Changes
Հետքագետը կանգ առավ և վարանեց: Չնայած գիտեր, որ Ֆրոդոն արդեն իջել է, բայց միևնույնն է՝ ուզում էր բարձրանալ Ամոն Հենի գագաթը՝ միգուցե այնտեղ քարե նստարանի մոտ նրա աչքերի առաջ կբացվի ինչ որ կարևոր բան, և կասկածները կցրվե՞ն: Ժամանակը շատ քիչ էր, բայց նա որոշեց. վազելով առաջ՝ մի քանի ցատկով հաղթահարեց քարե աստիճանները: Նստելով նստարանին՝ նա սկսեց ուշադիր զննել, բայց արևը հասցրել էր մայր մտնել, և աշխարհը թվում էր մռայլ ու հեռու: Արագորնը ծայրից ծայր զննեց միջերկիրը, բայց ոչինչ չտեսավ բացի հորիզոնում երևացող բլուրներից, իսկ երկնքում այն նույն թռչունին, որը նման էր արծվի: Թռչունը դանդաղորեն՝ լայն շրջաններ գծելով իջնում էր դեպի տափաստանը:
Եվ այդ պահին հետքագետի սուր լսողությաւնը հասավ ինչ որ տարօրինակ աղմուկ: Այն լսվում էր ներքևից՝ գետի արևմտյան կողմում սփռված անտառից: Արագորնը քարացավ: Ներքևում լսվում էին ինչ որ ճչոցներ, և ի սարսափ իրեն՝ նա արտաբերեց տարորոշեց նաև օրքերի ձայներ:
Եվ հանկարծ տարածվեց ցածր բայց հզոր եղջերափողի ձայնը՝ բախվելով սարերի լանջերին և արձագանքելով ձորերում, այն նույնիսկ խլացրեց ջրվեժի աղմուկը: