվ կապիտալիստների՝ սակավաթիվ կապիտալիստների կողմից սեփականազրկվելու հետ ձեռք-ձեռքի զարգանում է աշխատանքի պրոցեսի կոոպերատիվ ձևը ավելի ու ավելի լայն, խոշոր չափերով, զարգանում է գիտության գիտակցական տեխնիկական կիրառումը, հողի պլանաչափ շահագործումը, աշխատանքի միջոցների փոխարկումը աշխատանքի այնպիսի միջոցների, որոնք միայն կոլեկտիվ կիրառում են թույլ տալիս, արտադրության բոլոր միջոցների էկոնոմացումն այն բանի հետևանքով, որ նրանք գործադրվում են որպես կոմբինացված հասարակական աշխատանքի արտադրամիջոցներ, բոլոր ժողովուրդների ներհյուսումը համաշխարհային շուկայի ցանցի մեջ, իսկ դրա հետ էլ կապիտալիստական ռեժիմի միջազգային բնույթը։ Կապիտալի մագնատների շարունակ նվազող թվի հետ, որոնք հափշտակում են և մոնոպոլիա դարձնում փոխարկման այդ պրոցեսի բոլոր օգուտները, աճում է աղքատության, ճնշման, ստրկացման, այլասերման, շահագործման մասսան, բայց դրա հետ միասին աճում է նաև բանվոր դասակարգի վրդովմունքը, որը վարժվում, միավորվում ու կազմակերպվում է հենց արտադրության կապիտալիստական պրոցեսի մեխանիզմի միջոցով։ Կապիտալի մոնոպոլիան կապանք է դառնում արտադրության այն եղանակի համար, որն աճել է նրա հետ ու նրա հովանու տակ։ Արտադրության միջոցների կենտրոնացումն ու աշխատանքի հանրայնացումը հասնում են այն կետին, երբ նրանք անհամատեղելի են դառնում իրենց կապիտալիստական պատյանի հետ։ Վերջինը պայթում է։ Հնչում է կապիտալիստական մասնավոր սեփականության ժամը։ Սեփականազրկողներին սեփականազրկում են։
Առանձին անհատների սեփական աշխատանքի վրա հիմնված և մանրատված մասնավոր սեփականության փոխարկումը կապիտալիստական մասնավոր սեփականության, իհարկե, մի անհամեմատ ավելի երկարատև, դժվարին ու ծանր պրոցես է, քան փաստորեն արդեն արտադրության հասարակական պրոցեսի վրա հիմնված կապիտալիստական մասնավոր սեփականության փոխարկումը հասարակական սեփականության։ Այնտեղ բանը վերաբերում է ժողովրդական մասսայի սեփականազրկմանը սակավաթիվ հափշտակիչների ձեռքով, այստեղ ժողովրդական մասսան պետք է սեփականազրկի սակավաթիվ հափշտակիչներին<ref>«Արդյունաբերության պրոգրեսը, որի ակամա կրողը հանդիսանում է բուրժուազիան, որն անզոր է նրան դիմադրելու, բանվորների կոնկուրենցիայից առաջացած բաժանվածության տեղը դնում է նրանց ռևոլյուցիոն միավորումն ասոցիացիայի միջոցով։ Այսպիսով, խոշոր արդյունաբերության զարգացման հետ բուրժուազիայի ոտքի տակից խլվում է հենց այն հիմքը, որի վրա նա արտադրում է և յուրացնում արդյունքները։ Նա արտադրում է ամենից առաջ իր սեփական գերեզմանափորներին։ Նրա կործանումն ու պրոլետարիատի հաղթանակը հավասարապես անխուսափելի են... Այժմ բուրժուազիայի դեմ կանգնած բոլոր դասակարգերից միայն պրոլետարիատն է իսկապես ռևոլյուցիոն դասակարգ ներկայացնում։ Մյուս բոլոր դասակարգերը խոշոր արդյունաբերության զարգացմամբ հասնում են անկման և ոչնչանում են, իսկ պրոլետարիատը այդ զարգացման սեփական արդյունքն է։ Միջին դասերը՝ մանր արդյունաբերողը, մանր առևտրականը, արհեստավորն ու գյուղացին, դրանք բոլորն էլ բուրժուազիայի դեմ կռվում են նրա համար, որպեսզի կործանումից փրկեն իրենց գոյությունը որպես միջին դասերի։ Նրանք, հետևաբար, ոչ թե ռևոլյուցիոն են, այլ կոնսերվատիվ։ Դեռ ավելին. նրանք ռեակցիոն են, նրանք ձգտում են ետ դարձնել պատմության անիվը»։ (K. Marx und F. Engels: «Manifest der Kommunistischen Partei». London 1848, էջ 11, 9)։ [Հմմտ. Կ. Մարքս և Ֆ. Էնգելս. «[[Կոմունիստական պարտիայի մանիֆեստը]]»։ Կ. Մարքսի և Ֆ. Էնգելսի Երկ., հ. V, էջ 494—495, 493։]</ref>։
===ՔՍԱՆՀԻՆԳԵՐՈՐԴ ՔԼՈՒԽ։ ԳԱՂՈՒԹԱՑՄԱՆ ԱՐԴԻ ԹԵՈՐԻԱՆ<ref>Այստեղ խոսքը վերաբերում է իսկական գաղութներին, այն կուսական հողին, որը գաղութացվում է ազատ ներգաղթողների ձեռքով։ Միացլալ Միացյալ նահանգները տնտեսագիտական իմ աստով իմաստով դեռևս Եվրոպայի գաղութն են։ Ասենք՝ նրանց թվին են պատկանում նաև այնպիսի հին գաղթավայրերը, որտեղ ստրկության ոչնչացումը հիմքից հեղաշրջել է բոլոր հարաբերությունները։</ref>===
