Changes
Նոր էջ «{{Գլուխ|հիմնական=Մարտին Իդեն|նախորդ=Մարտին Իդեն, Գլուխ XXIX|հաջորդ=Մարտին Իդեն, Գլուխ XXX}} Դա դժնդակ ա...»:
{{Գլուխ|հիմնական=Մարտին Իդեն|նախորդ=Մարտին Իդեն, Գլուխ XXIX|հաջորդ=Մարտին Իդեն, Գլուխ XXX}}
Դա դժնդակ ամառ էր Մարտինի համար։ Խմբագիրներն ու հրատարակիչները գնացել էին հանգստանալու, և առհասարակ երեք շաբաթից վերադարձվող գրվածքներն այժմ խմբագրատներում ընկած էին մնում երեք ամսով։ Միակ մխիթարությունն այն էր, որ փոստանիշների վրա կարիք չէր լինում դրամ ծախսել։ Միայն թալանող ամսաթերթերն էին ապրում գործունյա կյանքով։ Եվ Մարտինը դրանց ուղարկեց իր բոլոր վաղ շրջանի գրվածքները, «Մարգարիտ որսացողները», «Նավաստու մասնագիտությունը», «Կրիաների որսը», «Հյուսիս-արևելյան պասսատ»։ Այդ ակնարկներից ոչ մեկի համար նրան չվճարեցին։ Ճիշտ է, վեցամսյա նամակագրությունից հետո մարտինը մի անվտանգ ածելի ստացավ «Կրիաների որսը» գրվածքի համար, իսկ «Ակրոպոլը» նրան խոստացավ հինգ դոլլար և հինգ օրինակ տարեկան բաժանորդագրություն «Հյուսիս-արևելյան պասսատի» համար, բայց կատարեց իր խոստման միայն երկրորդ մասը։
Սթիվենսոնի մասին սոնատի համար Մարտինը երկու դոլլար ստացավ Բոստոնի մի հրատարակչից, որը չէր սիրում դրամ վատնել։ «Փերին և մարգարիտը» պոեմը, որ նոր էր ավարտել Մարտինը, շատ դուր եկավ Սան֊Ֆրանցիսկոյում երկաթուղային մի խոշոր ընկերության միջոցներով հրատարակվող ամսաթերթի խմբագրին։ Այդ պոեմի փոխարեն խմբագիրն առաջարկեց Մարտինին ձրի ճամփորդություն երկաթգծով։ Մարտինը գրավոր հարցրեց նրան, թե կարո՞ղ է այդ իրավունքը փոխանցել որևէ մեկին։ Իմանալով, որ ձրի ճամփորդության իրավունքներն ուրիշի փոխանցել չի կարելի և հետևաբար հույս չկա շահելու այդ բանում, Մարտինը պահանջեց վերադարձնել գրվածքը։ Շուտով նա ետ ստացավ դա, ընդսմին խմբագիրը նամակում իր խորը ցավակցությունն էր հայտնում, որ հնար չեղավ տպել այդ պոեմը։ Մարտինը երկրորդ անգամ ուղարկեց Սան֊Ֆրանցիսկո՝ «Մոզ» ամսաթերթին, որ ժամանակին հիմնել է մի փայլուն լրագրող, որը կարողացավ կարճ ժամանակում լայն չափով ժողովրդականացնել այդ։ Դժբախտաբար «Մոզի» աստղը սկսեց մթագնել Մարտինի ծնվելուց դեռ շատ առաջ։ Խմբագիրը պոեմի համար Մարտինին առաջարկեց տասնհինգ դոլլար, բայց հենց որ պոեմը տպվեց, ըստ երևույթին մոռացավ իր խոստումը։ Պատասխան չստանալով իր շատ հարցապնդումներին՝ Մարտինը վերջապես մի խիստ նամակ գրեց և նոր խմբագրից ստացավ մի սառը գրություն, որ ինքը պատասխանատու չէ իր նախորդների սխալների համար, և որ ինքը անձամբ «Փերին և մարգարիտը» պոեմը շատ էլ չի հավանում։
Բայց ամենից վատ վարվեց Մարտինի հետ Չիկագոյի «Երկրագունդ» հանդեսը։ Երկար վարանումներից հետո, քաղցից դրդված, Մարտինը վերջ ի վերջո վճռեց տպել «Ծովի երգերը»։ Մի տասնյակ ամսաթերթերի կողմից մերժում ստանալով՝ այդ բանաստեղծությունները վերջապես խաղաղ նավահանգիստ հասան «Երկրագնդի» խմբագրատանը։ Այդ շարքում երեսուն ոտանավոր կար, և Մարտինը ամեն մեկի համար պետք է ստանար մի դոլլար։ Առաջին իսկ ամսում տպվեց չորս բանաստեղծությունը, և Մարտինը ստացավ չորս դոլլարի չեք, բայց աչքի անցկացնելով ամսաթերթը՝ Մարտինը սոսկաց. բանաստեղծությունների վերնագրերը փոփոխվել էին․ «Finis»֊ի փոխարեն տպվել էր «Ֆինիշ», «Ծովային ապառաժի երգ»֊ի փոխարեն տպվել էր «Կորալյան ապառաժի