― Սի գավաթ սուրճ, հիմա, հատուկ և հնարավորին չափ շուտ։ Կառքը մի արձակեք։
— Mais, chere et excellente amie, dans quelle inquetude<ref>Բայց, թանկագին և ամենաբարի բարեկամ, ինչ անհանգստությամբ...</ref>... նվաղուն ձայնով բացականչեց Ստեպան Տրոֆիմովիչը։
― Ահ, ֆրանսերե՜ն, ֆրանսերե՜ն։ Հիմա երևում է, որ բարձրաշխարհիկ հասարակություն է,― ծափ զարկեց Մարյա Տիմոֆեևնան՝ երանության մեջ պատրաստվելով ֆրանսերեն խոսակցություն լսել։ Վարվառա Պետրովնան նրա վրա հառեց հայացքը՝ համարյա վախեցած։
― Օ՜հ, այստե՛ղ,― Պրասկովյա Իվանովնան մատնացույց արեց սեղանի մոտի բազկաթոռը և ծանր-ծանր նստեց Մավրիկիյ Նիկոլաևիչի օգնությամբ։― Նստողը չէի ձեզ մոտ, հարգելիս, եթե ոտքերս չլինեին,― ավելացրեց նա հոգնաբեկ ձայնով։
Վարվառա Պետրովնան մի քիչ բարձրացրեց գլուխը աջ ձեռքի մատները հիվանդագին տեսքով սեղմելով աջ քունքին, երևում է, ուժեղ ցավ զգալով այդտեղ (tic douloureux<ref>Հիվանդագին պրկում (ֆրանս.)։</ref>)։
― Ինչո՞ւ այդպես, Պրասկովյա Իվանովնա, ինչի՞ համար չնստես ինձ մոտ։ Հանգուցյալ ամուսնուդ անկեղծ բարյացակամությունից եմ օգտվել ամբողջ կյանքում, իսկ ես ու դու դեռ երեխա տարիքից պանսիոնում միասին տիկնիկ ենք խաղացել։
Ստեպան Տրոֆիմովիչը զանգը զարկեց և հանկարծ առաջացավ ամբողջապես հուզմունքով համակված։
― Եթե... եթե ես...― մրմնջած նա տենդագին, կարմրելով, կերկեր ու կակազուն,― եթե ես նույնպես լսել եմ ամենանողկալի պատմությունը կամ, ավելի լավ է ասել, զրպարտանքը, ապա կտրականապես զայրացած եմ... enfin, c’est un homme perdu et guelgue chose comme un forçat evade...<ref>Մի խոսքով, դա կործանված մարդ է և փախստական տաժանապարտի նման մի բան (ֆրանս.)։</ref>
Նա ընդհատեց ու չավարտեց։ Վարվառա Պետրովնան աչքերը կկոցած նրան էր զննում ոտքից գլուխ։ Ներս մտավ հոյատեսք Ալեքսեյ Եգորովիչը։
― Մի քիչ սպասեք,― դիմեց Վարվառա Պետրովնան Ալեքսեյ Եգորյըչին, ու նա հեռացավ։
― C’est un homme malhonnete et je crois meme gue c’est forçat evade ou gulgue chose dans cegenre<ref>Դա անպատիվ մարդ է, և ես ենթադրում եմ նույնիսկ, որ նա փախած տաժանապարտ է կամ դրա պես մի բան (ֆրանս.)։</ref>,― նորից մրմնջաց Ստեպան Տրոֆիմովիչը, նորից կարմրեց ու նորից կիսատ թողեց։