Քաղաքատնտեսությունն սկզբունքորեն շփոթում է մասնավոր սեփականության երկու շատ տարբեր տեսակներ, որոնցից մեկը հիմնվում է արտադրողի սեփական աշխատանքի վրա, մյուսը՝ ուրիշի աշխատանքի շահագործման վրա։ Նա մոռանում է, որ վերջինս ոչ միայն առաջնի ուղղակի հակադրությունն է կազմում, այլև աճում է միայն նրա գերեզմանի վրա։
Է. Գ. Ուեկֆիլդի մեծ ծառայությունը ո՛չ թե այն է, որ նա որևէ նոր բան է ասել գաղութների մասին<ref>Բուն գաղութների էության վրա Ուեկֆիլդի սփռած լույսի սակավաթիվ ճառագայթները լիովին կռահել են Միրաբո-հայրը, ֆիզիոկրատները և դեռ շատ ավելի առաջ՝ անգլիական տնտեսագետները։</ref>, այլ այն, որ նա գաղութներում հայտնագործել է ճշմարտությունը մայր-երկրում տիրող կապիտալիստական հարաբերությունների մասին։ Ինչպես որ հովանավորման սիստեմը իր սկզբնավորման ժամանակ<ref>Ավելի ուշ հովանավորական սիստեմը դառնում է ժամանակավոր անհրաժեշտութլուն միջազգային մրցապայքարի մեջ։ Բայց ինչ էլ որ լինեն նրա դրդապատճառները, նրա հետևանքները նույնն են մնում։</ref> ձգտում է մայր-երկրում կապիտալիստներ արտադրելու, այնպես էլ Ուեկֆիլդի գաղութացման թեորիան, որ Անգլիան մի որոշ ժամանակ աշխատում էր օրենսդրական ճանապարհով կենսագործել, ձգտում է գաղութներում վարձու բանվորներ արտադրելու։ Նա այդ անվանում է «Systematic colonizatiom (սիստեմատիկ գաղութացում)։
Ամենից առաջ Ուեկֆիլդը հայտնագործեց գաղութներում, որ փողի, կենսամիջոցների, մեքենաների ու արտադրության այլ միջոցների տեր լինելը դեռ մարդուն չի դարձնում կապիտալիստ, եթե բացակայում է դրամի այնպիսի լրացումը, որպիսին է վարձու բանվորը, այն մյուս մարդը, որն ստիպված է կամովին հենց իրեն վաճառելու Նա հայտնագործեց, որ կապիտալր ո՛չ թե իր է, այլ մարդկանց միջև, առաջացող հասարակական հարաբերություն, որը միջնորդավորված է իրերով<ref>Նեգրը «Նեգրը նեգր է։ Միայն որոշ հարաբերությունների մեջ է նա դառնում ստրուկ։ Բամբակաման մեքենան բամբակ մանելու մեքենա է։ Միայն որոշ հարաբերությունների մեջ է նա դաոնում դառնում կապիտալ։ Այդ հարաբերություններից անջատված՝ նա նույնպես կապիտալ չէ, ինչպես ոսկին ինքնըստինքյան փող չէ կամ շաքարը՝ շաքարի գին... Կապիտալը հասարակական-արտադրական հարաբերություն է։ Նա պատմական արտադրական հարաբերություն է» (Karl Marx: «Lohnarbeit und Kapital» «Neue Rheinische Zeitung»-ում № 226, 7 ապրիլի 1849 թ.)։ [Հմմտ. Կ. Մարքս. «Վարձու աշխատանք և կապիտալն»։ կապիտալ»։ Կ. Մարքսի և Ֆ. Էնգելսի Երկ., հ. V, էջ 429, 430։]</ref>։ Պարոն Պիլը,— գանգատվում է նա,— Անգլիայից իր հետ 50 000 ֆ. ստ. ընդհանուր գումարի կենսամիջոցներ ու արտադրության միջոցներ տարավ Նոր Հոլանդիայի Կարապի Ափը։ Պարոն Պիլն այնքան շրջահայաց էր, որ, բացի վերոհիշյալից, իր հետ տարավ 3 000 հոգի բանվոր դասակարգից՝ տղամարդ, կին ու երեխա։ Բայց նշանակված տեղը հասնելուց հետո «պարոն Պիլի մոտ մի ծառա էլ չմնաց, որ կարողանար նրա անկողինը պատրաստել կամ նրա համար գետից ջուր քաշել»<ref>E. G. Wakefie1dWakefield: «England and America». London 1833, հ. II, էջ 33։</ref>։ Դժբախտ Դժբա՜խտ պարոն Պիլ։ Նա ամեն բան նախատեսել էր, բայց մոռացե՜լ էր Կարապի Ափը փոխադրել անգլիական արտադրական հարաբերությունները։
Ուեկֆիլդի հետևյալ հայտնագործությունները հասկանալու, համար՝ երկու նախնական դիտողություն։ Մենք գիտենք, որ եթե արտադրության միջոցներն ու կենսամիջոցները անմիջական արտադրողի՝ բանվորի իրեն սեփականությունն են, նրանք կապիտալ չեն կազմում։ Նրանք կապիտալ են դառնում այն պայմաններում միայն, երբ միաժամանակ ծառայում են որպես բանվորին շահագործելու ու նրա վրա իշխելու միջոցներ։ Բայց տնտեսագետի գլխում նրանց այդ կապիտալիստական հոգին այնպես սերտ ամուսնական կապերով է միացած նրանց նյութական սուբստանցի հետ, որ նա ամեն պարագայում էլ այդ միջոցները կապիտալ է անվանում նույնիսկ այն պայմաններում, երբ նրանք կապիտալի ուղիղ հակադրությունն են։ Նույնը Ուեկֆիլդի մոտ։ Այնուհետև, ինքնուրույն տնտեսություն վարող, միմյանցից անկախ բազմաթիվ բանվորների անհատական սեփականությունը կազմող արտադրության միջոցների փոշիացումը նա անվանում է կապիտալի հավասար բաշխում։ Տնտեսագետի հետ էլ նույնն է պատահում, ինչ որ ֆեոդալական իրավաբանի հետ։ Վերջինը նույնիսկ զուտ փողային հարաբերությունների վրա իր ֆեոդալական իրավաբանական պիտակներն էր կպցնում։