երգը»։ Մի վերնագիր փոփոխված էր պարզապես մի այլ, բոլորովին անհարմար վերնագրով․ փոխանակ գրելու «Ծովամայրի լույսը» խմբագիրը գրել էր «Վերադարձի ուղին»։ Բանաստեղծություններն ավելի մեծ աղճատումների էին ենթարկվել։ Մարտինը կրճտացնում էր ատամները և մազերն էր պոկում։ Նախադասությունները, տողերը, ամբողջ հանգեր բաց էին թողնված, շփոթված, տեղափոխված այնպես, որ երբեմն ոչինչ չէր կարելի հասկանալ։ Մի քանի տող պարզապես փոխարինված էին բոլորովին այլ բառերով։ Մարտինը չէր կարող պատկերացնել, որ ողջամիտ մի խմբագիր կարող է մեղավոր լինել այդպիսի չարագործություններում, և եզրակացրեց, որ դա տպարանի մի երեխայի կամ տպագրողի խաղերն են։ Մարտինն անմիջապես պահանջեց դադարեցնել շարքի հրատարակումը․ նա նամակներ էր տեղում իրար հետևից՝ թախանձելով, սպառնալով, պահանջելով, սակայն նրա նամակներն ուշադրության չարժանացան։ Ամեն ամիս հրատարակվում էին այդ աղավաղված բանաստեղծությունները, և Մարտինն ամեն ամիս չեք էր ստանում տպվածների համար։
Բոլոր այդ անհաջողությունների ժամանակ Մարտինին խրախուսում էր «Սպիտակ Մուկ» ամսագրի քառասուն դոլլարի հիշողությունը, բայց նա ավելի ու ավելի Ժամանակ էր հատկացնում եկամտաբեր մանր գրվածքներին։ Նա անսպասելիորեն «հացի տեղ» գտավ գյուղատնտեսական և առևարական հանդեսներում, փորձեց կապվել նաև կրոնական շաբաթաթերթերի հետ, բայց տեսավ, որ այստեղ միայն կարելի է քաղցից մեռնել։
Ամենածայրահեղ պահին, երբ արդեն գրավ էր դրված սև կոստյումը, Մարտինի բախտը հանկարծ բացեց հանրապետական կուսակցության կոմիտեի կողմից հայտարարված մրցւսնակաբաշխությունը։ Իրականում դա մինչև անգամ մի մրցանակաբաշխություն չէր, այլ երեք, և Մարտինը երեք մրցանակաբաշխության մեջ էլ հաղթող հանդիսացավ։ Նա դառնորեն ծիծաղում էր իր վրա և այն բանի վրա, որ հարկադրված է դիմել այդպիսի հնարամտությունների։ Նրա պոեմը արժանացավ առաջին մրցանակի՝ տասը դոլլարի․ նրա ագիտացիոն երգը ստացավ երկրորդ մրցանակի հինգ դոլլար և վերջապես հանրապետական կուսակցության անելիքների մասին իր հոդվածը նույնպես ստացավ առաջին մրցանակ՝ քսանհինգ դոլլար։ Այս ամենը շատ ուրախացրեց նրան, և նա շարունակում էր ուրախանալ, մինչև որ գնաց դրամը ստանալու։ Կոմիտեում, ինչպես երևում է, ինչ֊որ բան էր պատահել, և թեպետ նրա անդամների մեջ կային մի բանկիր և մի սենատոր, այնուամենայնիվ պարզվեց, որ կոմիտեն դրամ չունի։ Մինչ այդ հարցը շարունակում էր ձգձգվել, Մարտինն ապացուցեց, որ ավելի վատ չի հասկանում դեմոկրատական կուսակցության խնդիրները՝ ստանալով առաջին մրցանակը նույնպիսի մրցանակաբաշխության համար գրված հոդվածի դիմաց։ Դեռ ավելին, այստեղ նա նույնիսկ ստացավ իր քսանհինգ դոլլարը, իսկ այն քառասուն դոլլարի երեսն էլ երբեք չտեսավ, որը նա պիտի ստանար առաջին մրցանակի համար։
Ռութի հետ տեսակցելու համար Մարտինը ստիպված էր խորամանկության դիմել։ Հյուսիսային Օքլենդից մինչև Մորզերի տունը գնալն ու վերադառնալը խիստ շատ ժամանակ էր խլում. այդ պատճառով Մարտինը վճռեց դուրս գրել հեծանիվը՝ գրավ դնելով իր սև կոստյումը։ Հեծանիվով կատարած ճամփորդությունները՝ ժամանակ էին խնայում և միաժամանակ ֆիզիկական հրաշալի մարզանք էին։ Բացի այդ, պարուսինե կարճ տաբաթը և հին սվիտերը հիանալիորեն կարող էին ընդունվել իբրև հեծանվի կոստյում, և Մարտինը գրեթե ամեն օր կարող