― Լիզա, գնալու ժամանակն է,― խորշանքով հայտնեց Պրասկովյա Իվանովնան ու ելավ տեղից։ Կարծես թե ափսոսում էր, որ քիչ առաջ, վախեցած, ինքն իրեն անխելք կոչեց։ Երբ խոսում էր Դարյա Պավլովնան, նա արդեն լսում էր՝ շրթունքներն արհամարհաբար սեղմած։ Բայց ամենից շատ ինձ շշմեցրեց Ելիզավետա Նիկոլաևնայի տեսքն այն պահից, երբ ներս մտավ Դարյա Պավլովնան. նրա աչքերում չափից ավելի անսքող արհամարհանք ու ատելություն շողաց։
― Է, Նիկոլայ Վսեվոլոդովիչը, ո՞վ։ Եվ մի՞թե, իրոք, այս իսկ րոպեիս իմացաք։ Բայց նրա բեռը համենայն դեպս պիտի տեղ հասած լիներ, ինչպե՞ս է, որ ձեզ չեն ասել։ Ուրեմն, առաջինը ես եմ հայտնում։ Բայց նրա ետևից կարելի էր մեկնումեկին ուղարկել, թեև, իմիջիայլոց, հավանորեն, ինքը շուտով կգա, և կարծում եմ, հենց այն ժամանակ, որն էլ համապատասխանում է նրա որոշ սպասումներին, և որքան կարող եմ դատել այնուամենայնիվ, նրա որոշ հաշվարկներին։― Այստեղ նա աչքերը պտտեց սենյակով մեկ և հատկապես ուշադիր կանգ առավ կապիտանի վրա։― Ահ, Լիզավետա Նիկոլաևնա, ինչքան ուրախ եմ, որ ձեզ հանդիպում եմ առաջին իսկ քայլից, շատ ուրախ եմ սեղմել ձեր ձեռքը,― արագ թռավ նրա մոտ բռնելու համար ուրախ ժպտացող Լիզայի պարզած ձեռքը,― և, ինչքան նկատում եմ, մեծարգո Պրասկովյա Իվանովնան նույնպես չի մոռացել, կարծես, իր «պրոֆեսորին» և նույնիսկ չի բարկանում նրա վրա, ինչպես միշտ բարկանում էր Շվեյցարիայում։ Բայց և այնպես, Պրասկովյա Իվանովնա, ինչպե՞ս են ձեր ոտքերն այստեղ, և արդարացի՞ էր արդյոք, շվեյցարական կոնսիլիումը նշանակելով հայրենիքի կլիման... ինչպե՞ս, թրջոցնե՞ր, պետք է որ շատ օգտակար լինեն։ Բայց և ինչպես էի ափսոսում, Վարվառա Պետրովնա (արագ շրջվեց նորից), որ չհասցրի ձեզ հանդիպել այն ժամանակ արտասահմանում և անձամբ հարգանացս հավաստիքը հայտնել, ըստ որում այնքան շատ բան ունեի հայտնելու... Ես տեղեկացրել էի այստեղ, իմ ծերուկին, բայց նա, իր սովորության համաձայն, կարծես թե...