«Եթե,— ասում է Ուեկֆիլդը,— կապիտալը հավասար բաժիններով բաշխված լիներ հասարակության բոլոր անդամների միջև, ապա ոչ մի մարդ շահագրգռված չէր լինի ավելի կապիտալ կուտակելու, քան նա կարող է գործի մեջ կիրառել սեփական ձեռքերի օգնությամբ։ Որոշ չափով այդ էլ հենց նկատվում է ամերիկյան նոր գաղութներում, որտեղ հողասեփականության մոլուցքը արգելք է լինում վարձու բանվորների դասակարգի գոյությանը»<ref>Նույն տեղում, հ. I, էջ 17։</ref>։ Հետևաբար, քանի դեռ բանվորը կարող է կուտակել հենց իրեն համար,— իսկ նա այդ կարող է անել, քանի դեռ արտադրության իր միջոցների, սեփականատերն է մնում,— այնքան ժամանակ կապիտալիստական կուտակումն ու արտադրության կապիտալիստական եղանակը հնարավոր չեն։ Բացակայում է դրա համար անհրաժեշտ վարձու բանվորների դասակարգը։ Բայց այդ դեպքում հապա հին Եվրոպայում ինչպե՞ս կատարվեց բանվորի սեփականազրկումը նրա աշխատանքի պայմաններից, ինչպե՞ս ստեղծվեցին կապիտալն ու վարձու աշխատանքը։ Մի շատ յուրատեսակ contrat social [հասարակական դաշինքի] միջոցով։ «Մարդկությունը... յուրացրել է կապիտալի կուտակմանն օժանդակելու մի հասարակ մեթոդ», որը, իհարկե, Ադամի ժամանակվանից նրան թվացել է որպես գոյության վերջին ու միակ նպատակը. «մարդկությունը բաժանվել է կապիտալի սեփականատերերի ու աշխատանքի սեփականատերերի... այդ բաժանումը կամավոր համաձայնության ու դաշինքի հետևանք էր»<ref>E. G. Wakefield: «England and America». London 1833, հ. I, էջ 18։</ref>։ Կարճ ասած՝ մարդկության մասսան ինքն իրեն սեփականազրկել է ի փառս «կապիտալի կուտակման»։ Բայց այդ դեպքում պետք էր ենթադրել, որ այդ մոլեռանդ ինքնահրաժարման բնազդը պետք է իր ամբողջ ուժով արտահայտվեր հատկապես գաղութներում, որտեղ միայն գոյություն ունեն այնպիսի մարդիկ ու այնպիսի պարագաներ, որոնք կարող էին այդ contrat social-ը երազանքների թագավորությունից փոխադրել իրականության թագավորությունը։ Սակայն այդ դեպքում ընդհանրապես ի՞նչ իմաստ ունի «սիստեմատիկ գաղութացումը», որը հակադրվում է բնական գաղութացմանը։ Բայց, դեհ — «կասկածելի է, ամերիկյան միության հյուսիսային նահանգներում արդյոք բնակչության թեկուզ մի տասներորդը պատկանո՞ւմ է վարձու բանվորների կատեգորիային... Անգլիայում... ժողովուրդն իր մեծամասնությամբ բաղկացած է վարձու բանվորներից»<ref>Նույն տեղում, էջ 42, 43, 44։</ref>։ Դեռ ավելին, իրեն ի փառս կապիտալի սեփականազրկելու ձգտումը, որ գոյություն ունի աշխատավոր մարդկության մեջ, այնքան չնչին է, որ նույնիսկ Ուեկֆիլդի ասելով՝ ստրկությունը գաղութային հարստության միակ բնական հիմքն է։ Նրա սիստեմատիկ գաղութացումը մի pis aller [անխուսափելի չարիք] է պարզապես, որը պայմանավորված է նրանով, որ նա պետք է գործ ունենա ազատ մարդկանց հետ, և ոչ ստրուկների հետ։ «Սան-Դոմինգոյի առաջին իսպանական գաղթականները ոչ մի բանվոր չունեին Իսպանիայից։ Բայց առանց բանվորների (այսինքն՝ առանց ստրկության) կապիտալը կոչնչանար կամ, առնվազն, կնվազեր մինչև այնպիսի մանր չափեր, որ ամեն մի անհատ կարող էր այն կիրառել իր սեփական ձեռքերի օգնությամբ։ Իրապես հենց այդպես էլ պատահեց անգլիացիների հիմնած վերջին գաղութում, որտեղ սերմացուից, անասուններից ու գործիքներից կազմված մի մեծ կապիտալ ոչնչացավ վարձու բանվորների պակասության պատճառով, և որտեղ ոչ մի գաղթական չունի ավելի կապիտալ, քան նա կարող է գործադրել իր անձնական աշխատանքով»<ref>Նույն տեղում, հ. II, էջ 5։</ref>։