էր Ռութի հետ միասին շրջագայություն կատարել։ Նրա հետ տանը տեսակցելն այնքան էլ հարմար չէր, որովհետև միսիս Մորզը շարունակում էր իրականացնել աշխարհիկ ժամանցներ սարքելու իր ծրագիրը։ Ընտիր հասարակությունը, որին Մարտինը հանդիպում էր հյուրասենյակում, և որի ներկայացուցիչների վրա նա դեռ մոտիկ անցյալում վարից վեր էր նայում, հիմա միայն գրգռում էր նրան. այդ հասարակությունն արդեն ընտրովի չէր թվում նրան։ Դժնդակ կյանքը, լարված աշխատանքն ու մշտական անհաջողությունները Մարտինին դարձրել էին ջղային ու դյուրագրգիռ և այդպիսի մարդկանց հետ զրույցը նրան կատաղեցնում էր։ Դա մեծամտության հետևանք չէր։ Մարդկանց մասին նա դատում էր համեմատելով նրանց ոչ թե իր, այլ մեծ մտածողների հետ, որոնց գրքերը նա կարդում էր մեծ ակնածանքով։ Ռութի տանը նա մինչև այժմ չի հանդիպել ոչ մի իսկական խելացի մարդու՝ բացի պրոֆեսոր Քոլդուելից, որը սակայն այլևս չէր գալիս Մորզերի մոտ. բոլոր մնացածները խղճուկ դոգմատիկներ էին, չնչին մարդիկ՝ չնչին մտքերով․ նրանց տգիտությունն ապշեցնում էր Մարտինին. ինչո՞ւ դրանք բոլորն էլ այդքա՜ն տգետ են, ո՞ւր է կորել նրանց զարգացումը։ Չէ՞ որ նրանք էլ են կարդացել նույն գրքերը, ինչ որ ինքը։ Ինչպե՞ս կարող է պատահել, որ դրանցից ոչինչ չեն սովորել։
Մարտինը գիտեր, որ գոյություն ունեն մեծ մտքեր, իսկական խոր մտածողներ, դրա լավագույն ապացույցն էին գրքերը, որոնք նրան օգնեցին բարձրանալ Մորզերի մարդկանցից վեր։ Նա գիտեր նաև, որ մինչև անգամ այսպես կոչված «հասարակության» մեջ կարելի է հանդիպել ավելի խելացի և շատ ավելի հետաքրքրական մարդկանց, քան բոլոր նրանք, որոնք լցնում էին Մորզերի հյուրասենյակը։ Մարտինը կարդում էր անգլիական վեպեր, որոնց մեջ աշխարհիկ մարդիկ հյուրասենյակներում վիճում էին քաղաքական ու փիլիսոփայական թեմաների շուրջը։ Նա գիտեր, որ մեծ քաղաքներում, ոչ միայն Անգլիայի, այլև Ամերիկայի, գոյություն ունեն սալոններ, ուր հանդիպում են արվեստի և գիտական մտքի ներկայացուցիչները։ Անցյալում նա անմտորեն կարծում էր, թե ամեն մի լավ հագնված մարդ, որ բանվորական դասին չի պատկանում, մտքի ուժ և գեղեցիկն ըմբռնելու նուրբ զգացում ունի։ Օսլայած օձիքը նրան թվում էր կուլտուրայի նշան, և նա դեռ գիտեր, որ համալսարանական կրթությունը և իսկական զարգացումը բոլորովին տարբեր բաներ են։
Ինչ էլ որ լինի, նա կշարունակի ճանապարհը միշտ դեպի վեր, ավելի բարձր, և Ռութին էլ կտանի իր հետևից։ Նա սաստիկ սիրում էր Ռութին և վստահ էր, որ նա ամեն տեղ կփայլի։ Մարտինը հիմա հասկանում էր, որ այն միջավայրը, ուր Ռութը մեծացել է, շատ բանում արգելակում է նրան, ինչպես իրեն՝ Մարտինին ժամանակին արգելակել է իր միջավայրը։ Ռութը մինչև այժմ դեռ ոչ մի անգամ առիթ չի ունեցել հայտնաբերելու իր իսկական արժանիքները։ Նրա հոր առանձնասենյակում գտնվող գրքերը, պատերին կախած նկարները, նրա սեփական դաշնամուրի վրա դրված նոտաները, այդ բոլորր միայն գեղեցիկ արտաքին է։ Մորզերն ու նրանց բոլոր ծանոթները կույր ու խուլ էին իսկական գրականության, իսկական նկարչության, իսկական երաժշտության հանդեպ, իսկ այդ բոլորից ավելի կարևոր էր կյանքը, որի մասին նրանք նույնպես ոչ մի գաղափար չունեին։ Նրանք անվանում էին իրենց միանձնադավաններ, կրում էին պահպանողական ազատամտության դիմակ, սակայն ամենաքիչը երկու դար ետ էին մնացել