Changes
/* Գլուխ երկրորդ. Ռոհանի հեծյալները */
-Իսկ հիմա գնանք,- ասաց նա շրջվելով դեպի արևմուտք:
Ճանապարհը լեռան լանջով իջնում էր ներքև: Մի տասներկու սաժեն ներքև սկսվում էր լայն, հողմահար քիվը, որը կտրուկ վերջանում էր քարափով: Դա այսպես կոչված արևելյան Ռոհանյան պատն էր: Էմին Մուիլի բարձրավանդակը մնաց ետևում, առջևում՝ ինչքան որ աչքը կտրում էր, տարածվել էին Ռոհանի լայնարձակ հարթավայրերը: (Ռոհանը դա նույն Մուստանգրիմն է, որի մասին պատմվում էր առաջին գրքում):
-Նայե՛ք,- Լեգոլասը ձեռքը մեկնեց դեպի գունատ երկինքը,- նորից այն արծիվը, միայն թե այս անգամ շատ բարձր է ճախրում, երևում է ետ է վերադառնում, շատ է արագ թռչում: Տեսնո՞ւմ եք:
-Շարժվեցի՛նք,- գոչեց Լեգոլասը:
Եվ այսպես սկսվեց հետապնդման երրորդ օրը:Քայլում ու քայլում էին նրանք առանց հանգստանալու, ու ոչինչ չէր կարող մարել նրանց սրտերում վառվող կրակը: Հազվադեպ էին մի երկու բառ փոխանակում: Առջևում անծայրածիր կանաչ հարթավայր էր: Ճանապարհորդների էլֆական թիկնոցները լուծվելով կանաչա-մոխրագույն խոտերին թաքցնում էին նրանց նույնիսկ ամենասուր աչքերից, երևի միայն էլֆը կզանազաներ երեք բարեկամներին խոտերից, և այն էլ մոտիկից: Քանի ու քանի անգամ արդեն, իրենց սրտի խորքում ճանապարհորդները շնորհակալություն էին հայտնում Լորիենի տիրուհուն այդ թիկնոցների ու լեմբասի համար, որը ուտում էին առանց կանգ առնելու, քայլելու ընթացքում, ամեն անգամ զգալով նրա թարմացնող ու կենարար ուժը: Թշնամու հետքը ուղիղ գծով, առանց ոլորաններիտանում էր դեպի հյուսիս արևմուտք: Երեկոյան մոտ հարթավայրը վերջացավ ու ճանապարհը սկսեց բարձրանալ անհյուրընկալ ու ծառազուրկ սարի լանջը: Այստեղ օրքերի հետքը թեքվում էր դեպի հյուսիս ու ժամանակ առ ժամանակ համարյա կորչում, հողը այստեղ քանի գնում պնդանում էր, իսկ բուսականություն համարյա չկար: Հեռվում, ձախ կողմում կանաչ գորգի վրա արծաթի պես փայլում էր Էնտվեյի ոլորանը: Տարածքը ամայի էր ու անշունչ, բնակության հետք անգամ չկար: Արագորնը զարմանում էր որ մինչև հիմա ոչ մի կենդանի շնչի չեն հանդիպել, ոչ մարդու, ոչ էլ գազանի, չնայած որ ռոհանցիների բնակավայրերը գտնվում էին ավելի հարավ՝ Էրեդ Նիմրիսի անտառապատ ստորոտում, սպիտակ լեռների՝ որոնք թաքնված էին մշուշում ու այստեղից չէին երևում: Բայց առաջներում ռոհանցիները իրենց ձիերին այս կողմերում էին արածեցնում, հարթավայրում վրաններ էին խփում ու նույնիսկ ձմեռում, բայց հիմա այս հողերը դատարկ էին ու ամայի: Մութն ընկնելուն պես ճանապարհորդները կան առան: Եվս տասներկու լիգ ճանապարհ մնաց ետևում: Էմին Մուիլի լանջերը մնացել էին հեռվում ու կորել մշուշի մեջ, որը ծածկել էր հորիզոնը:Նորալուսինը հազիվ էր երևում մշուշոտ երկնքում ու համարյա չէր լուսավորում, իսկ աստղերը չէին երևում: -Ինչքան գնում է ավելի եմ փոշմանում կորցրած ժամանակի համար,- հուսահատ ձայնով ասաց Լեգոլասը,- օրքերը մեզանից ահագին առաջ են անցել,- այնպես են սլանում չարագործները ասես Սաուրոնն ինքն է նրանց քշում: -Նշանակում է վերջ մեր այսքան թափած ջանքերին ու փայփայած հույսին,- ատամները կրճտացրեց Ջիմլին: -Հույսին հնարավոր է և վերջ, բայց ջանքերը իզուր չեն,- արձագանքեց Արագորնը,- հետ հաստատ նորից չենք դառնա, առջևում դեռ երկար ճանապարհ կա: Բայց ինչպես եմ ես հոգնել... Նա շրջվեց դեպի ետ՝ որտեղ թանձրանում էր խավարը, և ավելացրեց. -Այստեղ ինչ որ տարօրինակ բան է կատարվում: Մի տեսակ չեմ հավատում այս չափից ավելի լռությանը: Լուսինը համարյա չի լուսավորում, աստղեր չկան: Բա հոգնածությունը, վաղուցվանից այսպես չէի ուժասպառվել, հետքագետին վայել չէ ճանապարհի կեսին այսպես հոգնել: Ինչ որ մեկն օգննում է մեր թշնամիներին ուժ տալով նրանց, իսկ մեր առջև ինչ որ անտասանելի արգելքներ հյուսում: Ճիշտն ասած ոտքերս այդքան չեն հոգնել ինչքան որ սիրտս է ծանրացել: -Իսկապես այդպես է,- ասաց Լեգոլասը,- ես դա զգացել եմ դեռ այն ժամանակ երբ Էմիլ Մուիլի լանջերից իջանք հարթավայր: Էլֆը ձեռքը պարզեց արևմուտք՝ դեպի Ռոհանի դաշտերը.- թշնամական անտեսանելի արգելքների ակունքը մեր ետևում չէ, այլ առջևում: -Սարումանի կախարդանքն է,- ցածրաձայն ասաց Արագորնը,- միևնույնն է նա մեզ չի կարող հետ դարձնել, բայց գիշերել ստիպված ենք: Լուսինը կրկին չի լուսավորում իսկ հետքը առաջվա պես դեպի հյուսիս է տանում: Կհանգստանանք մինչև առավոտ ու կրկին առաջ: Լուսաբացին առաջինը կրկին Լեգոլասը վեր կացավ, եթե իհարկե նա ընդհանրապես քնել էր: -Վե՛ր կացեք, շո՛ւտ արեք,- շտապեցնում էր նա մնացածներին,- լույսն արդեն բացվում է, արագացրե՛ք: Ֆենգորնի անտառամուտի մոտ մեզ հետաքրքիր լուրեր են սպասվում, չար թե բարի չեմ կարող ասել, բայց չպետք է ուշանանք, արթնացե՛ք: Արագորնն ու Ջիմլին արագ ոտքի ելան և ջոկատը առանց ժամանակ կորցնելու շարժվեց առաջ