Մենք տեսանք, որ ժողովրդական մասսաներին հողից սեփականազրկելը արտադրության կապիտալիստական եղանակի հիմք է ծառայում։ Ազատ գաղութի էությունը, ընդհակառակը, այն է, որ հողի մասսան դեռ մնում է որպես ժողովրդի սեփականություն, ուստի և ամեն մի գաղթական նրա մի մասը կարող է իր մասնավոր սեփականություն ու իր անհատական արտադրության միջոցը դարձնել, առանց դրանով խանգարելու, որ ավելի ուշ եկած գաղթականը նույնն անի<ref>«Գաղութացման տարր դառնալու համար հողը ո՛չ միայն պետք է անմշակ լինի, այլև պետք է, բացի դրանից, հանրային այնպիսի սեփականություն լինի,որը կարող է մասնավոր սեփականության փոխարկվել» (նույն տեղում, հ. II, էջ 125)։</ref>։ Այս է ինչպես գաղութների ծաղկման, այնպես էլ նրանց ուտող խոցի, կապիտալի հաստատվելուն նրանց ցույց տված դիմադրության գաղտնիքը։ «Որտեղ հողը շատ էժան է և բոլոր մարդիկ ազատ են, որտեղ ամեն մեկն ըստ իր ցանկության կարող է հողամաս ձեռք բերել իրեն համար, այնտեղ աշխատանքը ո՛չ միայն շատ թանկ է, եթե նկատի ունենք այն բաժինը, որ բանվորն ստանում է իր արդյունքից, այլև այնտեղ ընդհանրապես դժվար է կոմբինացված աշխատանք ստանալ որևէ գնով»<ref>E. G. Wakefield: «England and America». London 1833, հ. I, էջ 247։</ref>։
Որովհետև գաղութներում բանվորը դեռ անջատված չէ աշխատանքի պայմաններից ու նրանց հիմքից — հողից, կամ այդպիսի անջատումը հանդիպում է միայն եզակի բացառությունների ձևով կամ չափազանց սահմանափակ տարածության վրա, ուստի գաղութներում հողագործությունը ևս դեռ առանձնացած չէ արդյունաբերությունից, դեռ գյուղական տնային արդյունաբերությունը չի ոչնչացված։ Իսկ որտեղի՞ց պետք է ներքին շուկա ստեղծվի կապիտալի համար։ «Ամերիկայում բնակչության ոչ մի մասը բացառապես հողագործությամբ չի զբաղվում, բացի ստրուկներից ու նրանց տերերից, որոնք կոմբինացնում են կապիտալն ու աշխատանքը խոշոր ձեռնարկություններում։ Ազատ ամերիկացիները, որոնք իրենք են հողը մշակում, շատ ուրիշ գործերով էլ են զբաղվում միաժամանակ։ Նրանք իրենց համար անհրաժեշտ կահույքի ու գործիքների մի մասը սովորաբար իրենք են պատրաստում։ Հաճախ նրանք իրենք են շինում իրենց տները և իրենց սեփական արդյունաբերության արդյունքները տանում են ամենահեռավոր շուկաները։ Նրանք միաժամանակ մտնողներ մանողներ են ու ջուլհակներ, նրանք իրենք են սապոն ու մոմ, ոտնաման ու հագուստ պատրաստում իրենց սեփական գործածության համար։ Ամերիկայում հողագործությունը հաճախ կազմում է դարբնի, ջրաղացպանի կամ կրպակատիրոջ օժանդակ զբաղմունքր»զբաղմունքը»<ref>Նույն տեղում, էջ 21, 22։</ref>։ Այդպիսի տարօրինակ մարդկանց մեջ այլևս ի՞նչ տեղ է մնում կապիտալիստի «ինքնահրաժարման» համար։
Կապիտալիստական արտադրության մեծ սքանչելիքն այն է, որ նա ո՛չ միայն շարունակ վարձու բանվորներ է վերարտադրում որպես վարձու բանվորներ, այլև կապիտալի կուտակմանը համապատասխանորեն միշտ արտադրում է վարձու բանվորների հարաբերական գերբնակչություն։ Դրա շնորհիվ աշխատանքի պահանջարկի ու առաջարկի օրենքը պահվում է պատշաճ հունի մեջ, աշխատավարձի տատանումները դրվում են կապիտալիստական շահագործման համար ցանկալի շրջանակների մեջ, և, վերջապես, ապահովվում է բանվորի սոցիալական կախումը կապիտալիստից,— այն բացարձակ կախումը, որն այնքան անհրաժեշտ է կապիտալի համար, և որը տնտեսագետը կարող է տանը, մետրոպոլիայում, այնպես նախշել ու կոծկել, թե իբր այդ մի ազատ պայմանագրական հարաբերություն է գնորդի ու վաճառորդի միջև, երկու հավասարապես անկախ ապրանքատերերի՝ կապիտալ ներկայացնող ապրանքի տիրոջ և աշխատանք ներկայացնող ապրանքի տիրոջ միջև։ Բայց գաղութներում այդ գեղեցիկ պատրանքը խորտակվում է։ Բնակչության բացարձակ աճումն այստեղ շատ ավելի արագ է կատարվում, քան մայր-երկրում, որովհետև այստեղ բազմաթիվ բանվորներ արդեն չափահաս են լույս աշխարհ գալիս, և սակայն աշխատանքի շուկան այստեղ միշտ բավականաչափ չի մատակարարվում։ Աշխատանքի պահանջարկի ու առաջարկի օրենքը տապալվում է։ Մի կողմից՝ Հին աշխարհը շահագործման