դրական գիտությունից․ նրանց մտածելակերպը միջնադարյան էր, իսկ հայացքներն աշխարհի ու նրա ծագման մասին հիշեցնում էին մետաֆիզիկ մեթոդը, որը նույնքան երիտասարդ էր, որքան ամենաերիտասարդ ռասան, և նույնքան հին, որքան քարայրաբնակ մարդը, մինչև անգամ ավելի հին։ Դա այն մետաֆիզիկան էր, որը ստիպում էր առաջին կապկանման մարդուն վախենալ խավարից, հրեային ներշնչում էր այն միտքը, թե Եվան ծագում է առել Ադամի կողից։ Դեկարտին սովորցրել էր աշխարհը դիտել որպես իր սեփական չնչին «եսի» ստվերագիծը, իսկ անգլիացի նշանավոր մի հոգևորականի դրդել էր ծաղրել էվոլյուցիան այնպիսի կծու սատիրայով, որը հիացմունքի փոթորիկ առաջացրեց և նրա անունը թավ խզբզանքով դրոշմեց պատմության էջերում։
Որքան շատ էր խորհրդածում Մարտինն այդ բոլորի մասին, այնքան ավելի էր ուժեղանում նրանում այն համոզումը, թե մի կողմից՝ այդ փաստաբանների, սպաների, առևտրականների, բանկիրների և մյուս կողմից՝ բանվորական անկարգ դասի միջև գոյություն ունեցող տարբերությունը հիմնված է այն բանի վրա, որ նրանք այլ կերպ են ուտում, ապրում և հագնում։ Նրանց բոլորին էլ պակասում էր այն ամենագլխավորը, որ ինքը գտնում էր գրքերում և զգում էր իր մեջ։ Մորզերը ցույց տվեցին Մարտինին իրենց շրջապատի ամենաընտիր մարդկանց, իսկ Մարտինը չհիացավ նրանցով։ Թեև նա չքավոր մի բատրակ էր, բայց և այնպես ամբողջ գլխով բարձր էր այն բոլորից, որոնց նա հանդիպել էր Մորզերի հյուրասենյակում։ Լոմբարդից դուրս գրելով իր կոստյումը, Մարտինը գնում էր այդ մարդկանց մոտ և նրանց մեջ պահում էր իրեն որպես իշխան, որը ստիպված է ապրել հովիվների հասարակությունում։
— Դուք ատում եք սոցիալիստներին և վախենում եք նրանցից,— ասաց նա մի օր ճաշի ժամանակ միստր Մորզին,— բայց ինչո՞ւ։ Չէ՞ որ դուք չգիտեք ո՛չ նրանց, ո՛չ էլ նրանց հայացքները։
Սոցիալիզմի մասին խոսք բացվեց այն բանից հետո, երբ միսիս Մորզն իր հերթական ներբողը հյուսեց միստր Հեփգուդի նկատմամբ։ Մարտինը չէր հանդուրժում այդ ինքնահավան գռեհիկին և նրա համբերությունը հատնում էր ամեն անգամ, երբ խոսում էին նրա մասին։
— Այո,— ասաց Մարտինը,— Չալի Հեփգուդը ապագա ունեցող մարդ է. այդ մասին խոսում են բոլորը, և դա ճիշտ է։ Կարծում եմ, որ նա իր մահվանից շատ առաջ կբազմի նահանգապետի աթոռին և կամ սենատոր կդառնա։
— Ինչո՞ւ եք այդպես կարծում,— հարցրեց միսիս Մորզը։
— Ես լսեցի նրա ճառը նախընտրական կամպանիայի ժամանակ։ Այդ ճառն այնքան հիմարախելոք էր, տափակ և միաժամանակ այնքան համոզիչ, որ լիդերները պիտի հաշվեն նրան բոլորովին վստահելի և անվտանգ մարդ, իսկ նրա ասած գռեհկությունները կատարելապես համապատասխանում են միջին ընտրողի գռեհկությանը։ Ամեն մարդու համար հաճելի է լսել ամբիոնից իր սեփական հայացքները։
— Ինձ իսկապես թվում է, որ դուք նախանձում եք միստր Հեփգուդին,— ասաց Ռութը։
— Աստվա՜ծ չանի։
Մարտինի դեմքին նշմարված սարսափը միսիս Մորզի մեջ մարտական տրամադրություն առաջացրեց։
— Դուք, իհարկե, չեք ուզում ասել, թե միստր Հեփգուդը հիմար է, այնպես չէ՞,— հարցրեց նա սառը տոնով։
— Ոչ ավելի հիմար, քան շարքային հանրապետականը,— առարկեց Մարտինը,— կամ շարքային դեմոկրատը։ Բոլոր նրանք կամ խորամանկ են, կամ հիմար, ընդսմին խորամանկները փոքրամասնություն են կազմում։ Միակ խելացի հանրապետականները միլիոնատերերն են և նրանց գիտակից սպասավորները։ Նրանք շատ լավ գիտեն, թե որտեղից է փչում խորովածի հոտը, և գիտեն, թե ինչ են անում։