֊ Պետրուշա՜,― բղավեց Ստեպան Տրոֆիմովիչը վայրկենապես դուրս գալով քարացած վիճակից, ձեռքերն իրար զարկեց ու նետվեց դեպի որդին։― Pierre, mon enfant<ref>Պետյա, զավակս... (ֆրանս.)։</ref>, բայց ես քեզ չճանաչեցի,― սեղմեց նրան իր գրկում և արցունք հոսեց աչքերից։
― Դե, քեզ պահիր, պահիր, առանց ժեստերի, դե, բավական է, բավական, խնդրում եմ քեզ,― արագ-արագ մրմնջում էր Պետրուշան՝ ջանալով ազատվել գրկից։
― Ձեզ լսում են,― զուսպ ու զգուշորեն ազդարարեց Վարվառա Պետրովնան թեթևակի տառապելով իր իսկ ներողամտությունից։
― Եղածը կարճ բան է, նույնիսկ, եթե ուզում եք, պատմություն էլ չէ իսկականից,― շաղ եկան մարգարիտները։― Իմիջիայլոց, վիպասանն անգործությունից կարող էր և վեպ թխել։ Բավական հետաքրքիր մի բան, Պրասկովյա Իվանովնա, և ես համոզված եմ, որ Լիզավետա Նիկոլաևնան հետաքրքրությամբ կունկնդրի, որովհետև այստեղ, եթե ոչ զարմանալի, ապա արտառոց շատ բան կա։ Սրանից հինգ տարի առաջ, Պետերբուրգում, Նիկոլայ Վսեվոլոդովիչը ճանաչեց այս պարոնին, հենց այս պարոն Լեբյադկինին, որը կանգնել է՝ բերանը բաց և կարծեմ թե նոր պատրաստվում էր ծլկել։ Ներեցեք, Վարվառա Պետրովնա։ Ի դեպ, ես ձեզ խորհուրդ չեմ տա արանքը ճղել, զորապարենի նախկին գերատեսչության պարոն պաշտոնաթող աստիճանավոր (տեսնում եք, ես ձեզ շատ լավ հիշում եմ)։ Եվ ինձ ու Նիկոլայ Վսեվոլոդովիչին չափից ավելի են հայտնի ձեր այստեղի արարմունքները, որոնց համար, չմոռանաք, պետք է որ հաշվետու լինեք։ Սեկ անգամ էլ եմ ներողություն խնդրում, Վարվառա Պետրովնա։ Նիկոլայ Վսեվոլոդովիչն այն ժամանակ այս պարոնին կոչում էր իր ֆալստաֆը, պետք է որ նախկին ինչ-որ կերպար լինի (հանկարծ բացատրեց նա), burlesque<ref>Ծաղրածուական (ֆրանս.)։</ref>, որի վրա բոլորը ծիծաղում են և որն ինքն է թույլ տալիս բոլորին ծիծաղել իր վրա, միայն թե վճարեն։ Նիկոլայ Վսեվոլոդովիչն այն ժամանակ Պետերբուրգում, այսպես ասած, ծաղրասեր կյանք էր վարում, այլ խոսքով չեմ կարող բնորոշել դա, որովհետև այս մարդը հիասթափության մեջ չի ընկնի, իսկ գործով այն ժամանակ էլ էր խորշում զբաղվել։ Ես խոսում եմ սոսկ միայն այն ժամանակվա մասին, Վարվառա Պետրովնա։ Այս Լեբյադկինը մի քույր ուներ, հենց նա, որ այստեղ նստած էր նոր։ Քույր ու եղբայր իրենց անկյունը չունեին և թափառում էին ուրիշների անկյուններում։ Եղբայրը պտույտ էր տալիս Գոստինի դվորի կամարների տակ, անպայման նախկին մունդիրով, կանգնեցնում արտաքնապես ավելի մաքուր անցորդներին, և ինչ հավաքում խմելու էր տալիս։ Իսկ քույրիկը կերակրվում էր ինչպես երկնի հավք։ Այդ անկյուններում օգնում էր մարդկանց և կարիքից աղախնություն