տենչացող, ինքնահրաժարման կարոտ կապիտալ է նետում այնտեղ. մյուս կողմից՝ վարձու բանվորների՝ որպես վարձու բանվորների կանոնավոր վերարտադրությունը բախվում է ամենաանախորժ ու մասամբ անհաղթահարելի արգելքների։ Էլ ի՜նչ խոսք կարող է լինել այստեղ կապիտալի կուտակմանը համապատասխանորեն ավելորդ վարձու բանվորներ արտադրելու մասին։ Այսօրվա վարձու բանվորը վաղը դառնում է ինքնուրույն տնտեսություն վարող անկախ գյուղացի կամ արհեստավոր։ Նա աշխատանքի շուկայից չքանում է, բայց միայն աշխատատուն չի գնում։ Վարձու բանվորների այդ մշտական փոխարկումն անկախ արտադրողների, որոնք ո՛չ թե կապիտալի, այլ հենց իրենց համար են աշխատում, և ո՛չ թե պարոն կապիտալիստին, այլ հենց իրենց են հարստացնում, իր հերթին, չափազանց վնասակար ներգործություն է անում աշխատանքի շուկայի վիճակի վրա։ Բանը մենակ այն չէ, որ վարձու բանվորին շահագործելու աստիճանն անվայել չափով ցած է մնում։ Բանվորը, բացի դրանից, ինքնահրաժարման անձնատուր եղող կապիտալիստից իր կախումը կորցնելու հետ կորցնում է նաև կախվածության զգացումը նրա նկատմամբ։ Դրանից էլ առաջ են գալիս այն բոլոր ցավալի երևույթները, որ այնպես բացեիբաց, այնպես պերճախոս ու այնպես հուզիչ կերպով նկարագրում է մեր Է. Գ. Ուեկֆիլդը։
Վարձու աշխատանքի առաջարկը,— գանգատվում է նա,— կայուն չէ, անկանոն է, անբավարար է։ Այդ առաջարկը «ո՛չ միայն շարունակ անչափ քիչ է, այլև ապահովված չէ»<ref>E. G. Wakefield: «England and America». London 1833, հ.I, էջ 116։</ref>։ «Թեև այն արդյունքը, որ պետք է բաժանվի բանվորի ու կապիտալիստի միջև, մեծ է, Բայց բանվորն իրեն այնքան մեծ բաժին է վերցնում, որ արագորեն կապիտալիստ է դառնում... Ընդհակառակը, միայն քչերը կարող են հարստության խոշոր մասսաներ կուտակել, եթե նույնիսկ արտասովոր երկար են ապրումն»<ref>Նույն տեղում, էջ 131։</ref>։ Բանվորները ոչ մի կերպ թույլ լեն չեն տա կապիտալիստին, որ նա իրենց աշխատանքի ամենամեծ մասը վճարելուց ինքնահրաժարվի։ Նրան ամենևին չի օգնի, եթե նա այնքան շրջահայաց է, որ իր կապիտալի հետ իր սեփական վարձու, բանվորներն էլ է ներմուծում Եվրոպայից։ «Նրանք շուտով դադարում են վարձու բանվորներ լինելուց, նրանք շուտով անկախ գյուղացիներ կամ նույնիսկ իրենց առաջվա գործատերերի մրցորդներն են դառնում հենց վարձու աշխատանքի շուկայում»<ref>Նույն տեղում, էջ 5։</ref>։ Պատկերացրե՜ք այդպիսի դրության սարսափելիությունը։ Կորովի կապիտալիստն իր արյուն-֊քրտինքով դատած փողով Եվրոպայից սեփական մրցորդներ է ներմուծել։ Այդ արդեն նշանակում է՝ ամե՜ն ինչ կորած է։ Զարմանալի չէ, որ Ուեկֆիլդը գանգատվում է, թե գաղութներում բանվորների մեջ պակասում է կախումն ու կախման զգացումը։ «Բարձր աշխատավարձի պատճառով,— ասում է նրա աշակերտ Մերիվեյլը,— գաղութներում գոյություն ունի ավելի էժան ու ավելի հնազանդ աշխատանքի բուռն ցանկություն, մի այնպիսի դասակարգի պահանջ, որին կապիտալիստը կարողանար իր պայմանները թելադրել, փոխանակ այն բանի, որ բանվորը թելադրեր պայմանները հենց իրեն՝ կապիտալիստին... Հին քաղաքակրթության երկրներում բանվորը թեև ազատ է, բայց բնական օրենքների զորությամբ կախում ունի կապիտալիստից. գաղութներում այդ կախումը պետք է արհեստական միջոցներով ստեղծվի»<ref>Merivale: «Lectures on Colonization and Colonies». London 1841 և 1842, հ. II, էջ 235—314, տարբեր տեղերում։ Մինչև անգամ ազատ առևտրի կողմնակից, վուլգար տնտեսագետ հեզաբարո Մոլինարին ասում է, . «Այն գաղութներում, որտեղ ստրկությունը ոչնչացվում էր առանց հարկադիր աշխատանքը ազատ աշխատանքի համապատասխան քանակով փոխարինելու, մենք ինչ֊որ ինչ-որ հակառակն էինք տեսնում, քան հիմա տեսնում ենք ամեն օր։ Մենք տեսնում էինք, թե ինչպես հասարակ բանվորները, իրենց կողմից, շահագործում էին արդյունաբերական ձեռնարկատերերին և այնպիսի աշխատավարձ էին պահանջում, որը զգալիորեն բարձր էր արդյունքի՝ նրանց հասնող օրինական բաժնից [part légitime]։ Պլանտատորները, որոնք