— Ա՛յ, ես հանրապետական եմ,— Ժպիտով ասաց միստր Մորզը,— հետաքրքիր է, թե ինչպիսի որակում կտաք ինձ։
— Դուք անգիտակից սպասավոր եք։
— Սպասավո՞ր։
— Այո՛, իհարկե։ Դուք կորպորացիայի անդամ եք. դուք գաղափար չունեք բանվոր դասակարգի մասին և քրեական պրակտիկա չունեք։ Ձեր եկամուտը կախված չէ ոչ իրենց կանանց ծեծող տղամարդկանցից, և ոչ էլ գրպանահատներից։ Դուք սնվում եք հասարակության մեջ գլխավոր դեր կատարող մարդկանց հաշվին, իսկ ամեն մեկն էլ ծառայում է այն մարդուն, որ կերակրում է իրեն։ Իհարկե, դուք սպասավոր եք․ դուք շահագրգռված եք պաշտպանել այն կապիտալիստական կազմակերպությունների շահերը, որոնց դուք ծառայում եք։
Միստր Մորզը թեթևակի կարմրեց։
— Պետք է նկատեմ, սը՛ր,— ասաց նա,— որ դուք խոսում եք որպես թունդ սոցիալիստ։
Հենց այդ ժամանակ էր, որ Մարտինն արեց իր դիտողությունը սոցիալիզմի վերաբերյալ։
— Դուք ատում եք սոցիալիստներին և վախենում եք նրանցից․ ինչո՞ւ։ Չէ՞ որ դուք չեք ճանաչում նրանց և նրանց հայացքները։
― Ամեն պարագայում ձեր հայացքները համընկնում են սոցիալիստների հայացքներին,— առարկեց միստր Մորզը։
Ռութը անհանգիստ նայում էր խոսակիցներին, իսկ միսիս Մորզն ուրախանում էր, որ իր թշնամին ընտանիքի մեծի աչքում շնորհազուրկ է դառնում։
— Եթե ես հանրապետականներին հիմար եմ անվանում և ասում եմ, որ ազատությունը, հավասարությունն ու եղբայրությունը՝ օճառի տրաքված պղպջակներ են, դրանից դեռևս չի հետևում, որ ես սոցիալիստ եմ,— ասաց Մարտինը ժպտալով։— Եթե ես չեմ հավատում Ջեֆերսոնին և այն տգետ, ֆրանսիացուն, որը դաստիարակել է նրան, դա նույնպես բավական չէ սոցիալիստ կոչվելու համար։ Վստահեցնում եմ ձեզ, միստր Մորզ, որ դուք ինձանից ավելի մոտ եք սոցիալիզմին, ես, ըստ էության, նրա կատաղի թշնամին եմ։
— Դուք, իհարկե, բարեհաճում եք կատակե՞լ,— սառը կերպով հարցրեց միստր Մորզը։
— Ամենևին․ ես միանգամայն լուրջ եմ խոսում։ Դուք հավատում եք հավասարությանը, իսկ ինքներդ ծառայում եք կապիտալիստական կորպորացիաներին, որոնք մտածում են լոկ այն մասին, թե ինչպես թաղեն հավասարությունը։ Իսկ ինձ դուք սոցիալիստ եք անվանում միայն նրա համար, որ ես բացատրում եմ հավասարությունն ու հաստատում եմ հենց այն սկզբունքը, որ դուք, ըստ էության ասած, ապացուցում էք ձեր ամբողջ կյանքով։ Հանրապետականները հավասարության ամենադաժան թշնամիներն են, թեպետ նրանք քարոզում են այդ ամեն տեղ, ուր հնարավոր է։ Հանուն հավասարության նրանք շարունակ խախտում են հավասարությունը, դրա համար էլ ես նրանց հիմար եմ անվանում։ Իսկ ես անհատապաշտ եմ։ Ես հավատում եմ, որ վազքում հաղթում է ամենաարագը, իսկ ըմբշամարտում՝ ամենաուժեղը։ Այդ սկզբունքը ես քաղել եմ իմ կենսաբանությունից, և կամ ինձ թվում է, թե քաղել եմ այդտեղից։ Կրկնում եմ, որ ես անհատապաշտ եմ, իսկ անհատապաշտները սոցիալիզմի հավիտենական թշնամիներն են։
— Սակայն դուք գնում եք սոցիալիստական միտինգների,– ջղագրգիռ ասաց միստր Մորզը։