անում։ Մի սարսափելիագույն Սոդոմ, ես բաց եմ թողնում այդ անկյունային կյանքի պատկերը, մի կյանք, որին այն ժամանակ խենթությունից անձնատուր էր եղել նաև Նիկոլայ Վսեվոլոդովիչը։ Ես միայն այն ժամանակվա մասին եմ պատմում, Վարվառա Պետրովնա, ինչ վերաբերում է «խենթությանը», ապա սա իր սեփական արտահայտությունն է։ Նա շատ բան չի թաքցնում ինձնից։ Mademoiselle Լեբյադկինան, որին մի աժամանակ շատ էր վիճակվում հանդիպել Նիկոլայ Վսեվոլոդովիչին, ապշած էր նրա արտաքինով։ Դա, այսպես ասած, մի ադամանդ էր նրա կյանքի աղտոտ ֆոնին։ Զգացմունքների վատ նկարագրող եմ ես, ուստի կշրջանցեմ, բայց նրան տեղնուտեղը ծիծաղի առարկա դարձրին անարգ մարդուկները, և նա տրտմեց։ Այնտեղ ընդհանրապես նրա վրա ծիծաղում էին, բայց մինչ այդ ամենևին չէր նկատում դա։ Նրա գլուխն այն ժամանակ էլ կարգին չէր, բայց համենայն դեպս, այնպես չէր, ինչպես հիմա։ Հիմք կա ենթադրելու, որ մանուկ հասակում, ինչ-որ բարերարուհու միջոցով, համարյա թե դաստիարակություն էր ստացել։ Նիկոլայ Վսեվոլոդովիչը երբեք նվազագույն ուշադրություն չէր դարձրել նրա վրա և ավելի շատ հին ճարպոտած խաղաթղթերով, քառորդ կոպեկով պրեֆերանս էր խաղում աստիճանավորների հետ։ Բայց մի անգամ, երբ աղջկան նեղացնում էին, նա (առանց պատճառները հարցնելու) բռնեց մի աստիճանավորի շլինքից և երկրորդ հարկի պատուհանից դուրս շպրտեց։ Ոչ մի ասպետական զայրույթ՝ վիրավորված անմեղության օգտին, չկար այդտեղ, ամբողջ գործողությունը կատարվեց համընդհանուր ծիծաղի տակ, և բոլորից շատ ծիծաղում էր Նիկոլայ Վսեվոլոդովիչը։ Իսկ երբ ամեն ինչ բարեհաջող ավարտվեց, հաշտվեցին և անցան փունջ խմելու։ Սակայն ճնշված անմեղությունն այդ մասին չմոռացավ։ Անշուշտ, ավարտվեց դա մտավոր ընդունակությունների վերջնական ցնցումով։ Կրկնում եմ, ես զգացմունքների վատ նկարագրող եմ, բայց այստեղ գլխավորն անուրջն է, երազանքը։ Նիկոլայ Վսեվոլոդովիչն էլ, ասես դիտմամբ, ավելի էր բորբոքում անուրջը, փոխանակ ծիծաղի տալու, նա հանկարծ սկսեց mademoiselle Լեբյադկինային վերաբերվել անսպասելի հարգանքով։ Այնտեղ գտնվող Կիրիլլովը (չափազանց ինքնօրինակ մեկն է, Վարվառա Պետրովնա, և չափազանց անկապակից մարդ, զուցե երբևէ կտեսնեք նրան, հիմա նա այստեղ է), ուրեմն ահա, այդ Կիրիլլովը, որը, սովորության համաձայն, շարունակ լռում է, այստեղ հանկարծ տաքացավ, հիշում եմ, Նիկոլայ Վսեվոլոդովիչին նկատել տվեց, որ նա այդ կնոջը քամահրում է մարքիզուհու պես ու դրանով վերջնականապես սպանում նրան։ Ավելացնեմ, որ Նիկոլայ Վսեվոլոդովիչը մի քիչ հարգում էր այդ Կիրիլլովին։ Եվ ինչ պատասխանեց, ինչ եք կարծում. «Պարոն