զրկված էին իրենց շաքարի համար այնպիսի գին ստանալու հնարավորությունից, որը ծածկեր աշխատավարձի ավելացումը, հարկադրված էին իրենց վնասը ծածկել սկզբում իրենց շահույթի հաշվին, իսկ հետո նաև իրենց կապիտալի հաշվին։ Շատ պլանտատորներ այդպիսով քայքայվեցին, ուրիշներն ստիպված եղան դադարեցնել իրենց ձեռնարկությունները, որպեսզի անխուսափելի քայքայումը կանխեն... Անկասկած, ավելի լավ է, որ կուտակված կապիտալները կորչեն, քան մարդկանց ամբողջ սերունդներ ոչնչանան (ինչպիսի՜ մեծահոգություն պարոն Մոլինարիի կողմից). բայց ավելի լավ չէ՞ր լինի, որ ո՛չ առաջինները կորչեին, ո՛չ էլ վերջինները» (Mօ1iոariMolinari: «Etudes Economiques». Paris 1846, էջ 51, 52)։ Պարո՜ն Մոլինարի, պարո՜ն Մոլինարի։ էլ Էլ ի՞նչ կմնա տասը պատվիրաններից, Մովսեսից ու մարգարեներից, պահանջարկի ու առաջարկի օրենքից, եթե Եվրոպայում «entrepreneur»ը [«ձեռնարկատերը»] կարող է կտրել բանվորի part légitime-ը [օրինական բաժինը], իսկ Արևմտյան Հնդկաստանում բանվորը՝ ձեռնարկատիրոջ part légitime-ը։ Եվ ասացեք, խնդրեմ, թե այդ ի՜նչ «part légitime» է, որ Եվրոպայում կապիտալիստը, ձեր խոստովանությամբ, թերավճարում է ամեն օր։ Պարոն Մոլինարին բռնված է սաստիկ եռուքորով. այնտեղ, գաղութներում, որտեղ բանվորներն այնպես «simples» [«անտաշ»] են, որ «շահագործում են» կապիտալիստներին, այնտեղ պետք է ոստիկանական միջոցներով պատշաճ ուժ հաղորդել պահանջարկի ու առաջարկի օրենքին, որն ուրիշ դեպքերում ավտոմատիկ կերպով է գործում։</ref>։
Հապա որո՞նք են, ըստ Ուեկֆիլդի, այդ ցավալի դրության հետևանքները գաղութներում։ — Արտադրողների և ազգային գույքի «փոշիացման բարբարոսական սիստեմը»<ref>Wakefield: «England and America». London 1833, հ. II, էջ 52։</ref>։ Արտադրության միջոցների փոշիացումը ինքնուրույն տնտեսություն վարող բազմաթիվ սեփականատերերի միջև ոչնչացնում է կապիտալի կենտրոնացման հետ նաև կոմբինացված աշխատանքի բոլոր հիմ֊քերը։ Ամեն մի ձեռնարկություն, որը հիմնվում է շատ տարիներ ընդգրկող երկար ժամանակ և խոշոր հիմնական կապիտալի ծախսում է պահանջում, իր իրագործման ժամանակ խոչընդոտների է բախվում։ Եվրոպայում կապիտալը ոչ մի րոպե պասսիվ չի մնում, որովհետև այնտեղ բանվոր դասակարգը կազմում է նրա կենդանի կցորդը, միշտ գոյություն ունի առատ չափերով, միշտ պատրաստ է նրան ծառայելու։ Իսկ գաղութային երկրներում... Ուեկֆիլդը մի վերին աստիճանի տխուր անեկդոտ է պատմում։ Նա զրուցել է մի քանի կապիտալիստների հետ Կանադայից և Նյու-Յորքի նահանգից, որտեղ — այս պետք է նշել — ներգաղթի ալիքները հաճախ կանգ են առնում և «ավելորդացած» բանվորների նստվածք են թողնում։ «Մեր կապիտալրկապիտալը,— հառաչում է մելոդրամայի գործող անձերից մեկը,— մեր կապիտալը պատրաստ կանգնած էր շատ այնպիսի գործառնությունների համար, որոնք իրենց կատարման համար երկարատև ժամանակաշրջան են պահանջում, բայց մենք կարո՞ղ էինք արդյոք այդպիսի գործառնություններ սկսել այնպիսի բանվորներով, որոնք — մենք այդ գիտեինք շուտով թիկունքները կդարձնեին մեզ։ Եթե մենք վստահ լինեինք, թե կարող էինք այդ գաղթականների աշխատանքը պահել, մենք ուրախությամբ իսկույն կվարձեինք նրանց և այն էլ բարձր գնով։ Դեռ ավելին. նույնիսկ միանգամայն վստահ, որ մենք նրանց կկորցնենք, մենք, չնայած դրան, կվարձեինք նրանց, եթե հավատացած լինեինք, որ նոր գաղթականների՝ մեր պահանջմունքներին համապատասխանող մի նոր ներհոսում կլինի»<ref>Wakefield: «England and America», London 183S1833, հ. II, էջ 191, 192։</ref>։