— Իհարկե, ինչպես հետախույզը գնում է թշնամու բանակատեղին. այլ կերպ ինչպե՞ս կարելի է ուսումնասիրել հակառակորդին։ Բացի այդ, ես շատ եմ զվարճանում այդ միտինգներում։ Սոցիալիստները հիանալի վիճողներ են. և լավ թե վատ ուսումնասիրել են ինչ-որ բան։ Նրանցից ամեն մեկը սոցիոլոգիայի և ամեն տեսակ «լոգիաների» մասին ավելի շատ բան գիտի, քան սովորական կապիտալիստը։ Այո՛, ես մոտավորապես տասն անգամ եղել եմ սոցիալիստական միտինգներում, բայց դրանով սոցիալիստ չդարձա. ինչպես և Չարլի Հեփգուդի ճամարտակություններից հանրապետական չդարձա։
— Չգիտեմ, չգիտեմ,— անվճռական ասաց միստր Մորզը,— ինձ թվում է, թե դուք, այնուամենայնիվ, թեքվում եք դեպի սոցիալիզմը։
«Գրողը տանի,— մտածեց Մարտինը,— իմ ասածներից նա ոչ մի բառ չի հասկացել, կարծես ես քարե պատի հետ էի խոսում։ Ո՞ւր է կորցրել նա իր ամբողջ կրթությունը»։
Եվ այդ կերպ Մարտինը իր զարգացման ճամփին երես-երեսի ընդհարվեց տնտեսական, դասակարգային բարոյականության հետ և շուտով այդ բարոյականությունը նրա համար դարձավ իսկական խրտվիլակ։ Մարտինն ինքը ինտելեկտուալ բարոյախոս էր, և նրան շրջապատող մարդկանց բարոյականությունը նրան ավելի էր ջղայնացնում, քան նրանց ամբարաավան գռեհկությունը. դա մի զարմանալի խառնուրդ էր էկոնոմիկայում, մետաֆիզիկայի, սենտիմենտալության նմանողականության։
Այդ հետաքրքրական խառնուրդի մի օրինակը Մարտինը անսպասելիորեն տեսավ իր մերձավորների մեջ։ Նրա քույր Մերիենը ծանոթացել էր աշխատասեր երիտասարդ մի գերմանացի մեքենագետի հետ, որը, հիմնավորապես ուսումնասիրելով իր արհեստը, բացել էր հեծանվի արհեստանոց, դարձել էր էժանագին հեծանիվների վաճառման գործակալ և բավական դրամ էր շահել։ Մերիենը այցելեց Մարտինին ու հաղորդեց նրան իր նշանդրեքի մասին, և հետո կատակի համար, վերցրեց նրա ձեռքը և ափի գծերով սկսեց գուշակել նրա ճակատագիրը։
Հետևյալ անգամ Մերիենն իր հետ բերեց և Հերման Շմիդտին՝ Մարտինը շնորհավորեց նրանց ամենաքնքուշ արտահայտություններով, իսկ այդ, ըստ երևույթին, այնքան էլ դուր չեկավ մի քիլ բթամիտ փեսացուին։ Այդ վատ տպավորությունն ավելի սաստկացավ, երբ Մարտինը կարդաց՝ Մերիենի նախորդ այցելությունից հետո իր գրած բանաստեղծությունը։ Դա մի գեղեցիկ ոտանավոր էր, նվիրված իր քրոջը՝ «Գուշակուհի» վերնագրով։ Բարձրաձայն կարդալով դա՝ Մարտինը զարմանքով նկատեց, որ իր հյուրերը ոչ մի գոհունակություն չհայտնեղին։ Ընդհակառակը, քրոջ աչքերն անհանգիստ սևեռվեցին իր փեսացուին, որի կոպիտ դիմագիծը պարզ արտահայտում էր տհաճություն և ջղագրգռություն։ Սակայն միջադեպը դրանով էլ փակվեց, հյուրերը շուտով գնացին, և Մարտինը մոռացավ այն, թեև նրան անհասկանալի էր, թե ինչպես մի կին, թեկուզ բանվոր դասակարգից, կարող է դժգոհ լինել, որ ի պատիվ իրեն բանաստեղծություն է գրված։
Մի քանի օր անց Մերիենը նորից հանդիպեց Մարտինին՝ այս անգամ մենակ։ Հազիվ ներս մտած՝ նա սկսեց դառնորեն կշտամբել նրան անտեղի վարմունքի համար։
— Ի՞նչ է պատահել, Մերիե՛ն,— հարցրեց Մարաինը զարմանքով։— Դու այնպիսի տոնով ես խոսում, որ կարծես ամաչում ես քո հարազատներից և կամ, համենայն դեպս, քո եղբորից։
— Իհարկե, ամաչում եմ,— ասաց Մերիենը։
Մարտինը վերջնականապես շփոթվեց՝ քրոջ աչքերում վիրավորանքի արտասուք տեսնելով։ Ամեն պարագայում վիրավորանքն անկեղծ էր։
— Մի՞թե քո Հերմանը խանդում է, որ եղբայրը բանաստեղծություն է գրել քրոջ մասին։
— Նա բոլորովին չի խանդում,― հեկեկաց Մերիենը,― նա ասում է, որ դա անքաղաքավարի, անվա․․․ անվայել բան է։
Մարտինը սուլեց՝ դրանով արտահայտելով իր անվստահությունը, հետո արկղից հանեց «Գուշակուհու» մի օրինակը։