Կիրիլլով, դուք ենթադրում եք, թե ես ծիծաղում եմ նրա վրա, փոխեք ձեր կարծիքը, ես իսկապես հարգում եմ նրան, որովհետև նա բոլորիցս լավն է»։ Եվ գիտեք, այնպիսի լուրջ տեսքով ասաց։ Այնինչ, այդ երկու-երեք ամսվա ընթացքում, բացի «բարև ձեզ» և «մնաք բարով»֊ից, ըստ էության, ոչ մի բառ չէր փոխանակել նրա հետ։ Ես, որ այնտեղ էի, հաստատ հիշում եմ, որ Լեբյադկինան վերջապես այնտեղ հասավ արդեն, որ մի տեսակ իր փեսացուն էր համարում նրան, որն իրեն չի համարձակվում «փախցնել» լոկ այն պատճառով, որ շատ թշնամիներ ունի և ընտանեկան արգելքներ կան կամ նման մի բան։ Ծիծաղելու շատ բան կար։ Վերջացավ նրանով, որ երբ Նիկոլայ Վսեվոլոդովիչն այն ժամանակ հարկադրված էր այստեղ գալ, մեկնելուց առաջ, տնօրինեց նրա ապրուստը, կարծեմ, բավական նշանակալի տարեկան ապրուստադրամով, համենայն դեպս, երեք հարյուր ռուբլի, եթե ոչ ավելի։ Մի խոսքով, ընդունենք, թե այդ ամենը նրա կողմից գժություն էր, ժամանակից շուտ հոգնած մարդու երևակայություն, թող որ նույնիսկ, վերջապես, Կիրիլլովի ասածի պես, գերհագեցած մարդու նոր էտյուդ էր՝ իմանալու համար, թե մինչև ուր կարելի է հասցնել ցնորված անդամալույծին։ «Դուք դիտավորյալ ընտրել եք ամենավերջին արարածին, ասում էր Կիրիլլովը, հավերժական խայտառակության և ծեծուջարդի տակ եղող անդամալույծին, դեռ ավելին, գիտնալով, որ այդ էակը մեռնում է ձեր նկատմամբ իր կոմիկական սիրուց, ու հանկարծ դիտմամբ սկսում եք նրան խելքահան անել, միայն տեսնելու համար, թե ինչ կստացվի դրանից»։ Ի վերջո, ինչով է այնպես մեղավոր մարդը՝ խելացնոր կնոջ երևակայությունների համար, ում հետ, նկատի ունեցեք, երկու նախադասություն հազիվ էլ փոխանակած լինի ամբողջ ընթացքում։ Վարվառա Պետրովնա, կան բաներ, որոնց մասին ոչ միայն չի կարելի խելացի խոսել, այլև որոնց մասին խոսք բացելն անգամ անխելքություն է։ Լավ, թող վերջապես գժություն լինի, բայց չէ որ ավելին ոչինչ չի կարելի ասել, այնինչ, այժմ ահա, դրանից պատմություն են սարքել... Ինձ մասամբ հայտնի է, Վարվառա Պետրովնա, թե ինչ է այստեղ կատարվում։― Եղածը կարճ բան է, նույնիսկ, եթե ուզում եք, պատմություն էլ չէ իսկականից,― շաղ եկան մարգարիտները։― Իմիջիայլոց, վիպասանն անգործությունից կարող էր և վեպ թխել։ Բավական հետաքրքիր մի բան, Պրասկովյա Իվանովնա, և ես համոզված եմ, որ Լիզավետա Նիկոլաևնան հետաքրքրությամբ կունկնդրի, որովհետև այստեղ, եթե ոչ զարմանալի, ապա արտառոց շատ բան կա։ Սրանից հինգ տարի առաջ, Պետերբուրգում, Նիկոլայ Վսեվոլոդովիչը ճանաչեց այս պարոնին, հենց այս պարոն Լեբյադկինին, որը կանգնել է՝ բերանը բաց և կարծեմ թե նոր պատրաստվում