Այն բանից հետո, երբ Ուեկֆիլդը հիանալի կերպով ներկայացրել է անգլիական կապիտալիստական հողագործության ու նրան հատուկ «կոմբինացված» աշխատանքի և ամերիկյան գյուղացիական մանրատված տնտեսության հակապատկերը, նրա շրթունքներից դուրս է պրծնում մեդալի նաև մյուս երեսի ճանաչումը։ Ամերիկյան ժողովրդական մասսան, նրա պատկերումով, բարեկեցիկ է, անկախ, ձեռներեց ու համեմատաբար կրթված, այնինչ «անգլիական հողագործական բանվորը մի թշվառ բոսյակ է (a miserable wretch) մի պաուպեր... Բացի Հյուսիսային Ամերիկայից ու մի քանի նոր գաղութներից, ուրիշ ո՞ր երկրում է հողագործության մեջ կիրառվող ազատ աշխատանքի վարձատրությունը քիչ թե շատ զգալիորեն գերազանցում բանվորի ամենաանհրաժեշտ գոյամիջոցները... Կասկած չկա, որ Անգլիայում լծկան ձիերը, որովհետև նրանք ավելի թանկարժեք սեփականություն են, շատ ավելի լավ են կերակրվում, քան անգլիական հողագործը»<ref>Նույն տեղում, հ. I, էջ 47, 246։</ref>։ Բայց never mind [ինչ մի դժբախտություն է], ազգային հարստությունը հիմա չէ որ ըստ էության նույնանում է ժողովրդական աղքատության հետ։
Սակայն ինչպե՞ս բուժել գաղութների հակակապիտալիստական խոցը։ Եթե ամբողջ հողը միանգամից ժողովրդական սեփականությունից դարձնեն մասնավոր սեփականություն, ապա այդ թեև արմատախիլ կաներ չարիքը, բայց դրա հետ կոչնչացներ նաև գաղութները։ Վարպետությունն այն է, որ մի գնդակով երկու նապաստակ սպանես։ Անհրաժեշտ է, որ կառավարությունը կուսական հողին, պահանջարկի ու առաջարկի օրենքից անկախ, արհեստական գին դնի. վերջինը գաղթականին կստիպի համեմատաբար ավելի երկար ժամանակ աշխատելու որպես վարձու բանվոր, մինչև որ նա այնքան փող վաստակի, որը նրան հնարավորություն տա հողամաս գնելու<ref>«Դուք ասում եք, թե այն մարդը, որը ոչինչ չունի, բացի սեփական ձեռքերից, հողն ու կապիտալները ոմանց ձեռքում կենտրոնանալու հետևանքով աշխատանք է գտնում և եկամուտ է ստեղծում իրեն համար... Ընդհակառակը, միայն հողի անհատական յուրացման շնորհիվ կան մարդիկ, որոնք ոչինչ չունեն բացի իրենց ձեռքերից... Մարդուն տեղավորելով անօդ տարածության մեջ՝ դուք նրանից խլում եք շնչառության համար անհրաժեշտ օդը։ Ճիշտ նույն կերպ եք վարվում դուք՝ տիրանալով հողին... Այդ միևնույն է, թե նրան դնեք հարստությունից դուրս, որպեսզի նրա կյանքը ձեր կամայականությանը ենթարկեք» (Collins: «L’Économlie Politique, Source des Révolutions et des Utopies prétendues socialistes». Paris 1857, հ. III, էջ 267—271, տարբեր տեղերում)։</ref> և անկախ գյուղացի դառնալու։ Այն ֆոնդը, որ գոյանում է հողերը վարձու բանվորի համար արգելիչ գնով ծախելու հետևանքով, այսինքն՝ փողի այն ֆոնդը, որը քամվում է աշխատավարձից, պահանջարկի ու առաջարկի սրբազան օրենքը խախտելով, կառավարությունը պետք է, իր հերթին, այն լափովչափով, որչափով աճում է այդ ֆոնդը, գործադրի չքավորներին Եվրոպայից գաղութները ներմուծելու վրա և այդպիսով վարձու աշխատանքի շուկան լիքը վիճակում պահի պարոն կապիտալիստների համար։ Այդ պայմաններում «tout sera pour le mieux dans le meilleur des mondes possibles» [«ամեն ինչ դեպի լավը կգնա աշխարհներից այս լավագույնում»]։ Այս է «սիստեմատիկ գաղութացման» մեծ գաղտնիքը։ «Այս պլանի համաձայն,— հաղթականորեն բացագանչում բացականչում է Ուեկֆիլդը,— աշխատանքի առաջարկը հաստատուն ու կանոնավոր կլինի. այն պատճառով, որ, առաջին, բոլոր գաղթող բանվորները,— քանի որ նրանցից ոչ մեկը ի վիճակի չէ իրեն համար հող դնելուգնելու, մինչև որ որոշ ժամանակ փողով չաշխատի,— միատեղ վարձով կաշխատեին և այդպիսով իրենց ձեռնարկատիրոջ համար կապիտալ կարտադրեին՝ է՛լ ավելի շատ աշխատանք կիրառելու համար. երկրորդ այն պատճառով, որ ամեն ոք, ով թողնում է վարձու աշխատանքը և հողի սեփականատեր է դառնում, հենց հողը գնելով էլ մի որոշ ֆոնդ է ապահովում գաղութներր գաղութները թարմ աշխատանք բերելու համար»<ref>Wakefield: «England and America». London 1833, հ. II, էջ 192։</ref>։ Պետության նշանակած հողագինը պետք է, իհարկե, «բավարար» գին (sufficient price) լինի) այսինքն՝ այնքան բարձր, «որ բանվորներին արգելի անկախ գյուղացիներ դառնալ, մինչև որ հրապարակ գան ուրիշները, որոնք պատրաստ լինեն վարձու աշխատանքի շուկայում նրանց տեղը բռնելու»<ref>Նույն տեղում, էջ 45։</ref>։ Այդ «բավարար հողագինը» ոչ այլ ինչ է, եթե ոչ ա՛յն փրկագնի մեղմացրած անունը, որ բանվորը վճարում է կապիտալիստին՝ վարձու աշխատանքի շուկայից իր հողամասը հեռանալու թույլտվության համար։ Բանվորը նախ պետք է պարոն կապիտալիստի համար «կապիտալ» ստեղծի՝ ավելի մեծ թվով բանվորներ շահագործելու համար, իսկ հետո պետք է աշխատանքի շուկա տանի իր «տեղակալին», որին կառավարությունը նրա հաշվին ծովի այն կողմից փոխադրում է նրա նախկին տիրոջ՝ կապիտալիստի համար։