— Չեմ հասկանում,— ասաց նա, այդ թերթիկը տալով քրոջր,— ինքդ կարդա և ասա, թե ի՞նչ անվայել բան կա սրանում. դու այդպես ասացիր, չէ՞։
— Որ Հերմանն ասում է, ուրեմն կա,— առարկեց Մերիենը՝ զզվանքով հեռացնելով իրենից թերթիկը։— Նա պահանջում է, որ դու պատռես այդ։ Նա ասում է, որ չի ուզում կին ունենալ մեկին, որի մասին այդպիսի բաներ են գրում, որ ամեն ոք կարող է կարդալ։ Նա ասում է, որ դա խայտառակություն է... և նա չի հանդուրժի այդ։
— Բայց նրա կարծիքր հիմարություն է,— ուզում էր աղաղակել Մարտինը, բայց նրա մտքերի ընթացքը հանկարծ փոխվեց։
Նրա առաջ նստած էր մի դժբախտ աղջիկ, որին չէր կարելի տարհամոզել, ինչպես և նրա փեսացուին, և այդ պատճառով, գիտակցելով այդ միջադեպի ամբողջ արտառոցությունը, Մարտինը վճռեց հպատակվել։
— Լա՛վ,— ասաց նա և պատառոտելով այդ գրվածքը գցեց կողովը։
Այդ անելով նա մխիթարվում էր, որ «Գուշակուհու» բնագիրն արդեն գտնվում է Նյու-Յորքի խմբագրատներից մեկում։ Ո՛չ Մերիենը, ո՛չ նրա ամուսինը երբեք չեն իմանա այդ, և ոչ մի վատ բան չի պատահի, եթե այդ անմեղ փոքրիկ բանաստեղծությունը տպվի։
Մերիենը ձեռքը երկարեց դեպի կողովը։
— Կարելի՞ է,— հարցրեց նա։
Մարտինը գլխով հավանության նշան արեց և լուռ նայում էր, թե ինչպես իր քույրը հավաքում է պատառոտված գրվածքի կտորտանքները։ Դրանք հարկավոր էին Մերիենին իբրև իրեղեն ապացույց՝ իր հաջող գլուխ բերած առաքելության։ Մերիենն ինչոր բանով հիշեցնում էր Լիզզի Քոննոլլիին, թեև Մերիենը չուներ այն հուրն ու կյանքի եռանդը, որով անչափ օժտված էր թատրոնում իր հանդիպած դեռատի բանվորուհին։ Բայց ընդհանուր շատ բան կար նրանց միջև՝ զգեստը, շարժուձևերը, վարք ու բարքը։ Մարտինը չկարողացավ զսպել իր ժպիտը, երբ հանկարծ այդ երկու աղջիկներին պատկերացրեց Մորզերի հյուրասենյակում։ Բայց այդ ծիծաղաշարժ պատկերն անհետացավ, և Մարտինը համակվեց անվերջ մենակության զգացումով։ Ե՛վ իր քույրը, և՛ Մորզերի հյուրասենյակը լոկ վերստացույց սյուներ էին իր անցած ճամփին։ Այդ ամենն արդեն մնացել է հետևում։ Մարտինը քնքշորեն նայեց իր գրքերին։ Դրանք էին նրա միակ, միշտ հավատարիմ ընկերները։
— Ինչպե՞ս, ի՞նչ ասացիր,— հարցրեց հանկարծ Մարտինը զարմանքով։
Մերիենրը կրկնեց իր հարցումները։
— Ինչու չեմ աշխատո՞ւմ,— ծիծաղեց Մարտինը, բայց նրա ծիծաղը շատ անկեղծ չէր հնչում։— Քո հերմա՞նն է պատվիրել, որ հարցնես ինձ։
Մերիենը բացասաբար շարժեց գլուխը։
― Մի՛ ստիր,— խստիվ ասաց Մարտինը, և Մերիենը շփոթված կախեց գլուխը։— Ասա քո Հերմանին, որ նա չխառնվի ուրիշի գործերին։ Երբ ես գրում եմ նրա հարսնացուին նվիրված բանաստեղծություն, դա, ընդունոլմ եմ, նրա գործն է, բայց դրանից դենը թող չկոխի իր քիթը. հասկացա՞ր։ Հետևաբար, դու կարծում ես, թե ինձնից գրող չի՞ դուրս գա,— շարունակեց նա։— Դու գտնում ես, որ ես ճամփից մոլորվե՞լ եմ, որ ես խայտառակո՞ւմ եմ ամբողջ ընտանիքը, այո՞։
— Ես գտնում եմ, որ ավելի լավ կլիներ զբադվել որևէ աշխատանքով,— հաստատ շեշտով ասաց Մերիենը, և Մարտինը տեսավ, որ քույրը անկեղծ է խոսում։— Հերմանը գտնում է․․․
— Գրո՛ղը տանի Հերմանին,— բարեհոգորեն ընդմիջեց նրան Մարտինը։— Ավելի լավ է, որ դու ինձ ասես, թե երբ է ձեր հարսանիքը։ Եվ հարցրու քո Հերմանին, թե նա ինձանից կբարեհաճի՞ ընդունել հարսանեկան նվեր։