էր ծլկել։ Ներեցեք, Վարվառա Պետրովնա։ Ի դեպ, ես ձեզ խորհուրդ չեմ տա արանքը ճղել, զորապարենի նախկին գերատեսչության պարոն պաշտոնաթող աստիճանավոր (տեսնում եք, ես ձեզ շատ լավ հիշում եմ)։ Եվ ինձ ու Նիկոլայ Վսեվոլոդովիչին չափից ավելի են հայտնի ձեր այստեղի արարմունքները, որոնց համար, չմոռանաք, պետք է որ հաշվետու լինեք։ Սեկ անգամ էլ եմ ներողություն խնդրում, Վարվառա Պետրովնա։ Նիկոլայ Վսեվոլոդովիչն այն ժամանակ այս պարոնին կոչում էր իր ֆալստաֆը, պետք է որ նախկին ինչ-որ կերպար լինի (հանկարծ բացատրեց նա), burlesque<ref>Ծաղրածուական (ֆրանս.)։</ref>, որի վրա բոլորը ծիծաղում են և որն ինքն է թույլ տալիս բոլորին ծիծաղել իր վրա, միայն թե վճարեն։ Նիկոլայ Վսեվոլոդովիչն այն ժամանակ Պետերբուրգում, այսպես ասած, ծաղրասեր կյանք էր վարում, այլ խոսքով չեմ կարող բնորոշել դա, որովհետև այս մարդը հիասթափության մեջ չի ընկնի, իսկ գործով այն ժամանակ էլ էր խորշում զբաղվել։ Ես խոսում եմ սոսկ միայն այն ժամանակվա մասին, Վարվառա Պետրովնա։ Այս Լեբյադկինը մի քույր ուներ, հենց նա, որ այստեղ նստած էր նոր։ Քույր ու եղբայր իրենց անկյունը չունեին և թափառում էին ուրիշների անկյուններում։ Եղբայրը պտույտ էր տալիս Գոստինի դվորի կամարների տակ, անպայման նախկին մունդիրով, կանգնեցնում արտաքնապես ավելի մաքուր անցորդներին, և ինչ հավաքում խմելու էր տալիս։ Իսկ քույրիկը կերակրվում էր ինչպես երկնի հավք։ Այդ անկյուններում օգնում էր մարդկանց և կարիքից աղախնություն անում։ Մի սարսափելիագույն Սոդոմ, ես բաց եմ թողնում այդ անկյունային կյանքի պատկերը, մի կյանք, որին այն ժամանակ խենթությունից անձնատուր էր եղել նաև Նիկոլայ Վսեվոլոդովիչը։ Ես միայն այն ժամանակվա մասին եմ պատմում, Վարվառա Պետրովնա, ինչ վերաբերում է «խենթությանը», ապա սա իր սեփական արտահայտությունն է։ Նա շատ բան չի թաքցնում ինձնից։ Mademoiselle Լեբյադկինան, որին մի աժամանակ շատ էր վիճակվում հանդիպել Նիկոլայ Վսեվոլոդովիչին, ապշած էր նրա արտաքինով։ Դա, այսպես ասած, մի ադամանդ էր նրա կյանքի աղտոտ ֆոնին։ Զգացմունքների վատ նկարագրող եմ ես, ուստի կշրջանցեմ, բայց նրան տեղնուտեղը ծիծաղի առարկա դարձրին անարգ մարդուկները, և նա տրտմեց։ Այնտեղ ընդհանրապես նրա վրա ծիծաղում էին, բայց մինչ այդ ամենևին չէր նկատում դա։ Նրա գլուխն այն ժամանակ էլ կարգին չէր, բայց համենայն դեպս, այնպես չէր, ինչպես հիմա։ Հիմք կա ենթադրելու, որ մանուկ հասակում, ինչ-որ բարերարուհու միջոցով, համարյա թե դաստիարակություն էր ստացել։ Նիկոլայ Վսեվոլոդովիչը երբեք նվազագույն ուշադրություն չէր դարձրել նրա վրա և ավելի շատ հին