Վերին աստիճանի բնորոշ է, որ անգլիական կառավարությունը տարիներ շարունակ իրագործել է «նախասկզբնական կուտակման» այդ մեթոդը, որ պարոն Ուեկֆիլդը հանձնարարում է հատկապես գաղութներում գործադրելու համար։ Անհաջողությունը, իհարկե, նույնքան խայտառակ էր, որքան Պիլի բանկային ակտի ձախողումը։ Հետևանքը միայն այն եղավ, որ արտագաղթի հորձանքը շուռ եկավ անգլիական գաղութներից դեպի Միացյալ Նահանգները։ Մինչդեռ Եվրոպայում տեղի ունեցող կապիտալիստական արտադրության պրոգրեսը, որին ուղեկից էր կառավարության ուժեղացող ճնշումը, Ուեկֆիլդի դեղատոմսն ավելորդ դարձրեց։ Մի կողմից՝ մարդկանց վիթխարի ու անընդհատ՝ տարեցտարի Ամերիկա դիմող հոսանքը Միացյալ Նահանգների արևելքում լճացող նստվածք է թողնում, որովհետև Եվրոպայից եկող արտագաղթի ալիքն ավելի ,արագ է մարդկանց նետում Միացյալ Նահանգների արևելքի աշխատանքի շուկան, քան մի ուրիշ ալիք կարողանում է դեպի արևմուտք տանել նրանց։ Մյուս կողմից՝ ամերիկյան քաղաքացիական պատերազմը իր հետ բերեց մի հսկայական ազգային պարտք և միաժամանակ էլ հարկերի ճնշում, ֆինանսական ամենաստոր արիստոկրատիայի առաջացում, հասարակական հողերի ահագին մասի բաժանում սպեկուլյանտների ընկերություններին, որոնք հիմնվում էին երկաթուղիները, հանքերը և այլ օբյեկտներ շահագործելու համար — կարճ ասած՝ բերեց կապիտալի ամենաարագ կենտրոնացում։ Այդպիսով, մեծ ռեսպուբլիկան դադարեց արտագաղթող բանվորների համար ավետյաց երկիր լինելուց։ Կապիտալիստական արտադրությունն այնտեղ հսկայական քայլերով է զարգանում, թեև աշխատավարձի իջեցումն ու վարձու բանվորի կախումը դեռ չեն հասել եվրոպական նորմալ մակարդակին։ Անգլիական կառավարության կողմից արիստոկրատներին ու կապիտալիստներին բաժանվող գաղութային անմշակ հողերի անպատկառ վատնումը,— որ նույնիսկ Ուեկֆիլդն է բարձրաձայն պախարակում,—՚ միացած այն մարդկանց հոսանքի հետ, որոնց գրավում են ոսկեհանքերը, և այն կոնկուրենցիայի հետ, որ անգլիական ապրանքների ներմուծումն ստեղծում է նույնիսկ ամենամանր արհեստավորի դեմ,— այդ բոլորը հատկապես Ավստրալիայում<ref>Հենց որ Ավստրալիան իր սեփական օրենսդիրը դարձավ, նա, իհարկե, սկսեց հրատարակել գաղթականների համար նպաստավոր օրենքներ, բայց հողերի այն վատնումը, որ արդեն կատարված էր անգլիացիների կողմից, կանգնած է ճանապարհի մեջտեղը։ «Աոաջին ու գլխավոր նպատակը, որին ձգտում Է է 1862 թվականի հողային նոր օրենքը, այն է, որ ժողովրդի համար հեշտացնի տարաբնակությունը» («The Land Law of Victoria» by the Hon. G. Duffy» Duffy, Minister of Public Lands. London 1862 [էջ 3])։</ref>, ծնեց բավականաչափ «բանվորական հարաբերական գերբնակչություն», այնպես որ համարյա ամեն մի փոստ տխուր լուրեր է բերում ավստրալիական աշխատանքի շուկայի գերլցման մասին — «glut of the Australian labour-market»,— և այնտեղ պոռնկությունը տեղ-տեղ այնպես ճոխ է փթթում, ինչպես Լոնդոնի Հայմարկտում։
Սակայն այստեղ մեզ զբաղեցնողը գաղութների վիճակը չէ։ Մեզ այստեղ հետաքրքրում է միայն այն գաղտնիքը, որ Հին աշխարհի քաղաքատնտեսությունը Նոր աշխարհում հայտնագործեց ու բարձրաձայն ազդարարեց, այն է՝ արտադրության ու կուտակման կապիտալիստական եղանակը, հետևապես, նաև կապիտալիստական մասնավոր սեփականությունը ենթադրում են սեփական աշխատանքի վրա հիմնված մասնավոր սեփականության ոչնչացում, այսինքն՝ ենթադրում են բանվորի սեփականազրկում։
</TABLE>
<br><br><br><br><br><TABLE border = 0 width="128px"> <TR> <TD style='border-top:solid windowtext 1.0pt;'></TD> </TR> </TABLE>
<references>
Վստահելի
1396
edits