Changes
: ― Դժբախտաբար, հետքեր չկան, ― ասաց նա։ ― Դե, չոր եղանակին դրանք չէին էլ կարող լինել։ Ձեր սպասավորը, հավանաբար, արդեն գիտակցության է եկել։ Կարծում եք, ձեր գնալուց հետո այդպես էլ մնացել է բազկաթոռին նստա՞ծ։ Ո՞ր բազկաթոռին։
: ― Այնտեղ, պատուհանի մոտի։
: ― Հասկանալի է։ Այն փոքր սեղանի մոտ։ Այժմ դուք էլ մտեք։ Գորգի ուսումնասիրությունը վերջացրի։ Հիմա զբաղվենք սեղանով։ Դժվար չէ գուշակել, թե ինչ է այստեղ կատարվել։ Ինչ-որ մեկը մտել է սենյակ և սկսել թերթ առ թերթ շարվածքասյուները շարվածասյուները գրասեղանից տեղափոխել պատուհանի մոտի փոքրիկ գրասեղանին․ այդտեղից կարող էր հետևէլ բակին և ձեր հայտնվելու դեպքում հարկ եղած րոպեին թաքնվել։
: ― Ինձ տեսնել չէր կարող, ― ընդհատեց Սոմսը։ ― Ես մտա բակի դռնակից։
: ― Ահա, հրաշալի է։ Ամեն դեպքում, հենց այդ նպատակով է շարվածասյուներով տեղավորվել պատուհանի մոտ։ Ցույց տվեք ինձ երեք թղթերն էլ։ Ոչ մեկի վրա մատնահետքեր չկան։ Այդպես, սկզբում այստեղ է տեղափոխել առաջինը և և արտագրել։ Որքա՞ն ժամանակ է դրան հարկավոր, եթե կրճատի բառերը։ Քառորդ ժամ, ոչ պակաս։ Հետո նետել է այդ թերթը և վերցրել հաջորդը։ Հասել է կեսին, բայց հենց այդտեղ վերադարձել եք դուք, և նա ստիպված է եղել անմիջապես չքվել։ Այնպես է շտապել, որ չի հասցրել նույնիսկ տեղը դնել թղթերը և ոչնչացնել հետքերը։ Երբ աստիճաններով բարձրանում էիք, պատահաբար արագ հեռացող քայլերի ձայն չլսեցի՞ք։