ճարպոտած խաղաթղթերով, քառորդ կոպեկով պրեֆերանս էր խաղում աստիճանավորների հետ։ Բայց մի անգամ, երբ աղջկան նեղացնում էին, նա (առանց պատճառները հարցնելու) բռնեց մի աստիճանավորի շլինքից և երկրորդ հարկի պատուհանից դուրս շպրտեց։ Ոչ մի ասպետական զայրույթ՝ վիրավորված անմեղության օգտին, չկար այդտեղ, ամբողջ գործողությունը կատարվեց համընդհանուր ծիծաղի տակ, և բոլորից շատ ծիծաղում էր Նիկոլայ Վսեվոլոդովիչը։ Իսկ երբ ամեն ինչ բարեհաջող ավարտվեց, հաշտվեցին և անցան փունջ խմելու։ Սակայն ճնշված անմեղությունն այդ մասին չմոռացավ։ Անշուշտ, ավարտվեց դա մտավոր ընդունակությունների վերջնական ցնցումով։ Կրկնում եմ, ես զգացմունքների վատ նկարագրող եմ, բայց այստեղ գլխավորն անուրջն է, երազանքը։ Նիկոլայ Վսեվոլոդովիչն էլ, ասես դիտմամբ, ավելի էր բորբոքում անուրջը, փոխանակ ծիծաղի տալու, նա հանկարծ սկսեց mademoiselle Լեբյադկինային վերաբերվել անսպասելի հարգանքով։ Այնտեղ գտնվող Կիրիլլովը (չափազանց ինքնօրինակ մեկն է, Վարվառա Պետրովնա, և չափազանց անկապակից մարդ, զուցե երբևէ կտեսնեք նրան, հիմա նա այստեղ է), ուրեմն ահա, այդ Կիրիլլովը, որը, սովորության համաձայն, շարունակ լռում է, այստեղ հանկարծ տաքացավ, հիշում եմ, Նիկոլայ Վսեվոլոդովիչին նկատել տվեց, որ նա այդ կնոջը քամահրում է մարքիզուհու պես ու դրանով վերջնականապես սպանում նրան։ Ավելացնեմ, որ Նիկոլայ Վսեվոլոդովիչը մի քիչ հարգում էր այդ Կիրիլլովին։ Եվ ինչ պատասխանեց, ինչ եք կարծում. «Պարոն Կիրիլլով, դուք ենթադրում եք, թե ես ծիծաղում եմ նրա վրա, փոխեք ձեր կարծիքը, ես իսկապես հարգում եմ նրան, որովհետև նա բոլորիցս լավն է»։ Եվ գիտեք, այնպիսի լուրջ տեսքով ասաց։ Այնինչ, այդ երկու-երեք ամսվա ընթացքում, բացի «բարև ձեզ» և «մնաք բարով»֊ից, ըստ էության, ոչ մի բառ չէր փոխանակել նրա հետ։ Ես, որ այնտեղ էի, հաստատ հիշում եմ, որ Լեբյադկինան վերջապես այնտեղ հասավ արդեն, որ մի տեսակ իր փեսացուն էր համարում նրան, որն իրեն չի համարձակվում «փախցնել» լոկ այն պատճառով, որ շատ թշնամիներ ունի և ընտանեկան արգելքներ կան կամ նման մի բան։ Ծիծաղելու շատ բան կար։ Վերջացավ նրանով, որ երբ Նիկոլայ Վսեվոլոդովիչն այն ժամանակ հարկադրված էր այստեղ գալ, մեկնելուց առաջ, տնօրինեց նրա ապրուստը, կարծեմ, բավական նշանակալի տարեկան ապրուստադրամով, համենայն դեպս, երեք հարյուր ռուբլի, եթե ոչ ավելի։ Մի խոսքով, ընդունենք, թե այդ ամենը նրա կողմից գժություն էր, ժամանակից շուտ հոգնած մարդու երևակայություն, թող որ նույնիսկ, վերջապես, Կիրիլլովի ասածի պես, գերհագեցած մարդու նոր էտյուդ էր՝ իմանալու համար, թե մինչև ուր