Քրոջ գնալուց հետո Մարտինը երկար մտածեց այդ միջադեպի մասին և մի երկու անգամ դառնագին ծիծաղեց։ Այո՛, նրանք բոլորը՝ քույրն ու նրա փեսացուն, իր շրջանի մարդիկ, ինչպես և Ռութին շրջապատողները, բոլորն էլ իրենց նեղ ու փոքրիկ կյանքը հարմարեցնում են ընդհանուր նեղ ու փոքրիկ բանաձևերի, բոլորն էլ իրենց կյանքը սարքում են պատրաստի ու խղճուկ տիպարի համապատասխան։ Եվ շարունակ նայելով իրար, նմանվելով իրար՝ այդ ողորմելի արարածները պատրաստ են ջնջել իրենց անհատական առանձնահատկությունները, հրաժարվել ինքնուրույն կյանաից, միայն թե չխախտեն այդ անհեթեթ կանոնները, որոնք կերել են նրանց հենց մանկությունից։ Նրանք բոլորը շարան֊շարան անցան Մարտինի մտավոր աչքի առջևով՝ Բերնարդ Հիգգինբոթամը միստր Բեթլերի հետ թևանցուկ. Հերման Շմիդտը Չարլի Հեփգուդի հետ գրկախառնված։ Մարտինը ուշադիր զննեց նրանց բոլորին, չափեց նրանց իր՝ գրքերից վերցրած չափանիշով։ Նա զուր էր հարցնում իրեն՝ ո՞ւր են մեծ սրտերը, մեծ մտքերը։ Նրանք չէին երևում՝ իր նեղ խցիկը լցրած գռեհիկ, տգետ ուրվականների բազմության մեջ, իսկ այդ բազմության նկատմամբ նա զգում էր նույնպիսի արհամարհանք, որպիսին զգում էր, հավանաբար Կիրկեան իր խոզերի նկատմամբ։
Երբ ուրվականներից վերջինը անհետացավ, հանկարծ հայտնվեց ևս մեկը, անսպասելի և անկոչ, մի թոկից փախածը՝ ահագին լայնեզր գլխարկով, երկշարք կոճակներով կուրտիկը հագին, երերուն քայլվածքով, ինչպիսին եղել է ինքը՝ Մարտին Իդենը հեռավոր անցյալում։
— Դու էլ բոլոր մյուսների պես ես եղել, բարեկա՛մ,— հեգնաբար ասաց նրան Մարտինը։— Նույնպիսի բարոյականություն ունեիր և դու, և նրանցից ավելի շատ բան չգիտեիր։ Ոչ մի բանի մասին չէիր մտածում և հոգս չէիր քաշում։ Հայացքները ձեռք էիր բերում պատրաստի, ինչպես զգեստ։ Դու անում էիր այն, ինչ ուրիշների հավանությանն էր արժանանում․ դու քո խմբի պարագլուխն էիր, որովհետև նա էր ընտրել քեզ։ Դու կռվում էիր և հրամանատարություն անում խմբին ոչ թե նրա համար, որ դա քեզ դուր էր գալիս, այլ այն պատճառով, որ ուրիշները քաջալերում էին՝ քո ուսին խփելով։ Դու ջախջախեցիր Ճարպոտ Մռութին, որովհետև չէիր ուզում զիջել, իսկ չէիր ուզում զիջել նրա համար, որ դու կոպիտ անասուն էիր, և բացի այդ քո գլուխն էին տանում, թե տղամարդը պիտի լինի կատաղի, արյունարբու և անգութ, թե ծեծելն ու հաշմանդամ դարձնելը արժանավայել է և տղամարդու գործ։ Իսկ ինչի՞ համար դու խլում էիր աղջիկներին քո ընկերներից, բոլորովին էլ ոչ այն պատճառով, որ նրանք դուր էին գալիս քեզ, այլ պարզապես նրա համար, որ քեզ շրջապատողները հենց վաղ հասակից զարթեցրել են քո մեջ երիվարի և վայրենի ցուլի բնազդներ։ Հիմա բավական ժամանակ է անցել դրանից. ինչո՞ւ ես այժմ մտածում այդ ամենի մասին։
Եվ, կարծես դրան ի պատասխան, արագ փոխվեցին իր աչքին երևացող տեսիլները։ Կոպիտ բաճկոնը և լայնեզր գլխարկն անհետացան և փոխարինվեցին հասարակ համեստ կոստյումով, դեմքը դադարեց մռայլ ու գազանային լինելուց և, ոգեշնչվելով ճշմարտության և գեղեցկության հետ շփվելուց, փայլեց ներքին լույսով։ Տեսիլքը հիմա շատ նման էր այժմյան Մարտինին. նա կանգնած էր սեղանի առաջ, կռացած բաց գրքի վրա, որից վերև վառվում էր լամպը։ Մարտինը նայեց նրա վերնագրին․ դա «Էսթետիկայի հիմքերն» էին։ Հետևյալ ակնթարթում Մարտինը միացավ այդ տեսիլքին, ձուլվեց նրա հետ և, նստելով սեղանի առաք, խորասուզվեց ընթերցանության մեջ։