կարելի է հասցնել ցնորված անդամալույծին։ «Դուք դիտավորյալ ընտրել եք ամենավերջին արարածին, ասում էր Կիրիլլովը, հավերժական խայտառակության և ծեծուջարդի տակ եղող անդամալույծին, դեռ ավելին, գիտնալով, որ այդ էակը մեռնում է ձեր նկատմամբ իր կոմիկական սիրուց, ու հանկարծ դիտմամբ սկսում եք նրան խելքահան անել, միայն տեսնելու համար, թե ինչ կստացվի դրանից»։ Ի վերջո, ինչով է այնպես մեղավոր մարդը՝ խելացնոր կնոջ երևակայությունների համար, ում հետ, նկատի ունեցեք, երկու նախադասություն հազիվ էլ փոխանակած լինի ամբողջ ընթացքում։ Վարվառա Պետրովնա, կան բաներ, որոնց մասին ոչ միայն չի կարելի խելացի խոսել, այլև որոնց մասին խոսք բացելն անգամ անխելքություն է։ Լավ, թող վերջապես գժություն լինի, բայց չէ որ ավելին ոչինչ չի կարելի ասել, այնինչ, այժմ ահա, դրանից պատմություն են սարքել... Ինձ մասամբ հայտնի է, Վարվառա Պետրովնա, թե ինչ է այստեղ կատարվում։
Պատմողը մեկեն ընդհատեց և ուզում էր դառնալ Լեբյադկինին, բայց Վարվառա Պետրովնան կանգնեցրեց նրան, սաստիկ հուզախռով վիճակի մեջ էր։
― Ոչ, դա եղել է գժությունից ավելի վեր մի բան և հավատացնում եմ ձեզ, նույնիսկ սրբազան մի բան։ Հպարտ և վաղ վիրավորված մարդը, հասած այն «ծաղրասիրությանը», որ այնքան դիպուկ հիշատակեցիք, մի խոսքով, արքայազն Հարրին, ինչպես հոյակապ համեմատեց այն ժամանակ Ստեպան Տրոֆիմովիչը և ինչ միանգամայն ճիշտ կլիներ, եթե նա ավելի շատ նման չլիներ Համլետին, համենայն դեպս, իմ տեսակետից։
― Et vous avez raison<ref>Եվ դուք միանգամայն իրավացի եք (ֆրանս.)։</ref>,― զգացված և ծանրակշիռ արձագանքեց Ստեպան Տրոֆիմովիչը։
― Շնորհակալ եմ, Ստեպան Տրոֆիմովիչ, ձեզ հատկապես եմ շնորհակալ, հենց Nicolas-ի, նրա հոգու և կոչման հանդեպ ձեր մշտական հավատի համար։ Այդ նույնիսկ իմ մեջ եք ամրապնդել, երբ ընկճվել եմ հոգեպես։
― Ընդունենք, դա այնքան էլ այդպես չէ, բայց ասացեք, այդ դժբախտ օրգանիզմում (թե ինչու Վարվառա Պետրովնան այստեղ օգտագործեց «օրգանիզմ» բառը, չկարողացա հասկանալ) երազանքը մարելու համար մի՞թե Nicolas-ը պիտի ինքը ծիծաղեր նրա վրա ու նրա հետ վարվեր մյուս աստիճանավորների պես։ Մի՞թե դուք ժխտում եք այն վսեմ կարեկցանքը, ամբողջ օրգանիզմի այն ազնիվ տրոփը, որով Nicolas-ը հանկարծ խստորեն պատասխանում է Կիրիլլովին. «Ես չեմ ծիծաղում նրա վրա»։ Վսեմ, սրբազան պատասխան է։
― Sublime<ref>Վեհաշունչ (ֆրանս.)։</ref>,― մրմնջաց Ստեպան Տրոֆիմովիչը։
― Եվ նկատի առեք, նա ամենևին էլ այնքան հարուստ չէ, ինչպես դուք եք կարծում։ Ես եմ հարուստ, և ոչ թե նա, իսկ նա ինձնից այն ժամանակ համարյա ամենևին չէր վերցնում։